User Tag List

Էջ 18 53-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920212228 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

  1. #256
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ քեզ մտածելակերպ բա որ տղերքից մեկը ինվալիդ դառնար կամ ուղեղի ցնցում կամ էլ չգիտեմ ինչ ահավոր բան լիներ ինչա թե տպավորությունը լավ լիներ,եթե հալածվելով պտի ազդեցություն ձեռք բերես ուրեմն մարտի երկուսին հեղաշրջում պետք է լիներ դե իհարկե ըստ քո տրամաբանության:
    Հարգելիս ավելի լավա 10 տարով փակեն քան թե կյանքիդ հետ խաղան կամ էլ մինչև վերջին խազը ստորացնեն:
    ինձ համար կարևորը նպատակն է՝ Հայաստան, որտեղ Հայերը երջանիկ կլինեն, իսկ մի երկու կրիմինալի գլուխ ջարդելով դրան չես հասնի, ոչ ել իշխանափոխությունով. ճիշտ ա իշխանափոխությունը անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար,,, մինչև մարդկանց մտածելակերպը չփոխվի, ու Հայաստանում «Հայաստանի Քաղաքացիները» մեծամասնություն չկազմեն,, միայն նախագահների անուները կփոխվեն երկրում…
    ամեն ինչ սև ու սպիտակ մի պատկերացրու… իշխանության մեջ էլ մարդիկ կան որ խիղճ ունեն, ու նման միջադեպերի արդյունքում մի օր իրանց խիղճը իրանց ստամոքսից բարձր ա գոռալու…

  2. #257
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ համար կարևորը նպատակն է՝ Հայաստան, որտեղ Հայերը երջանիկ կլինեն, իսկ մի երկու կրիմինալի գլուխ ջարդելով դրան չես հասնի, ոչ ել իշխանափոխությունով. ճիշտ ա իշխանափոխությունը անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար,,, մինչև մարդկանց մտածելակերպը չփոխվի, ու Հայաստանում «Հայաստանի Քաղաքացիները» մեծամասնություն չկազմեն,, միայն նախագահների անուները կփոխվեն երկրում…
    ամեն ինչ սև ու սպիտակ մի պատկերացրու… իշխանության մեջ էլ մարդիկ կան որ խիղճ ունեն, ու նման միջադեպերի արդյունքում մի օր իրանց խիղճը իրանց ստամոքսից բարձր ա գոռալու…
    Ինձ չի հետաքրքրում թե իշխանության մեջ ովքեր են,եթե երկաթյա փողերով վրա են տալի ուրեմն էտ ձողը գլխներին պտի ծռես,եթե չես կարողանում մյու անգամ պտի փորձես ու ավելի պատրաստված գնաս ոչ թե ամեն անգամ գլուխդ կախ ծեծ ուտես:
    Մարդ կա լեռան գագաթ սողալով է հասնում մարդ էլ կա քայլելով,նպատակը մեկն էր,բայց նպատակին հասնելու ձևերն են տարբեր:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (29.12.2009), Mephistopheles (31.12.2009)

  4. #258
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    -Ես լիահույս եմ, որ իշխանություններն այնուամենայնիվ չեն կարողանալու այս անգամ կեղծել՝ հաշվի առնելով այն, որ առաջին անգամ բողոքավոր, ընդդիմադիր ընտրազանգավածը չի տրոհվել, քանզի մեր իրականության մեջ առաջին անգամ «ֆավորիտ» երկու թեքնածուներից մեկը, այսինքն ես, ով ուներ ծանրակշիռ շանսեր հաղթելու, և այդ հաղթանակը 100%-ոց էր, իր թեկնածությունը հանեց՝ հիմնավորելով իր այդ քայլը բարոյական նկատառումներով։ Դա շատ կարևոր է,-նշել է Հմայակ Հովհաննիսյանը։
    Թուուուու՜ հայեր, ինչ ենք կորցրել
    Si vis pacem, para bellum

  5. #259
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Հաղթելու ենք...
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.01.2010), Kuk (09.01.2010), Sagittarius (10.01.2010)

  7. #260
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Սկսվեց…

    10/15 ընտրական տեղամասում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընդամենը 70 հոգի` 1546 ընտրողի փոխարեն:

    Ընտրողների պասիվությունը հանձնաժողովի նախագահը բացատրել է ամանորյա տոներով:

    Այս տեղամասում վստահված անձինք հիմնականում առանց համապատասխան փաստաթղթերի են, ինչը օրենքի խախտում է: «Ա1+»-ի լրագրողին բոլոր անփաստաթուղթ անձինք ներկայացել են իբրեւ Նիկոլ Փաշինյանի վստահված անձ:

    Տեղամաս պարբերաբար մտնում, դուրս են գալիս կողմնակի մարդիկ, նաեւ հարեւան տեղամասի վստահված անձինք:

    Արա Սիմոնյանի վստահված անձը ամեն ներս մտնելուց մի խումբ թոշակառուներ է բերում քվեարկության: Թոշակառուներից մեկը, քվեարկելուց հետո երբ մոտեցավ կնքելու ծրարը, Սիմոնյանի վստահված անձին ասաց. «Մեզ ասել են Սիմոնյանին ընտրենք, ո՞ւմ ասենք, որ իրեն ենք ընտրել»: Դիտորդներն արձանագրեցին այդ փաստը:


    Այս տեղամասում հանձնաժողովի անդամները հաճախ են օգնում ընտրություն կատարել: Մի թոշակառու էլ «Ա1+»-ի լրագրողից է հետաքրքրվել է, թե ո՞րն է Արա Սիմոնյանի տողը, եւ նշանը դրել այդ տողում:

    Տեղամասում ներկա են 8 դիտորդական կազմակերպության անդամներ, որոնք արձանագրել են իրենց նկատած խախտումները, եւ հատկապես, առանց փաստաթղթի, վստահված անձանց առկայությունն ու ոչ լիազորված անձանց ելումուտը տեղամաս:
    a1plus.am
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (10.01.2010)

  9. #261
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ընտրություններն էսօր ե՞ն:
    էսպես չի մնա

  10. #262
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Հա…
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  11. #263
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Հանրապետականները էլի ընտրակեղծում ե՞ն: Եթե երեկոյան թաղում սալյուտ բան չեղավ, ուրեմն Նիկոլը պատգամավոր ա:
    էսպես չի մնա

  12. #264
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Էս անգամ ազգային միաԲԱՆերն են ընտրակեղծում
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  13. #265
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Թիվ 10 ընտրատեղամասում շարունակվում են մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունները:

    Ըստ ԿԸՀ-ի` ընտրողների նախնական թիվը 55851 է: Ժամը 11-ի դրությամբ` ընտրություններին մասնակցել են ընտրողների 2, 62 տոկոսը` 1461 հոգի:

    Քվեարկության մասնակիցների վերաբերյալ հաջորդ տեղեկատվությունը ԿԸՀ-ն կհրապարակի ժամը 14-ին, ապա 17-ին եւ 20-ին:
    Հիշեցնենք, որ թեկնածուները երեքն են` Դավիթ Հակոբյան, Արա Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան:
    a1plus.am
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. #266
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Այսօր Երեւանի թիվ 10 ընտրատարածքում մեկնարկել է մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի ընտրությունը: Այս տարածքը թափուր է Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո: Պատգամավորի համար պայքարում են երեք թեկնածու` 'Հայկական ժամանակ' օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, 'Ազգային միաբանություն' կուսակցության անդամ Արա Սիմոնյանը, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

    Այս պահի դրությամբ լարվածություն է նկատվում հատկապես թիվ 114 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում, որտեղ քաշքշել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ու իրավապաշտպան Միքայել Դանիելյանին: Նիկոլ Փաշինյանի շտաբում արձանագրել են նաեւ այլ միջադեպեր տարբեր ընտրատեղամասերում:
    11:47:25
    ՏԸՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ

    Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի հաղորդագրության համաձայն, այսօր ժամը 10.25-ի սահմաններում 10/19 տեղամասում, ՏԸՀ նախագահ Գագիկ Բաղդասարյանը խոչընդոտել է լրագրողների աշխատանքը: Այդ ընթացքում բռնություն է կիրառվել լրագրողներ Անուշ Մարտիրոսյանի և Գագիկ Շամշյանի նկատմամբ:
    13:01:02
    lragir.am

    Թիվ 114 դպրոցում 10/19 տեղամասում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լրագրողական աշխատանքը, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցների, ինչպես նաև Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի և նույն ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի աշխատանքը:

    Հանձնաժողովի նախագահը պահանջել է թղթակիցներից անձնագիր, որի իրավունքը չունի: Ու թեև «Ազատության» լրագրողը ցույց է տվել անձնագիրը, այնուամենայնիվ նրանց դուրս են հանել: Դրանից հետո ներս են մտել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, սակայն տեղում ոստիկանները դուրս են հանել խմբին, և բեղերով ինչ-որ մարդ, որը, ըստ լրագրողների, գլխավորն էր տեղամասում, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գագիկ Շամշյանին:
    tert.am

    Չնայած ընտրությունների մեկնարկից անցել է համարյա 5 ժամ, սակայն Հանրապետություն փողոցում տեղակայված 10/19 եւ 10/20 տեղամասերում ընտրողների ակտիվություն այնուամենայնիվ չի նկատվում:

    Ընտրական պրոցեսի վրա ազդող լուրջ միջադեպեր չեն արձանագրվել, սակայն «Ա1+»-ի օպերատորին 10/20 ընտրատեղամասի Արա Սիմոնյանի վստահված անձ ներկայացած մի տղա արգելում էր նկարահանել այն հատվածը, որտեղ ինքն էր կանգնած իր ընկերների հետ միասին: «Եթե նկարես, հեռախոսովս կջարդեմ կամեռատ: Արի դուրս, քեզ կասեմ»,- հայտարարեց երիտասարդը, ով լրագրողների միջամտությունից հետո լքեց տեղամասը այնքան ժամանակ, մինչեւ լրագրողները հեռացան տեղամասից:

    Թե ինչ էր անում նա տեղամասում, երբ կար նույն թեկնածուի նաեւ մեկ այլ վստահված անձ, հանձնաժողովի նախագահ Արշակ Վարդանյանը պատասխանեց. «Գրանցված 100 հոգի մարդ կա, ո՞ւմ հետ եք, տեղյակ չեմ: Չեմ տեսել, ես նոր տեղեկանք էի տալիս, որ գնային անձնագրային բաժանմունք, որովհետեւ գրանցումից դուրս էին»:

    Տվյալ տեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Սոնա Մուրադյանը «Ա1+»-ին վստահեցրեց, որ այդ տղան իրեն սպառնացել է, թե «իր հարցերը տեղում կլուծի, եթե ինչ- որ բան անի»:

    «Հայտարարեց, թե իրենք արդեն շահել են, սա իրենց թաղն է, իրենց գյուղն է, ասաց թե «դուք պարտավոր եք նորմալ պահել, թե չէ հարցերը կլուծենք»: Ինձ չեն էլ թույլատրում, որ գրանցամատյանից նայեմ անունը: Խոչընդոտում է անձամբ նախագահը»,-ասաց Սոնա Մուրադյանը:

    114 դպրոցի մյուս մասնաշենքում տեղակայված 10/19 տեղամասի վստահված անձանց հավաստմամբ բռնության է ենթարկվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

    «Բավականին շիկացած մթնոլորտ է, հանձնաժողովի նախագահը դեռեւս երեկվանից սկսած բավականին կոշտ մոտեցում է ցուցաբերում ընտրական պրոցեսի մասնակիցների նկատմամբ: Եղել է բռնություն լրագրողի նկատմամբ: Հանձնաժողովի նախագահը բռնի ուժով դուրս էր հրավիրում լրագրողին, որը ուներ համապատասխան փաստաթուղթ»,- ասաց 10/19 ընտրատեղամասում Դավիթ Հակոբյանի վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը:

    10/19 հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանը «Ա1+»-ին հաստատեց, որ եղել է միջադեպ Գագիկ Շամշյանի հետ կապված, սակայն մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Մինչեւ այս պահը այնպիսի դեպք չի եղել, որ ազդի ընտրական պրոցեսի վրա: Ուղղակի մանր ընտրական օրենսգրքի կետերի վրա զրույցներ է եղել, որ համարում եմ` միջադեպ չի: Գագիկ Շամշյանը թույլ է տվել օրենքի խախտում, դրա համար դուրս հրավիրեցինք»: Իսկ թե ինչ խախտում է, նա հրաժարվեց բացել փակագծերը. «Դա արձանագրված է, հետո կկցենք»:
    Նույն ընտրատարածքում խոչընդոտել էին նաեւ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների աշխատանքը:

    Ի դեպ, 10/19 ընտրատեսամասում 1800 գրանցված ընտրողներից ժամը 12-ի դրությամբ 110 մարդ, իսկ 10/20 ընտրատեղամասում 1798 ընտրողներից միայն 40-ն էր ներկայացել եւ ընտրել: Հետաքրքիր է, որ թիվ 10/20 ընտրատեղամասում ընտրության եկած քաղաքացիների մի մասը մինչ քվեարկելը համբուրվում էին տեղամասում գտնվող շեկ, միջահասակ մի երիտասարդի հետ:
    a1plus.am
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  15. #267
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Երևանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընթացող ընտրությունների 10/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ ներկայացուցիչ Գալուստ Սարգսյանը «7 օր»-ին փոխանցել է, որ առայժմ գոհ է ընտրությունների ընթացքից։ Նրա ներկայացմամբ՝ ժամը 12.00-ի դրությամբ ընտրողների թիվը կազմել է 100 հոգի։ Նույն ընտրատեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Կարինե Հայրապետյանը ևս նշել է, որ տվյալ պահի դրությամբ ընտրություններն առանց միջադեպերի են ընթանում։

    Կենտրոն հմայնքի 10/17 ընտրատեղամասի նախագահ Լիլի Վարդկեսյանը «7օր»-ին տեղեյկացրել է, որ ժամը 12-ի դրությամբ քվեարկել է 66 հոգի, կեղծիքներ և միջադեպեր չեն արձանագրվել։ Ըստ նրա, ընտրություններն ընթանում են բնականոն հունով։

    Երևանի թիվ 10 ընտրատարածքում ընթացող ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցող «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանի նախընտրական կենտրոնական շտաբի մոտ մարդկանց բազմություն էր կուտակված, ինչն արձանագրել է «7օր»-ի ֆոտոխցիկը։ Շտաբի շրջակայքում հավաքված էին տարբեր տաքսի ծառայությունների մեքենաներ, ինչպես նաև երթուղային տաքսիներ, որոնց երթուղիների համարները հանված էին։

    Երևանի թիվ 10 տնտրատարածքի տարբեր ընտրատեղամասերում Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Հակոբյանի վստահված անձինք «7օր»-ի հետ զրույցում նշել են, որ առայժմ լուրջ խախտումներ չեն արձանագրել։ Որևէ մեկնաբանություն չի հաջողվում ստանալ Արա Սիմոնյանի վստահված անձանցից։ Ի դեպ, 10/16 ընտրատարածքում «Ազգային Միաբանություն»-ը ներկայացնող պատգամավորության թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձը Հանրապետական է։

    Երևանի Չեխովի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված Կենտրոն համայնքի 10/31 ընտրական տեղամասում Դավիթ Հակոբյանի վստահված անձ Արթուր Հարությունյանը «7օր»-ին ասել է, որ մինչև այս ժամը հիմնականում գալիս են այն քաղաքացիները ովքեր ծանոթ են հանձնաժողովի նախագահին։ «Գալիս են, մի հատ բարև հանձնաժողովի նախագահին, մի հատ պաչիկ, խոզի գրիպից էլ չեն վախենում, նոր հետո գնում ներկայացնում են անձնագիրը։ Այստեղից ենթադրում եմ, որ հիմնականում գալիս են արդեն պարզ է, թե ում կողմնակիցներն ու ընտրողները։ Այսինքն՝ Արա Սիմոնյանի ծանոթները»,-ասել է Դավիթ Հակոբյանի վստահված անձը։ Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հրաժարվել է պատասխանել «7 օր»-ի հարցերին՝ առաջարկելով զրուցել իր տեղակալի հետ։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Սիրանուշ Աբաջանը, ով ներկայացնում է «Օրինաց Երկիրը»-ը, նշել է, որ ժամը 11.40-ի դրությամբ ոչ մի խախտում չի արձանագրվել, դիտորդները, վստահված անձինք բոլորը ներկա են ընտրատեղամասում։ Տվյալ պահի դրությամբ 1935 ընտրոներից, ընտրություններին մասնակցել է 69 հոգի։ «Ակտիվությունը դեռ չի երևում, որովհետև դեռ վաղ է, մի քիչ էլ ցուրտ է։ Երևի մեկ ժամ հետո ընտրողների ակտիվությունը կավելանա »,-ասել է 10/31 ընտրական տեղամասի նախագահի տեղակալը։

    Այն պահին, երբ «7օր»-ի թղթակիցը Երևանի Չեխովի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված 10/31 ընտրական տեղամասում էր, «3082 S» պետհամարանիշով Գազել մակնիշի մեքենայով մարդկանց մոտ 25 հոգանոց խումբ է բերվել ընտրատեղամաս։ Դրանից հետո ընտրողները նույն մեքենայով հեռացել են։ «7օր»-ի այն հարցին, թե ո՞վ է իրենց բերել՝ պատասխանել են՝ հարևանը։ Քաղաքացիները նշել են, որ իրենք բոլորը Վերին անտառային թաղամասից են։ Իսկ այն հարցին, թե արդյո՞ք իրենց ասվել է, թե ում օգտին պետք է քվեարկել Վերի անտառայինի բնակիչ Մանյա Սերոբյանն ասել է. «Իհարկե, ո՛չ։ Հո հա՞ վ չենք։ Ամեն ինչը պետք է ասելո՞վ լինի։ Մարդկանց ցանկությունն է, ում ընտրել, ում ոչ»։

    7 օր
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. #268
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի հաղորդագրությունը.

    13.30

    10/14 ընտրատեղամասում երկու խումբ քաղաքացիներ, որոնց անունները բացակայել են ընտրացուցակներից, փորձել են քվեարկել: Դիտորդների և լրագրողների միջամտության արդյունքում, փորձը կանխվել է:

    13.30

    10/24 ՏԸՀ նախագահ Ստեփան Ադամյանը խոչընդոտել է լրագրող Մարինե Խառատյանի աշխատանքը: Միջադեպն ուղեկցվել է լրագրողների նկատմամբ սպառնալիքներով:

    14:00

    10/14 ընտրատեղամասի ներսում կուտակվել է շուրջ 50 հոգի: Օրինախախտումն արձանագրելու պահանջը մերժվել է ՏԸՀ նախագահի կողմից իսկ ոմն Արմեն Սահակյան` որը ներկայացել և գրանցվել է որպես ՙԱզատ հասարակության ինստիտուտի՚ դիտորդ, լրագրող Քրիստինե Խանումյանին սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով: Այս ամենը զուգորդվել է հայհոյանքներով: ՏԸՀ նախագահը հրաժարվել է կազմել արձանագրություն նաև այս փաստի առնչությամբ:

    Սույն անձնավորությունը սպառնալիքներ է տեղացել նաև 10/12 ընտրատեղամասում:


    14.35

    10/18 ընտրատեղամաս
    Արաբկիրի թաղապետի տեղակալ Հակոբ Հակոբյանը մուտք է գործել ընտրատեղամաս և սպառնալիքներ տեղացել դիտորդների և լրագրողների հասցեին: Այնուհետև փորձել է ներկայանալ որպես դիտորդ:

    (a1+)
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  17. #269
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի հաղորդագրությունը.

    13.30

    10/14 ընտրատեղամասում երկու խումբ քաղաքացիներ, որոնց անունները բացակայել են ընտրացուցակներից, փորձել են քվեարկել: Դիտորդների և լրագրողների միջամտության արդյունքում, փորձը կանխվել է:

    13.30

    10/24 ՏԸՀ նախագահ Ստեփան Ադամյանը խոչընդոտել է լրագրող Մարինե Խառատյանի աշխատանքը: Միջադեպն ուղեկցվել է լրագրողների նկատմամբ սպառնալիքներով:

    14:00

    10/14 ընտրատեղամասի ներսում կուտակվել է շուրջ 50 հոգի: Օրինախախտումն արձանագրելու պահանջը մերժվել է ՏԸՀ նախագահի կողմից իսկ ոմն Արմեն Սահակյան` որը ներկայացել և գրանցվել է որպես ՙԱզատ հասարակության ինստիտուտի՚ դիտորդ, լրագրող Քրիստինե Խանումյանին սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով: Այս ամենը զուգորդվել է հայհոյանքներով: ՏԸՀ նախագահը հրաժարվել է կազմել արձանագրություն նաև այս փաստի առնչությամբ:

    Սույն անձնավորությունը սպառնալիքներ է տեղացել նաև 10/12 ընտրատեղամասում:


    14.35

    10/18 ընտրատեղամաս
    Արաբկիրի թաղապետի տեղակալ Հակոբ Հակոբյանը մուտք է գործել ընտրատեղամաս և սպառնալիքներ տեղացել դիտորդների և լրագրողների հասցեին: Այնուհետև փորձել է ներկայանալ որպես դիտորդ:

    (a1+)
    Միշտ էլ այս պատկերն ա եղել, պետք չի մի քանի ժամ սպասել, Նիկոլն արդեն չի ընտրվել:

  18. #270
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Հա բայց էսքան վախտում քանի՞ ձեն են հասցրել կեղծեն:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

Էջ 18 53-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920212228 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •