Հայկօ-ի խոսքերից
Իհարկե՝ այնքան միամիտ չեմ, որ տեսանյութը դիտեմ ու սկսեմ դրա «հերոսներին» առանց չակերտների հերոս համարել: Ամեն դեպքում՝ չեմ էլ թերագնահատում տեսածս: Քավ լիցի, ես չեմ կարող հերոս անվանել այն մարդուն, ով իր համոզմունքներին ու սկզբունքներին դեմ է գնում, համոզված եմ, փողի համար (իրականում այդ մարդկանց լրիվ այլ անունով են կոչում): Բայց դե տեսանյութը նաև ցույց է տալիս, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Կարծում եմ՝ նախևառաջ սա է դրա բարձրացրած այսքա՜ն մեծ աղմուկի բուն հիմքը: Այսինքն՝ դու հաստատ համոզված ես լինում, որ ինչ-որ մեկը լրիվ արդեն կործանված է (փոխաբերական իմաստով, իհարկե), կորած է՝ որպես քեզ համար ընդունելի մարդ, արվեստագետ, գործիչ և այլն, սակայն հանկարծ համոզվում ես, որ հոգու խորքում նա էլ է գուցե համակարծիք քեզ հետ: Նա էլ է դեռ մի քիչ մարդ: Ու հույս է ծագում՝ իսկ գուցե էլի՞ կան նման դեպքեր: Սա, անշուշտ, դեռ հերոսություն չէ, բայց նաև հուսադրիչ է: Չգիտեմ, ինձ համար այս տեսանյութը ոչ թե կայֆավատ էր, ոչ թե հերթական քֆուրի առիթ էր, ոչ թե տխուր էր, այլ՝ անակնկալ, այն էլ՝ բավականին հաճելի: Ընդունենք, որ թեկուզ՝ փոքրիկ, թեկուզ՝ այլ բացասական բաների ստվերում գլխովին կորող, բայց այնուամենայնիվ՝ դրական երևույթ էր, ու անցնենք առաջ:
Իսկ «հերոսություն» բառի մասին Կուկը արդեն գրեց:
Էջանիշներ