User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Խայտառակ եւ անթույլատրելի փոփոխություններ աշխատանքային օրենսգրքում

  1. #1
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խայտառակ եւ անթույլատրելի փոփոխություններ աշխատանքային օրենսգրքում

    Ինչպես հայտնի է, արդեն իսկ 3 ընթերցումներով ԱԺ-ն անց է կացրել մի խայտառակ եւ անթույլատրելի օրենսդրական նախագիծ, որը կասեցնել հիմա կարելի է միայն այն դեպքում, եթե նախագահն այն չվավերականացնի:
    Բանն նրանում է, որ ցայսօր օրենսգիրքը նախատեսում է որոշակի նպաստներ, կապված ժամանակավոր անաշխատունակության հետ, որոնք վճարում է գործատուն: Այդ նպաստները վերաբերում են հղիության եւ հետծննդյան, հիվանդության եւ խնամքի դեպքերին: Այս օրինագծով նման դեպքերում վճարվող նպաստները սահմանափակվում են առավելագույնը 150 000 դրամով:

    Այսպես, եթե մինչ օրս հղիության և հետծննդյան նպաստը սահմանվում էր կնոջ փաստացի աշխատավարձի չափով /140 օր հաշվարկված վերջին երեք ամիսներին ստացված աշխատավարձի միջինով/, ապա այս օրինագիծը առաջարկում է սահմանափակել այդ նպաստը առավելագույնս 150.000 ՀՀ դրամի չափով:


    Հետևյալ նամակը հրապարակվել է սոցիալական ցանցում, կոչ անելով մարդկանց բողոքել օրենքի նախագծի դեմ՝ լրցանելով նամակ նախագահի կայքում:
    Եթե կայքը մտնեք, ապա կնկատեք, որ այնտեղ նշում կա այն մասին, որ կայքում լրացված նամակը չի համարվում պատշոնական փաստաթուղթ եւ սովորական ընթացակարգով ընթերցման չի դրվում....


    Ինչ եք կարծում այս հարցի շուրջ?

    ՀՀ նախագահ պրն. Սերժ Սարգսյանին

    Դիմում

    Սույն նամակ-դիմումով ձեզ են դիմում Հայաստանում ապրող ներկա և ապագա մայրեր, ովքեր պատրաստվում են ապահովել մեր հասարակության առողջ աճը՝ զավակներ պարգևելով Հայաստանի Հանրապետությանը: Քանի որ վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից արդեն երրորդ ընթերցմամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագծի արդյունքում մենք` ներկա և ապագա մայրերս, վտանգված ենք համարում մեր և մեր երեխաների ապագան, խնդրում ենք ձեզ անհապաղ քայլեր ձեռնարկել, նման վտանգավոր ռազմավարությունից զերծ մնալու համար. ռազմավարություն, որը սպառնում է մեր երկրի բնակչության թվաքանակի հետագա աճին, ռազմավարություն, որը խոստանում է նպաստել երկրից արտագաղթողների թվի աճին:

    Նշենք, որ նախագծով սահմանվում է հղիության և հետծննդյան, ինչպես նաև հիվանդության և խնամքի /այսպես կոչված յուրաքանչյուր տեսակի ժամանակավոր անաշխատունակության դեպքերի/ նպաստների սահմանափակում: Այս նամակով կցանկանայինք առավելագույնս Ձեր ուշադրությունը հրավիրել վերոնշյալ առաջին նպաստին, չնայած որ բոլորն էլ ուղղակիորեն անդրադառնում են մեր ազգաբնակչության բարեկեցության և առողջության վրա:
    Այսպես, եթե մինչ օրս հղիության և հետծննդյան նպաստը սահմանվում էր կնոջ փաստացի աշխատավարձի չափով /140 օր հաշվարկված վերջին երեք ամիսներին ստացված աշխատավարձի միջինով/, ապա այս օրինագիծը առաջարկում է սահմանափակել այդ նպաստը առավելագույնս 150.000 ՀՀ դրամի չափով: Նման փոփոխությունը օրենսդրական դաշտում դիտարկում ենք որպես մեր սահմանադրական իրավունքի խախտում, քանի որ ոտնահարվում են ՀՀ Սահմանդրության 34, 35, 36 և 48-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները` այն է` յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք և պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար: Սահմանադրությունը արձանագրում է, որ ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է, իսկ մայրության հետ կապված յուրաքանչյուր աշխատող կին հղիության եւ ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի եւ նոր ծնված երեխայի խնամքի իրավունք: Այդ կանանց այն մասը, որ իրենց ժամանակի և առողջության հաշվին ջանքեր են գործադրել կրթություն ստանալ, մասնագիտանալ և աճել, դա արել են իրենց և իրենց ընտանիքների բարեկեցության համար և ներկայումս արդար չեն համարում իրենց և իրենց երեխաներին հասանելիք նպաստների նմանատիպ սահմանափակումը: Մեզ համար անըմբռնելի է այս որոշման “սովետական հոգին” երբ պետության կողմից սահմանվում է տոտալիտար հավասարացում, և բարձր վարձատրվող կանանց իրավունքների այսչափ ոտնահարում:
    Մենք գնտում ենք, որ նմանատիպ փոփոխությունները կարող են միայն բացասական հետևանքներ ունենալ մեր ազգի և պետության համար, ելնելով ստորև բերված փաստարկներից.

    Ծնելիության կտրուկ անկում: Այս նախագիծը կստիպի 150.000ՀՀ դրամից ավել աշխատավարձ ստացող յուրաքանչյուր մոր այլընտրանքի առջև կանգնել` պահպանել նորմալ կենսակե՞րպ, թե՞ զավակ ունենալ, և վերջինիս մատնել շատ պայմանական գոյության թե՛ խնամքի միջոցների, տնային պայմանների և թե՛ որակյալ բուժ օգնության առումով /այսպիսի տենդենց է նկատվում եվրոպական երկրներում, որտեղ մայրերի տարիքը գնալով մեծանում է, իսկ երեխաների քանակը կտրուկ նվազում/: Եթե սրան ավելացնենք ներկայումս երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների խնդիրը, ապա կտեսնենք, որ մեծամասնությունը ստիպված է բնակարան վարձակալել կամ, լավագույն դեպքում, հիպոտեքային վարկ մարել, որը հաշվարկվել է իրենց փաստացի ստացվող աշխատավարձից: Այս ընտանիքների համար առաջարկվող օրենսդրական փոփոխությունը ուղղակիորեն բացառում է զավակ ունենալու միտքը:
    Աշխատավարձերի ստվերայնության ավելացում: Մեզ համար գաղնտիք չէ, որ բազմաթիվ հիմնարկներ գրանցում և հարկեր են վճարում իրականությանը չհամապատասխանող եկամուտներից, այն է` աշխատակիցները ստանում են չգրանցված եկամուտներ: Վերջերս գիտակից, այլընտրանք ունեցող և լուրջ մասնագետ հանդիսացող երիտասարդության մեջ, դիտարկվում է հստակ տենդենց գարծատուից պահանջել լիովին գրանցել իրենց տրվող եկամուտները: Սա արվում է երկու պատճառով` պետության դիմաց պարտքի գիտակցում, մյուսը` անձնական նպաստներից օգտվելու հնարավորություն: Սա վերաբերվում է հատկապես երիտասարդ կանանց, որոնք զավակներ ունենալու մտադրություն ունեն, ինչը, սակայն, սույն օրինագծով վտանգված է: Այսպիսով, երբ պետությունը դադարում է հոգ տանել քաղաքացու մասին, պետական պարտքի հանդեպ վերաբերմունքը նույն ճակատագրին է արժանանում:
    Միջինից բարձր վարձատրվող մասնագետների կտրուկ արտահոսք երկրից: ՀՀ-ում 150.000 ՀՀ դրամից ավել ստացող երիտասարդները հիմնականում հանդիսանում են բավականին որակյալ մասնագետներ և նրանց մեծամասնությունը տիրապետում է օտար լեզուների: Քանի որ այս օրինագիծը անմիջականորեն ազդում է իրենց կենսամակարդակի վրա, այն ուղղակիորեն կխթանի այդ մասնագետների արտագաղթը դեպի ավելի արդար աշխատանքային և կենսական պայմաններ առաջարկող օտար երկրներ: Հատկապես, երբ ներկայումս բոլորիս ուշադրությանն են արժանանում հարևան և բարեկամ երկրներում հետզհետե ծնելիության աճին նպաստող միջոցառումների կտրուկ զարգացումները, տպավորություն է ստեղծվում, թե մեր պետությունը կարիք չունի ոչ բնական աճի, ոչ աճող և խոստումնալից երիտասարդ մասնագետների:

    Վերը թվարկված բացասական երևույթները հաշվի առնելով,այնուամենայնիվ, ցանկանում ենք հավատալ , որ օրինագծի բուն նպատակը չի եղել այդ տենդենցների արթնացումը, այլ, ինչպես բազմիցս նշվել է մամուլում` սա մի փորձ էր կանխել գործատուների կողմից չարաշահումների դեպքերը: Միանգամայն համաձայն լինելով այդ մոտեցմանը, սիրով կողջունենք անմիջապես այդ չարաշահումները կանխող մտահղացումները և փոփոխությունները, որոնք չեն հանգեցնի և ոչ մի սոցիալական խմբի` այս դեպքում մոր և մանկան կենսամակարդակի էական վատթարացմանը: Գտնում ենք, որ սրանում է կայանում մեր օրենսդիր մարմնի ուղղակի պարտականությունը և մեզ իրավունք ենք վերապահում պահանջել այն իրականացնել չոտնահարելով մեր` ՀՀ ներկա և ապագա մայրերի իրավունքները:

    Քանի որ ներկայումս այս օրինագծի ընդունմանը կարող եք խանգարել միայն Դուք՝ օգտվելով Ձեր սահմանադրական իրավունքից և չստորագրելով այն, խնդրում ենք հաշվի առնել մեր մտահոգությունը և իրականացնել ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածով ամրագրված պետական գերակա նպատակներից մեկի` ընտանիքի, մայրության եւ մանկության հովանավորությունը:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (22.11.2010), AMzone (22.11.2010), Ariadna (22.11.2010), ars83 (22.11.2010), Katka (26.11.2010), Kita (22.11.2010), prof-de-Francais (22.11.2010), Rhayader (22.11.2010), Sagittarius (22.11.2010), Tig (22.11.2010), VisTolog (22.11.2010), Ձայնալար (22.11.2010), ուզուզ (03.12.2010), Ռուֆուս (22.11.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ կարելի՞ է իմանալ՝ ում մտքի փայլատակումն է նշված փոփոխությունը:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  4. #3
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լրիվ պաշտպանում եմ մարդկանց խնդրանքը: Չեմ հասկանում այս կառավարույան հիմնական նպատակը ինչնա? Մթոմ սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրեր են մշակում, մեկ էլ գները թռնում են եսիմ ուր: Դեռ չեմ հասկանում ասենք նման ֆիքսումը կարող է կապված է ինֆլյացիոն զարգացումների հետ թե ոչ, սակայն այն որ կառավարությունը մի շարք մակրոցուցանիշների կառավարման ունակությունը օր օրի կորցնումա դա փաստա: Օրինակ փոխարժեքի մակարդակի պահպանումը ևս ինֆլյացիան կանգնեցնելու համար է արվում, սակայն վաղ թե ուշ այդ լծակը կկորցնի իրա ուժը, բավական է նշել մեկ փաստ ՀՀ տնտեսական աճը ըստ վերջին 9 ամիսների սկսել է դանդաղե:

  5. #4
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կարելի՞ է իմանալ՝ ում մտքի փայլատակումն է նշված փոփոխությունը:
    Ցավոք, չկարողացա պարզել, թե որ մարմինը, կամ կուսակցությունն է հանդիսացել նման օրինագծի հեղինակ: Անկախ ամեն ինչից՝ օրենքը ուղղակի գարշելի է:
    Չնայած, գիտեմ, որ մեր ժողովրդին հնարավոր չէ արդեն զարմացնել գարշելի օրենսդրական ու անօրինական արարքներով, կրկին տհաճ զգացողություններ է առաջացնում....

    Այնպիսի տպավորություն է, որ գնալով «ամրանները ձգում են», պետական հարկեր, տուրքեր հազար ու մի վճարներ են հնարում, մյուս կողմից էլ նպաստները կրճատող նմանօրինակ քայլերի են դիմում...

    Քիչ-քիչ մոտենում են «Չիպոլինոյի» պատմությանը...
    Սպասում եմ, թե երբ են օդի ու շնչելու հաշվիչներ տեղադրելու որոշում ընդունելու...
    Բնականաբար, հաշվիչների ներմուծմամբ էլ պարոն /էքս/ նախագահի կամ պարոն նախարարի որդին է զբաղվելու
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.11.2010), ars83 (22.11.2010), Kna (03.12.2010), Sophie (22.11.2010), Tig (22.11.2010), Աթեիստ (24.11.2010), ՆանՍ (03.12.2010), ուզուզ (03.12.2010), Սլիմ (22.11.2010)

  7. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե որ էտպեսա թող եկամտահարկն էլ տոկոսով չլինի, այլ ունենա սահմանային վերին նիշ, ասենք մաքսիմում 20,000 դրամ, ոչ թե 50,000 կամ եսիմ ինչքան:20 տոկոսս որնա էտ պարագայում: Ու աշխատողի սոց . վճարն էլ անկախ աշխատավարձի չափից լինի ստանդարտ, ոչ թե տոկոսային աչի:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.11.2010), Kita (23.11.2010), Ձայնալար (22.11.2010), ուզուզ (03.12.2010), Ֆրեյա (22.11.2010)

  9. #6
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանն նրանում է, որ ցայսօր օրենսգիրքը նախատեսում է որոշակի նպաստներ, կապված ժամանակավոր անաշխատունակության հետ, որոնք վճարում է գործատուն:
    Իմ իմանալով դա վճարում է ոչ թե գործատուն, այլ պետությունը, համենայն դեպս դեկրետի դեպքում:

  10. #7
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կամ էլ՝ անկախ ապագա մոր աշխատավարձի չափից, եթե 150 000-ից ցածր ա, նույն 150 000 տան;

    Ուղղակի .. չգիտեմ...
    Ծիծաղս էլ է գալիս...

    Ուրիշ երկրներն իրանց ճղում են, սոցիալական ծրագրեր են մշակում ծնելիությունը բարձրացնող, բազմազավակ ընտանիքներին ապահովող, երեխաների համար նպաստներ են տալիս, սրանք դնում պակասացնում են արդեն իսկ տրամադրվողը....

    Գոնե Չինաստանի պես երկիր լինեինք, ասեինք, մեր ծնելիությունն ելել մեզ ուտում է, արտագաղթ էլ չունենայինք, գուցե հասկանայի նման ծրագիրը....
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  11. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ իմանալով դա վճարում է ոչ թե գործատուն, այլ պետությունը, համենայն դեպս դեկրետի դեպքում:
    Գործատունա վճարում:
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ էլ՝ անկախ ապագա մոր աշխատավարձի չափից, եթե 150 000-ից ցածր ա, նույն 150 000 տան;

    Ուղղակի .. չգիտեմ...
    Ծիծաղս էլ է գալիս...

    Ուրիշ երկրներն իրանց ճղում են, սոցիալական ծրագրեր են մշակում ծնելիությունը բարձրացնող, բազմազավակ ընտանիքներին ապահովող, երեխաների համար նպաստներ են տալիս, սրանք դնում պակասացնում են արդեն իսկ տրամադրվողը....

    Գոնե Չինաստանի պես երկիր լինեինք, ասեինք, մեր ծնելիությունն ելել մեզ ուտում է, արտագաղթ էլ չունենայինք, գուցե հասկանայի նման ծրագիրը....
    Չէ գիտես ինչումնա հարցը ուզում ե մեծ եկամուտ` տվյալ դեպքում եկամտահարկի անիմաստ տոկոսադրույք , խելքից դուրս հարկեր ու փոքր նպաստներ: Նույն թոշակները վերցրա, կապ չունի ինչքանա եղել քե աշխատավարձը, ստանում ես նույն զիբիլը, այսինքն կապ չունի սոցապ ինչքան ես մուծվում, մեկա վերջում առահա ես ստանում:
    Վերջին խմբագրող՝ Սլիմ: 22.11.2010, 18:08:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  12. #9
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես հայտնի է, արդեն իսկ 3 ընթերցումներով ԱԺ-ն անց է կացրել մի խայտառակ եւ անթույլատրելի օրենսդրական նախագիծ, որը կասեցնել հիմա կարելի է միայն այն դեպքում, եթե նախագահն այն չվավերականացնի:
    Եթե նախագահը օրենքը վերադարձնի առարկություններով ու առաջարկություններով, ԱԺ-ը դրանք չընդունելու դեպքում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ էլի կարող է ընդունել, որից հետո Նախագահը պարտավոր է ստորագրել ու հրապարակել:

    Մի բան եք ուզում անեք, ձեր իմացած-չիմացածը կարգին ճշտեք, հետո:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  13. #10
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն ինչ անում են, որ ժողովուրդը զզվի իրա երկրից:
    Հեչ չեն մտածում հարկերը պակասեցնելու մասին, համեմատում են այլ երկրների հետ ու ասում, որ ընդեղ էլ սենցա: Շատ լավ տենցա, բայց ընդեղ մարդիկ հազար ու մի օժանդակությունից են օգտվում, ասենք ստանում են տունը վերանորոգելու առանձին գումար և շատ այլ հարցերի համար նույնպես ստանում են առանձին հավելյալ գումարներ բացի աշխատավարձից: Իսկ սրանք տեսնում են որտեղիցա թեթև օդ թողում ուզում են էտ օդն էլ փակեն, որ մարդիկ լրիվ խեղդվեն: Աննասուններ:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ուզուզ (03.12.2010)

  15. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սլիմ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գործատունա վճարում:
    Ժողովուրդ կներեք, մի բան ավելացնեմ, էտ ֆիզ. արձակուրդի նպաստը մուծումա գործատուն, բայց հետո իրա սոցից հանումա, այսինքն `տքան քիչա վճարում սոց.:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (24.11.2010)

  17. #12
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ իմանալով դա վճարում է ոչ թե գործատուն, այլ պետությունը, համենայն դեպս դեկրետի դեպքում:
    Այո, ճիշտ ես, սխալ էի գրել, այդ գումարի չափը փոխհատուցում է պետությունը:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  18. #13
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոյեմբերի 24-ին, ժամը 18.30 Բաղրամյան 26 հասցեում տեղի կունենա բողոքի ցույց:


    Գոնե ցույց տանք, որ մենք դժգոհ ենք
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (22.11.2010), Kita (23.11.2010), Kna (03.12.2010), Աթեիստ (24.11.2010), Արշակ (23.11.2010)

  20. #14
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարունակվում են սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումները





    Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, որն ուղղված էր իրավիճակային բնույթ կրող խնդիրների լուծմանը, 2003 թվականից սկսած, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ընդունմամբ, դրվեց հայեցակարգային հիմքերի վրա:

    Նշված ծրագրի հիմնական նպատակներից մեկը` թիրախային սոցիալական քաղաքականություն իրականացնելու միջոցով աղքատության կրճատումն էր:

    Այն իր տրամաբանական շարունակությունը ստացավ 2008թ. ընդունված` Կայուն զարգացման ծրագրում, որի շրջանակներում ուրվագծվեցին Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության համակարգի տիպանմուշի (մոդելի) հիմնական բաղադրիչները և սոցիալական պաշտպանության ոլորտի թիրախային (նպատակային) ցուցանիշները:

    Միաժամանակ, ՀՀ կառավարությունը ձեռնամուխ եղավ կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակային ապահովության համակարգին է ուղղվում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված ֆինանսական միջոցների գերակշիռ մասը, կենսաթոշակային բարեփոխումներն առարկայական ազդեցություն ունեն ոլորտում իրականացվող մյուս ծրագրերի վրա:

    Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների արդյունքում, 2008թ. հունվարի 1-ից, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը փոխարինվեց պարտադիր սոցիալական ապահովության վճարի, որով վերացվեց նաև համախմբված բյուջեի կազմում ներառվող պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն, իսկ սոցիալական վճարները ներառվեցին պետական բյուջեի ընդհանուր հարկային եկամուտներում:

    Ժամանակավոր անաշխատունակության նպաստները վերածվեցին պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվող սոցիալական աջակցության նպաստների: Ըստ էության վերացվեց պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգը և առարկայական անհրաժեշտություն դարձավ վերափոխել նաև ժամանակավոր անաշխատունակության (այդ թվում` հղիության և ծննդաբերության) նպաստների համակարգը:

    Վերը նշվածի արդյունքում առաջացան բազմաթիվ սկզբունքային հակասություններ նպաստի էության և բովանդակության միջև: Մասնավորապես.
    նպաստի առավելագույն չափի բացակայության արդյունքում նվազում է սոցիալական աջակցության շրջանակներում կատարվող ծախսերի հասցեականությունը, առանձին դեպքերում ետին պլան մղելով նպաստի սոցիալական նշանակությունը,
    տարբեր է նույն նպատակի համար տրվող նպաստների հաշվարկման կարգը,
    նպաստներն ամբողջությամբ ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, այնինչ, միջազգային պրակտիկայում, անաշխատունակության առաջին օրերի համար նպաստները վճարվում են գործատուի միջոցների հաշվին, ինչը նվազեցնում է գործատուի համաձայնությամբ աշխատանքի չներկայանալու և այդ ժամանակաշրջանի համար պետության հաշվին վճարվելու ռիսկը,
    նպաստի հաշվարկման կարգում կիրառվում է ապահովագրության տրամաբանությունը, որի շրջանակներում լինում են դեպքեր, երբ նպաստի չափը ավելի բարձր է, քան այն աշխատավարձի չափը, որը անձը կստանար աշխատելու դեպքում: Ընդ որում, նշված համակարգում առկա խնդիրների լուծման տարբերակների ընտրությունը պետք է կատարվեր հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծախսային քաղաքականության գերակայությունները: Իսկ այդ գերակայությունները սոցիալապես ավելի խոցելի (ռիսկի գոտում գտնվող) խմբերն են` որպես հիմնական նպատակ դիտարկելով աղքատության հաղթահարումը և սոցիալական պաշտպանության ոլորտի մի շարք կարևորագույն թիրախային ցուցանիշները:

    Վերը նշվածի համատեքստում ակնհայտ է, որ ներկայացվող փոփոխությունները պայմանավորված են սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության վարած համալիր քաղաքականությամբ և փոխկապակացված են վերջինիս:

    Հարկ է նկատի ունենալ, որ նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների շրջանակներում հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակն ու դրա առանձնահատկությունները և հիմնված են միջազգային փորձի վրա:

    Մասնավորապես, միջազգային պրակտիկայում ընդունված է աշխատող կնոջ աշխատավարձից հաշվարկվող` պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվող հղիության և ծննդաբերության նպաստների (ըստ միջազգային դասակարգման` մայրության կապակցությամբ տրվող երաշխիք է) չափերի առավելագույն շեմ կիրառելը, որը հատուկ է բազմաթիվ եվրոպական երկրների (տես եվրոպական երկրների սոցիալական պաշտպանության համակարգերի համեմատական աղյուսակները` http://ec.europa.eu, http://www.socialcohesion.coe.int):

    Միջազգային պրակտիկայում կիրառվում է նաև նպաստի չափի սահմանափակման մեկ այլ "գործիք"` նպաստները կազմում են հաշվարկված միջին աշխատավարձի 50-ից 80 տոկոսը (քանի որ պարտադիր սոցիալական ապահովագրության որևէ համակարգ չի ապահովում ամբողջական փոխհատուցում):

    Հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականությունը, ինչպես նաև` այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության տեղեկատվության` շուրջ 241.000 իգական սեռի վարձու աշխատողներից 150000 դրամից բարձր աշխատավարձ են ստանում շուրջ 13000-ը, կամ` 5.5 տոկոսը և վերլուծելով միջազգային փորձը` ընտրվել է մի տարբերակ, որը նպաստավոր է սոցիալապես խոցելի խմբերի (քիչ եկամուտներ ունեցողների) համար. ներկայացված նախագծի համաձայն` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափից ցածր աշխատավարձ ստացող անձանց երաշխավորվում է միջին ամսական աշխատավարձի 100 տոկոսի չափով հղիության և ծննդաբերության նպաստ (քանի որ ակնհայտ է, որ այս անձինք կազմում են ճնշող մեծամասնություն և սոցիալապես ավելի խոցելի են, քան ավելի բարձր աշխատավարձ ստացողները), իսկ 150.000 դրամից (սկսած 2011թ. հունվարի 1-ից` 162.500 դրամից) բարձր եկամուտ ստացող անձանց տրվող նպաստի չափը համապատասխանորեն կնվազի եկամտի 100 տոկոսից:

    Ժամանակավոր անաշխատունակության նպաստները տրվում են որպես աշխատող անձի կորցրած աշխատավարձի (եկամուտի) մասնակի փոխհատուցում, այնինչ գործող օրենսդրության շրջանակներում հաշվարկվող նպաստի չափը ավելի բարձր է, քան կորցրած եկամուտը` այն աշխատավարձի չափը, որը անձը կստանար աշխատելու դեպքում (քանի որ աշխատավարձը եկամտահարկի հաշվարկման օբյեկտ է):

    Միաժամանակ, միջազգային պրակտիկայում ևս, վերոնշյալ նպաստները, որպես կորցրած եկամտի փոխհատուցում, հարկվում են:

    Նպաստի չափը օրացուցային օրերի փոխարեն աշխատանքային օրերի հիման վրա հաշվարկելու կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ այս փոփոխությունը նպաստի չափի վրա ունի դրական ազդեցություն, քանի որ այս դեպքում նպաuտի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է աշխատանքային օրերի և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի թվով (այսինքն` այս դեպքում աճում է միջին օրական նպաստի չափը):

    Օրինակ` 150000 դրամ միջին աշխատավարձով աշխատող կնոջ` 01.08.2010թ-18.12.2010թթ. ժամանակահատվածում հղիության և ծննդաբերության նպաստի չափը, համաձայն գործող կարգի` կկազմի շուրջ 690000 դրամ (150000/30.4X140):

    Նոր կարգի համաձայն` նպաստի չափը կկազմի.

    վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շուրջ 714000 դրամ (150000/25X119 աշխատանքային օր),

    հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շուրջ 707000 դրամ (150000/25X99 աշխատանքային օր):

    Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ վերը նշված նպաստի չափերը ներկայացված են առանց հարկելու, ինչի պարագայում դրանց չափերը կնվազեն:

    Խնդրո առարկա սահմանափակումը Եվրոպական սոցիալական խարտիայի 8-րդ հոդվածին հակասելու կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտադիր պայման է սահմանված առնվազն տասնչորսշաբաթյա հղիության և ծննդաբերության արձակուրդը (ՀՀ-ում դրա տևողությունը 20 շաբաթ է)` այդ ժամանակահատվածի համար վճարման կարգը թողնելով ներպետական օրենսդրությանը (խարտիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` այն կարող է լինել վճարովի արձակուրդ, կամ այդ ժամանակահատվածի համար կարող են վճարվել պետական բյուջեից կամ այլ բյուջեներից ֆինանսավորվող նպաստներ):

    Նույն մոտեցումն է ամրագրված նաև Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայում:

    Մասնավորապես, կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի "բ" կետի համաձայն` հնարավոր տարբերակ է համարվում հղիության ու ծննդաբերության ժամանակահատվածի համար վճարովի արձակուրդ տալը (երբ կպահպանվի անձի միջին աշխատավարձը), կամ` հղիության ու ծննդաբերության արձակուրդի համար նպաստի վճարումը:

    Վերոնշյալ մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հղիության և ծննդաբերության արձակուրդի համար սահմանվող դրամական նպաստները (հաշվարկման կարգը, չափը) փոխկապակցված են կոնկրետ երկրի սոցիալական պաշտպանության համակարգի առջև դրված խնդիրների (նպատակների) հետ` հաշվի առնելով երկրի հնարավորությունները:

    Ուշագրավ են խնդիրը բարձրացրած անձանց համար "առավել կարևոր և հիմնարար փաստաթղթի"` 1970թ. Ժնևում ստորագրված` Վճարովի արձակուրդների մասին կոնվենցիային չհամապատասխանելու վերաբերյալ հիմնավորումները:

    Հարկ է նկատի ունենալ, որ կոնվենցիայի դրույթները հղիության և ծննդաբերության արձակուրդին չեն կարող վերաբերել այն պարզ պատճառով, որ դրանց կարգավորման առարկան ամենամյա վճարովի արձակուրդն է, որը, ինչպես միջազգային դասակարգման, այնպես էլ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն` հանգստի ժամանակի տեսակ է (ի տարբերություն հղիության և ծննդաբերության արձակուրդի, որը նպատակային արձակուրդի տեսակ է):

    Միաժամանակ, վերոնշյալ կոնվենցիայի 5-րդ հոդվածը սահմանում է, որ.

    1) կողմերը կարող են սահմանել ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք տվող աշխատանքային ստաժի նվազագույն տևողություն,

    2) ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք տվող աշխատանքային ստաժի նվազագույն տևողությունում հաշվառվում են նաև "աշխատողից անկախ պատճառներով աշխատանքից բացակայելը, ինչպիսիք են հիվանդությունը, խեղումը կամ հղիությունը":

    Ավելորդ չէ նշել, որ վերոնշյալ դրույթները իրացված են ՀՀ աշխատանքային օրենսգրքում, իսկ համաձայն "Պետական կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի` ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանալու ժամանակահատվածը հաշվառվում է ապահովագրական ստաժում:

    Ելնելով վերը նշվածից` ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված "Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին" ՀՀ օրենքը ոչ միայն չի հակասում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, այլև ոլորտի հետագա կատարելագործմանն ուղղված քայլերից է:



    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
    Աղբյուր


    Մի փոքր շփոթվեցի ու դեռ լիովին չեմ հասկանում ամբողջ իմաստը: Խնդրում եմ, ուշադիր կարդացեք նշված հատվածները ու կիսվեք մտքերով:
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 26.11.2010, 18:30:

  21. #15
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ճիշտ եմ հասկանում, ապա այդ 162000 դրամ աշխատավարձը ոչ թե անաշխատունակության բոլոր 4 ամիսների համար է նախատեսվում, այլ յուրաքանչյուր ամսի համար:
    Այսինքն, եթե ես ստացել եմ 90000 դրամ աշխատավարձ ու դրան համապատասխան անաշխատունակության նպաստս կազմել է մոտ 350000, ապա այս դեպքում ոչ թե 90000-ով է հաշվարկվելու, այլ 162000-ով:

    Իսկ 150000-ից բարձր ստացողների նպաստներն էլ կիջեցվեն 150000-ի շեմի:

    Մի տեսակ խճճվեցի:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անբացատրելի փոփոխություններ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.11.2017, 20:28
  2. Գրառումներ: 12
    Վերջինը: 02.02.2011, 18:54
  3. 17. Կառուցողական փոփոխություններ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 3
    Վերջինը: 12.11.2010, 10:15
  4. Խայտառակ սազական մակդիրներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 29
    Վերջինը: 11.11.2008, 20:33
  5. Փոփոխություններ ընտրական օրենսգրքում
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.11.2007, 12:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •