Ես դեմ չեմ ինֆորմացված լինելու քո ու բոլորի իրավունին, պարզապես եթե մեդալի մի կողմը դիտարկում ենք, պետք է մյուս կողմն էլ դիտարկենք:
Հիմա մեզ ավելի օգտակար կլիներ մտածել, թե ինչու՞ է հաղթած երկրի ազատամարտիկը պարտված երկրի վետերանի բախտին արժանանում: Այ եթե հարցը էդ տեսակետից դիտարկենք, կլինի նորմալ:
Բայց եթե ադրբեջանի թերությունները նշելով դուք ձեզ լավ կզգաք՝ խնդրեմ: Ես ավելի վատ եմ զգում դրանից:
Եթե մեր տանը ես քիչ աշխատավարձ ստանամ, ու դա չհերիքի ինձ նորմալ ապրելու համար ու նստեմ կնոջս մոտ քննարկեմ, թե հարևան Վալոդը քիչ փող ա բերում տուն, բայց միևնույն ժամանակ բոլորս էլ պարզ գիտակցենք, որ Վալոդը, ճիշտ ա, քիչ ա վաստակում, բայց այնուամենայնիվ ինձնից շատ ա վաստակում, ես կվերածվեմ վատաբանողի: Դա քննադատություն չի, դա բամբասանք ա, որը մեզ հարիր չի:
Էջանիշներ