Gayl (24.12.2009)
1. Վրաստանը կամաց-կամաց, բայց հասնում էր նպատակին։ Վերջերս արդեն մեծ չափերի էր հասնում օսերի փախուստը Թբիլիսիի կողմից ղեկավարվող տարածքներ։
2. Նախկին ԽՍՀՄ մյուս պետություններին անհրաժեշտ էր ցույց տալ, որ Մոսկվայի հետ վատ լինելը, մեղմ ասած լավ չի։
3. ԵՄ-ին պետք էր ցույց տալ, որ Վրաստանը կայուն երկիր չի և որպես այլընտրանքային գազա և նավթատրանզիտային երկիր չի կարող լինել։
4. Վրաստանում Ռուսաստանին ձեռնտու նախագահ նշանակելու համար։
Թվարկել երկար կարելի է, նպատակներից շատերը մինչև հիմա իրականացված չեն։ Գարնանը Վրաստանում կրկին փորձ է արվելու ռուսական հեղափոխության։
Ի դեպ, այժմ արդեն ռուսական բանակի զինվորներն են փախնում Վրաստան։ Վերջին դեպքը երկու օր առաջ էր։
Ապեր նույնիսկ Վրաստանի բանակի կռված զինվորականներն են ասում որ Վրաստաննա սկսել հարձակումը դու թևերդ փռել ես Սահակաշվիլու վրա: Ռուսաստանը բնականաբար շահեր ուներ որ եկավ ու պաշտպանեց Օսեթիան, Աբխազիան էլ ձեռ հետ իրանով արեց: Էդ քո նշած կետերին լրիվ համաձայն եմ, բայց ով էր խնդրում Սահակաշվիլիին գլուխը տնգեր ու զենքով գնար Օսեթիա? Զորքերով հետ բերեց Աջարիան, երևի նույն ձևով էլ ուզում էր վարվեր այս դեպքում, բայց բան դուրս չեկավ: Ամբողջ Վրաստանը դրեց հարվածի տակ:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Միշան մի շա՜տ կարևոր գործ արեց Վրաստանի պատմության մեջ՝ Վրաստանը անկախացրեց Ռուսաստանից, զոհաբերելով Օսեթիան, որը վաղուց արդեն իրեն չէր պատկանում: Մնացածը չգիտեմ, գիժ ա գիժ չի, գալուստուկը ներվայնությունից ա ուտում, թե սովից, ամեն դեպքում երկրի զարգացման համար մեկ անհրաժեշտ բայց ոչ բավարար քայլ հաստատ արել ա:
Սահակաշվիլին Վրաստանի համար շատ բանա արել նորմալ երկիր դառնալու համար: Հենց մենակ ոստիկանության համակարգը խելքի բերելը, բա չէ մեր հաբռգած ու ցմփոր կաշառակերները:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ես էլ էի մի քանի ամիս առաջ Սահակաշվիլիին խելագար համարում, բայց արի ու տես, որ շատ էլ խելացի դուրս եկավ: Եթե ուզում ես առանց բունտի անհույս տարածք հետ տաս ու կոնֆլիկտային հողերից ազատվելով, անկախանաս Ռուսաստանից՝ պատերազմ սկսիր և նահանջի: Ինչը և արեց: Ներքին բարեփոխումների մասին էլ շատ են պատմել Վրաստանում ապրած կամ հյուրընկալված մարդիկ: Իրոք երկիրը ահագին կարգավորել ա: Հիմա ռուսները ահագին խառնում են վիճակը, ընդիմություն բան են կազմակերպել տալիս, բայց ընդհանուր ամեն ինչ սահուն ա: Մի բան էլ վատ ա, որ Ռուսների ստրկությունից դուրս ա եկել, մտել ա ԱՄՆ-ի հետևը: Բայց դա փոքր մինուս ա:
էսպես չի մնա
Աջարիան զորքերո՞վ հետ բերեցՍահակաշվիլին գնաց Աջարիա, չթողեցին, թեթևակի խաղաղ հեղափոխություն եղավ։
Ասլան թառլանը իրա գողականների հետ ս էղավ ռուսաստանները։ Ընդհանրապես Վրաստանի գող ու ավազակների մեծ մասը ռուսաստաններում ա։ Որոշ տեղեկություններով նաև Հայաստան…
Ինչ վերաբերում ա այսպես կոչված Հարավային Օսեթիայի պատերազմին։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների օգոստոսի 1-ից Ցխինվալիից տեղահանում էին բնակչությանը։
Օգոստոսի 3-6-ը ռմբակոծվում էին այսպես կոչված ՀՕ-ի մոտակա վրացակն գյուղերը, ինչը ապացուցվել է միջազգային կառույցների կողմից։
Հիմա հարց։
Եթե Ադրբեջանը սկսի ռմբակոծել ասենք Իջևանը, Հայաստանը պիտի.
1. Լռի
2. Դիմի միջազգային կառույցներին
3. Վնասազերծի ռմբակոծողներին
Անհամբեր սպասում եմ պատասխանին։
Պատերազմ չեղավ, որովհետև Աբաշիձեն նահանջեց, թե ինչի, կարելի ա հարցնել օրինակ Լուժկովին:
Բայց սկզբից վրացական զորքերը մտան Աջարիա ու դիմադրության չհանդիպեցին, Աբաշիձեն էլ թռավ Մոսկվա ու Աջարիայի հարցը փակվեց: Բայց այ Սևծովյան մյուս ափը չստացվեց նույն եղանակով հետ բերել:
Եթե ՆՈՒՅՆԻՍԿ ռուսները բզբզած լինեն Սահակաշվիլուն պատերազմ սկսել, միայն իրոք խելագարը կարող էր պատերազմ սկսել.. էն էլ ում դեմ Ռուսաստանի, էն էլ երբ, որ Կոսովոն անկախանալուց Ռուսաստանը առանձանապես ձայն չհանեց.. խոստանալով ասիմետրիկ պատասխանի նման մի բան: Շատ հավանական եմ համարում, որ ռուսները հաշվարկ էին արել հենց Սահակաշվիլու անհավասարակշիռ բնավորության վրա ու ճիշտ գտնվեցին:
Իջևանը ՄԻՇՏ եղել է Հայաստանի մաս, իջևանցիները էթնիկ նույն խմբին են պատկանում, ունեն նույն ազգությունը ինչ Հայաստանի մյուս մարզերի բնակիչները, և վերջապես Իջևանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախանալու ոչ մի քայլ չի արել: Հետևաբար ցանկացած ոտնձգություն Իջևանի նկատմամբ դա ոտնձգություն է ՀՀ-ի նկատմամբ ու Ադրբեջանի մայրիկը կլացացնենք մեր կարեցածի առավելագույն չափով:
Ի միջի այլոց նման մի պատմություն էլ Արցախումա: Մարդիկ ինքնորոշվել են ըստ ՕՐԵՆՔԻ, հիմա դու համարում ես Արցախը Ադրբեջանի մաս թե անկախ միավոր? Եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, ըստ քեզ որոնք պետք է լինեն Հայաստանի քայլերը?
1. Լռի
2. Դիմի միջազգային կառույցներին
3. Վնասազերծի ռմբակոծողներին
Սպասում եմ պատասխանիդ![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Փաստորեն Սաակաշվիլին շատ հեռատես էր որ կարողացավ Վրաստանը ազատել այնպիսի ծանր բեռից ինչպիսին էին Աբխազիան ու Օսեթիան: Դե Գոլլի մակարդակի մարդ է, նա էլ կարողացավ Ալժիրից ազատվել:
Հալալ է, մի քիչ երկար մնա ու աստված տա Ջավախքի պես ծանր խնդիրն էլ քցի Վրաստանի ուսերի վրայից խոստանում եմ որ Սաակաշվիլու նկարները կկպցնեմ սաղ տան պատերիս:
![]()
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Մենակ թե հանկարծ շատ չոգևորվի ու Բորչալի Մարնեուլից էլ ազատվի, էն վախտ կթքենք փայտիկին: թու թու փետին խփեմ... սատանի ականջը խուլ
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Բա պահում էր ի՞նչ աներ: Ռեհան է՞ր ցանելու էդ հողի վրա: Էդ հողի վրա ապրող ժողովուրդը չի ուզում Վրաստանի կազմում լինի, Ռուսաստանն էլ պատրվակ ա գտել խաղաղապահներ լցնելու համար:
Պատկերացրա Ղարաբաղցիները չեն ուզում Հայաստանի կազմում ապրեն, Թուրքիան էլ խաղապահներ ա լցրել Ղարաբաղ, որ խաղաղություն ապահովի: Ձեռի հետ էլ մեզ բզբզում են: Էդ դեպքում ամենաճիշտ գործողությունը պատերազմ սկսելն ու ամբողջ ուժով բարձր գոռալն ա, որ եքա Թուրքիան հարձակվել ա խեղճ ու կրակ Հայաստանի վրա: Ի միջայլոց պատերազմը պետք ա սկսել էնպիսի ժամանակ, երբ աշխարհի գլուխը խան ա: Օրինակ՝ Օլիմպիադայի:
Էդքանով ազատվում ես պրոբլեմատիկ տարածքից, մեջի ժողովրդին էլ նվիրում ես Թուրքերին: Մի քանի տարի հետո մեջի ժողովուրդը լացուկոծը դնում ա, ու փոշմանում ա իրա արածի համար: Դու էլ որպես տարածքային կոնֆլիկտներ չունեցող երկիր, հանգիստ քո երկիրն ես ղեկավարում:
էսպես չի մնա
Մի մեծ փաստ կա, որ լռիվ իրավաչափա դարձնում Ռուսաստանի գործողությունները: Ռուսները խաղաղապահական մանդատ ունեին ու Սահակաշվիլին նրանց վրա հարձակվելու հրաման տվեց:
Իմ համեստ կարծիքով, եթե ասենք ԱՄՆ-ն լիներ Ռուսաստանի տեղը, տենց ռմբակոծելով հանգիստ կհասներ մինչև Թիֆլիս` պաշտպանելով իր խաղաղապահներին ու ճնշելով ագրեսորին:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Եթե խոսքը գնումա պատերազմի ժամանակ ռմբակոծման մասին, ապա պատերազմում ամեն ինչ էլ հնարավորա: Մասնավորապես ռմբակոծվեցին ոչ միայն հարակից գյուղերը, այլ նաև Վրաստանի ռազմաբազաները, նավահանգիստները և այլն:
Իսկ եթե խոսքը գնում ա մինչև պատերազմը ռմբակոծման մասին, ապա ստեղ ճիշտը գտնելը շատ դժվարա, որովհետև նման դեպքերում երկու կողմն էլ մեղադրում են իրար նախահարձակ լինելու մեջ: Թեկուզ հենց մեր ու Ադրբեջանի օրինակով նայենք: Նրանք էն կողմից են մեղադրում իրենց դիրքերը գնդակոծելու և մարդ սպանելու մեջ, մենք էլ մեր հերթին նրանց ենք մեղադրում: Եվ այդպես շարունակ: Հիմա եթե հաշվի առնենք, որ խաղաղապահները թեթև են զինված լինում, գումարած նրան, որ ռմբակոծելու դեպքում Սահակաշվիլին աշխարհով մեկ վայնասուն կբարձրացներ, պահանջելով ռուսներից հետ վերցնել խաղաղապահի մանդատը, և գոնե այդպիսով հիմք ստեղծելով իր հետագա գործողությունների համար, քիչ հավանական եմ համարում ռուսների կողմից ռմբակոծությունը:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ