-Այսինքն, քվեարկությանն ընտրողների ցածր մասնակցությունը պայմանավորում եք այն հանգամանքով, որ նրանք վախեցե՞լ են, թե՞ տեղյակ չեն եղել ընտրությունների մասին։
-
Ահաբեկվել են։ Սա ահաբեկապետությանը բնորոշ իրավիճակ է։ Ահաբեկված էին, երբ պատուհաններից տեսան՝ ոստիկանությունն ինչպես էր երկու շարքով շարվել, աքցանի մեջ վերցրել երթի մասնակիցներին՝ պատրաստ հարձակվելու ցուցարարների վրա, պատրաստ կրկնելու մարտի 1-ը։ Մարդիկ տեսնում էին, որ ընտրությունների նախօրյակին ներքին զորքերի ողջ անձնակազմը ոտքի է հանվել։ Բա դրանից հետո, երբ 10 զոհ եղավ մարտի 1-ին, ըստ որում՝ բոլորն էլ անկուսակցական, մարդիկ իրենց երեխաներին, քույրերին, եղբայրներին կթողնե՞ն, որ գնան մասնակցեն նման ընտրությունների։
Ահա սրանո՛վ է պայմանավորված այդ 20%-անոց մասնակցությունը։ Մարդիկ վախենում են, որ ընտրատեղամասում մեկը կկրակի մյուսի վրա, իսկ «пуля дура»՝ փամփուշտը կգա, կկպնի իրեն կամ իր որդուն, եղբորը, քրոջը։ Ահաբեկված են մարդիկ, և այս մթնոլորտը ստեղծվեց քարոզարշավի ընթացքում։ Պատահական չեն շենքերի պատուհաններից երիտասարդներին ուղղված աղաղակները՝ գնացե՛ք այստեղից, մե՛ղք եք, էլ մի՛ բաժանեք այս թռուցիկները, գործ չունե՛ք, ձեզ կսպանեն։ Դրանից հետո էլ ո՞վ կգնա ընտրության։
Էջանիշներ