Խաղի կանոնները հետևյալն են.
Մտապահում ենք որևէ բառ, ցանկալի է գոյական: Սկսում ենք առանց այդ բառն օգտագործելու հուշումներ անել: Եթե դժվարանում են գտնել, հուշումներն ավելացնում ենք: Ճիշտ գուշակողը շարունակում է խաղը միայն այն դեպքում, երբ հաստատում է ստանում հարցն առաջ քաշողի կողմից:
Այսպիսով. Ինչի՞ մասին է խոսքը.
Այն ստեղծում են մարդիկ: Բայց ամեն մարդու կողմից առաջ քաշվածը չէ, որ ընդունվում է, այն հաստատվելուց առաջ «երկար ճանապարհ» է անցնում, թեև հաստատվելուց հետո իշխանություն է ունենում ամենքի վրա: Տարբեր տեղերում դրանք տարբեր են լինում:
Առայժմ այսքանը Եթե հարկ լինի հետո կավելացնեմ հուշումները: