User Tag List

Էջ 13 25-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 361 հատից

Թեմա: Ավատար / Avatar (2009)

  1. #181
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Այսօր դիտեցի ֆիլմը կինոթատրոնում,ասեմ որ շատ,շատ դուրս եկավ,կլանված նայում էի,ընկերներիս էլ շատ դուրը եկավ,սպասում եմ շարունակության,լուրեր են պտտվում 2-րդ ֆիլմի մասին
    Toki wa kane nari.
    Время - деньги

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (10.01.2010)

  3. #182
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Իմիջայլոց «Շանթ» հեռուստաընկերությունը գնել է «Ավատար» ֆիլմը, և շուտով կարող եք նայել, լավ որակով
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (11.01.2010), h.s. (11.01.2010), Jarre (10.01.2010), Սերխիո (11.01.2010)

  5. #183
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Մեջբերում Okamigo-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր դիտեցի ֆիլմը կինոթատրոնում,ասեմ որ շատ,շատ դուրս եկավ,կլանված նայում էի,ընկերներիս էլ շատ դուրը եկավ,սպասում եմ շարունակության,լուրեր են պտտվում 2-րդ ֆիլմի մասին
    Ավատարը տրիլոգիայի առաջին մասն է: Քեմերոնը ասել էր, որ եթե ֆիլմը հաջողություն ունենա, մյուս երկու մասերն էլ կնկարահանի
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (10.01.2010)

  7. #184
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավատարը տրիլոգիայի առաջին մասն է: Քեմերոնը ասել էր, որ եթե ֆիլմը հաջողություն ունենա, մյուս երկու մասերն էլ կնկարահանի
    Ռուֆուս ինչ տրիլոգիա,ընդհանրապես դրանից խաբար չեմ,կպատմես?
    Toki wa kane nari.
    Время - деньги

  8. #185
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Երևումա նոր Մատանիների տիրակալ են ուզում հրամցնեն... բայց կասկածում եմ, որ նույն հաջողությամբ կստացվի: Վերջիվերջո այնտեղ հեղինակը Թոլքիենն էր...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (31.07.2010)

  10. #186
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Մեջբերում Okamigo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆուս ինչ տրիլոգիա,ընդհանրապես դրանից խաբար չեմ,կպատմես?
    Ճիշտն ասած սիքվելների մասին գրեթե ոչինչ հայտնի չի: Մենակ հայտնի է, որ դրանք լինելու են Ջեյքի ու Նեյտիրիի հետագա հարաբերությունների մասին ու Պանդորայի մոտ գտնվող մեկ ուրիշ լուսնի հետազոտության մասին: Բայց ոչ ոք չգիտի, թե երբ են այս պրոյեկտները գործի դրվելու
    I may be paranoid but no android!

  11. #187
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ավատար / Avatar (2009)

    Մի քիչ ուշացումով գրեմ նաեւ իմ կարծիքը:
    Ֆիլմի դիտման ընթացքում պարբերաբար մտքովս անցնում էր այն, որ 2012-ում ես ավելի շատ էի էտ հատուկ էֆֆեկտները զգում, կարծես ավելի հագեցած էր 2012-ը, քան թե այս ֆիլմը: Այդ դեպքում ինչու՞ էին այս մեկի վրա այդքան գումար ծախսում, ինչքան գիտեմ մոտ կես միլիարդի չափ: Պատասխանն ամեն անգամ գալիս էր հարցի հետեւից. նոր եռաչափ տեխնոլոգիաների կիրառում, ինչը, ցավոք սրտի, մեզ բախտ չի վիճակվի տեսնել, այնպես որ մնում էր գնահատել միայն «տափակ» տարբերակը Իսկ ինչ վերաբերվում է էֆֆեկտների հագեցվածությանը, ապա ասեմ, որ բավական է միայն մտաբերել այն փաստը, որ սկսած Պանդորայի բնակիչներից եւ վերջացրած ծառ ու թփով, սարքած էր, բայց այնպիսի տպավորություն էր ստեղծված, թե նկարահանող խումբը ուղղակի գնացել է Պանդորա ու հետեւում է էլի շատ սովորական Նավի-ների դերասանական խաղին
    Մի քանի խոսք նմանությունների մասին. ես ճիշտն ասած չեմ կարդացել Ստռուգացկիների նշված ստեղծագործությանը, բայց սյուժետն ինձ ամբողջությամբ ծանոթ էր. տեսել ե՞ք «Պոկախոնտաս» մուլտը, իսկ «Ատլանտիդա: Կորուսյալ աշխարհ»-ը՞: Այս երկուսի գեղեցիկ միքսն էր սյուժեն: Զինվորների հսկայական մարդակերպ ռոբոտ-համազգեստներն օգտագործվում էին Մատրիցա 3-ի մեջ, նույնիսկ թռչող նավերն էին Մատրիցայոտ Նավի ցեղը նմանեցված էր Տոլկիենի էլֆերին՝ ականջներ, բարձրահասակ, ապրում են անտառում, քնում են ծառերի վրա, գեղեցիկ երգում են... Կապույտ գույնը գերակշռումը նույնպես ես հանդիպել եմ ֆիլմի մեջ, ուղղակի վերնագիրը չեմ հիշում: Զուտ Ավատարի գաղափարը կարելի է նմանեցնել ասենք Սուռռոգատների հետ, իհարկե վերապահումներով: Բայց այս ամենով հանդերձ ես կուզենայի նշել, որ ներկայումս գրեթե անհնար է ստեղծել եզակի ու անկրկնելի սյուժե/ֆիլմ: Ցանկացածի համար էլ կա նախահիմք, կան այլ ստեղծագործություններ, որոնք այս կամ այն կերպով իրենց դրսեւորումն են գտնում նորի մեջ: Ուղղակի մեկի մոտ մի քիչ շատ են, մյուսի մոտ ավելի շատ Իսկ եթե որեւէ գաղափար ֆիլմում ձեզ համար մինչ այժմ ֆիլմի տեսքով դեռեւս ի հայտ չի եկել, դա ամենեւին էլ չի նշանակում, որ մի ինչ որ անհայտ ֆանտաստ գրող նման բան չի գրել իր անհայտ գրքում, որը պատահմամբ կարդացել է տվյալ ռեժիսյորը
    Ինձ ֆիլմը շա՜տ դուր եկավ բոլոր առումներով, ու ոչ մի նմանակում ինձ ամենեւին էլ չի նյարդայնացրել կամ էլ հիասթափեցրել: Հիանալի աշխատանք էր արված, դե պատկերացրեք, եթե կարողանայինք վայելել ֆիլմն իր ողջ շքեղությամբ...

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (11.01.2010), Hripsimee (11.01.2010), Նաիրուհի (18.01.2013)

  13. #188
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ավատար / Avatar (2009)

    Հայեր դե մի պատմեք էլի, յա...

  14. #189
    Cold One Tyler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2009
    Գրառումներ
    290
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ավատար / Avatar (2009)

    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջայլոց «Շանթ» հեռուստաընկերությունը գնել է «Ավատար» ֆիլմը, և շուտով կարող եք նայել, լավ որակով
    Յա Շանթին էդքան փող ո՞րտեղից

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավատարը տրիլոգիայի առաջին մասն է: Քեմերոնը ասել էր, որ եթե ֆիլմը հաջողություն ունենա, մյուս երկու մասերն էլ կնկարահանի
    Համեստություն էր էլի անում Կամերոնը, իբր թե կարող ա տապալվեր ֆիլմը էդքանից հետո
    Տրիլոգիա կլինի, բայց չեմ կարծում, որ «Մատանիների տիրակալի» հաջողությունը կունենա: Կարող ա ամեն մի մասը 1.5 մլրդ. հավաքի, բայց «Մատանիների տիրակալը» շատ ավելի լուրջ ու ավելի ամբողջական սագա ա:

    Մեջբերում helium-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ ուշացումով գրեմ նաեւ իմ կարծիքը:
    Ֆիլմի դիտման ընթացքում պարբերաբար մտքովս անցնում էր այն, որ 2012-ում ես ավելի շատ էի էտ հատուկ էֆֆեկտները զգում, կարծես ավելի հագեցած էր 2012-ը, քան թե այս ֆիլմը:
    Այ, ասա է, ասա Չգիտեմ 3D-ով ոնց ա, բայց տափակ էկրանին 2012-ի էֆֆեկտները շատ ավելի տպավորիչ են: Ստեղ եթե չհաշվես որ ամբողջ մոլորակը կոմպով ա սարքած (չնայած որոշ տեղեր ոնցոր սովորական անտառ լինի, մի քանի տեղ էլ, ոնց որ Հայկոն ասեց, ստորջրյա բնության ա շատ նման), էֆֆեկտներից առանձնապես շատ բան չի մնում: Ինչ էլ որ մնում ա, եսիիիիմ ինչ չի

    Այդ դեպքում ինչու՞ էին այս մեկի վրա այդքան գումար ծախսում, ինչքան գիտեմ մոտ կես միլիարդի չափ:
    $237 մլն. կինոյի վրա, $150 մլն. էլ գովազդի:

    Մի քանի խոսք նմանությունների մասին. ես ճիշտն ասած չեմ կարդացել Ստռուգացկիների նշված ստեղծագործությանը, բայց սյուժետն ինձ ամբողջությամբ ծանոթ էր. տեսել ե՞ք «Պոկախոնտաս» մուլտը, իսկ «Ատլանտիդա: Կորուսյալ աշխարհ»-ը՞:
    ...կամ էլ «Նոր աշխարհ» ֆիլմը, որտեղ Կոլին Ֆարրելն ու Քրիստիան Բեյլն են խաղում: Էլի նույնն ա:

    Բայց այս ամենով հանդերձ ես կուզենայի նշել, որ ներկայումս գրեթե անհնար է ստեղծել եզակի ու անկրկնելի սյուժե/ֆիլմ: Ցանկացածի համար էլ կա նախահիմք, կան այլ ստեղծագործություններ, որոնք այս կամ այն կերպով իրենց դրսեւորումն են գտնում նորի մեջ: Ուղղակի մեկի մոտ մի քիչ շատ են, մյուսի մոտ ավելի շատ Իսկ եթե որեւէ գաղափար ֆիլմում ձեզ համար մինչ այժմ ֆիլմի տեսքով դեռեւս ի հայտ չի եկել, դա ամենեւին էլ չի նշանակում, որ մի ինչ որ անհայտ ֆանտաստ գրող նման բան չի գրել իր անհայտ գրքում, որը պատահմամբ կարդացել է տվյալ ռեժիսյորը
    Բայց Կամերոնը էն տղեն էր, որ պետք ա ուրիշներից էդքան մտքեր վերցներ?
    Yere-1.am

    Մասնակցեք Yere1-ի նոր եթերաշրջանի նկարահանմանը

  15. #190
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևումա նոր Մատանիների տիրակալ են ուզում հրամցնեն... բայց կասկածում եմ, որ նույն հաջողությամբ կստացվի: Վերջիվերջո այնտեղ հեղինակը Թոլքիենն էր...
    Մինիստր ձյա անհնարա, չեն կարող հասնել Մատանիների տիրակալին, էնի հզորա, էսի սուտիոտ բանա, բացի էֆֆեկտներից ուրիշ էֆֆեկտ չունի

    Իմիջայլոց իրոք որ Կինոմոսկվայի էկրանը փոխելա պետք, նենց խավար էր ցույց տալիս, որ աչքերս էլ ցավում էր նայելուց: Իսկ էդ էֆֆեկտները պարզ պետքե երևան, նկարները որ նայում եմ, հազար անգամ ավռլի սիրուն են կադրերը նկարների մեջ, որովհետև շատ պարզ ու մաքուր են երևում:
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (31.07.2010)

  17. #191
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    ՈՒղղակի ավատարի մեջ մի տեսակ Դատարկություն ոնցոր լիներ:
    Կարծես շատ գեղեցիկ գրաֆիկա/դիզայնով սայթ նայես, բայց մեջը դատարկ
    Բայց երևի մի անգամ էլ գնամ նայեմ, միգուցե "տեղ չի հասել" "))
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 11.01.2010, 14:43:


  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tyler (11.01.2010)

  19. #192
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒղղակի ավատարի մեջ մի տեսակ Դատարկություն ոնցոր լիներ:
    Կարծես շատ գեղեցիկ գրաֆիկա/դիզայնով սայթ նայես, բայց մեջը դատարկ
    Բայց երևի մի անգամ էլ գնամ նայեմ, միգուցե "տեղ չի հասել" "))
    Այ մարդ դրա մեջ ինչ կա տեղ չհասնելու, լավ էլ հասելա,օրինակ ես էլ մանավանդ ամբողջ սկիզբը ձանձրույթից մեռնում էի, մենակ վերջում եմ լարված նայել:
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tyler (11.01.2010)

  21. #193
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Ճիշտ ես Հելիում, «Ատլանտիդային» շատ նման ա բայց Ատլանտիդան թե կուզ մուլտ լինելով շատ ավելի հետաքրքիր էր: Բայց դա ավելի շատ մուլտ էր մեծերի համար, որովհետև երեխաները հաստատ էդ մուլտը նայելուց բան չէին հասկանա:
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  22. #194
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինիստր ձյա անհնարա, չեն կարող հասնել Մատանիների տիրակալին, էնի հզորա, էսի սուտիոտ բանա, բացի էֆֆեկտներից ուրիշ էֆֆեկտ չունի

    Իմիջայլոց իրոք որ Կինոմոսկվայի էկրանը փոխելա պետք, նենց խավար էր ցույց տալիս, որ աչքերս էլ ցավում էր նայելուց: Իսկ էդ էֆֆեկտները պարզ պետքե երևան, նկարները որ նայում եմ, հազար անգամ ավռլի սիրուն են կադրերը նկարների մեջ, որովհետև շատ պարզ ու մաքուր են երևում:
    Իսկ ինձ Մատանիների Տիրակալը ֆիլմը այդքան էլ դուր չի գալիս: Երևի պատճառն էն ա, որ գիրքը նախքան ֆիլմերի նկարահանելն էի կարդացել ու իմ պատկերացրած Տոլկինյան աշխարհը շատ ավելի հարուստ ու շքեղ է, քան ֆիլմինը: Այնպես որ...
    I may be paranoid but no android!

  23. #195
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    «Ավատարի» ու «Մատանիների տիրակալի» համեմատությունն անիմաստ է, իմ համեստ կարծիքով: Միակ ընդհանուր բանը «Ավատարի» ենթադրվող եռերգություն լինելն է: Ի դեպ՝ եռերգություն բառն էլ այստեղ տեղին չէ, ինչպես օրինակ, իմ կարծիքով, տեղին չէր «Մատրիցայի» դեպքում: «Մատանիները» ընդհանրապես ուրիշ թեմա է : Այն մեկ ամբողջական պատում է, որը պարզապես բաժանված է երեք մասի: Իսկ «Ավատարի» ենթադրվող առաջին մասը ամբողջական, ինքնաբավ ֆիլմ է: Ինչպես և «Մատրիցան»: Ինչու՞ եմ անընդհատ հիշում «Մատրիցան». որովհետև թեմայի ֆիլմի ու դրա պատմությունները, կարծես թե, սկսում են նմանվել: Վաչովսկի եղբայրներն էլ սկզբում չէին նախատեսում, որ «Մատրիցան» երեք մաս պիտի ունենար, և իրոք՝ առաջին ֆիլմը ամբողջական ու ավարտուն է: Նույնը կարելի է ասել «Կարիբյան ծովի ծովահենների» համար: Ֆիլմը ստեղծողները սպասում են. եթե առաջին փորձը հաջողություն է ունենում, ապա նրանք շարունակում են բռնած պահել այդ «կթու կովին»: Իսկ «Մատանիների տիրակալը» հենց սկզբից էլ պարզ էր (անգամ ծիծաղելի է սա ասելը), որ երեք մաս է ունենալու: Այն մեկ ամբողջական ֆիլմ է՝ բաղկացած երեք մասից, և ոչ թե նկարահանված է 1+2 բանաձևով (թե՛ «Մատրիցայի» և թե՛ «Ծովահենների» վերջին երկու մասերն իրար շարունակում են, ի տարբերություն դրանց ու առաջինների): Նաև պետք չէ մոռանալ, որ «Մատանիների տիրակալը» լրջագույն գրական հիմք ուներ, որը պարտադրում էր ֆիլմը ստեղծողներին շարժվել մի որոշակի կանխատեսելի ուղով, ի տարբերություն «Ավատարի» ու մնացածի: Պարզապես «եռերգության» ֆորմատը վերջերս սկսել է դուր գալ հոլիվուդցիներին. եթե առաջ շահութաբեր ֆիլմն ունենում էր պարզապես ևս մեկ սիկվել, («Առաքելությունն անհնարին է», օրինակ, կամ հենց նույն «Տերմինատորը», «Օտարը», «Ռեմբոն», «Ռոկին», «Կռու պոպոքը» (չեմ սիրում այս թարգմանությունը)), այսինքն՝ գործում էր 1+1+...+1 բանաձևը, ապա հիմա մեծ նախագծերի համար սկսել է հանդիպել նաև 1+2-ը. պրոդյուսերները ձգտում են ոչ թե կրկնել իրենց հաջողությունը, այլ կրկնապատկել և եռապատկել: Հենց դրանով է պայմանավորված, որ նույն «Մատրիցայի» ու «Ծովահենների» (էլի կան, հիմա չեմ հիշում) առաջին մասը ավարտուն ու մյուսներից անկախ է, իսկ երկրորդն ու երրորդը փոխկապակցված են ու իրար շարունակություն են: Ասածս ինչ է (երկար գրեցի մի քիչ ու խառը ). ««Ավատարի» ու «Մատանիների տիրակալի» համեմատությունը նման է, ասենք, տաբուրետկայի ու ընձուղտի համեմատությանը. երկուսն էլ չորս ոտք ունեն (ու վերջ) : Գումարած՝ տաբուրետկան դեռ նոր են սարքում:
    DIXI
    carpe noctem

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (11.01.2010), LoK® (11.01.2010), Աթեիստ (12.01.2010), Դատարկություն (12.01.2010), Նաիրուհի (18.01.2013), Ռուֆուս (11.01.2010)

Էջ 13 25-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Avatar: The Game (PC)
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 02.03.2010, 19:47
  2. Avatar VFX breakdowns from Weta
    Հեղինակ՝ -=BaZeL^4=-, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.02.2010, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •