Տարանտինոյի ֆիլմերի սիրահարների մի մեծ բանակ սիրում է նրա ֆիլմերի երկխոսությունները (միայն երկխոսությունները), կարելի՞ է արդյոք ասել, թե նրանք չեն սիրում ֆիլմը։
Ուզում եմ ասել, որ ֆիլմը սիրել, չի նշանակում հավանել նրանում ամեն բան (ռեժիսուրա, օպերատորի աշխատանք, դերասաններ, գրաֆիկա, երաժշտություն և այլն), միայն դրանցից մեկի առկայությունը կարող է բավարար լինել ֆիլմը սիրելու համար։ Երբեմն նույնիսկ զարմանում եմ, թե տվյալ ֆիլմի ի՞նչն եմ սիրում, երբ աչքի ընկնող ոչինչ չեմ գտնում։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Jarre (10.01.2010)
Հենց նոր վերադարձա կինոթատրոնից։
Ֆիլմը ՇԱՏ լավն էր, բայց Մոսկվա կինոթատրոնի էկրանը չկարողացավ լիարժեք փոխանցել գույները։ Գույները շատ խամրած էին։ Անհամբեր կսպասեմ DVD-ին, տանը ևս մեկ անգամ (առնվազն) դիտելու համար։
Մի քանի կադրում եմ տհաճ էին տեսախցիկի թռվռոցները, բայց ընդհանուր ֆիլմը շատ գեղեցիկ էր։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հա, Մոսկվա կ/թ-ի էկրանը նախանձելի էկրան չի, մեղմ ասած: Խամրած էին՝ հաստատ, կոնտրաստն էլ էն չի: Ի դեպ՝ ֆիլմը դիտելուց արդեն մի կես ժամ հետո էլի էի ուզում նայել. շատ գրավիչ-կլանող աշխարհ է ստեղծել Կեմերոնը:
Մի հետաքրքիր փաստ ֆիլմի մասին. Պանդորայի բնության նախատիպը ռեժիսյորի համար եղել է... Երկրի ստորջրյա աշխարհը: Կեմերոնն ուզում էր, որ Պանդորայի ֆլորան ու ֆաունան բիոլյումինեսցենտ լինեն՝ լուսարձակող (ու արդեն պարզ է, որ իր ուզածին հասել է), իսկ ցանաքային կենդանիների ու բույսերի մոտ սա չափազանց հազվադեպ հանդիպող երևույթ է: Ինչը չես ասի խորջրյա աշխարհի մասին: Կեմերոնը նույնիսկ սուզանավով մի քանի էքսպեդիցիաներ է արել՝ ավելի մոտիկից ծանոթանալու համար այդ երևույթին: Ու իրոք՝ կինոն նայելիս երբեմն էն տպավորությունն էի ունենում (գիշերային տեսարանների ժամանակ), որ էկրանի վրա երևացող ամեն ինչ օվկիանոսի հատակում է նկարված:••Սեղմել՝ ցույց տալու համար
DIXIcarpe noctem
Էսօր ես էլ վերջապես ֆիլմը դիտեցի:
Սցենարը բավականին պրիմիտիվ էր, էստեղից էնտեղից թխած, մեկ Դյունան էր հիշեցնում, մեկ Warcraft III խաղը, մեկ հազար ու մի սայֆայ գրքեր ու կինոներ, բայց էս ֆիլմում կարևորը սցենարը չէր
Ֆիլմը արտակարգ լավն էր, էդ երկուսուկես ժամը անշարժ, բերանս բաց, աչքերս չռած նայում էի էկրանին, ինչ լավ էր... Վերջում էլ չէի ուզում, որ ֆիլմը պրծներ, եթե մի հատ էլ ցույց տային կմնայի ու էլի կնայեի...
Գուդ ջաբ, Քեմերոն ձյա, բայց դու Տիտանիկը չպիտի նկարահանեիր....![]()
I may be paranoid but no android!
Ժողավուրդ իս Մոսկվա կինոթատրոնում ժամը քանիսին են ցույց տալիս ու մինչև ամսի քանիսը?
ԿՅԱՆՔԸ ՆՄԱՆ Է "ԲԱԴՐՋԱՆԻ" ՝ ՄԵԿ ՁԵՌՏԱ ՄԵԿ ....
Ֆիլմը դիտեցի 3D ֆորմատով (Էստոնիայում): Շատ հավանեցի: Զզվելի արարած է մարդը, հո զոռով չէ![]()
երեկ ես էլ նայեցի.... իսկականից որ հզոր էֆֆեկտներ, մանրակրկիտ դետալիզացված բնություն.... շատ լավն էր.... հերոսուհին էլ Ջոլիին էր շատ նման
մենակ մի բան ինձ համար կիսամութ մնաց....
էդ արարածները ոնց են բազմանում??![]()
![]()
Pagan_Angel (10.01.2010)
Արա ձյաձ ես էլ գիտեմ ես եմ վերջնականապես քոռացել: Առանց ակնոցի էլ գնացել էի, ըսկի բան չէի տենում: Բայց ես միշտ եմ կինոթատրոն գնալուց առանց ակնոցի գնացել: Համոզվելու համար եկա տուն ու CamRip քաշեցի, որ նայեմ տենամ կինոն է՞ր խամր հանած թե՞ ես լավ չեմ տեսնում: Պարզվեց, որ CamRip-ը ավելի հաճույքով նայեցի, քան կինոմոսկվայի մութ էկրանի վրայինը: Անուշին էլ հարցրեցի, ասում ա էս CamRip-ից մի քիչ էր լավ ընդեղի որակը:
Փաստորեն լրիվ չեմ քոռացել էլի: Իսկականից վատ որակի ֆիլմ էին ցույց տալիս: Աչքիս դրանք բաբինի փոխարեն CamRip էին քաշել, որովհետև ոնց որ CamRip-ից CamRip արած լիներ անտերը:
TeleSync եմ գտել տորրենտում: Ճիշտ ա ռազդաչան փակել են, բայց տորրենտ ֆայլը հասցրել եմ քաշեմ: Եթե տրեկերից բլոկ չանեն, էսօր շատ լավից մի քիչ պակաս որակով ֆիլմը կունենամ:
գնահատի: Հեսա արագության սահմանափակիչը հանում եմ ու հերն էլ անիծած մի 5 մեգաբիթով ձգեմ գա:
http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2540889
էսպես չի մնա
Էլմո, օգտվիր free-torrents.org տռէկեռից, որը հանդիսանում ա տոռռենտսի սայդ պռոյեկտը ու որտեղ կարող ես գտնել բոլոր էն տոռռենտները, որոնք copyright-ի խաթր torrents-ում փակվել են
Elmo (10.01.2010)
Elmo (11.01.2010), h.s. (10.01.2010), impression (10.01.2010), Yellow Raven (10.01.2010), Աթեիստ (10.01.2010), Նաիրուհի (18.01.2013)
Ես էլ նայեցի... շատ լավն էր: Կինո Մոսկվայի տրաքած էկրանի մասին իհարկե չեմ խոսում:
Նավիների USB connection-ը բացել էրՍաղի մոտ USB պորտ կար
Մնումա մի հատ էլ տենց կարմիր թռչուն (անունը մոռացա ինչ էր) հեծնելու ունակ մարդ մեզ մոտ գտնենք որ էս երկիրը փրկենք, թե չէ բուլդոզերներով մտել են ու քանդում են, շպիոնն էլ շպիոնի հետևից...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ի դեպ, ասեմ, որ առանձնահատուկ 3D էֆֆեկտներ չկային: Սովորական 3D էր: Չնայած մի անգամ ստիպված էի "ուխոդ անել" վրաս թռչող կենդանուց
Մի քիչ խանգարում էր այն փաստը, որ ֆիլմը անգլերեն էր` էստոներեն և ռուսերեն սուբտիտրերով: Եթե սուբտիտրերը չլինեին, գուցե ավելի լավ լիներ, անգլերենը մեծ մասամբ կհասկանայի: Բայց որ կային, չնայել դրանց չէր ստացվում, ինչը որոշակիորեն շեղում էր ուշադրությունը:
Մոդերատորական. որոշ գրառումներ տեղափոխվել են «Փնտրում եմ ֆիլմ...» թեմա: Որտեղից, ինչպես և ֆիլմի որ տարբերակը քաշելու մասին խոսակցությունների շարունակությունն՝ այնտեղ:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ