Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Եզդիներին չեն ստիպում որ հայերեն սովորեն,ուղակի նրանք չեն կարող հայերեն չիմանան:
Նաիրուհի եթե վրացի լինեի կասեի լավ ենք անում,բայց ոչ ես եմ վրացի ոչ էլ դու հիմա քո հարցը քեզ տամ՝ լա՞վ են անում:
Այդպես ստիպում են որ նրանք ձուլվեն վրացիներին ու ինչքան հնարավորա արագ:
Լավ են անում։ Հայերն ինչու՞ պիտի վրացերեն չիմանան։ Ձուլելու խնդիր չկա. էդ մեր ազգային ինքնագիտակցությունն է այնքան թույլ, որ մենք ՎԱԽԵՆՈՒՄԵՆՔ վրացերեն սովորելուց, որովհետև կձուլվենք։ Ամեն տեղ էլ այդպես է. մենք շատ օտարամոլ ենք։ Ոչ մեկը ևս մեկ լեզու սովորելով չի ձուլվի, եթե գիտի, որ իր լեզուն, միևնույն է, առաջին տեղում պիտի լինի իր համար։ Ո՞վ է ստիպում, որ հայերն իրենց առօրյայում վրացերեն խոսեն։ Ռուսաստանում ո՞վ է հայերին ստիպում տանը ռուսերեն խոսել։ Եվ քանի՞ մարդու եք ճանաչում, որ հայ ծնողների զավակ լինելով, բայց Ռուսաստանում ծնված լինելով լավ հայերեն գիտի։ Սա ընդամենը ցույց է տալիս, որ մենք հայ ու հայրենասեր ենք, քանի դեռ չկա այլընտրանք։ Ես համոզված եմ, որ առաջին իսկ հարմար առիթի դեպքում գրեթե յուրաքանչյուր հայ կթողնի-կգնա Հայաստանից, մի թեթև «լավ գործի» խոստումով ազգանունը կփոխի, տանն էլ միայն օտար լեզվով կխոսի, որ իբր երեխաներն «ակցենտ չունենան»։ Խնդիրը վրացիները չեն, խնդիրը մեր մեջ է։ Մենք եզդիների տեղը լինեինք՝ վաղուց էինք ձուլվել-վերջացել...