> Ենթադրում եմ, եթե Վրաստանում քր. գործ է բացվել, ապա տրամաբանական է, որ նրան կպանձեին դատարանի առաջ կանգնեցնելու համար, այլապես ինքնակամ հո չէին հանձնի:

Ի՞նչ քրեական գործ Չախալյանի դեմ 2006 թվին: Այն ժամանակ նա ոչ միայն ամբաստանյալ չէր, այլեւ ընդհակառակը՝ ընտրություններում ֆավորիտներից մեկն էր: Վրաստանի կուսակցությունները հպարտությամբ էին խոսում "Միացյալ Ջավախքի" հետ կապերի մասին... Գոնե իր հոդվածներից մեկը կարդացե՞լ եք...

> Դու ինչպես ես մի երկրին քննադատում քաղբանտարկյալների առկայության մեջ,

Դա ի՞նչ տրամաբանություն է: Պարսկաստանում էլ մարդու մոտ թմրանյութ գտնելու համար կարող է գնդակահարեն: Ուրեմն Հայաստանում մի պարսիկի մոտ թմրանյութ գտնելու դեպքում կարող ենք իրեն հանգիստ քացու տա՞կ գցել: Պարսիկները, ըստ Ձեր տրամաբանության, առանձնապես բողոքելու տեղ չեն ունենա, քանի որ իրենց մոտ դրա համար սպանում են ուղղակի: Իսկ սովետի ժամանակներում, ըստ այդ տրամաբանության, մեզնից ամեն մեկին կարող էին արտասահմանում ինչ ասես անել...

Norton, էդպս չի կարելի: Չախալյանի գործի կապակցությամբ Ձեր մոտ հարցի 95% կուտակված է այն կետի վրա, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, ուրեմն մենք այլ երկրի քաղբանտարկյալների մաին խոելու տեղ չունեն: Ուրիշ հարց Ձեզ չի՞ մտահոգում: Հյուսիսային Լոռին մեր աչքի առաջ է հանգում: Ղազարոս Աղայանի շենացրած դպրոցը Բոլնիսում է փակման առաջ: Վրաստանի սահմանի վրա մարդկանց ձեռքից անգամ հայերեն խաչբառն են վերցնում, հայերեն գիրք չեն թողնում անցկացնելու: Դրա ֆոնի վրա Ձեր կողմից անընդհատ արծարծվող հարցն այն է, թէ մենք Չախալյանի համար բարոյական իրավունք ունե՞նք մեծն Վրաստանից բան պահանջել, եթե Հայաստանում էլ քաղբանտարկյալներ կան:

***

Վերջապես. Վրաստանում հայության ազգային/քաղաքացիական իրավունքների խախտումների մասին միայն մենք չէ, որ խոսում ենք: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵՄ համապատասխան հանձնաժողովը, Amnesti International-ը, ՄԱԿի մարդու իրավունքների հանձնաժողովը եւ այլ շատ դեմոկրատական կառույցներ... Իրենց թույլ տալի՞ս եք Չախալյանի մասին խոսել: Միուցե ԱՄՆ-ն էլ իրավունք չունի խոսել, քանի որ Կուբայում մի քանի տեռորիստի ոչ այնքան օրինականօրեն էին պահել, ու մի երկու հատ մուշտի էին տվել... բավականին ոչ դեմոկրատիկ եղանակով...