Հայտարարություն ԱՄՆ-ից
Լոս-Անջելեսում գործող «Հայ Քաղաքացիական Հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը իր վրդովմունքն է հայտնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «ապօրինի դատավճիռ կայացնելու առիթով»։
ԱՄՆ-ում գործող ընկերակցությունը պահանջում է Հայաստանի քաղաքական ղեկավարությունից hանուն ՀՀ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու հաշվեհարդարը, իրավական խնդիրների կարգավորման հարցերում չմիջամտել դատական ատյանների գործունեությանը, որի ապացույցը կարող է լինել քաղաքական հետապնդումների դադարեցումն ու քաղաքական հաշվեհարդարներից հրաժարվելը։
«Հայ Քաղաքացիական Հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը դիմում է «Նիկոլ Փաշինյանի գործի օրինականությունը քննող վերադաս դատական ատյաններին խնդրանքով եւ պահանջով չենթարկվել Հայաստանի քաղաքական իշխանությունների հրահանգներին եւ զերծ մնալ օրինախախտումներից, կայացնել օրենքին համապատասխան որոշումներ, նպաստել Հայաստանում Սահամանադրական կարգի վերականգնմանը, դատական իշխանությունների կայացմանը»։
Ընկերակցությունը պահանջում է ԱՄՆ պետական դեպարտամենտից եւ Եվրախորհրդի բոլոր երկրների կառավարություններից ձեռնպահ մնալու ՀՀ կառավարության հետ բոլոր տեսակի հարաբերություններից, քանի դեռ Հայաստանում չեն դադարեցվել քաղաքական հետապնդումներն ու քաղաքական հալածանքներն, ակնհայտ եւ ապօրինի դատավճիռների կայացումը ոչ թե դատական ատյանների այլ երկրի քաղաքական ղեկավարության կողմից։ Ընկերակցությունը ակնկալում է վերոնշված երկրների միջամտությունը Նիկոլ Փաշինյանի շուտափույթ ազատ արձակելու խնդրում։
«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը դիմում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, քաղաքական միավորներին, հասարակական կազմակերպություններին համասփյուռ Հայությանը, կոչով՝ պայքարելու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կատարված անարդար դատավճռի բեկանման եւ նրա ազատման բոլոր գործընթացներին հանուն մեր բոլորիս ազատության եւ ապագայի հանուն Հայաստանի Հանրապետության։
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
Էջանիշներ