Մինիստր ջան, իսկ գուցե այս պահին էական չի, որ դու ու Գայլը հավատաք:
Գուցե այս պահին իսկապես էական չի:
Գուցե էական է, որ հավատաք էն պահին, երբ դրա անհրաժեշտությունը կլինի:
Ես բազմիցս եմ ասել. ընդամենը ինքնախաբեություն է չնկատելը, որ խայտառակ ճնշումների ներքո էս ուժը գոյատևել ու արմատավորվել է, շարունակելով պահել իր կուռ կորիզը, իր արմատները ձգելով երկրի տիրույթով: Էսքանն, իրականում, բավարար է հասկանալու համար: Բայց եթե սա էլ չի նկատվում, էլ ի՞նչ օրինակի մասին է խոսքը:
Ախր ձեր տրամաբանությամբ երեկ պիտի Նիկոլն անպայման պատգամավոր դառած լիներ, որ առաջընթաց տեսնեիք: Չէ, էդպես չի: Անկասելի առաջ գնալու ցուցիչ է նաև նրա օգտին էս պայմաններում տրված 5000 ձայնը, որից գիտես, դժգոհ եմ: Բայց դա պայքարի անկասելիության ցուցիչ ա, ամեն դեպքում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ լավ էլի.... ախր տենց չի էլի..... ուր ա ստեղ ցուցանիշ.... 50 հազար ընտրողից ընդամենը 25 տոկոսն ա գնացել ընտրության, էն էլ Կենտրոնում, որտեղ ՀԱԿ-ի համակիրները անհամեմատ ավելի շատ են, քան քաղաքի մյուս թաղամասերում.... եթե ՀԱԿ-ը չի կարողանում իր էլեկտորատին ընտրության տանի, ապա սա համարել առաջընթաց, էն էլ անկասելի, ուղղակի չի կարելի..... մի անգամ էլ խայտառակ եղանք պրծանք, ուրիշ ոչինչ....
Ու ընդհանրապես երբ եք թարգելու էն խասյաթը, որ երբ ասում են «Տանձ», չասեք «մանդարինը կառիչնըվի ա»:
Կա ընդամենը մի փաստ. Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ է և ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել: Դու կարող ես այդ որոշումը սխալ կամ ճիշտ համարել, բայց բարոյական մթնոլորտում մարդիկ իրենց հնարավորության սահմանում պիտի աջակցեն այդ կարգավիճակում գտնվող մարդու նախաձեռնությունը:
Մնացածը ինչ էլ գրեք, սոսկ «արդարացումներ» են, այլ ոչ ուրիշ բան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rammer (12.01.2010)
Միգուցե և այդպես Չուկ ջան... Բայց իմ հասկանալով իշխանությունը թուլանում ա այնքանով, ինչքան շատ որ նրա դեմ ընդվզում են մարդիկ: Վերջիվերջո էդ իշխանությանը մենք ենք մեր ձեռքերով օգնում: Ինքն իրան չի կարող գոյատևել, ավերակաց ում պիտի թագավորեն?Եթե պետք է ակտիվանանք ասենք մի 2-3 տարուց երբ կրկին կլինեն ընտրություններ, ապա վախենամ որ կրկնվելու է նույն սցենարը, ինչ վերջին ընտրություններում: Ճիշտն ասած առաջընթաց կտեսնեմ, եթե ասենք գոնե մի ժեկի պետ լինի ՀԱԿ-ից, կամ գոնե ոչ իշխանական... Ժեկ ասվածը քաջ գիտես թե ինչ դերա խաղում ընտրությունների ժամանակ... Առաջընթաց կտեսնեի, եթե ՀԱԿ-ի իշխանություններին շունչ քաշելու ժամանակ չտար, կրնկակոխ ամեն քայլին հետևեր, ամեն քայլին բերնին գար, նենց որ իշխանությունը ստիպված լիներ երբեմն մի երկու բան չանելու... կարևոր չի թե ինչ, եթե ճնշման տակ ասենք գոնե մի օր եթե Տիգրան Սարգսյանը ստիպված լինի թրաշվելու(
) դա կլինի արդեն ձեռբերում, համենայն դեպս դա կդիտարկեմ որպես առաջընթաց: Իսկ սենց 3-4 ամիսը մեկ վերլուծական կարդալը իշխանության մրգին չի: Ինչ վերաբերում ա կորիզին, ապա կիսաննջած պայմաններում դա կարող է քայքայվել: ՍԴՀԿ-ի դեպքը օրինակ: Նաև դրսից են օգնում քայքայմանը...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
davidus (12.01.2010)
Եթե ամեն ինչ մտածվածի պես գնա, գարնանն ակտիվություն է սպասվելու
Սա իհարկե չի նշանակոմ, որ եթե գարնանն ակտիվություն չեղավ, ուրեմն աշխարհը շուռ ա եկել, ՀԱԿ-ն էլ պարտվել ա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ambrosine (12.01.2010)
ըհը, շատ լավ ասեցիր.... պահել.... բայց արի ու համաձայնի, որ հալածել ու նեղել են ՀԱԿ-ի ակտիվին.... բայց շարքային ընտրողներին, որոնք ՀԱԿ-ի համակիրն են, (վերջիններս ավագանու ընտրությունների ժամանակ լուրջ թիվ էին կազմում) ոչ մի բան չէր խանգարի գնալ ընտրության ու քվեախցիկում անել այն, ինչ պետք է որ անեին.... էս դեպքում կարելի ա ասել ոչ թե ձայներ ՊԱՀԵԼ, այլ ԿՈՐՑԵՐԵԼ.... եթե սխալ չեմ հիշում, ավագանու ընտրությունների ժամանակ հենց կենտրոնում ՀԱԿ-ը շատ ձայներ հավաքեց.... ու այսօր էդ մարդիկ ուղղակի չգնացին ընտրության... ասեմ քեզ, դաժե ես եմ զարմացած, որ սենց եղավ.... ու փոխանակ ՀԱԿ-ի ղեկավարությունը համապատասխան հետևություններ անի, էլի "անկասելի առաջընթացներ ու անխուսափելի հաղթանակներ" ա արձանագրում??? էս ինքնախաբեություն ա.....
Չուկ ջան, ՀԱԿ-ը լուրջ մտածելու տեղ ունի... սենց որ գնաց մյուս ընտրություններին կարող ա Հմայակից էլ քիչ ձայն հավաքի.... տենց չի կարելի...
չափից շատ մարդիկ ջանք ու եռանդ չեն խնայել ՀԱԿ-ի կայացման գործում, ու էդ մարդկանց արածի նկատմամբ սենց աննպատակ գործելաոճն ուղղակի անբարոյականություն ա
ministr (12.01.2010)
Նախ սխալմունք է կարծել, որ հասարակ ընտրողին բան չեն արել. բա քո կարծիքով ոստիկանական բացահայտ տեռորը, երիտասարդների ձերբակալությունները, ծեծ ու ջարդն ուրիշ ինչի համար էր, եթե ոչ վախացնելու այդ հասարակ ընտրողին: Այսուհանդերձ վախեցել են, հուսահատվել են, հիասթափվել են, հետ են քաշվել: ՀԱԿ-ն իր ուժերի չափով պահել է ՏՈԿՈՒՆ մարդկանց բանակ, իսկ մնացածը այսուհանդերձ կուլ են գնացել անբարոյական մթնոլորտին: Դրա մասին էլ խոսում էի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Զուր ես անձնավորում, հարգելիս: Հռետորական գնահատականներ են: Խոսքի քեզ էին ուղղված, խիստ ես վիրավորվել ապեր ? Քաղաքական քննարկումների մեջ ցանկացած գնահատակն իր մեջ անբարոյականության լուրջ տեսակարար կշիռ ունի միշտ էլ: Ես էնքան անբարոյական բան եմ ասել: Ու էլի ասելու եմ: Ճիշտն եմ ասում, դրա համար էլ անբարոյականության ա դուրս գալիս մեկ ու մեջ:
Հիմա իմ հորոխպոր տղեն չի գնացել ընտրություններին, ինչի ես իրան անբարոյական ասում, որ չի գնացել ?
Չուկ, վիրավորվելու տեղը, ավելի լավ ա ընդունի, որ խեղճ ժողովուրդը քցված ա բոլոր կողմերից, ու տունը նստելուց բացի, ուրիշ անելու բան չունի: Իրա ցավը տանեմ ես: Լավ ա անում, հասնում ա սաղին: Ու հաջորդ նախագահը դմբլդոխն ա լինելու, լավագույն դեպքում:
Չուկ, կարող ես մի օրինակ բերել, երբ ոստիկանը ՇԱՐՔԱՅԻՆ ընտրողին վախեցրել է զուտ նրա համար, որ վերջինս չգնա ընտրության???? էսօր բոլորն էլ հստակ գիտեն (բացի ՔեռուԵզանԳեղից եկածից), որ իրենք քվեախցիկում ազատ են, քվեախցիկում իրենց խանգարող ու ահաբեկող չկա..... իսկ այդ մարդկանց տանից հանելը արդեն թեկնածուների խնդիրն ա.....
Սկսենք նրանից, որ ես չեմ վիրավորվել, այլ ընդամենը ճշտում էի:
Վերջացնենք նրանից, որ ուշադիր կարդալու դեպքում կնկատեիր, որ ես քո հորողբոր տղային անբարոյական չեմ ասել: Մի քանի անգամ հատուկ նշեցի, որ խոսքս ոչ մի անձի չի կարող վերաբերվել. ամեն մեկն իր ընտրության տերն ա: Բայց էս ամեն ինչը ընդհանուր անբարոյական մթնոլորտ ա ստեղծում ու էդ անբարոյական մթնոլորտի արդյունք ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ապեր, երեկ աչքիս առաջ մի հատ կին գալով ու տեսնելով, որ իրա ընտանիքի 6 անդամների տեղը քվեարկած ա, արագ փախավ, որ հանկարծ իրա հետ խնդիր չլինի: Ուրիշ ես քեզ ինչ ասեմ, եթե չես հետևում, թե երկրումդ ինչ ա կատարվում, փաստորեն: ՈՐովհետև էս մեր երիտասարդ ակտիվիստներին հիմնականում հենց ժողովրդին վախացնելու համար են էդպես հալածում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չէ, չէ ՀԱԿ-ը ոչ մի դեպքում չի պարվում, Չուկ ջան: Ինձ ուղղակի հետաքրքրում ա, թե ինչ չափանիշներով ենք գնահատում ՀԱԿ հաղթել կամ պարտվելը, կամ չհաղթել, բայց նաև չպարտվելը: Օբյեկտիվ չափանիշներով: Ասենք, կարելի ա ասել, քանի Լևոնը սաղ ա, ՀԱԿ-ը չի պարտվել: Բայց Լևոնի սաղ լինելը բնության օրենքներին ա ենթարկվում, ոչ թե քաղաքական պայքարի արդյունք ա:
Ուզում ես սցենար, որի տակ ստորագրում եմ ?
Ուրեմն գարնանը ակտիվություն չի լնելու, լինելու ա ընդամենը դրամի արժեզրկում))
Եթե ոչ մի արտաքին կատաստրոֆա չլինի, Սերոժը նամուսով նախագահելու ա մինչև 2013: 2010-ի վերջում կամ 2011-ի սկզբում Տիգրան Սարգսյանին հանելու են գործից, ու վարչապետ ա դառնալու Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահ կդառնա Գալուստը: Ցավալի է, բայց փաստ: 2012-ին լինելու են հերթական ԱԺ ընտրությունները, որտեղ տեղերը բաժանվելու են հետևյալ կերպ - ՀՀԿ 57%, ԲՀԿ 18%, ՀԱԿ 14%, մնացած մանր մունրները կկիսեն տակի մնացածը, ՕԵԿ ու Դաշնակներ: ՀԱԿ-ը մանդատներից չի հրաժարվելու, ու դա հայտարարվելու ա որպես քաղաքական պայքարի հերթական հանգրվան, ու սահմանդրական պայքարը տեղափոխվելու ա պառլամենտ: Էս շատ պարզ ու հասկանալի մոդելը չի աշխատելու միայն մեկ քիչ հավանակն զարգացման դեպքում - երբ մի կողմից նոր ավանդական հայրենասերները, դաշնակների գլխավորությամբ, միանան ԲՀԿ-ին, ու Ղարաբաղը մերն է ֆոնի վրա, սադիստը տրիումֆով վերադառնա:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ