User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչպես եք վերաբերվում Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլուն

Քվեարկողներ
57. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լավ

    12 21.05%
  • Վատ

    25 43.86%
  • Անտարբեր եմ

    14 24.56%
  • Չեմ ճանաչում

    6 10.53%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2009
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Վերջին օրերս մեծ աղմուկ է բարձրացել Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու անվան շուրջը: Արևմտյան ու ռուսական լրատվամիջոցները հակասական մեկնաբանություններ են անում նրա գործողությունների վերաբերյալ: Ի՞նչ կարծիքի եք վարդերի հեղափոխության առաջնորդի վերաբերյալ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (24.12.2009)

  3. #2
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Իսկ առաջինը երկրորդին ինչովա խանգարում? Այսինքն խելագար հայրենասեր չի կարող լինել?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (23.12.2009), REAL_ist (23.12.2009)

  5. #3
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Իսկականից լավ ժամանակակից ու արդիական թեմա ես բացել: Վրաստանի նախագահ պարոն Սահակաշվիլի կերպարը կուրջ վերլուծության կարիք ունի, որը կօգնի մեզ և բոլորիս բոլորիս հասկանալ, թե վերջի վերջո ինչ է ցանկանում նա այս աշխարհից: Նախքան բուն թեմային անցնելը ես նշեմ, որ ես ինքս ոչ ռուսամետ, ոչ ամերիկամետ , ոչ էլ որևեմետ եմ, ես ուղղակի իմ կարծիքը կարտահայտեմ նրա մասին: Նախ եկեք տեսնենք թե Սահակաշվիլին ինչպես եկավ իշխանության: Նա փաստորեն իշխանության եկավ անօրինական ճանապարհով, փաստացի գահընկեց անելով նախկին նախագահին, ես չեմ շեշտում, որ նախկին նախագահը հրեշտակ էր սակայն, այնուամենայնիվ պարոն Սահակաշվիլին և ոչ մի անգամ լիգիտիմ իշխանություն չստացավ: Սա ես կարծում եմ լուրջ խնդիրա, չլինել սիրված սեփական երկրում, իրոք տխուրա, իսկ դիկտատուրաները երկար կյանք չեն ունենում: Հաջորդ խնդիրը պարոն Սահակաշվիլիու ոչ հավասարակշիռ քաղաքականությունն է: Ըստ նրա Ռուսաստանի նման երկրի հետ կողք կողքի ապրելով կարող է դառնալ ԱՄՆ նահանգ: Իսկ ավելի լուրջ Սահակաշվիլին վարում է մի քաղաքականություն, որն իմ կարծիքով դուրս է բոլոր խելքին մոտ ուղղություններից: Նախ և առաջ պետք է հասկանալ, որ ինչ էլ, որ լինի ռուսները ավելի արագ կհասնեն, քան ԱՄՆ-ն աշխարհի այն մյուս կողմից, երկրորդ ինչպես կարելի էր խզել մի երկրի հետ հարաբերությունները, որի հետ ամենամեծ սահմանը ունի,բացի այդ ՌԴ-ն մտնում է հզոր 8յակի մեջ, սա տնտեսական առումով այնպիսի շոկ, ցնցում է, որը բառերով նկարագրելը ուղղակի դժվար է: Հաջորդ հարցը դա Սահակաշվիլու կողմից Աբխազիայի և Օսեթիայի ուժով ձեռք բերելու խելագար միտքն էր: Ես կարծում եմ, որ Կովկասը շատ նուրբ տարծաշրջան է և նույնիսկ փոքր կայծը այս տարածաշրջանը կգցի էթնիկ բախումների, պատերազմների մեջ: Եվ Սահակաշվիլու կողմից այդ պատերազմների հրահրումը, իմանալով, որ ռուսաստանը, երբեք չի զիջի իր դիրքերը կովկասում, համարում եմ ուղղակի դրածոյի, խելագարի պահվածք: Այստեղ պարզ երևում է մի բան կամ Սահակաշվիլին ԱՄՆ հատուկ ծառայության անդամ է, որը ոչ թե մտածում է վրացիների մասին, այլ ԱՄՆ մասին, կամ մարդ որը լուրջ խնդիրներ ունի ուղեղի հետ: Հաջորդ խդիրը այն է, որ իշխանության եկել է մեկը, որը չգիտես, ամերիկաները ինչով է զբաղվել և փորձում է ջնջել այն ամենը թեկուզ և լավը, որ եղել է ինչու չէ սովետական վրաստանի պատմության մեջ: Հրահրելով երկրի ներսում ֆաշիստական, փաստացի ֆաշիստական գաղափարախոսության ծնունդը, որը հենված է դաժանության, մարդասպանությունների, հիշենք, որ պարոն <խելացի> Սահակաշվիլին վերացրեց իր մերձավորներին,հակաժողովրդական օրենքների, շրջապատի երկրների հետ ոչ բարեկամական կապերի վրա, փաստացի Վրաստանին հասցրել է մեկուսացման առջև: Սահակաշվիլու կառավարման տարիներին Վրաստանը կորցրեց իր թվացյալ տարածքի մոտ 40 տոկոսը, ոտնահարվեցին մարդկանց իրավունքները, փաստորեն կապը խզվեց մերձավոր բարեկամի հետ: Ես կարծում եմ այս մարդը ինչ-որ պլանով է եկել և իսկականից խելագար է: Եվ մեզ հայերիս համար շատ անհանգստացնող է ապրել մի երկրի կողքին, որն ամեն վարկյան կարող է դավաճանել աջ ու ձախ: Իմ կարծիքով ՌԴ-ն, Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ու Իրանը շիզորֆրեննիկ Սահակաշվիլու կարիքը, այն էլ այս լարված տարածաշրջանում, այլևս չունեն: Որքան շուտ հեռանա այդ խայտառակ, այսպես կոչված քանդող սահակաշվիլին, այնքան բոլորս լավ կապրենք:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Invisible man (26.12.2009), Marine-24 (24.12.2009)

  7. #4
    Սկսնակ անդամ Marine-24-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    գ. Քարինջ
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Հիտլերն էլ խելագար էր, բայց հայրենասեր էր: Ես կարծում եմ Սահակաշվիլին պարզապես պաշտոնամոլ է, ինչը չէի ասի այն ժամանակ, երբ նոր էր ընտրվել: Հանուն իր աթոռի պատրաստ է ամեն ինչ ոտնատակ տալու: Իր հայրենիքը սիրող ղեկավարը պետք է հանուն իր ժողովրդի բարորության նաև իր մեջքը ծռի, ոչ թե ժողովրդի մեջքը ծռի ամեն անարժանի մոտ: Ժողովրդական ասացվածք կա << շղոմքոր գառը օխտը (յոթ) մոր կաթ կուտի>>:

  8. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Marine-24-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա ես կարծում եմ լուրջ խնդիրա, չլինել սիրված սեփական երկրում, իրոք տխուրա, իսկ դիկտատուրաները երկար կյանք չեն ունենում:
    Պիտի հիասթափեցնեմ Ձեզ, հարգելի Adriano, բայց Սաակաշվիլիին Վրաստանում սիրում են։ Եվ ավելի քան սիրում են։ Եթե Դուք նման տպավորություն եք ստացել արտերկրի մամուլի հրապարակումներից, ապա դրանց մոտեցումներն այնքան հակասական են, որ որ անհնար է թացը չորից զատել։ Իսկ եթե այդպես եք եզրակացրել Վրաստանում տեղի ունեցող «200000-անոց» ցույցերի կադրերից, ապա թույլ տվեք հիշեցնել, որ նրա իշխանության գալուց հետո ավելի քան 50000 մարդ հայտնվել է բանտում կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման, պետության փողերը յուրացնելու կամ անհիմն վատնելու և այլ նմանատիպ մեղադրանքներով։ Եվ հաստատ դրանց գերակշիռ մեծամասնությունը (եթե ոչ բոլորը) միանգամայն արդարացիորեն է այդ բախտին արժանացել։ Բնական է, որ յուրաքանչյուր բանտարկված գոնե 4 ազգական կարող է ունենալ, որոնք դուրս կգան նախագահի դեմ բողոքելու։
    Իսկ ինչ վերաբերում է նրա լեգիտիմությանը, ապա դա շա՜տ վիճահարույց հարց է. անձամբ ինձ համար մի բան է կարևոր. նայեք, թե ինչ վիճակում էր Վրաստանը և ինչքան էր զիջում Հայաստանին մինչև Սաակաշվիլիի իշխանության գալը, հետո էլ համեմատեք, թե այժմ ինչքան առաջ է մեզնից բոլոր ցուցանիշերով։
    Եվ երրորդ. Սաակաշվիլին վրացիների պես շովինիստ ազգին բավական հանդուրժողականություն է սովորեցրել. նա որևէ տեսակի ֆաշիստական գաղափարախոսություն չի հրահրում։ Եթե Սովետական Վրաստանի ժամանակներում և Շևարդնաձեի օրոք հայերը Թբիլիսիում իրենց 3-րդ տեսակի մարդ էին զգում, վախենում էին անգամ հայերեն խոսել, ապա այժմ ոչ մի հայ չի վախենում ազատ զբոսնել Թբիլիսիի փողոցներով։ Մարդիկ վստահ են, որ իրենց իրավունքների ցանկացած ոտնահարման դեպքում յուրաքանչյուր փողոցի անկյունում կանգնած ոստիկան կպաշտպանի իրենց՝ անկախ ազգային պատկանելությունից։ Վրաստանում մեկին ազգային պատկանելության համար վիրավորանք հասցնելը չափազանց խիստ է պատժվում։
    Եվ ի տարբերություն Հայաստանի՝ ԱՅՆՏԵՂ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ, ոչ թե մնում են թղթի վրա։
    Եթե տեսնեք, թե մարդիկ ինչ ցավով են մտածում, որ 2013-ին Սաակաշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրանում է, նման թյուրըմբռնում չեք ունենա։
    Գրառումս ներշնչված չէ մամուլի տեսություններից ու քաղաքագետների վերլուծություններից. այն կարելի է վերնագրել ԱԿԱՆԱՏԵՍԻ ԱՉՔԵՐՈՎ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Askalaf (25.12.2009)

  10. #6
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ ի տարբերություն Հայաստանի՝ ԱՅՆՏԵՂ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ, ոչ թե մնում են թղթի վրա։
    Դե լավ հա էտ մի բանին չհավատացի:

  11. #7
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառումս ներշնչված չէ մամուլի տեսություններից ու քաղաքագետների վերլուծություններից. այն կարելի է վերնագրել ԱԿԱՆԱՏԵՍԻ ԱՉՔԵՐՈՎ...
    Ինձ համար լրիվ հասկանալի է ձեր կարծիքը: Սակայն կարդալով քո գրածը, աչքերիս արդյունքներ եկան, հենա-հենա քիչ էր մնում լաց լինեի, բայց մեկ էլ հիշեցի, որ ախր պարոն Սահակաշվիլին վերացրեց իր մերձավորներին, պատերազմի մեջ ընկավ ռուսաստանի հետ, և վերջին դեպքերը սովետական բանակում կռվածների հուշարձանի պայթեցումը: Այսինքն Սահակշվիլին հրեշտակ չի: Եվ Վրաստանում վարվող քաղաքականությունը միայն հանգեցրել է վախի ու տագնապի մթնոլորտի շիկացմանը: Ես Սահակաշվիլիին չեմ համարում ազգային հերոս, ինչպես դուք եք փորձում ներկայացնել:

  12. #8
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Պիտի հիասթափեցնեմ Ձեզ, հարգելի Adriano, բայց Սաակաշվիլիին Վրաստանում սիրում են։ Եվ ավելի քան սիրում են։ Եթե Դուք նման տպավորություն եք ստացել արտերկրի մամուլի հրապարակումներից, ապա դրանց մոտեցումներն այնքան հակասական են, որ որ անհնար է թացը չորից զատել։ Իսկ եթե այդպես եք եզրակացրել Վրաստանում տեղի ունեցող «200000-անոց» ցույցերի կադրերից, ապա թույլ տվեք հիշեցնել, որ նրա իշխանության գալուց հետո ավելի քան 50000 մարդ հայտնվել է բանտում կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման, պետության փողերը յուրացնելու կամ անհիմն վատնելու և այլ նմանատիպ մեղադրանքներով։ Եվ հաստատ դրանց գերակշիռ մեծամասնությունը (եթե ոչ բոլորը) միանգամայն արդարացիորեն է այդ բախտին արժանացել։ Բնական է, որ յուրաքանչյուր բանտարկված գոնե 4 ազգական կարող է ունենալ, որոնք դուրս կգան նախագահի դեմ բողոքելու։
    Իսկ ինչ վերաբերում է նրա լեգիտիմությանը, ապա դա շա՜տ վիճահարույց հարց է. անձամբ ինձ համար մի բան է կարևոր. նայեք, թե ինչ վիճակում էր Վրաստանը և ինչքան էր զիջում Հայաստանին մինչև Սաակաշվիլիի իշխանության գալը, հետո էլ համեմատեք, թե այժմ ինչքան առաջ է մեզնից բոլոր ցուցանիշերով։
    Եվ երրորդ. Սաակաշվիլին վրացիների պես շովինիստ ազգին բավական հանդուրժողականություն է սովորեցրել. նա որևէ տեսակի ֆաշիստական գաղափարախոսություն չի հրահրում։ Եթե Սովետական Վրաստանի ժամանակներում և Շևարդնաձեի օրոք հայերը Թբիլիսիում իրենց 3-րդ տեսակի մարդ էին զգում, վախենում էին անգամ հայերեն խոսել, ապա այժմ ոչ մի հայ չի վախենում ազատ զբոսնել Թբիլիսիի փողոցներով։ Մարդիկ վստահ են, որ իրենց իրավունքների ցանկացած ոտնահարման դեպքում յուրաքանչյուր փողոցի անկյունում կանգնած ոստիկան կպաշտպանի իրենց՝ անկախ ազգային պատկանելությունից։ Վրաստանում մեկին ազգային պատկանելության համար վիրավորանք հասցնելը չափազանց խիստ է պատժվում։
    Եվ ի տարբերություն Հայաստանի՝ ԱՅՆՏԵՂ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ, ոչ թե մնում են թղթի վրա։
    Եթե տեսնեք, թե մարդիկ ինչ ցավով են մտածում, որ 2013-ին Սաակաշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրանում է, նման թյուրըմբռնում չեք ունենա։
    Գրառումս ներշնչված չէ մամուլի տեսություններից ու քաղաքագետների վերլուծություններից. այն կարելի է վերնագրել ԱԿԱՆԱՏԵՍԻ ԱՉՔԵՐՈՎ...
    Միանշանակ հավատում եմ, քանի որ նույնը լսել եմ իմ վրացի ընկերոջից։
    Իսկ հայկական ու ռուսական «անկախ» լրատվամիջոցների «սրսկած» կարծիքներով առաջնորդվողներին խորհուրդ կտամ ավելի բազմազան դարձնեն լրատվության աղբյուրները։

    Հ.Գ.Սակայն մնում եմ այն կարծիքին, որ իշխանությունը ցանկացած մարդու փոխում է։

  13. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Էկել եմ մի քիչ բզբզեմ էս գրառումը Զգացմունքային գրառում չեմ անի, զուտ փաստեր կգրեմ
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկականից լավ ժամանակակից ու արդիական թեմա ես բացել: Վրաստանի նախագահ պարոն Սահակաշվիլի կերպարը կուրջ վերլուծության կարիք ունի, որը կօգնի մեզ և բոլորիս բոլորիս հասկանալ, թե վերջի վերջո ինչ է ցանկանում նա այս աշխարհից:
    Չեմ համաձայնվի այս մասի հետ, քանի որ Սահակաշվիլիի կերպարը «խիստ արդիական» դարձավ նախագահ ընտրվելուց նույնիսկ առաջ և այն «խիստ արդիական» մնաց ռուսական, եվրոպական, հայկական էլ չեմ ասում վրացական ԶԼՄ-ների և ֆորումների համար մինչ օրս և կասկածներ ունեմ, որ մինչև 2013 թվականը կմնա և ենթադրում եմ, որ դեռ հետո էլ կքննարկվի։ Կարող եմ թեկուզ հենց Ակումբի էջերից բազմաթիվ ու բազմապիսի թեմաների օրինակներ բերեմ Սահակաշվիլիի վերաբերյալ, բայց չեմ անի, հավես ու ժամանակ չկա: Իմհկ սա կարևոր չի:
    Նախքան բուն թեմային անցնելը ես նշեմ, որ ես ինքս ոչ ռուսամետ, ոչ ամերիկամետ , ոչ էլ որևեմետ եմ, ես ուղղակի իմ կարծիքը կարտահայտեմ նրա մասին:
    Սրա հետ միասին պիտի նշվի, որ դիրքորոշումը խիստ ռուսական է:
    Նախ եկեք տեսնենք թե Սահակաշվիլին ինչպես եկավ իշխանության: Նա փաստորեն իշխանության եկավ անօրինական ճանապարհով, փաստացի գահընկեց անելով նախկին նախագահին, ես չեմ շեշտում, որ նախկին նախագահը հրեշտակ էր սակայն, այնուամենայնիվ պարոն Սահակաշվիլին և ոչ մի անգամ լիգիտիմ իշխանություն չստացավ:
    Եկեք տեսնենք: Նախկին նախագահը ՀՐԱԺԱՐԱԿԱՆ տվեց, ժողովրդի կողմից մի քանի շաբաթ տևող ցույցերի արդյունքում… Պառլամենտի խոսնակ Նինո Բուրջանաձեն, ըստ Վրաստանի ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 40 օր իրականացրեց նախագահի պարտականությունները, ինչից հետո Սահակաշվիլին ընտրվեց նախագահ ընտրություններում ձայների 96,27% ստանալով, ինչը անհրաժեշտ էր հետագա ցավոտ, սակայն անհրաժեշտ փոփոխությունների անցկացման համար: Հետագայում հենց այդ փոփոխությունների արդյունքում հասարակության մեծ մասը՝ չհարմարվելով նոր իրականությանը կրկին դուրս եկավ փողոց, արդյունքում Սահակաշվիլին հրաժարական տվեց և նոր ընտրություններ նշանակեց: Սահակաշվիլին ընտրվեց երկրորդ և վերջին անգամ 53,47% ձայնով 2008 թվականի հունվարին:
    Սա ես կարծում եմ լուրջ խնդիրա, չլինել սիրված սեփական երկրում, իրոք տխուրա, իսկ դիկտատուրաները երկար կյանք չեն ունենում:
    Լուրջ խնդիր ա ապատեղեկատվությունը: Իսկ սեփական երկրում չսիրված լինելը... Նայած ում կողմից: Կրկին իմ համեստ կարծիքով նախագահը չպիտի սիրված լինի տարատեսակ կրիմինալների, օլիգարխների և խորհրդային մտածելակերպ ունեցող մարդկանց կողմից…
    Հաջորդ խնդիրը պարոն Սահակաշվիլիու ոչ հավասարակշիռ քաղաքականությունն է:
    Սահակաշվիլու քաղաքականութունը անփոփոխ է: Նշանակետը Եվրոմիությունը, ՆԱՏՈ-ն: Հնարավորինս հեռու կրմինալ, հարբեցող, ստրկատիրական Ռուսաստանից: Ազատ ու ինքնավար հանրապետություն, լեգիտիմ իշխանությամբ: Ռուսաստանի «տակ» գտնվող երկու երկիր գիտեմ, երկուսում էլ իշխանությունները դրածո են:
    Երկրորդ ինչպես կարելի էր խզել մի երկրի հետ հարաբերությունները, որի հետ ամենամեծ սահմանը ունի,բացի այդ ՌԴ-ն մտնում է հզոր 8յակի մեջ, սա տնտեսական առումով այնպիսի շոկ, ցնցում է, որը բառերով նկարագրելը ուղղակի դժվար է:
    Ահա, մոռացար գրել Վրաստանում կազմակերպված ցեղասպանության մասին, ամբողջովին պատկերը ստանալու համար: Ճիշտ ես, նման բան միայն Հայաստանը կարող է անել Թուրքիայի նկատմամբ:
    Հաջորդ հարցը դա Սահակաշվիլու կողմից Աբխազիայի և Օսեթիայի ուժով ձեռք բերելու խելագար միտքն էր:
    Նման միտք չի եղել, չկա ու չի լինի: Սրա մասին հազար անգամ եմ խոսել ու բազմաթիվ ապացույցներ եմ բերել: Պատերազմը Ռուսաստանին էր ձեռք տալիս: Միակ հարցը, որը իմ մոտ առաջանում է Սահակաշվիլու հանդեպ, դա պատերազմի անխուսափելիության վերաբերյալ է: Վստահ չեմ, որ պատերազմն անխուսափելի էր…
    Ես կարծում եմ, որ Կովկասը շատ նուրբ տարծաշրջան է և նույնիսկ փոքր կայծը այս տարածաշրջանը կգցի էթնիկ բախումների, պատերազմների մեջ:
    Արի ու տես, որ իրավիճակը մնաց կայուն, Վրաստանը շարունակեց զարգանալ, մեծ ցնցումներ չեղան:
    Հաջորդ խդիրը այն է, որ իշխանության եկել է մեկը, որը չգիտես, ամերիկաները ինչով է զբաղվել և փորձում է ջնջել այն ամենը թեկուզ և լավը, որ եղել է ինչու չէ սովետական վրաստանի պատմության մեջ:
    Ուհու, 20-ականների անկախ Վրաստանի վերացումը, 30-ականների սպանդն ու տարածքների վերաբաժանումը, 40-ականների սովն ու պատերազմը, 50-60-70-ականների լճացումը, 80-ականների աննորմալությունները, որպես հետևանք 90-ականների պատերազմները, ճգնաժամերը, լեգիտիմ իշխանության տապալումն ու Շեվարդնաձեի նախագահության տարիները... Էնքան «լավ» բան ա եղել կարոտախտով տառապող կոմունիստների համար Խորհրդային միությունում...
    Հրահրելով երկրի ներսում ֆաշիստական, փաստացի ֆաշիստական գաղափարախոսության ծնունդը, որը հենված է դաժանության, մարդասպանությունների, հիշենք, որ պարոն <խելացի> Սահակաշվիլին վերացրեց իր մերձավորներին,հակաժողովրդական օրենքների, շրջապատի երկրների հետ ոչ բարեկամական կապերի վրա, փաստացի Վրաստանին հասցրել է մեկուսացման առջև:
    ԼօԼ... Նոր նկատեցի, որ ամենադժվարը դատարկ խոսքերի համար հակափաստարկներ բերելն ա Վրաստանի ներսում կարծեմ ամեն ինչ նորմալ ա, միակ խումբը, որ վերացել ա Վրաստանից, դա անօրինական օլիգարխներն են ու օրինական գողերը: Եթե դա ֆաշիզմ ա, ապա ես էլ եմ ֆաշիստ…
    Ինչ վերաբերում է հարևաններին, ապա Վրաստանը հրաշալի հարաբերություններ ունի հարևան Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև Ուկրայինայի և Եվրոպայի այլ երկրների հետ:
    Սահակաշվիլու կառավարման տարիներին Վրաստանը կորցրեց իր թվացյալ տարածքի մոտ 40 տոկոսը, ոտնահարվեցին մարդկանց իրավունքները, փաստորեն կապը խզվեց մերձավոր բարեկամի հետ:
    Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսեթիան Շեվարդնաձեի իշխանության գալուց հետո փաստացի օկուպացված էին ՌԴ-ի կողմից: 2008 թվականի պատերազմից հետո փաստացի որևէ բան չի փոխվել, փոխվեց միայն ԴԵ ՅՈՒՐե, այն էլ Ռուսաստանի նման իզգոյ երկրների (Նիկարագուա, Վենեսուելա, Կուբա, Նաուրու ) և ՀԱՄԱՍ տեռռոիրիստական շարժումը… Ի՞նչ ասեմ, լավ շայկայա, Աստված իրանց հետ:
    Ինչ վերաբերում է բարեկամների միջև կապին, ապա Ռուսաստանն է փակել Վրաստանի հետ սահմանը 2008 թվականի օգոստոսի 8-ին: Պուծին ձյային ասա, թող բացի:
    Ես կարծում եմ այս մարդը ինչ-որ պլանով է եկել և իսկականից խելագար է: Եվ մեզ հայերիս համար շատ անհանգստացնող է ապրել մի երկրի կողքին, որն ամեն վարկյան կարող է դավաճանել աջ ու ձախ:
    Կոնկրետ փաստեր, թե Ե՞ՐԲ, Ո՞ՒՄ և ԻՆՉՊԵ՞Ս է դավաճանել:
    Իմ կարծիքով ՌԴ-ն, Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ու Իրանը շիզորֆրեննիկ Սահակաշվիլու կարիքը, այն էլ այս լարված տարածաշրջանում, այլևս չունեն: Որքան շուտ հեռանա այդ խայտառակ, այսպես կոչված քանդող սահակաշվիլին, այնքան բոլորս լավ կապրենք:
    Օպա… Վրաստանը ինքնավար, ազատ, անկախ երկիր է, որտեղ նախագահին ընտրում է Վրաստանի ժողովուրդը ազատ ու ժողովրդավար ընտրություններով: Ստացվում է, որ դու ֆաշիստ, անօրինական, ոչ սահմանադրական տարր ես, որը կողմ է Վրաստանում ռազմական հեղաշրջում իրականացնելուն և վերևում գրված մեղադրանքները Սահակաշվիլու հասցեին ընդամենը փոշի են, քո նպատակները թաքցնելու համար:

    Առայժմ պլծ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (24.12.2009)

  15. #10
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատերազմը Ռուսաստանին էր ձեռք տալիս:
    Արդյո՞ք: Ի՞նչ շահ ուներ Ռուսաստանը այդ պատերազմից: Ինչպես ինքդ նշեցիր, այդ տարածքները առանց այդ էլ դե-ֆակտո իրենն էին: Զուտ ամբիցիաների բավարարման համար չեմ կարծում, որ Ռուսաստանը այդ պատերազմը կնախաձեռներ: Փոխարենը կորցրեց արևմտյան Եվրոպայի վստահությունը: Ֆրանսիան և Գերմանիան փորձում են հնարավորինս Ամերիկայից անկախ լինել և վերջին տարիներին անընդհատ բարելավում էին հարաբերությունները Ռուսաստանի հետ:

  16. #11
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Վրաստանը ինքնավար, ազատ, անկախ երկիր է, որտեղ նախագահին ընտրում է Վրաստանի ժողովուրդը ազատ ու ժողովրդավար ընտրություններով:
    Այս մեկին չեմ հավատում: Սահակաշվիլին դիկտատոր է: Լուրջ ընդդիմություն Վրաստանում այդպես էլ չի նկատվում: Այդ առումով հետաքրքիր է համեմատությունը մեկ այլ "վարդագույն" երկրի` Ուկրաինայի հետ: Այ Ուկրաինայում իրոք` պլյուս-մինուս ինչպես ժողովուրդը ընտրեց, այնպես էլ կլինի: Փոխարենը, Ուկրաինայում, ի տարբերություն Վրաստանի, կոռռւպցիայի մակարդակը բավական բարձր է: Թվում է, թե այդ երևույթները (քաղաքական ազատությունը և կոռռւպցիայի բացակայությունը) պիտի փոխկապակցված լինեն, սակայն կյանքը ցույց է տալիս, որ այդպես չէ:

  17. #12
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդյո՞ք: Ի՞նչ շահ ուներ Ռուսաստանը այդ պատերազմից: Ինչպես ինքդ նշեցիր, այդ տարածքները առանց այդ էլ դե-ֆակտո իրենն էին: Զուտ ամբիցիաների բավարարման համար չեմ կարծում, որ Ռուսաստանը այդ պատերազմը կնախաձեռներ: Փոխարենը կորցրեց արևմտյան Եվրոպայի վստահությունը: Ֆրանսիան և Գերմանիան փորձում են հնարավորինս Ամերիկայից անկախ լինել և վերջին տարիներին անընդհատ բարելավում էին հարաբերությունները Ռուսաստանի հետ:
    http://artgeo2009.livejournal.com/3555.html հավես չկա, նորից գրելու այն, ինչ հազար անգամ գրել եմ…

  18. #13
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ համաձայնվի այս մասի հետ, քանի որ Սահակաշվիլիի կերպարը «խիստ արդիական» դարձավ նախագահ ընտրվելուց նույնիսկ առաջ և այն «խիստ արդիական» մնաց ռուսական, եվրոպական, հայկական էլ չեմ ասում վրացական ԶԼՄ-ների և ֆորումների համար մինչ օրս և կասկածներ ունեմ, որ մինչև 2013 թվականը կմնա և ենթադրում եմ, որ դեռ հետո էլ կքննարկվի։ Կարող եմ թեկուզ հենց Ակումբի էջերից բազմաթիվ ու բազմապիսի թեմաների օրինակներ բերեմ Սահակաշվիլիի վերաբերյալ, բայց չեմ անի, հավես ու ժամանակ չկա: Իմհկ սա կարևոր չի:
    Նախ թույլ տուր ես դատեմ և տեսնեմ թե իմ համար, որ թեման է արդիկական որը չէ, երկրորդ նման բան գրելուց առաջ գոնե մի 4 մեգաբայթի պիտի մտածես ու հասկանաս, որ կարողա նման թեմա ես առաջին անգամ եմ տեսնում ակումբում ու դա իմ համար նոր թեմա է: Ձեր գրածը լրիվ անհասկանալի է, ինչ եք ուզում ասել չեմ հասկանում:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրա հետ միասին պիտի նշվի, որ դիրքորոշումը խիստ ռուսական է:
    Նախ եթե ես ըստ քեզ ռուսամետ եմ, ապա դու ըստ ինձ ամերիկամետ ես: Հասկանում ես պարոն Սահակաշվիլի մասին ես կարծիք եմ հայտնում իր իսկ կատարած գործերից: Իսկ Սահակաշվիլուց ինչ տեսանք պատերազմ, սպանություններ, հակառուսական հիստերիա, իսկ չի կարելի հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալ ինչ:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք տեսնենք: Նախկին նախագահը ՀՐԱԺԱՐԱԿԱՆ տվեց, ժողովրդի կողմից մի քանի շաբաթ տևող ցույցերի արդյունքում… Պառլամենտի խոսնակ Նինո Բուրջանաձեն, ըստ Վրաստանի ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 40 օր իրականացրեց նախագահի պարտականությունները, ինչից հետո Սահակաշվիլին ընտրվեց նախագահ ընտրություններում ձայների 96,27% ստանալով, ինչը անհրաժեշտ էր հետագա ցավոտ, սակայն անհրաժեշտ փոփոխությունների անցկացման համար: Հետագայում հենց այդ փոփոխությունների արդյունքում հասարակության մեծ մասը՝ չհարմարվելով նոր իրականությանը կրկին դուրս եկավ փողոց, արդյունքում Սահակաշվիլին հրաժարական տվեց և նոր ընտրություններ նշանակեց: Սահակաշվիլին ընտրվեց երկրորդ և վերջին անգամ 53,47% ձայնով 2008 թվականի հունվարին:
    Հա սակայն մի բան մոռացար հերթով ահ ու սարսափ տարածելով ժողովդրի, ընդդիմադիր դաշտի գործիչների և մերձավոր շրջապատի սպանությունների գնով նա եկավ իշխանության:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուրջ խնդիր ա ապատեղեկատվությունը: Իսկ սեփական երկրում չսիրված լինելը... Նայած ում կողմից: Կրկին իմ համեստ կարծիքով նախագահը չպիտի սիրված լինի տարատեսակ կրիմինալների, օլիգարխների և խորհրդային մտածելակերպ ունեցող մարդկանց կողմից…
    Նախ սիրված չլինելը ես ի նկատի ունեմ սեփական ժողովրդի տեսանկյունից: Իսկ այ հակառակը տեղի ա ունենում, պարոն Սահակաշվիլուն սիրում են այսպես կոչված օլիգարխները, հակառուսական գործիչները, և ինչ է նշանակում խորհրդային մտածելակերպ, սա դարձել է ինչ-որ անիմաստ արտահայտություն, ամոթ է չէ խորհրդային միությունն էլ լավ բաներ ունեցել է չէ: Ես կխնդրեմ տալ ինձ սահմանումը խորհրդային մտածելակերպի:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Սահակաշվիլու քաղաքականութունը անփոփոխ է: Նշանակետը Եվրոմիությունը, ՆԱՏՈ-ն: Հնարավորինս հեռու կրմինալ, հարբեցող, ստրկատիրական Ռուսաստանից: Ազատ ու ինքնավար հանրապետություն, լեգիտիմ իշխանությամբ: Ռուսաստանի «տակ» գտնվող երկու երկիր գիտեմ, երկուսում էլ իշխանությունները դրածո են:
    Այո համաձայն եմ նորից ձգտել եվրոմիության, սակայն դու անմտություն ու ուտոպիա չես համարում մի քաղաքականություն, որը ենթադրում է Ռուսաստանի նման հարուստ երկրի հետ կապերի խզում հանուն միլիոնավոր կիլոմետրերի վրա գտնվող երկրի: Եվ վերջի վերջո կարելի է եվրոպային ընդգրկվել, սակայն նատոյի անդամ չդառնալ:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա, մոռացար գրել Վրաստանում կազմակերպված ցեղասպանության մասին, ամբողջովին պատկերը ստանալու համար: Ճիշտ ես, նման բան միայն Հայաստանը կարող է անել Թուրքիայի նկատմամբ:
    Խնդրում եմ ճշգրտել թե այդ ինչ ցեղասպանության մասին է խոսքը:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման միտք չի եղել, չկա ու չի լինի: Սրա մասին հազար անգամ եմ խոսել ու բազմաթիվ ապացույցներ եմ բերել: Պատերազմը Ռուսաստանին էր ձեռք տալիս: Միակ հարցը, որը իմ մոտ առաջանում է Սահակաշվիլու հանդեպ, դա պատերազմի անխուսափելիության վերաբերյալ է: Վստահ չեմ, որ պատերազմն անխուսափելի էր…
    Հարց իսկ ինչու Շիվարդնադզեն չդիմեց այդ քայլին?: Իսկ վերջի վերջո ես պաշտպանում եմ այն տեսակետը, որ ոչ Աբխազիան և ոչ էլ Հարավային Օսեթիան պատմական Վրաստանի տարածքներ չեն եղել:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի ու տես, որ իրավիճակը մնաց կայուն, Վրաստանը շարունակեց
    զարգանալ, մեծ ցնցումներ չեղան:
    Էլ ինչ պիտի լիներ տարածքային կորուստներ, մարդկային կորուստներ, տնտեսական կորուստներ ու սոցիալական ցնցումներ: Հասկանում ես Վրաստանը զրկվավ իր բնական հարևանից, որը իր կողքին է և նրա հետ ունի մեծ դարավոր կապեր ամեն բնագավառում, արդյոք դա նորմալ երևույթ է:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուհու, 20-ականների անկախ Վրաստանի վերացումը, 30-ականների սպանդն ու տարածքների վերաբաժանումը, 40-ականների սովն ու պատերազմը, 50-60-70-ականների լճացումը, 80-ականների աննորմալությունները, որպես հետևանք 90-ականների պատերազմները, ճգնաժամերը, լեգիտիմ իշխանության տապալումն ու Շեվարդնաձեի նախագահության տարիները... Էնքան «լավ» բան ա եղել կարոտախտով տառապող կոմունիստների համար Խորհրդային միությունում...
    Հա իհարկե Վրաստանը պիտի բաժանեին Հայաստանի,
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼօԼ... Նոր նկատեցի, որ ամենադժվարը դատարկ խոսքերի համար հակափաստարկներ բերելն ա Վրաստանի ներսում կարծեմ ամեն ինչ նորմալ ա, միակ խումբը, որ վերացել ա Վրաստանից, դա անօրինական օլիգարխներն են ու օրինական գողերը: Եթե դա ֆաշիզմ ա, ապա ես էլ եմ ֆաշիստ…
    Ինչ վերաբերում է հարևաններին, ապա Վրաստանը հրաշալի հարաբերություններ ունի հարևան Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև Ուկրայինայի և Եվրոպայի այլ երկրների հետ:
    Ադրբեջանի ու Թուրքիայի ու Ռուսաստանի միջև, որ գոհ ու շնորհակալ լինեիք:
    Այս գրառումը ոչ մի հիմքեր չունի: Նախ կխնդրեմ իմ խոսքերը ստեղ չդարձնել ինչ-որ չգիտեմ ինչ: Այն որ պարոն Սահակաշվիլին վարում է ռադիկալ քաղաքականություն երկրի ներսում դա լավ երևում է: Իսկ ինչ վերաբերում է լավ հարաբերությունների հարևանների հետ, ապա դա ոչ թե բարիդրացիական են այլ հարկադրաբար է Վրաստանը պահպանում իր կապերը հարևանների հետ: Ռուսաստանը, եթե չփակեր Սահակաշվիլու ախորժակը, հիմա Լոռին էլ էր վերցրել երևի:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսեթիան Շեվարդնաձեի իշխանության գալուց հետո փաստացի օկուպացված էին ՌԴ-ի կողմից: 2008 թվականի պատերազմից հետո փաստացի որևէ բան չի փոխվել, փոխվեց միայն ԴԵ ՅՈՒՐե, այն էլ Ռուսաստանի նման իզգոյ երկրների (Նիկարագուա, Վենեսուելա, Կուբա, Նաուրու ) և ՀԱՄԱՍ տեռռոիրիստական շարժումը… Ի՞նչ ասեմ, լավ շայկայա, Աստված իրանց հետ:
    Ինչ վերաբերում է բարեկամների միջև կապին, ապա Ռուսաստանն է փակել Վրաստանի հետ սահմանը 2008 թվականի օգոստոսի 8-ին: Պուծին ձյային ասա, թող բացի:
    Կխնդրեմ նման կարգի գրառումներ այլևս չանեք, ես այստեղ ուղղակի իմ կարծիքն եմ հայտնել, եթե դա ձեզ դուր չի գալիս ապա ասեք ձեր ասելիքը, ոչ թե ինձ ինչ-որ նազիր վեզիրի տեղը դնելով գնա սրան ասա նրան ասա, քո կարծիքով ես քո համար նամակ տանող բերող եմ:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ փաստեր, թե Ե՞ՐԲ, Ո՞ՒՄ և ԻՆՉՊԵ՞Ս է դավաճանել:
    Արդյոք չեք կարծում, որ մերձավոր շրջապատի սպանությունը դավաճանություն չէ, խեղճ վրացի ժողովրդին ինչ-որ բան պարտադրելը դավաճանություն չէ, արդյոք մոտիկ բազմադարյան ռուսական կապերը խզելը դավաճանություն չէ: նորից կրկնեմ ՌԴ-ն դեմ է նատօյին քանի որ վերջինս ռազմական բլոկ է, սակայն դեմ չէ Վրատանի բազմաբևեռ զարգացմանը, ոչ ռազմական կողմերով:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Օպա… Վրաստանը ինքնավար, ազատ, անկախ երկիր է, որտեղ նախագահին ընտրում է Վրաստանի ժողովուրդը ազատ ու ժողովրդավար ընտրություններով: Ստացվում է, որ դու ֆաշիստ, անօրինական, ոչ սահմանադրական տարր ես, որը կողմ է Վրաստանում ռազմական հեղաշրջում իրականացնելուն և վերևում գրված մեղադրանքները Սահակաշվիլու հասցեին ընդամենը փոշի են, քո նպատակները թաքցնելու համար:
    Նորից ոչ հարգալից գառում, ես նախ և առաջ հետևում եմ մեր երկրի շահերին, մեզ համար կայուն Վրաստան է անհրաժեշտ, մեզ Նատօ պետք չէ Վրաստանում: Ես հասկանում եմ ձեր համար պարոն Սահակաշվիլին կյանքից թանկա, խնդիր չկա ես հարգում եմ ցանկացած տեսակետ, սակայն տեսակետներ արտահայտելիս կխնդրեմ անձնական հողի վրա չտանել: Ես այստեղ նպատակ չունեմ Սահակաշվիլուն փնովելու, սակայն այս մարդուց ես այս տարածաշրջանում լավ բան չեմ տեսել, ինչու նման բաներ չեղավ Ադրբեջանում, Վրաստանի նախկին նախագահի ժամանակ: Խնդիրները միայն լուծվում են փոխադարձ ուժերով և աբխազ ու օսեթ ժողվրդի վրա քայլելով ստեղծած պետությունը ինչպես ցույց է տալիս պատմությունը ամուր չէ: Ադրբեջան Ղարաբաղ քեզ օրինակ:

  19. #14
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Սահակաշվիլուց ինչ տեսանք պատերազմ, սպանություններ, հակառուսական հիստերիա, իսկ չի կարելի հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալ ինչ:
    Ներեցեք «դուք» ո՞վ եք և ի՞նչ սպանությունների մասին է խոսքը։ Խնդրում եմ մի քանի սպանություն թվարկել։
    Եթե հակառուսական հիստերիան սկինհեդների, Պուծինյան Ռուսաստանի դեմ պայքարելն է, ապա ինձ նույնպես կարող եք անվանել հիստերիկ հակառուս։ Չնայած նշեմ, որ ես բավականին հանգիստ վերաբերմունք ունեմ ռուսների նկատմամբ։
    Ո՞ր հարևանի հետ ա հարաբերությունները վատ։ Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացրած Ռուսաստանի՞։ Ես չէի ուզենա իմ երկրի համար նախագահ, որը լավ կլիներ օկուպացնող երկրի հետ։
    Հա սակայն մի բան մոռացար հերթով ահ ու սարսափ տարածելով ժողովդրի, ընդդիմադիր դաշտի գործիչների և մերձավոր շրջապատի սպանությունների գնով նա եկավ իշխանության:
    Կոնկրետ փաստեր բեր, պատասխանեմ, չեմ հասկանում ինչի մասին ա խոսքը։ Եկա՞վ, թե՞ պաշտապնեց իշխանությունը։
    Ես կխնդրեմ տալ ինձ սահմանումը խորհրդային մտածելակերպի:
    Որևէ գործ անելու համար անօրինական ճանապարներ փնտրելը, անօրինական գործեր անելը կաշառքով, հարկերից խուսափելը, ոստիկանությունից խուսափելը, քանի որ ոստիկանությունը ավելի շատ շառի ու փորձանքի բուն ա, քան գողերից ու ավազակներից ստացված վնասը։ «Լավտղայական» «պոնյատներով» հակահասարակական մտածելակերպը և այլն…
    Այո համաձայն եմ նորից ձգտել եվրոմիության, սակայն դու անմտություն ու ուտոպիա չես համարում մի քաղաքականություն, որը ենթադրում է Ռուսաստանի նման հարուստ երկրի հետ կապերի խզում հանուն միլիոնավոր կիլոմետրերի վրա գտնվող երկրի: Եվ վերջի վերջո կարելի է եվրոպային ընդգրկվել, սակայն նատոյի անդամ չդառնալ:
    Եվրոմիությունը երկիր չի, կազմակերպություն ա։ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները բխում են Վրաստանի շահերից։ Ես կողմ եմ նորմալ հարաբերություններին Ռուսաստանի հետ, բայց միայն նրանից հետո, երբ Ռուսաստանը դուրս կբերի իր զավթողական զորքերը իր կողմից ճանաչված Վրաստանի տարածքից։ Կընդունի Վրաստանի լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը։
    Ինչ վերաբերում է հարստությանը… Ապա, շնորհիվ Ռուսաստանի անմտության, Վրաստանի արտադրանքը ստիպված հասավ Եվրոպայի ստանդարտների մակարդակին և հիմա արդեն արտահանվում է ոչ միայն Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա և Ուկրայինա, այլ նաև ԵՄ-ի երկրներ։
    Խնդրում եմ ճշգրտել թե այդ ինչ ցեղասպանության մասին է խոսքը:
    Ռուսների ու օսերի կողմից իրականացված էթնիկ զտումների մասին է խոսքը։
    http://www.hrw.org/ru/news/2008/08/2...ethnic-attacks
    http://unosat.web.cern.ch/unosat/asp...ree.asp?id=101
    Հարց իսկ ինչու Շիվարդնադզեն չդիմեց այդ քայլին?:
    Ի՞նչ քայլի։ Շևարդնաձեն ընդհանրապես ի՞նչ քայլի ա դիմել Ինքը իրա համար նստած էր…
    Էլ ինչ պիտի լիներ տարածքային կորուստներ, մարդկային կորուստներ, տնտեսական կորուստներ ու սոցիալական ցնցումներ: Հասկանում ես Վրաստանը զրկվավ իր բնական հարևանից, որը իր կողքին է և նրա հետ ունի մեծ դարավոր կապեր ամեն բնագավառում, արդյոք դա նորմալ երևույթ է:
    Դե ֆակտո, տարածքային կորուստ համարյա չի եղել։ Չհաշված Վերին Աբխազիայի տարածքը (Կոդորիի կիրճը): Իսկ Ռուսաստանը ցավոք դեռ այնտեղ է, որտեղ առաջ էր… Զինվորները անշուշտ մեղք են, բայց դե... Պատերազմը պատերազմ է, իսկ զինվորը պիտի կռվի ու պաշտպանի երկիրն ու բնակչությանը թշնամուց: Հակառակ դեպքում կստացվեր այն, ինչ ստացվեց Թուրքիայում 20-րդ դարասկզբում...
    Այս գրառումը ոչ մի հիմքեր չունի: Նախ կխնդրեմ իմ խոսքերը ստեղ չդարձնել ինչ-որ չգիտեմ ինչ: Այն որ պարոն Սահակաշվիլին վարում է ռադիկալ քաղաքականություն երկրի ներսում դա լավ երևում է:
    Ինչի համար մեծ շնորհակալություն Սահակաշվիլուն, փառք ու պատիվ նրան:
    Իսկ ինչ վերաբերում է լավ հարաբերությունների հարևանների հետ, ապա դա ոչ թե բարիդրացիական են այլ հարկադրաբար է Վրաստանը պահպանում իր կապերը հարևանների հետ: Ռուսաստանը, եթե չփակեր Սահակաշվիլու ախորժակը, հիմա Լոռին էլ էր վերցրել երևի:
    Ահա, Իրանն էլ, Ավստրալիան էլ...
    Կխնդրեմ նման կարգի գրառումներ այլևս չանեք, ես այստեղ ուղղակի իմ կարծիքն եմ հայտնել, եթե դա ձեզ դուր չի գալիս ապա ասեք ձեր ասելիքը, ոչ թե ինձ ինչ-որ նազիր վեզիրի տեղը դնելով գնա սրան ասա նրան ասա, քո կարծիքով ես քո համար նամակ տանող բերող եմ:
    Առանց մեկնաբանությունների: Քեզ որևէ բան ուղղված չէր:
    Արդյոք չեք կարծում, որ մերձավոր շրջապատի սպանությունը դավաճանություն չէ, խեղճ վրացի ժողովրդին ինչ-որ բան պարտադրելը դավաճանություն չէ, արդյոք մոտիկ բազմադարյան ռուսական կապերը խզելը դավաճանություն չէ: նորից կրկնեմ ՌԴ-ն դեմ է նատօյին քանի որ վերջինս ռազմական բլոկ է, սակայն դեմ չէ Վրատանի բազմաբևեռ զարգացմանը, ոչ ռազմական կողմերով:
    ԿՈՆԿՐԵՏ Ո՞ՒՄ ա սպանել, անուններ տուր, գոնե մի անուն տուր, իմանամ ինչի մասին ա խոսքը: Վայ:
    Ի՞նչ ա պարտադրել «խեղճ» վրացի ժողովրդին:
    Ռուսաստանի հետ բազմադարյա ստրկատիրական հարաբերություն խզելը հերոսություն է: Ինչը և մյուս երկրներին եմ ցանկանում:
    Թքած ունեմ ՌԴ-ն ում դեմ ա: Վրաստանի նորմալ, մարդավարի զարգացման համար ահրաժեշտ են ՆԱՏՈ-ն և ԵՄ-ն:
    Նորից ոչ հարգալից գառում, ես նախ և առաջ հետևում եմ մեր երկրի շահերին, մեզ համար կայուն Վրաստան է անհրաժեշտ, մեզ Նատօ պետք չէ Վրաստանում: Ես հասկանում եմ ձեր համար պարոն Սահակաշվիլին կյանքից թանկա, խնդիր չկա ես հարգում եմ ցանկացած տեսակետ, սակայն տեսակետներ արտահայտելիս կխնդրեմ անձնական հողի վրա չտանել: Ես այստեղ նպատակ չունեմ Սահակաշվիլուն փնովելու, սակայն այս մարդուց ես այս տարածաշրջանում լավ բան չեմ տեսել, ինչու նման բաներ չեղավ Ադրբեջանում, Վրաստանի նախկին նախագահի ժամանակ: Խնդիրները միայն լուծվում են փոխադարձ ուժերով և աբխազ ու օսեթ ժողվրդի վրա քայլելով ստեղծած պետությունը ինչպես ցույց է տալիս պատմությունը ամուր չէ: Ադրբեջան Ղարաբաղ քեզ օրինակ:
    Հազար ներողություն, եթե որևէ ձև վիրավորեցի:
    Հայաստանին պետք է կայուն, զարգացող Վրաստան: Վրաստանի ԵՄ-ին և ՆԱՏՈ-յին անդամակցելը միմիայն կնպաստի դրան: Պուծին ձյան որ ռադ լիներ Աբխազիայից ու այսպես կոչված Հարավային Օսեթիայից այդ հարցերը վաղուց խաղաղ լուծված կլինեին: Ի դեպ, այն որ հիմա Աբխազիայում և այսպես կոչված Հարավային Օսեթիայում ճնշում են աբխազներին և օսերին համապատասխանաբար, արդեն հենց իրենք աբխազներն ու օսերն են սկսում խոսել: Մի քանի տարի համբերություն ու աբխազներն ու օսերը իրենք կուզենան լինել Վրաստանի տարածքում, դրանում ես մի կաթիլ կասկած չունեմ

  20. #15
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Չհասկացա թե էտ հարցը մեզ ինչու պետք է հուզի,գիժա թե հայրենասեր ա իրանցնա ու իրանց գործն ա:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Նա իսկական գրող չէ...»
    Հեղինակ՝ impression, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 10.07.2013, 15:59
  2. Հայրենասեր Լուսինե ջան, ծնունդդ շնորհավոր
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 50
    Վերջինը: 30.09.2011, 19:09
  3. Իսկական մարդ...
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.05.2010, 12:55
  4. Իսկական տղեքի համար
    Հեղինակ՝ progressive, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.10.2009, 11:29
  5. Իսկական ընկերը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 27.09.2008, 12:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •