Եթե խոսքը գնումա պատերազմի ժամանակ ռմբակոծման մասին, ապա պատերազմում ամեն ինչ էլ հնարավորա: Մասնավորապես ռմբակոծվեցին ոչ միայն հարակից գյուղերը, այլ նաև Վրաստանի ռազմաբազաները, նավահանգիստները և այլն:
Իսկ եթե խոսքը գնում ա մինչև պատերազմը ռմբակոծման մասին, ապա ստեղ ճիշտը գտնելը շատ դժվարա, որովհետև նման դեպքերում երկու կողմն էլ մեղադրում են իրար նախահարձակ լինելու մեջ: Թեկուզ հենց մեր ու Ադրբեջանի օրինակով նայենք: Նրանք էն կողմից են մեղադրում իրենց դիրքերը գնդակոծելու և մարդ սպանելու մեջ, մենք էլ մեր հերթին նրանց ենք մեղադրում: Եվ այդպես շարունակ: Հիմա եթե հաշվի առնենք, որ խաղաղապահները թեթև են զինված լինում, գումարած նրան, որ ռմբակոծելու դեպքում Սահակաշվիլին աշխարհով մեկ վայնասուն կբարձրացներ, պահանջելով ռուսներից հետ վերցնել խաղաղապահի մանդատը, և գոնե այդպիսով հիմք ստեղծելով իր հետագա գործողությունների համար, քիչ հավանական եմ համարում ռուսների կողմից ռմբակոծությունը:
Էջանիշներ