ի դեպ, նկատե՞լ էիք, որ
••Սեղմել՝ ցույց տալու համար
ի դեպ, նկատե՞լ էիք, որ
••Սեղմել՝ ցույց տալու համար
I may be paranoid but no android!
Jarre (12.01.2010)
Մոդերատորական. հերթական անգամ հիշեցնում եմ. խուսափե՛ք սպոյլերներ գրելուց: Այսուհետ սյուժեի համար կարևոր կամ առանցքային պահերը բացահայտող ադամները ոչ միայն կտուգանվեն, այլև կհայտնվեն «Կինո» բաժնից երեք օրով արգելափակվելու վտանգի տակ:
DIXIcarpe noctem
Jarre (12.01.2010), Yellow Raven (13.01.2010)
«Ավատար». թե ինչպես էր ստեղծվում ֆիլմը
Կարդացեք, շատ հետաքրքիր ա:
DIXIcarpe noctem
Իսկ տեղյակ եք որքան է կազմում հիմիկվա դրությամբ Ավատարի շահույթը
Toki wa kane nari.
Время - деньги
1 341 693 647 $
աղբյուր
էսպես չի մնա
Toki wa kane nari.
Время - деньги
Աթեիստ (13.01.2010)
Թարգմանության աղբյուրը:Եթե «Ավատարի» ունեցած հաջողությունը հաշվենք ըստ վաճառված տոմսերի քանակի, ապա ֆիլմը լավագույն դեպքում տեղ կունենա ամերիկյան կինովարձույթի ամենահաջողակ ֆիլմերի հարյուրյակում, չնայած՝ այսօր անգամ դա արդեն իսկ հսկայական հաջողություն է: Պատճառն այն է, որ 3D կինոթատրոնների տոմսերն ավելի թանկ են, իսկ «Ավատարի» շահույթի 78%-ը ($335,7 մլն) ապահովել են հենց այդպիսի սեանսները:
Նենց որ, եթե Մատանիների տիրակալն էր 3D ունենար ու տոմսերն էլ ու սովորականից մոտ 2 անգամ թանկ, ու ընդեղ էլ առաջին ֆիլմի գովազդի վրա $150 մլն. ծախսած լինեին, նոր կխոսայինք, թե ով ա ումից առաջ անցել![]()
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 13.01.2010, 22:05: Պատճառ: Օտար լեզվով մեջբերում
Freeman (31.07.2010)
Մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանի ալիքներից մեկով շատ հետաքրքիր հաղուրդում էր։
Հավաքել էին մեր նման՝ այս թեմայում գրառումներ կատարող կինոսիրահարների՝ ոչ պրոֆեսիոնալների (կարծում եմ, որ վերջին հանգամանքը պետք է մի փոքր ազդի մեր գնահատական տալու վրա) ու ցույց էին տալիս մի ֆիլմ։ Ֆիլմը դիտելուց հետո խնդրում էին ասել կարծիքները։ Տասից միայն մեկն էր, որ ասաց, որ դա իր տեսած լավագույն ֆիլմերից մեկն էր։ Մնացածը լիքը-լիքը առաջարկներ ու դիտողություններ էին անում ֆիլմի ռեժիսորին, օպերատորին, կոմպոզիտորին, էֆեկտներ ստեղծողներին և այլոց։
Վերջում նրանք իմացան, որ ցույց տրված ֆիլմը արժանեցել էր 10 օսկարի և առաջադրվել էր ևս 6-ի։ (մանրամասները այստեղ)
Ուստի կրկնում եմ, պետք չէ անձնական նախասիրությունը ներկայացնել որպես օբյեկտիվ գնահատական։ Իհարկե, շատ հաճախ կարող է թվալ, որ մեր կարծիքը պարզապես կարծիք լինելուց շատ ավելին է
Իմ սուբյեկտիվ կարծիքով, Ավատարը Մատանիների տիրակալից պակաս հաջողված ֆիլմ չէ։
Annushka (13.01.2010), One_Way_Ticket (13.01.2010), Ribelle (14.01.2010), Լեո (13.01.2010), Ռեդ (14.02.2010)
«Ավատարիստների» համար wallpaper-ներ, 32 հատ, 1920x1200 - 2560x1600 չափի
Askalaf (13.01.2010), Firegirl777 (26.02.2010), helium (13.01.2010), Jarre (13.01.2010)
Երեկվանից գործուղման մեջ եմ, ըստ այդմ երեկոն անծանոթ քաղաքում ինչ որ կերպ հետաքրքիր դարձնելու համար գործընկերներով որոշեցինք գնալ AVATAR-ը դիտելու, անմիջապես ինտերնետում գտանք մոտակա կինոթատրոնը, լավ էր սեանսը 3D էր լինելու, վերցրինք GPS-ը ու ուղղվեցին դեպի կինոթատրոն։ Հասցրեցինք հարմար տեղերում տոմս գնել ու տեղավորվեցինք ֆիլմը դիտելու։
Միանգամից ասեմ, որ ֆիլմն ինձ անչափ դուր եկավ։ Ինչքան էլ քննադատները ցեխ շպրտեն կամ թեկուզ իրավացիորեն քննադատեն, մեկ է ֆիլմը շատ հաջող է ըստ ինձ ու չեմ ափսոսում ծախսածս ժամանակի համար։
Ով չի տեսել խորհուրդ կտամ անպայման մեծ էկրանին դիտել։
Շատ–շատ գեղեցիկ ու լավ հեքիաթ է։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ