Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ, Նաիրուհի ջան, Նալբանդյանը գլուխգործոց չունի՛:
Սխալմունքը հենց այստեղից է գալիս:

Նալբանդյանն ընդամենը «պատվեր կատարող» է:

Ու քանի դեռ լայն հասարակությունը չի պայքարում համակարգի դեմ, որտեղ Նալբանդյանները ստիպված չեն լինելու պատվերներ կատարել, նման բանաձևերի տակ ստորագրել, վիճակը գնալով վատթարանալու ա:

Բլոգային պատերազմը, որը լավ ու անհրաժեշտ բան է, ընդամենը փոքր շրջանակների բարոյական հաղթանակ է ապահովելու, ցավոք: Ու սա այնքան ժամանակ, քանի դեռ մեր զգոնությունն այսքան ընկած է, քանի դեռ թիրախը այսքան սխալ է:
Չուկ, համաձայն եմ քեզ հետ, մեջբերումս ընդամենը կատակ էր...
Իրականում ես էլ ձեզ նման զզված եմ էս ամենից, ուղղակի ի տարբերություն ձեզ՝ ես ԲՈԼՈՐԻՑ եմ զզված։ Կարող ես ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ինձ էլ արգելափակել, բայց ես սեփական ձեռքերովս մեր ամբողջ քաղաքական վերնախավը մեծագույն հաճույքով հօդս կցնդեցնեի խորոված կամ խաշ ուտելու հերթական նիստերից մեկի ժամանակ (որ բոլորն իրար գլխի հավաքված լինեին, թե չէ ԱԺ նիստերին դրանց բռնեցնել չի լինում)
Բայց թեկուզ զուտ բլոգային պատերազմը չեղածից լավ է ըստ իս։