Nortion ջան մտքերի էսպիսի դիալեկտիկ զարգացումը եւ ձեւակերպումների ճշտումը իսկապես անհրաժեշտ էր: Ու նայեք թէ ահա ինչու:

Ձեր ասածից բխում է, ու ես էլ համամիտ եմ, որ Դուք հիմք ունեք քննադատելու, ասենք Շիրակ Թորոսյանին, որը Չախալյանի մասին խոսում է, բայց Մարտի 1-ի մասին չի խոսում, because Հանրապետական է: Ձեր պրետենզիայի բնույթը նման դեպքերում ընկալելի է:

Բայց Չախալյանի հարցին չի կարելի априорно մոտենալ այդ տրամադրվածությամբ, քանի որ նա ինքը նույն սիստեմից տուժել է գրեթե նույն ձեւով, ինչպես Ժ. Սեֆիլյանը կամ Ս. Միքայելյանը: Չախալյանը, մի կողմ թողնելով վրացական դատական մարմիններից իր կրածը, հենց միայն Հայաստանի սիստեմից տուժել է այնքան, որ հանգիստ կընկներ նաեւ “հայաստանյան քաղբանտարկյալ” սահմանման տակ: Ավելին, եթե նայեք 2006-07 թվերի մասին իմ ասած լինկերը.
http://javakhk.net/forum/index.php?showtopic=446
http://javakhk.net/forum/index.php?showtopic=404
կզգաք, ոչ Չախալյանի հետ եղածը Մարտի 1-ի նախերգանքն է եղել… Զարմանալի է, որ Հայաստանի այսօրվա ընդդիմություննը (բացի Սեֆիլյանը) Չախալյանի հարցը չեն շոշափում:

Ուստի Չախալյանի հարցին չի կարելի մոտենալ այն չափանիշներով կարծես մի որեւե մինիստրի կերած կաշառքի հարցն է քննարկվում: Չէ՞, Nortion!

Հիմա ինքներդ նայեք, թէ այս թեմայի սկզբում ինչպես եք “շշպռում” Վահագնի մասին լուրեր տեղադրող մասնակիցներին. Marduk-ին, Լեռնցի-ին: Այդ մասնակիցները Մարտի 1-ը մերժող անձի՞նք են, օլիգարխների ախռաննիկնե՞ր են: Marduk-ը նյութ է դնում այն մասին, որ Վաշաձեն Ջավախքի մասին ստել է Ֆրանսիայի Խորհրդարանում: Է հա, իրոք ստել է: Դուք պատասխանում էք. “Վալա-վալա, մի հատ Ձեր երկրում քաղբանտարկյալների իրողությունը դատապարտեք, հետո նոր անցեք Վրաստանին”: Դրանից ներքեւ մի այլ մասնակից գրում է որ մեր սրտերը սահմանամերձ շրջաննեի կամ Ջավախքի համար պիտի ցավեն: Դուք պատասխանում էք. “Հերթական գիգանտ միտքը: Փաստորեն պետքա սահմանամերձ գյուղում կամ Ջավախում մի բան լնի, որ սիրտդ ցավա??? Այո, նախ քո ծակ թումբանը կարի, նոր հարևանի ծակ թումբանի վրա խնդա, այլապես շատ ծիծաղելի իրավիճակում կհայտնվես”:

Այսինքն իմ հետ Ձեր վերջին պոստինգներում մի այլ բան էիք ասում, իսկ ցիտված սկզբնական պոստինգներում լրիվ այլ բան էիք անում. տորպեդահարում էիք այս հարցի մասին պոստինգները: Իմ մոտ կանխակալ վերաբերմունքի տպավորություն է ստեղծվում: Կարծում եմ մասնակիցները բավականաչափ ուշիմություն կուենան իրավիճակը զգալու:

Եկեք էսպիսի հարցերում ազնիվ լինենք: Առանց այն էլ Ջավախքի հարցերով զբաղվողները քիչ են: Չարժե Ջավախքի մասին ամեն ինֆորմացիան մի հատ passport-control անցկացնել Մարտի 1-ի պրիզմայի միջով, նոր թողնել, որ “շնչի”: Եւ առավել եւս (!) չարժե դա անել Չախալյանի դեպքում, քանի որ նրա ոդիսականը հենց Մարտի 1-ի նախերգանքն էր:

Ինչեւե, ամուր կացեք բոլոր հայ քաղբանտարկյալների, զրկվածների պաշտպանության գործում…

Նոր Տարիներդ շնորհավոր…