User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչպես եք վերաբերվում Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլուն

Քվեարկողներ
57. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լավ

    12 21.05%
  • Վատ

    25 43.86%
  • Անտարբեր եմ

    14 24.56%
  • Չեմ ճանաչում

    6 10.53%
Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2009
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Վերջին օրերս մեծ աղմուկ է բարձրացել Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու անվան շուրջը: Արևմտյան ու ռուսական լրատվամիջոցները հակասական մեկնաբանություններ են անում նրա գործողությունների վերաբերյալ: Ի՞նչ կարծիքի եք վարդերի հեղափոխության առաջնորդի վերաբերյալ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (24.12.2009)

  3. #2
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Իսկ առաջինը երկրորդին ինչովա խանգարում? Այսինքն խելագար հայրենասեր չի կարող լինել?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (23.12.2009), REAL_ist (23.12.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Չհասկացա թե էտ հարցը մեզ ինչու պետք է հուզի,գիժա թե հայրենասեր ա իրանցնա ու իրանց գործն ա:

  6. #4
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Իսկականից լավ ժամանակակից ու արդիական թեմա ես բացել: Վրաստանի նախագահ պարոն Սահակաշվիլի կերպարը կուրջ վերլուծության կարիք ունի, որը կօգնի մեզ և բոլորիս բոլորիս հասկանալ, թե վերջի վերջո ինչ է ցանկանում նա այս աշխարհից: Նախքան բուն թեմային անցնելը ես նշեմ, որ ես ինքս ոչ ռուսամետ, ոչ ամերիկամետ , ոչ էլ որևեմետ եմ, ես ուղղակի իմ կարծիքը կարտահայտեմ նրա մասին: Նախ եկեք տեսնենք թե Սահակաշվիլին ինչպես եկավ իշխանության: Նա փաստորեն իշխանության եկավ անօրինական ճանապարհով, փաստացի գահընկեց անելով նախկին նախագահին, ես չեմ շեշտում, որ նախկին նախագահը հրեշտակ էր սակայն, այնուամենայնիվ պարոն Սահակաշվիլին և ոչ մի անգամ լիգիտիմ իշխանություն չստացավ: Սա ես կարծում եմ լուրջ խնդիրա, չլինել սիրված սեփական երկրում, իրոք տխուրա, իսկ դիկտատուրաները երկար կյանք չեն ունենում: Հաջորդ խնդիրը պարոն Սահակաշվիլիու ոչ հավասարակշիռ քաղաքականությունն է: Ըստ նրա Ռուսաստանի նման երկրի հետ կողք կողքի ապրելով կարող է դառնալ ԱՄՆ նահանգ: Իսկ ավելի լուրջ Սահակաշվիլին վարում է մի քաղաքականություն, որն իմ կարծիքով դուրս է բոլոր խելքին մոտ ուղղություններից: Նախ և առաջ պետք է հասկանալ, որ ինչ էլ, որ լինի ռուսները ավելի արագ կհասնեն, քան ԱՄՆ-ն աշխարհի այն մյուս կողմից, երկրորդ ինչպես կարելի էր խզել մի երկրի հետ հարաբերությունները, որի հետ ամենամեծ սահմանը ունի,բացի այդ ՌԴ-ն մտնում է հզոր 8յակի մեջ, սա տնտեսական առումով այնպիսի շոկ, ցնցում է, որը բառերով նկարագրելը ուղղակի դժվար է: Հաջորդ հարցը դա Սահակաշվիլու կողմից Աբխազիայի և Օսեթիայի ուժով ձեռք բերելու խելագար միտքն էր: Ես կարծում եմ, որ Կովկասը շատ նուրբ տարծաշրջան է և նույնիսկ փոքր կայծը այս տարածաշրջանը կգցի էթնիկ բախումների, պատերազմների մեջ: Եվ Սահակաշվիլու կողմից այդ պատերազմների հրահրումը, իմանալով, որ ռուսաստանը, երբեք չի զիջի իր դիրքերը կովկասում, համարում եմ ուղղակի դրածոյի, խելագարի պահվածք: Այստեղ պարզ երևում է մի բան կամ Սահակաշվիլին ԱՄՆ հատուկ ծառայության անդամ է, որը ոչ թե մտածում է վրացիների մասին, այլ ԱՄՆ մասին, կամ մարդ որը լուրջ խնդիրներ ունի ուղեղի հետ: Հաջորդ խդիրը այն է, որ իշխանության եկել է մեկը, որը չգիտես, ամերիկաները ինչով է զբաղվել և փորձում է ջնջել այն ամենը թեկուզ և լավը, որ եղել է ինչու չէ սովետական վրաստանի պատմության մեջ: Հրահրելով երկրի ներսում ֆաշիստական, փաստացի ֆաշիստական գաղափարախոսության ծնունդը, որը հենված է դաժանության, մարդասպանությունների, հիշենք, որ պարոն <խելացի> Սահակաշվիլին վերացրեց իր մերձավորներին,հակաժողովրդական օրենքների, շրջապատի երկրների հետ ոչ բարեկամական կապերի վրա, փաստացի Վրաստանին հասցրել է մեկուսացման առջև: Սահակաշվիլու կառավարման տարիներին Վրաստանը կորցրեց իր թվացյալ տարածքի մոտ 40 տոկոսը, ոտնահարվեցին մարդկանց իրավունքները, փաստորեն կապը խզվեց մերձավոր բարեկամի հետ: Ես կարծում եմ այս մարդը ինչ-որ պլանով է եկել և իսկականից խելագար է: Եվ մեզ հայերիս համար շատ անհանգստացնող է ապրել մի երկրի կողքին, որն ամեն վարկյան կարող է դավաճանել աջ ու ձախ: Իմ կարծիքով ՌԴ-ն, Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ու Իրանը շիզորֆրեննիկ Սահակաշվիլու կարիքը, այն էլ այս լարված տարածաշրջանում, այլևս չունեն: Որքան շուտ հեռանա այդ խայտառակ, այսպես կոչված քանդող սահակաշվիլին, այնքան բոլորս լավ կապրենք:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Invisible man (26.12.2009), Marine-24 (24.12.2009)

  8. #5
    Սկսնակ անդամ Marine-24-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    գ. Քարինջ
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Հիտլերն էլ խելագար էր, բայց հայրենասեր էր: Ես կարծում եմ Սահակաշվիլին պարզապես պաշտոնամոլ է, ինչը չէի ասի այն ժամանակ, երբ նոր էր ընտրվել: Հանուն իր աթոռի պատրաստ է ամեն ինչ ոտնատակ տալու: Իր հայրենիքը սիրող ղեկավարը պետք է հանուն իր ժողովրդի բարորության նաև իր մեջքը ծռի, ոչ թե ժողովրդի մեջքը ծռի ամեն անարժանի մոտ: Ժողովրդական ասացվածք կա << շղոմքոր գառը օխտը (յոթ) մոր կաթ կուտի>>:

  9. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Marine-24-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա ես կարծում եմ լուրջ խնդիրա, չլինել սիրված սեփական երկրում, իրոք տխուրա, իսկ դիկտատուրաները երկար կյանք չեն ունենում:
    Պիտի հիասթափեցնեմ Ձեզ, հարգելի Adriano, բայց Սաակաշվիլիին Վրաստանում սիրում են։ Եվ ավելի քան սիրում են։ Եթե Դուք նման տպավորություն եք ստացել արտերկրի մամուլի հրապարակումներից, ապա դրանց մոտեցումներն այնքան հակասական են, որ որ անհնար է թացը չորից զատել։ Իսկ եթե այդպես եք եզրակացրել Վրաստանում տեղի ունեցող «200000-անոց» ցույցերի կադրերից, ապա թույլ տվեք հիշեցնել, որ նրա իշխանության գալուց հետո ավելի քան 50000 մարդ հայտնվել է բանտում կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման, պետության փողերը յուրացնելու կամ անհիմն վատնելու և այլ նմանատիպ մեղադրանքներով։ Եվ հաստատ դրանց գերակշիռ մեծամասնությունը (եթե ոչ բոլորը) միանգամայն արդարացիորեն է այդ բախտին արժանացել։ Բնական է, որ յուրաքանչյուր բանտարկված գոնե 4 ազգական կարող է ունենալ, որոնք դուրս կգան նախագահի դեմ բողոքելու։
    Իսկ ինչ վերաբերում է նրա լեգիտիմությանը, ապա դա շա՜տ վիճահարույց հարց է. անձամբ ինձ համար մի բան է կարևոր. նայեք, թե ինչ վիճակում էր Վրաստանը և ինչքան էր զիջում Հայաստանին մինչև Սաակաշվիլիի իշխանության գալը, հետո էլ համեմատեք, թե այժմ ինչքան առաջ է մեզնից բոլոր ցուցանիշերով։
    Եվ երրորդ. Սաակաշվիլին վրացիների պես շովինիստ ազգին բավական հանդուրժողականություն է սովորեցրել. նա որևէ տեսակի ֆաշիստական գաղափարախոսություն չի հրահրում։ Եթե Սովետական Վրաստանի ժամանակներում և Շևարդնաձեի օրոք հայերը Թբիլիսիում իրենց 3-րդ տեսակի մարդ էին զգում, վախենում էին անգամ հայերեն խոսել, ապա այժմ ոչ մի հայ չի վախենում ազատ զբոսնել Թբիլիսիի փողոցներով։ Մարդիկ վստահ են, որ իրենց իրավունքների ցանկացած ոտնահարման դեպքում յուրաքանչյուր փողոցի անկյունում կանգնած ոստիկան կպաշտպանի իրենց՝ անկախ ազգային պատկանելությունից։ Վրաստանում մեկին ազգային պատկանելության համար վիրավորանք հասցնելը չափազանց խիստ է պատժվում։
    Եվ ի տարբերություն Հայաստանի՝ ԱՅՆՏԵՂ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ, ոչ թե մնում են թղթի վրա։
    Եթե տեսնեք, թե մարդիկ ինչ ցավով են մտածում, որ 2013-ին Սաակաշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրանում է, նման թյուրըմբռնում չեք ունենա։
    Գրառումս ներշնչված չէ մամուլի տեսություններից ու քաղաքագետների վերլուծություններից. այն կարելի է վերնագրել ԱԿԱՆԱՏԵՍԻ ԱՉՔԵՐՈՎ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Askalaf (25.12.2009)

  11. #7
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ ի տարբերություն Հայաստանի՝ ԱՅՆՏԵՂ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ, ոչ թե մնում են թղթի վրա։
    Դե լավ հա էտ մի բանին չհավատացի:

  12. #8
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե լավ հա էտ մի բանին չհավատացի:
    Կարող ես համոզված լինել։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  13. #9
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Սահակաշվիլիին պիտի վարչապետ լիներ, ոչ թե նախագահ (միտքը իմը չէ):
    Ներքին քաղաքականության մեջ լիքը լավ բարեփոխումներ է արել: Իսկ արտաքին գործերին թող չխառնվի:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (24.12.2009), zanazan (21.01.2010), Երվանդ (24.12.2009), Նաիրուհի (24.12.2009)

  15. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Սահակաշվիլիին պիտի վարչապետ լիներ, ոչ թե նախագահ (միտքը իմը չէ):
    Ներքին քաղաքականության մեջ լիքը լավ բարեփոխումներ է արել: Իսկ արտաքին գործերին թող չխառնվի:
    Կարծում եմ՝ առանց երկրի արտաքին քաղաքականությունը (մասնավորապես՝ Ռուսաստանի հետ) վերանայելու անհնար կլիներ իրականացնել այդ ներքին բարեփոխումները:
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (24.12.2009), Rammer (24.12.2009), Ձայնալար (24.12.2009)

  17. #11
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող ես համոզված լինել։
    Հայերի համար էլ ա՞ օրենքը նույն ուժով գործում:

  18. #12
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայերի համար էլ ա՞ օրենքը նույն ուժով գործում:
    Այո։ Եթե քեզ տարակուսանքի մեջ է գցում Չախալյանի գործը, ապա դա բոլորովին ուրիշ ոլորտ է։ Ցանկացած երկրում էլ ազգայնական տրամադրությունները ճնշվում են։ Իսկ առօրյայում հայերը իրենց որևէ կերպ ճնշված չեն զգում, էլ չասեմ, որ հատկապես Ջավախքի հանդեպ յուրահատուկ ուշադրություն է ցուցաբերվում։ Ինձ համար էլ շատ անակնկալ էր այդ ամենը սեփական աչքերով տեսնելը, որովհետև այստեղ հնչող հայտարարությունները լսելով՝ բոլորովին այլ տրամադրվածությամբ էի գնացել։ Ապշած էի։ Այն, ինչը մենք անվանում ենք «ճնշումներ հայերի նկատմամբ», ոչ այլ ինչ է, քան ընդամենը հայերին հասկացնելու փորձ, որ նրանք այդ երկրի քաղաքացիներն են և պարտավոր են հարգել այն։ Օրինակ՝ պահանջում են, որ հայերը վրացերեն իմանան։ Վա՞տ են անում։ Պատկերացրեք՝ եզդիները հայերեն չիմանային և կտրականապես հրաժարվեին սովորել. ի՞նչ կանեինք մենք։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  19. #13
    Պատվավոր անդամ h.s.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո։ Եթե քեզ տարակուսանքի մեջ է գցում Չախալյանի գործը, ապա դա բոլորովին ուրիշ ոլորտ է։ Ցանկացած երկրում էլ ազգայնական տրամադրությունները ճնշվում են։ Իսկ առօրյայում հայերը իրենց որևէ կերպ ճնշված չեն զգում, էլ չասեմ, որ հատկապես Ջավախքի հանդեպ յուրահատուկ ուշադրություն է ցուցաբերվում։ Ինձ համար էլ շատ անակնկալ էր այդ ամենը սեփական աչքերով տեսնելը, որովհետև այստեղ հնչող հայտարարությունները լսելով՝ բոլորովին այլ տրամադրվածությամբ էի գնացել։ Ապշած էի։ Այն, ինչը մենք անվանում ենք «ճնշումներ հայերի նկատմամբ», ոչ այլ ինչ է, քան ընդամենը հայերին հասկացնելու փորձ, որ նրանք այդ երկրի քաղաքացիներն են և պարտավոր են հարգել այն։ Օրինակ՝ պահանջում են, որ հայերը վրացերեն իմանան։ Վա՞տ են անում։ Պատկերացրեք՝ եզդիները հայերեն չիմանային և կտրականապես հրաժարվեին սովորել. ի՞նչ կանեինք մենք։
    Բայց ամեն ինչ պետք չի էտքան պայծառ գույներով ներկայացնել: Ջավախքից ընկերներ ունեմ ու իրանց ասածները էտքան էլ հուսադրող չեն:

  20. #14
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո։ Եթե քեզ տարակուսանքի մեջ է գցում Չախալյանի գործը, ապա դա բոլորովին ուրիշ ոլորտ է։ Ցանկացած երկրում էլ ազգայնական տրամադրությունները ճնշվում են։ Իսկ առօրյայում հայերը իրենց որևէ կերպ ճնշված չեն զգում, էլ չասեմ, որ հատկապես Ջավախքի հանդեպ յուրահատուկ ուշադրություն է ցուցաբերվում։ Ինձ համար էլ շատ անակնկալ էր այդ ամենը սեփական աչքերով տեսնելը, որովհետև այստեղ հնչող հայտարարությունները լսելով՝ բոլորովին այլ տրամադրվածությամբ էի գնացել։ Ապշած էի։ Այն, ինչը մենք անվանում ենք «ճնշումներ հայերի նկատմամբ», ոչ այլ ինչ է, քան ընդամենը հայերին հասկացնելու փորձ, որ նրանք այդ երկրի քաղաքացիներն են և պարտավոր են հարգել այն։ Օրինակ՝ պահանջում են, որ հայերը վրացերեն իմանան։ Վա՞տ են անում։ Պատկերացրեք՝ եզդիները հայերեն չիմանային և կտրականապես հրաժարվեին սովորել. ի՞նչ կանեինք մենք։
    Եզդիներին չեն ստիպում որ հայերեն սովորեն,ուղակի նրանք չեն կարող հայերեն չիմանան:
    Նաիրուհի եթե վրացի լինեի կասեի լավ ենք անում,բայց ոչ ես եմ վրացի ոչ էլ դու հիմա քո հարցը քեզ տամ՝ լա՞վ են անում:
    Այդպես ստիպում են որ նրանք ձուլվեն վրացիներին ու ինչքան հնարավորա արագ:

  21. #15
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո։ Եթե քեզ տարակուսանքի մեջ է գցում Չախալյանի գործը, ապա դա բոլորովին ուրիշ ոլորտ է։ Ցանկացած երկրում էլ ազգայնական տրամադրությունները ճնշվում են։ Իսկ առօրյայում հայերը իրենց որևէ կերպ ճնշված չեն զգում, էլ չասեմ, որ հատկապես Ջավախքի հանդեպ յուրահատուկ ուշադրություն է ցուցաբերվում։ Ինձ համար էլ շատ անակնկալ էր այդ ամենը սեփական աչքերով տեսնելը, որովհետև այստեղ հնչող հայտարարությունները լսելով՝ բոլորովին այլ տրամադրվածությամբ էի գնացել։ Ապշած էի։ Այն, ինչը մենք անվանում ենք «ճնշումներ հայերի նկատմամբ», ոչ այլ ինչ է, քան ընդամենը հայերին հասկացնելու փորձ, որ նրանք այդ երկրի քաղաքացիներն են և պարտավոր են հարգել այն։ Օրինակ՝ պահանջում են, որ հայերը վրացերեն իմանան։ Վա՞տ են անում։ Պատկերացրեք՝ եզդիները հայերեն չիմանային և կտրականապես հրաժարվեին սովորել. ի՞նչ կանեինք մենք։
    Մենակ ավելացնեմ, որ վրացերեն իմանալը հենց հայերի շահերից է բխում, քանի որ հնարավորություն է ստեղծում պետական հիմնարկություններում աշխատել, ինչու չէ բարձր պաշտոնների հասնել ու հայերի շահերը հենց այդպես պաշտպանել:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (24.12.2009)

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Նա իսկական գրող չէ...»
    Հեղինակ՝ impression, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 10.07.2013, 15:59
  2. Հայրենասեր Լուսինե ջան, ծնունդդ շնորհավոր
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 50
    Վերջինը: 30.09.2011, 19:09
  3. Իսկական մարդ...
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.05.2010, 12:55
  4. Իսկական տղեքի համար
    Հեղինակ՝ progressive, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.10.2009, 11:29
  5. Իսկական ընկերը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 27.09.2008, 12:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •