Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում եմ՝ առանց երկրի արտաքին քաղաքականությունը (մասնավորապես՝ Ռուսաստանի հետ) վերանայելու անհնար կլիներ իրականացնել այդ ներքին բարեփոխումները:
Իսկ ինձ թվում է, որ հնարավոր կլիներ: Դիտարկենք Բելառուսի օրինակը: Մի կողմից Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունի, ինչը ապահովում է իրեն կարևոր շուկա արտահանման համար, էժան տարիֆներ ռուսական էներգոռեսուրսների վրա, և այլ առավելություններ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ ռուսական կրիմինալը ներթափանցի Բելառուս, երկրի ներսում կարգ ու կանոն կա, կոռռուպցիա չկա: Համաձայն եմ սակայն, որ նման նուրբ քաղաքականություն վարելը շատ դժվար է: Ռուսաստանը անընդհատ փորձում է Բելառուսին "կուլ տալ": Դեռևս չի ստացվում: