Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Ախպեր, ուզում էին անել, էն էլ ՀԱԿ–ը քաղաքապետարանից թույլտվություն չէր վերցրել, խո ապօրինի չէ՞ին անելու Հետո ժողովուրդը չգիտեր, թե Նիկոլը իր ինչին է պետք, ի՞նչ պիտի աներ Նիկոլը հենց իշխանության գար։ Կամ ազատության մեջ դուրս գար։ Ըստ Նիկոլի պիտի սահմանադարական ճանապարհով իշխանությունը հանձներ, է դրա համար արժի՞ ցույցեր անել։ Իսկ եթե լուրջ, ապա ցույց անելու թեմա չուներ ժողովուրդը ապեր։ Մեր ժողովուրդը վաղուց արդեն ռոմանտիկ ժամանակաշրջանից դուրս է եկել, իսկ պրագմատիկ լուծումներ այս ժողովդրին չի առաջարկվել։


Ընդհանրապես ժողովդրին սկզբից հետևություն է արել ՀԱԿ–ը, իսկ դրանից հետո ժողովուրդը արած ունի ՀԱԿ–ի բոլոր հետևությունները։
Վիշապ ձյա, հասկանանք պարզ բան. տունը լռվելը ու հանձնվելը լավ հետևություն չէ, ավելին, հետևով մտածել է
Ինչ վերաբերվում ա ցույցերին, ապա կրկնում եմ. պայքարի ոգի ունեցող ժողովուրդը դա կաներ ու չէր նայի ՀԱԿ լիդերներին... առավել ևս որ ՀԱԿ լիդերներն իրենք էլ էին խնդրում դատավարություններին մասնակցել... բայց դե մեզ հեչ պետք չէր էդ, տան բազկաթոռն ավելի փափուկ ա, մենք «համոզվել ենք», որ դրանով «բան չի փոխվելու»
Մեր ժողովուրդը որ հետևություն անող ժողովուրդ լիներ, կայֆ կլիներ: Ցավոք դրա նշույլն անգամ չկա: