Chuk ջան, համաձայն եմ, համոզելու կարիք էլ չկա..... բայց դու շատ ճիշտ էլ նկատեցիր... ամենաակտիվ գործոնը, բայց ոչ միակ..... հարցը այստեղ արդեն դրված ա ոչ միայն քաղաքական հարթության վրա..... կանադացին [զուտ որպես օրինակ, առանց ինչ-որ ենթատեքստի] հայի ու հայաստանցու մասին պատկերացում կազմելուց նայում ա էդ երկրի իշխանություններին, որ եկել ու փաթաթվել են ժողովրդի վզին, թե նայում ա հենց ժողովրդին ու նրա հատկանիշներին???? ամբողջ աշխարհով մեկ ազերները գոռում գոչում են, որ հայերը ագրեսոր են, զավթել են իրենց հայրենիքը, տեռռորիստներ են, Խոջալույում ցեղասպանություն են արել.... հիմա էտ որ մի կանադացին պիտի դնի ու ողջ հայ-ադրբեջանական-թուրքական հարաբերությունները ուսումնասիրի, որ նոր ինչ-որ եզրակացությունների գա հօգուտ մեզ?? դա էլ այն դեպքում, երբ հայերը այդ առումով, կարելի ասել, զրոյական մակարդակի ինֆորմացիա են տալիս աշխարհին...... բացում ես դրանց տեղեկատվական սայթերը, երևի ամեն 3 կամ 4-րդ նորությունը հայերի կողմից հրադադարի խախտման շինծու լուրեր են...... դե հիմա արի ու ինձ ապացուցի, որ էդ կանադացին չի հավատալու կամ նստելու ա ճշտի, թե իրոք էդ ինֆորմացիան համպատասխանում ա իրականությանը:
Chuk ջան, ողջ ասածս այն ա, որ պետք չի բոլոր ռեսուրսները ուղղել դեպի ներս..... համաձայն եմ, ռեսուրսների գերակշիռ մասը, բայց ոչ բոլորը..... էս անտեր աշխարհը մենակ մեր ներքին խնդիրներով չի սահմանափակվում.... մենք ինչքան էլ ՀՀ-ում ունենանք լեգիտիմ նախագահ, այդ փաստը ոչ մեկին չի խանգարելու մեր կողմը կեղտ շպրտել...... էսօր ազերների մեզ հասակակից սերունդը էնքան ա լսել նման զազրախոսություններ, որ արդեն սկսել ա հավատալ, որ դա իրականությունա, ու ինքն էլ իր հերթի ա էդ "իրականությունը" տարածում..... հիմա ինչ, մնք բան չունենք անելու էս դեպքում???? նստենք բարոյականություն խաղանք??? թողենք որ ավելի մեծ չաբաժիններով կեղտ շպրտեն վրաներս????
դրանց ինչքան լավ ճանաչենք, էնքան մեր օգուտն ա: դրանց հետ ինչքան էլ պարտք ու պահանջ չունենանք, մեկա թշնամությունը արդեն գենային մակարդակի վրայա նստած, ինչքան շատ իմանանք , էնքան լավ... դրանից վնաս հաստատ չկա
Էջանիշներ