User Tag List

Էջ 143 979-ից ԱռաջինԱռաջին ... 4393133139140141142143144145146147153193243643 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,131 համարից մինչև 2,145 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #2131
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ հետաքրքիր մտքերի շարան է: Ուրեմն "իշխանությունը զավթած հանցախումբը" այդպես զավթել է իշխանությունը, որ երկիրը վերադարձնի դեպի ժողովրդավարական ուղի ու հարգի մարդու իրավունքները՞՞՞
    չգիտես արդեն ինչ մտածես…
    Չգիտեմ, Դիվի ջան, դու ինչ ուզում ես մտածի, իսկ մենք կգնանք բողոքի երթով մեր ձայնը բարձրացնելու: Մարդ կա մտածում ա ամեն նախադասության տակ ինչ կեղտ գտնի, մարդ էլ կա, մտածում ա, թե ինչ անի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2132
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, Դիվի ջան, դու ինչ ուզում ես մտածի, իսկ մենք կգնանք բողոքի երթով մեր ձայնը բարձրացնելու: Մարդ կա մտածում ա ամեն նախադասության տակ ինչ կեղտ գտնի, մարդ էլ կա, մտածում ա, թե ինչ անի
    իզուր ես այդքան սուր ընդունում: կարելի է ասել՝ անձ$նական:
    խնդիրը հասարակական է ու բավականին բնորոշ ներկա իրավիճակին:
    հաճախ կարելի է փոքր ու մեծ պատմական անալոգներ գտենլ իրավիճակներին: իսկ ներկա իրավիրճակի բնորոշիչն է ամբողջական ու անվերապահ ՝ կզում: ուրիշ հարմար բառ չգտա :
    չէի ուզենա, որ քաղաքական հարցերը վերածվեին անձնական վիրավորանքների: աշխատիր զերծ մնալ դրանից, ու կարծիքին հակադրել կամ համադրել կարծիք:

  3. #2133
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չմարդ էլ կա, մտածում ա, թե ինչ անի
    իհարկե:
    մտածելը ու ֆանտազիան չի խանգարի: սակայն երբեմն արժե հարցերին նայել ռեալ - զրոյական անկյան տակ :
    մենք- մեր երկիրը մեր ազգը- տկլոր վիճակում է: այնպես որ քննարկել, թե ինչ շոր պետք է հագնել, իրականում ձեռքի տակ ունենալով միայն ծառի տերև, ամոթանքը ծածկելու համար. այնքան էլ խելամիտ չէ:

  4. #2134
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Դիվի, հուսով եմ չես նեղանա, որ խորիմաստ գրառումները տեղափոխեցի այստեղ: Իսկ կարծիք լինելու դեպքում դրան անվերապահորեն կհակադրեմ կարծիք: Տվյալ դեպքում ես ընդամենը բառերից կառչել եմ նկատել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #2135
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Հայկօ;-ի խոսքերից
    Ինչի դու դեռ հավատում էի՞ր արիականության ու հազարամյա թատրոնի մասին հեքիաթներին: Բա է՛ս ենք: Էս չլինեինք, սենց չէինք լինի: Հա՜, հինավու՜րց երկիր ենք, հա՜, հի՜ն ազգ ենք... Էնքան հին ազգ ենք, որ արդեն փտել ենք :

    Բիձա ջան, ինչ ճիշտ ա՝ ճիշտ ա. Քոչը մանրախնդիր, քինոտ ու հենց «իքիբիր» մարդ էր: Ինչը չէր խանգարում, որ արնախում գազան լիներ: Որտև փառապանծ հայ ազգը թույլ էր տալիս, նույնիսկ հիանում էր: «Պապլավոկի» հայտնի դեպքից հետո գիտե՞ս քանի՜ քանի հիացական, գովեստալից կարծիքներ եմ լսել... «Հա բա լավ ա արել, ճիշտ ա արել, կարգին ՏՂԱ ա, կարում ա՝ անում ա, քիչ ա անում»: Տղայական մանրախնդիր մակարդակի, «ուչաստկովիի» կատեգորիայի երևույթից ուրիշ ի՞նչ էիր սպասում: Ժողովրդավարության ու մարդկային ազատության հիմնարար դրույթների ծայրեծայր ըմբռնու՞մ:

    Ոչխարների հոտին միշտ կազյոլն ա առաջնորդում: Մարդիկ էդ էին ու էդ էն, ու իրենց լիդերներն էլ էդ պիտի լինեն: Ստեղ են ասել՝ լեռը երկնեց ու ծնեց մի մուկ: Հենա՝ Մուկը քեզ օրինակ: Էսօրվա իդեալական հայի բյուրեղ օրինակ ա: Ու հարյուրից իննսունինը ձգտում են տենց մեծատառով մուկ լինեն:

    Նախևառաջ մարդկա՛նց ա պետք փոխել: Մարդի՛կ պիտի փոխվեն: Դու մի ժամանակ գրում էիր, որ գառասկոպով մլիցեքի դեմ հարկավոր ա պայքարել ամոթանքով: Շատ անիրատեսական, ծայրահեղացված միտք ա, բայց գաղափարը ինքնին սխալ չի: Սխալ չի էն իմաստով, որ ինչ-որ գլոբալ բան փոխելու համար հարկավոր ա հատ-հատ փոխել էդ գլոբալի բոլոր բաղկացուցիչ մասերը: Ֆրանսիացի լուսավորիչները հիմար չէին, որ իրենց միակ ու մեծ հույսը կապում էին ժողովրդի կրթության՝ լուսավորության հետ: Մարդը պիտի գոնե իմանա, թե ինչ ա ազատությունը, որ պայքարի էդ ազատության համար: Մարդը պիտի գոնե հասկանա «իրավունք» բառի իմաստը, որ կարողանա իր իրավունքները պաշտպանել: Իսկ հիմա՞ ինչ ունենք: Մարդկանց եսիմքանի տոկոսը «ժողովրդավարություն» բառը տասը փորձից չի կարողանա ճիշտ արտասանել, թերթը դառել ա անձնական հիգիենայի ատրիբուտ, ժուռնալիստը՝ ծաղր, միտինգավորը՝ կայֆավատի թեմա, ու դու հլը ուզում ես, որ էդ ամբոխը պայքարի, ասնեք, խոսքի ազատության համա՞ր: Խոսել ա պետք, բացատրել, հասկացնել, ցույց տալ, ՑՈՒՅՑ ՏԱԼ, որտև քոռ են էսօր սաղ, կամ քոռացված: Դրած խոզերի առաջ մարգարիտներ են շաղ տալիս. ու՞մ տանձին ա:

    Էսօրվա չափանիշը փողն ա, դուխավիկությունը, բիթիությունն ու «լավտղայությունը», պարզ ա, որ էդ արժեհամակարգի վրա հիմնվող ամբոխի շեֆը պիտի լինի ամենաբիթին ու ամենադուխավիկը: Ու ինքը փաթթած կունենա Մարդու Իրավունքների Դեկլարացիայից բռնած մինչև սովից մեռնող Վարդուշ տատի: Իսկ արժեհամակարգ փոխելը անհնարինության աստիճան դժվար բան ա, ու պիտի բոլորի ու յուրաքանչյուրի գործը լինի: Ու դրա համար էդ բոլորն ու յուրաքանչյուրը պիտի նախ հասկանան, գիտակցեն, տեսնեն, պիտի խառնամբոխից դառնան ազգ ու ազգից՝ քաղաքացիներ, պիտի ամեն մեկը իրենից ավելի լավ երեխա մեծացնի... Պիտի... Ու սենց հազար հատ պիտիներ:

    Ստեղ մի ժամանակ մի քիչ գրել եմ վիշապաքաղ հայ ազգիս մասին:

  6. #2136

    Կարդացի "Ստեղն" էլ:
    Համաձայն եմ ասվածին:
    Բայց նաև հասկանում եմ, թե ինչով ենք մենք տարբերվում այլ -նորմալ ժողովուրդներից: Պարտվողականությունն է մեր գարափարախոսությունը- դիմանալը, ամեն ստորության գնով, քարշ գալով ֆիզիկապես գոյոտևելը, քո շեշտած վախկոտությունը:
    Իրականում մեզանում պարտվածի, վախկոտի հոգեբանությունը մտել է դեռ միջնադարից: Բայց այն մնացել է թագնված վիճակում- ամոթ է, հո հրապարակավ չես ասի, թե վախկոտ ես: Դրա համար էլ մեր հասարակական հոգեբանությունը թույլատրելի է համարել անազնվությունը ևս- սեփական վախկոտությունը կեղծ հերոսությամբ նենգափոխելու միջոցով: Ամեն մի փոքր հերոսության, նույնիսկ մի ատոմ պարունակող փաստերը ուռճացվել ու մատուցվում են որպես մեծագույն նվաճումներ: Սովետի օրոք մի 2-3 միջին մակարդակի գիտնականերով մեզ համարում էինք համարյա թե աշխարհի ամենախելոք ազգը: Մի Անդրանիկով – հերոսների ազգ:
    «ԷՍ ԵՆՔ, ճիշտ ես:
    Համաձայն չեմ Ռամմերի այն մտքին, թե հեսա կասեք, թե իմ ստամոքսացավի պատճառն էլ է Լեվոնը:
    Էդպես չի -ես առաջնորդներին մեղադրում եմ միայն այն բանում, որ նրանք նախ պետք է կարողանային հաշվարկել թե դիմացինին և թե յուրայինին, նոր հետո մեծ-մեծ խոստումներ տային, գործը տուպիկներ չմտցնեին ու ու հերթական անգամ էլ ավելի չվատթարացնեին վիճակը: Առաջնորդի գործը հասկանալն է ու ըստ դրա այնպիսի պայքար ծավալելը, որը արդյունքի կհասցնի: Առաջնորդի գործը միայն պաթոսով խոսել ու խոստումներ տալը չէ:
    Ավելին, դուխ տալն էլ չի աշխատում: Պրակտիկները-սկսած վազգեն- ռոբ - դոդ շատ ավելի լավ գիտեին մեր, որպես ազգի, հավաքական ունակությունները ու թաղի լակոտների տականքայնությունը շահագործելով երկիրն իրենցով արին:
    Իսկ ընդիմության լիդերները փոխանակ նախապես հասկանալու մեր էությունը, հույսը դրել էին քաղաքացիական մեզ ոչ հասու ունակությունների վրա: Ու հենց դա եղավ պատճառը, որ աստիճանաբար, իրար հետևից վրահաս պարտություններով վաաբշե պլանկեն իջեցրին, նույնիսկ թաղեցին գետնի տակ:
    Վերացել է նշաձողը- լավի ու վատի, ազնիվի ու ստորության:
    Դա ոչ միայն իշխանության, այլ նաև հենց ընդիմադիր լիդերների մեղքն է: Սա կարևոր փաստ է, որը ընդիմությունը չի ընդունում ու այդ մասին բարձրաձայնողի բերնին է գալիս:
    Էս կայքի տարբեր բաժիններում ես միշտ էլ դեմ եմ առել այս փաստերի հետ հաշվի չնստող «հայրենասերների» կամ «քաղաքացիների» ու պիտակվել:
    Այն, որ քննարկել եմ, թե ամեն մեկը թող իր շրջապատում փորձի նորմալ սկզբունքների համար պայքարելը – ի նկատի ունեի հենց հոգեբանական, աշխարհայացքային արժեհամակարգի փոփոխությունների հարցը:
    Այն, որ քննարկել եմ, թե սահմանադրական պայքար կոչվածը չի աշխատում բեսպրեդելի պայմաններում ու դա քարոզելը հիմա արդեն անախրոնիզմ է, ի պատասխան միայն քամահրանք եմ ստացել:
    Դե ինչ, մի գուցե-կամաց-կամաց էս նախնադարյան հարցը սայլի ճռռոցով տեղից շարժվի: Բայց իմ հույսը այլևս ոչ թե ինքնագիտակցության գալն է, այլ ավելի շուտ վայրենացող, իր իրավունքները զոռբայությամբ պաշտպանող երիտասարդության հանդես գալը:
    Կգզվռտվեն, իրար կհոշոտեն, նոր տեղական ավտարիտետներ հանդես կգան, կռիշեքը կբազմապատկվեն, ամեն մի լակոտ կսկսի տեղում մեծ մեծ բողկեր ուտել, թայֆեքով իրար կոչնչացնեն ու կամաց-կամաց ազգային հոգեբանության մեջ, վախը կհավասարակշռվի ագրեսիվությամբ ու երիտասարդական անհաշվենկատ հանդգնությամբ : Կդառնանք նորմալ հասարակություն: Չգիտեմ, թե պետությունը դեռ կենդանի կլինի այդ ժամանակներում, բայց այլ ելք ես չեմ տեսնում:
    Նիկոլն ու դատարանի դեմ մասկա հագած-կանգնած երիտասարդները այդ նոր սերնդի քաղաքացիականացած տեսակն է: Թաղի քրեականն ու լակոտներն էլ իրենց ճամփով են գալիս: Այդ երկու հոսանքները վաղը միախառնվելու են:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 03.12.2009, 21:45:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (04.12.2009)

  8. #2137
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Վերջերս Անդրանիկ Թևանյանի խմբագրականները ինձ սկսել են դուր գալ։

    Նոյեմբերյան թեզիսներ

    «Տեսնես ի՞նչ փոփոխություն է կատարվել ինձ հետ այս գիշեր։ Սպասիր հիշեմ՝ այս առավոտ ես ինչպիսի՞ն էի։ Կարծես թե հիշում եմ, մի քիչ փոխվել եմ։ Այո՛, բայց եթե ես նույնը չեմ, ապա հաջորդ հարցն այս է՝ ո՞վ եմ ես. ա՜յ քեզ բարդ հանելուկ»։

    «Ալիսը հրաշքների աշխարհում»

    Լուիս Քերոլ

    Սերժ Սարգսյանի ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում երկու հիմնական բառեր էին անընդհատ շեշտվում՝ փոփոխություն և արդիականացում։

    Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ Ս. Սարգսյանը չունի գաղափարական կայունություն։ Նա պարբերաբար «մեծանում» և «փոքրանում» է, ինչպես հայտնի հեքիաթի Ալիսը։ Սակայն դա ոչ թե ճկունության (ինչպես փորձում էր իր ելույթում ներկայացնել ՀՀ նախագահը), այլ քաղաքական կարճատեսության և դիլետանտիզմի հետևանք է։ «Սխալներից հեռու մնալու դեղատոմս չկա: Բայց կան սխալվելուց խուսափելու հնարավորություններ: Առաջինն, անշուշտ, ճկունությունն է որոշումներ կայացնելիս ու դրանք փոխելիս»,- բացատրում էր ՀՀԿ նախագահն իր «նոյեմբերիկ» խոսքում և աֆորիզմների մի «շքահանդես» կազմակերպում համագումարի ներկաների ու այլոց համար։ «Կոմկուսի» առաջնորդն ուզում էր ասել, որ ներքին ու արտաքին քաղաքականություն իրականացնելիս՝ իրենք շարունակելու են գնալ «փորձի և սխալի» մեթոդով։ Այսինքն, իշխանությունները որոշումներ են կայացնելու և հետո դրանք անընդհատ փոխելու են, քանի որ «ճկուն» են, իսկ թե հետո ի՞նչ կլինի պետության հետ, կամ նախկինում գործած սխալների համար ո՞վ պետք է պատասխան տա, այս հարցերին անդրադարձ չեղավ։ «Ուրեմն մենք պետք է քայլեր անենք՝ սխալվելու վտանգն աչքի առաջ ունենալով: Համոզված եղեք՝ մեր ժողովուրդը կների՛ սխալները, չի՛ ների անգործությունը»,- ժողովրդի ներողամտության մասին դատողություններ էր անում և իր ապագա սխալներն էր յուրովի ապահովագրում Ս. Սարգսյանը։ Ասեմ, որ ժողովուրդն ու պետությունը որբի գլուխ չեն, որ ով ասես դալլաքություն սովորի այդ գլխի վրա։ Ինչևէ։

    Ի տարբերություն ՀՀ նախագահի նախորդ գրեթե բոլոր ելույթների, որտեղ հիմնականում բառակույտ էր մատուցվում՝ ՀՀԿ 12-րդ համագումարում նրա հնչեցրած խոսքն առարկայական էր, ու սպասվելիք գործողությունների պլան էր նախանշում։ Սարգսյանն այս անգամ մի փոքր բացվեց ու անկեղծացավ։ Ոչ խարիզմատիկ, փակ և գորշ տիպի գործիչների պարագայում (ինչպիսին որ Ս. Սարգսյանն է) դա նշանակում է, որ նախագահը մի կողմից ինքնավստահ է դարձել, մյուս կողմից՝ իր իշխանությանն սպառնացող ռեալ վտանգներ է տեսնում. հակասական վիճակ։ Արդյունքում առաջ են գալիս «փոխվելն» ու «արդիականանալը»։ Հիմա եկեք տեսնենք, թե ի՞նչ էր ուզում այդ երկու բառերի տակ իր թիմին ու հանրությանը փոխանցել անընդհատ «վազող» և տեղում մնացող այդ մարդը։

    Սերժ Սարգսյանի ասելիքն, ըստ իս, 3 հիմնական հարցերի շուրջ էր, որոնք բացահայտում էին փոխվելու և արդիականանալու ուղղություններն ի՛ր պատկերացմամբ։

    1. Գյուլի հետ ընկերություն արա, բայց Արցախը ձեռքիցդ բաց մի՛ թող

    Հրաժեշտ «ֆուտբոլային» դիվանագիտությանը։ Սա՛ էր ՀՀԿ միաձայն ընտրված ղեկավարի հիմնական ասելիքներից մեկը։ Ս. Սարգսյանը հասկացել է, որ սխալվել է «ֆուտբոլային» դիվանագիտության հարցում, և ներում է հայցում։ Համոզված եմ, որ նրա մոտ այդ կարծիքը վերջնականապես ձևավորվեց Ցյուրիխում։ Նա տեսավ, որ մանկան պես խաբվել է։ Բայց դա ոչ թե թուրքական դիվանագիտության ճկունության հետևանք էր, այլ հայկական կողմի թույլ տված աններելի սխալների։ Ու հիմա ՀՀԿ առաջնորդն արդեն խոստովանում է. «Այո՛, մենք չունենք թուրքերի հետ հարաբերվելու փորձ, բայց չէ՞ որ մի օր, ի վերջո, պետք է սկսել: Եվ ես հավատացնում եմ ձեզ՝ մենք արագ ենք սովորում... Եվ մենք այսօր ամենևին էլ նույնը չենք, ինչ մեկ տարի առաջ»,- նկատում է միայն մեկ տարի հետո իր սխալը գիտակցած «ֆուտբոլային» դիվանագիտության ջատագովը։

    Այժմ Սարգսյանին այլ բան չի մնում, քան կոշտացնել դիրքորոշումն Արցախի մասով և հույսը դնել Իլհամ Ալիևի ագահության վրա այն առումով, որ վերջինս իրեն կպահի ճիշտ այնպես, ինչպես մերոնք իրենց դրսևորեցին՝ 1920թ.–ին կնքած Սևրի պայմանագրին գերի դառնալով։

    Սերժ Սարգսյանը նոր-նոր է ըմբռնել, որ «նախաձեռնողական» դառնալով Թուրքիայի մասով՝ հարվածի տակ է դրել նաև Արցախը, այսինքն՝ ՀՀ անվտանգությունը, ինչը կարող էր հանգեցնել իշխանափոխության։ «Ցեղասպանությունն ու սահմանների ճանաչումն Արցախի դիմաց»՝ ենթադրաբար պլանավորել էր Սերժ Սարգսյանը, երբ կողմ էր արտահայտվում Թուրքիայի օժանդակությանն Արցախի հարցում։ Դա կոպիտ սխալ էր։ Այժմ եկել է «ճկունություն» ցուցաբերելու ու «ֆիդայի» դառնալու փուլը՝ «Նոր իրավիճակները պահանջում են նոր լուծումներ ու առաջ քաշում դրանց լուծման նոր տրամաբանություն» թեմայով։

    Շատերի համար կարող է անհավանական թվալ, բայց Սերժ Սարգսյանը տառացիորեն վերջերս է ըմբռնել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և այդ հարցը պետության արտաքին քաղաքականության օրակարգ դնելու ողջ կարևորությունը։ Դա էլ է, իմ կարծիքով, տեղի ունեցել ցյուրիխյան իրադարձությունների ժամանակ, ինչպես նաև մինչև այդ կայացած սփյուռքյան այցելությունների ընթացքում։

    Երբ Դավութօղլուն տեղեկացրել էր, որ արձանագրությունների ստորագրումից հետո հանդես է գալու Արցախի հարցին առնչվող հայտարարությամբ, դա հաջողվել էր կանխել Ցեղասպանության շեշտադրումն անելու հայկական կողմի հակաքայլի սպառնալիքով։ Արդյունքում՝ համաձայնություն կայացվեց հայ-թուրքական արձանագրությունները ստորագրել ու որևէ հայտարարությամբ հանդես չգալ։

    Բոլորին էլ պարզ էր, որ եթե հանկարծ Դավութօղլուն արձանագրությունների ստորագրմանը զուգահեռ հայտարարություն աներ Արցախի մասով, ապա Ս. Սարգսյանի իշխանությանը հաշված օրեր կամ շաբաթներ կմնային։ Իսկ իշխանությունը Սարգսյանի միակ ու անփոխարինելի նպատակն է՝ «իշխանություն-փող-իշխանություն» ծրագրի շրջանակներում։ Եվ ահա, Սարգսյանի իշխանությունը Ցյուրիխում բառիս բուն իմաստով փրկվում է Ցեղասպանության միջոցով։ Դրա համար է, որ Սարգսյանը հիմա առիթ-անառիթ խոսում և խոսելու է Հայոց ցեղասպանության մասին։ Չեմ զարմանա, եթե Գյուլի Երևանում գտնվելու ժամանակ Հայոց Մեծ եղեռնի հուշակոթողի լույսերն անջատելու հրաման տված, ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայի լոգոյից Արարատ լեռը թուրքերի «խաթեր համար» հանած Սերժ Սարգսյանն այժմ մարազմի աստիճանի հասնող այնպիսի գործողությունների դիմի Հայոց ցեղասպանության հարցն ամեն տեղ հնչեցնելու առումով, որ այդ ամենի ֆոնին շատերս ակամայից վերածվենք «ապազգայինների», ինչպես որ Հայ ազգային կոնգրեսը, պատմաբանների հանձնաժողովի հետ կապված, մի պահ վերածվել էր Հայ դատի գրասենյակի։ Սա՛ է այն փոփոխությունը, որի մասին խոսում էր Սարգսյանը։

    Թե որքա՞ն կտևի ՀՀ «փոխվող» նախագահի «հայրենասիրության» փուլը, դժվար է ասել։ Թող զարմանալի չթվա, բայց դա կախված է Ալիևից։ Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ազատագրված յոթ շրջաններն է ուզում (դրանց հանձնելուն և միայն Լաչինի միջանցքը թողնելուն, ըստ էության, դեմ չեն ո՛չ Ս. Սարգսյանը, ո՛չ Տեր-Պետրոսյանը. պարզապես առաջին նախագահն անկեղծ է և ուղիղ է ասում այդ մասին, իսկ Սարգսյանը խուսափողական հնարքների է դիմում, բայց ասեղը պարկում չես պահի), այլ նաև նախկին ԼՂԻՄ տարածքը։ Այստեղ է, որ ՀՀ իշխանությունները «հերոսաբար» դիմադրում են, և արդյունքում ոչ մի բան չեն հանձնում ու հայրենասիրությամբ են զբաղվում՝ հանգամանքների բերումով։

    Ինչ մնում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Ս. Սարգսյանի մոտեցումը, դատելով նրա ելույթից, դարձել է հետևյալը՝ եթե առանց Արցախի հարցի կբացեք սահմանները՝ լավ, իսկ եթե չեք բացի՝ էլի լավ։ Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն փաթեթով՝ ամբիոնից հայտարարեց իշխանության կորստի վախը սրտում Սարգսյանը։ Իսկ վախի աչքերը, ինչպես հայտնի է, մեծ են լինում...

    2. Որոշումներ ընդունելու, ընդդիմախոսներին լսելու և որոշումները փոխելու ժամանակը

    Ոմանք սպասում էին, որ ՀՀ նախագահը կարձագանքի «Եղիազար Այնթապցին ու 40 էջմիածնական միաբանները» պատմական էքսկուրսի միջոցով արված առաջարկ-խորհրդին, և նա դա արեց՝ դադարեցնելով ընդդիմության հետ սկսած երկխոսությունը, որը սկիզբ էր առել հայ-թուրքական քիրվայությանն ընթացք տալով։ Հետընտրական փուլում Սարգսյանը գաղափարական պլագիատով էր զբաղվել, որպեսզի իշխանության՝ Ռ. Քոչարյանից ու Լ. Տեր-Պետրոսյանից տարբերվող սեփական դիմագիծն ստեղծի, և արդյունքում ծուղակն էր ընկել։

    Ինչպես արդեն նշեցինք, Սարգսյանը փաստացի հրաժարվում է «նախաձեռնողականությունից» ու խոստովանում իր սխալները։ Հետևաբար, նա այլևս կարիք չունի ՀԱԿ-ի հետ երկխոսության։

    Նկատենք, որ Գյուլի հետ տեղի ունեցած «սիրախաղը», որն սկսվել էր 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո, անուղղակի երկխոսություն էր Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի միջև։ Եթե հիշում եք, ՀՀ առաջին նախագահը ողջունեց իր ախոյանի «գյուլական» քայլն ու շտապեց հետաձգել հանրահավաքը, կողմ արտահայտվել հայ-թուրքական «ֆուտբոլին», հիշեցնել Սարգսյանի հետ իրենց երբեմնի ընկերության մասին։

    Սերժ Սարգսյանը «ֆուտբոլը» նախաձեռնեց իր իշխանությունը պահելու համար։ Հիմա նույն այդ իշխանության պահպանմանը «ֆուտբոլը» վնասում է։ Ասել է թե՝ Տեր-Պետրոսյանի հետ երկխոսելու կարիք նա այլևս չունի, քանի որ հիմա Սարգսյանի մոտ, կրկնեմ, «հայրենասիրության» պարբերաշրջան է։ Ասել է թե՝ իշխանության և ընդդիմության միջև իրականում կար այդ բազմաչարչար երկխոսությունը, բայց դա այժմ ձեռնտու չէ Սարգսյանին և այն կդադարեցվի՝ «ֆուտբոլից» հրաժարվելու միջոցով։

    Պատահական չէ, որ նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ Սերժ Սարգսյանը կրկին հիշեց Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ոմանց ցանկության մասին ու կոշտ որակումներով քննադատեց նրանց։ Իշխանությունները հիշեցրին նաև ՀԱԿ առաջնորդի՝ «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցը, որի մասին երկար ժամանակ «մոռացել» էին։ Սա ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Սարգսյանը հրաժարվում է «Եղիազար Այնթապցի» օպերացիայից։

    Փաստն այն է, որ Տեր-Պետրոսյանի առաջարկ-խորհուրդը Սերժ Սարգսյանը գնահատել է որպես դիմացինի թուլության, այլ ոչ թե բարի կամքի դրսևորման նշան։ Այնպես ինչպես Թուրքիան որպես թուլության նշան ընկալեց Սարգսյանի «նախաձեռնողականությունը» և ախորժակը բացեց նաև Արցախի մասով. «ա» –ն ասելուց հետո, «բ»-ն էլ պետք է ասես ու անընդհատ պարտվես։ Նույնը տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի հետ։ Նա անընդհատ նախաձեռնողականություն ցուցաբերեց Սարգսյանին առաջարկներ ու հանդուրժող լինելու կոչեր անելու պահով։ Բայց ամեն մի հերթական նախաձեռնողականությունից հետո իշխանությունն ավելի ինքնավստահ էր զգում իրեն ու ավելի ագրեսիվ դառնում. կյանքի օրենքն է։

    Այսպիսով՝ Թուրքիայի էջը շրջելն ու տերպետրոսյանական գաղափարներից հրաժարվելն այն երկրորդ փոփոխությունն է, որին ենթարկվել է Սերժ Սարգսյանը։ Փաստորեն, շատերը «մուֆտա» տեղը «խուրդվեցին» հայ-թուրքական քիրվայության թեմաներով ու հիմա պետք է քծնանքային պարապուրդի մատնվեն՝ հուսով, որ ՀՀ նախագահի մոտ կրկին սեր կարթնանա հայ-թուրքական «ֆուտբոլի» նկատմամբ։
    (շարունակելի)
    Si vis pacem, para bellum

  9. #2138
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    (շարունակություն)
    3. Հայկական բոլշևիզմի առանձնահատկությունները

    ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հիմնական ասելիքը ներքին կյանքում հետևյալ բանաձևում էր տեղավորվում՝ «Պատերազմ «թիմակիցներին» և բիզնես աշխարհին»։

    Այո՛, Սարգսյանն արտաքին քաղաքականության մեջ կարող է ռուսամետությունից ամերիկամետություն և հակառակ ուղղությամբ շարժվել կայծակնային արագությամբ։ «Ծովից ծով Հայաստանը» նրա մոտ պարբերաբար զուգորդվում է «Թուրքական մուղամների» հետ։ Նայած, թե ինչ իրավիճակ է։ Այսինքն, արտաքին քաղաքականության հստակ գիծ չկա։ Ներքին կյանքում էլ վիճակը նույնն է։ «Դատարկ դհոլ» որակումից մինչև «հերոսի» գրքի շնորհանդես Սարգսյանի մոտ մեկ քայլ է. նրա «այո»-ն «ոչ» է, իսկ «ոչ»-ը՝ «այո»։ Այլապես հազիվ թե Արթուր Բաղդասարյանը ԱԽՔ-անար։

    Մեկ բան անփոփոխ է Սերժ Սարգսյանի մոտ՝ սերն առ փող և իշխանություն։ Ահա այդ անփոփոխ սիրո խոստովանության շրջանակներում Սարգսյանը երկու ուղղությամբ է աշխատելու՝ «արդիականացնելու» է կոմկուսի վերածված ՀՀԿ-ն ու մեծ բյուջեի միջոցով իր տնօրինության տակ է վերցնելու երկրի հիմնական ֆինանսական հոսքերը։ Այսինքն, կառուցելու է «Մեկ մարդու տնտեսություն»։ Համենայնդեպս, փորձելու է։ Սարգսյանն այժմ որևէ վտանգ չի զգում տիտղոսային ընդդիմությունից ու իր համար ճիշտ ժամանակ է ընտրել՝ արտաքին «հայրենասիրությունն» իշխանության գերկենտրոնացմամբ համադրելու համար։

    Նախագահը մտադրվել է ՀՀԿ-ն արդիականացնել սովետական կոմկուսի ոճով։ ՍՍՀՄ Սահմանադրության հոդվածներից մեկում ասվում էր, որ Կոմունիստական կուսակցությունը Սովետական պետության հենասյունն է։ Գրեթե նույն բանը կրկնեց Ս. Սարգսյանը ՍՍՀՄ փլուզումից մոտ 20 տարի անց, բայց անկախ Հայաստանում իշխող ՀՀԿ-ի մասով։ «Հանրապետական կուսակցությունն ըստ էության հայկական վերականգնված պետականության հիմնասյունն է»,- հայտարարեց նախկին կոմունիստ և հայատյաց Կեվորկովի նախկին օգնական Ս. Սարգսյանը:

    Սարգսյանի պատկերացրած արդիականացումը՝ դա իշխանության ճյուղերի գերկենտրոնացումն է։ Դատեք ինքներդ՝ «Կուսակցությունը պետք է դառնա այն Հայաստանի մոդելը, որն ուզում ենք կառուցել»,-սպառնաց նախագահը: Իսկ ինչպես հայտնի է, կուսակցություններում գործում է բացառապես օլիգարխիայի երկաթյա կանոնը, որը իր հայտնի աշխատության մեջ հանգամանալից նկարագրել էր քաղաքագետ Միխելսը՝ վերլուծելով գերմանական սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը։

    Կուսակցության արդիականացման շրջանակներում էր վարչապետի ՀՀԿ-ացումը, որին հետևեց նաև «դուրսը» մնացած ֆինանսների, էկոնոմիկայի նախարարների ու այլոց «ցեղակրոնացումը», ովքեր մեկ-երկու օրվա ընթացքում այնքան էին նվիրվել նժդեհյան գաղափարախոսությանը, որ «7օր»-ի թղթակցին չէին կարողացել պատասխանել, թե ի՞նչ է Գարեգին Նժդեհի իրական անուն-ազգանունը։

    Միջազգային կենտրոնների սիրահարների կուսակցականացմամբ՝ Սարգսյանը ձգտում է հակակշռել ՀՀԿ-ի մի մասին ու ԱԺ գործարար խավի մեծ մասին իրենով արած Հովիկ Աբրահամյանին, ով օգտվելով հետընտրական շրջանում ի հայտ եկած Սարգսյան-Քոչարյան փոխհարաբերությունների «նուրբ» զարգացումներից՝ առավելագույնս կապիտալիզացրել էր իր «ջոկերային» կարգավիճակը։

    ԱԺ նախագահի ալյանսը Գագիկ Ծառուկյանի և քավոր-սանիկային դաշինքը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ սկսել էր լրջորեն անհանգստացնել Սերժ Սարգսյանին։ Բանն այն է, որ Սարգսյանն իր Սարգսյանը չի ցանկանում ունենալ, ինչպիսին որ ինքն էր Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Սարգսյանը լավ գիտի, թե ինչ է դա նշանակում։ Հովիկ Աբրահամյանի քայլերը հանդուրժվում էին, քանի դեռ ավելի մեծ վտանգներ կային։ Այժմ այդ վտանգները (գոնե այս պահին) Սարգսյանի համար չկան։ Արցախի հարցում նա կոշտացրել է դիրքորոշումը, որը երաշխավորում է զինվորաքաղաքական հեղաշրջման հավանականության զրոյացում, իսկ ներքին կյանքում իր հրաժարականը պահանջող Տեր-Պետրոսյանի գործողությունները տեղավորվում են «էջմիածնական միաբանների» ուղեգծի մեջ, ինչը նույնպես անհոգ վիճակի երաշխիք է դառնում։ Մանավանդ փորձը ցույց տալիս, որ միաբանները երբևէ վտանգ չեն հանդիսանում Ս. Սարգսյանի համար՝ լինեն դրանք «Ազգային միաբանության» կամ էջմիածնական միաբանների տեսքով։

    Եվ այսպես, Սերժ Սարգսյանը ձգտելու է մոնոլիտ կուսակցություն ստեղծել և հենվել Տիգրան Սարգսյանի վրա։ Դա է պատճառը, որ նախագահը, չնայած տնտեսության մեջ արձանագրված խայտառակ ձախողումներին, ՀՀԿ համագումարում պաշտպանության տակ առավ վարչապետին։ Տիգրան Սարգսյանն այն գործիքն է, որի միջոցով Սերժ Սարգսյանը փորձելու է կյանքի կոչել միակենտրոն տնտեսական համակարգի գաղափարը։ Կուսակցության ներսում ստեղծելով սրածայր և մոնոլիտ բուրգ՝ Ս. Սարգսյանն ուզում է այդ մոդելը տարածել պետության մեջ։

    Կա տեսակետ, որ նախագահը կարող է ցրել կոալիցիան, բայց, թերևս, նա դա չի անի։ Իշխանական կոալիցիան կձգտեն որքան հնարավոր է երկար պահպանել, բայց միևնույն ժամանակ թուլացնել նախարարների, կամ որ նույնն է՝ կոալիցիայի դերը՝ ներդնելով աշխատակազմի ղեկավարների ուժեղացման համակարգը, ինչը դե յուրե կպահպանի կոալիցիան, բայց դե ֆակտո վերջինս կդարձնի բուտաֆորիա։

    Ըստ պետական կառավարման համակարգի «բարեփոխման» նախագծի՝ աշխատակազմի ղեկավարները «ստուկաչների» կամ «չեկիստների» դեր են կատարելու նախագահի ու վարչապետի համար, ինչն իշխանությունն ուզում էր անել մասնավոր բիզնեսում, բայց հանդիպելով դիմադրության՝ տեղի տվեց։

    «Սոցիալական արդարությունից» խոսող մեր տնաբույծ նեոբոլշևիկները 2010-ին ավելացնելու են դեմագոգիան և պոպուլիզմը, ինչպես որ դա անում էին իրենց գաղափարական հայրերը 1917թ-ին։ Այդ պոպուլիզմն իր դրսևորումը կստանա «ընդհուպ մինչև 1 տրիլիոնին մոտեցող բյուջեի» տեսքով։ Սա իրականում նշանակում է պատերազմ ՀՀ տնտեսությանը' այն կենտրոնացնելու նպատակով։ Այդ ծրագրի առաջին զոհերը կդառնան փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք արդեն իսկ կլինիկական մահ են ապրում։

    Իշխանությունները խոսում են խոշոր բիզնեսի դեմ պայքարի մասին, բայց չեն ասում, որ ազատականացնելու են շուկան։ Նրանք թմբկահարում են միայն բյուջեն լցնելու մասին։ Այն բյուջեն, որի ծախսերի մեծ մասը հասարակությունը չի վերահսկում։

    Անշու՛շտ, արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ պետք է պայքարել։ Բայց եթե «սոցիալական արդարության» լոզունգների տակ սեփականության վերաբաշխում, իսկ կուլակաթափության միջոցով «Մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծվի, ապա դա ավելի զզվելի ու գռեհիկ համակարգ կդառնա, քան այն, ինչ այժմ ունենք։ Ասվածի ապացույցը բոլշևիկների ստեղծած Սովետական Միությունն էր։ Հակամարդկային մի կայսրություն, որի փլատակների տակ մնալուց մի կերպ խուսափեցինք, իսկ հիմա մեզ ուզում են կրկին նույն «ջուրը» մտցնել։

    Առաջիկայում քաղաքական գլխավոր ինտրիգները լինելու են նշածս ուղղություններով զարգացումները։ Թե ինչո՞վ դրանք կավարտվեն, կախված է մի շարք էկզոգեն և էնդոգեն գործոններից, որոնց կանդրադառնամ մեկ այլ առիթով։

    Ամփոփենք. տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունն իր անփառունակ վախճանը կգրանցի արդեն առաջիկա ամիսներին։ Մեր խնդիրը պետք է լինի նվազագույն կորուստներով հայ-թուրքական գործընթացը հետ պտտեցնելը և Արցախի շուրջ սեղմվող օղակը ճեղքելը։ Ամբողջությամբ շտկել իրավիճակը, ցավոք, այս իշխանության օրոք չի հաջողվի (մասնավորապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով)։ Քանի դեռ իշխանության ղեկին է Սերժ Սարգսյանը, ոչ մի երկիր չի ճանաչելու Հայոց ցեղասպանության փաստը՝ մատնանշելով հայ-թուրքական արձանագրությունները։

    Ցավոք սրտի, Սարգսյանի կառավարման տարիները մեզ համար բաց թողնված հնարավորությունների ու հետադիմության շրջան են լինելու գրեթե բոլոր ոլորտներում։ Հետևաբար՝ պետք է ձևավորել համակարգային փոփոխությունների պատրաստ նոր ուժ, որը հանրությանը կառաջարկի այլընտրանքային զարգացման ուղի թե՛ բարոյական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ իրավական առումներով և առաջիկա (թերևս՝ հերթական) համապետական ընտրություններում կիրականացնի համակարգափոխություն։ Ս. Սարգսյանը չունի այն իրականացնելու ծրագիր, ցանկություն և կարողություն։ Երկրին անհրաժեշտ են ազգային-դեմոկրատական փոփոխություններ, որպեսզի դիմագրավենք արտաքին վտանգներն ու ներքին բոլշևիզմը, ապահովենք կայուն զարգացում և անվտանգ, արժանապատիվ կյանք։

    Անդրանիկ Թևանյան
    Որ առաջիկայում պատերազմ չսկսվի, կդիմագրավենք
    Si vis pacem, para bellum

  10. #2139
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Երեկ Youtube կայքում (www.youtube.com/watch?v=x6WWuQ_8uVw) հայտնվել են 2008-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի քարոզարշավի համար նկարահանված երկու հոլովակների` մոնտաժի արդյունքում դուրս մնացած հատվածներ: Այս հատվածներում լեգենդար մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը եւ դերասան Հրանտ Թոխատյանը նախատեսված տեքստից շեղվում ու իրենց մտածածն են ասում հենց խցիկի առաջ: Ազարյանն ուղղակի հայհոյում է Սերժ Սարգսյանին, իսկ Թոխատյանը` Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին: Հեռուստադիտողը, բնականաբար, այս հատվածները չի տեսել. դրանք մոնտաժվել են: Ճիշտ նույն կերպ` քաղաքական դատավարություններում ՀՀ դատախազությունը ներկայացնում է Մարտի 1-ի մոնտաժված կադրերը եւ դրանցով հիմնավորում շինծու մեղադրանքները: Փաստորեն, Հայաստանը ապրում է երկու` իրար հետ կապ չունեցող հարթություններում` մեկը` իրական-չմոնտաժված, մյուսը` սերժական-մոնտաժված: http://hzh.am/
    Կանանց և աղջիկներին խնդրում եմ վիդեոն չնայեն,այնտեղ հայհոյանք է:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 08.12.2009, 23:17:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (09.12.2009)

  12. #2140
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Վիդեոն արդեն 1,5 օր է տեղադրված է քաղաքական հումոր բաժնում: Այս բաժնում էլ թող մնա, մեկնաբանությունների համար, բայց ես ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում:
    Սա մեր իրողությունն է, որը տեսնելու համար ըսկի էլ պարտադիր չի, որ Ալբերտ Ազարյանի կողմից Սերժին մեր քրֆելն ու Հրանտ Թոխաթյանի կողմից քաղաքապետին գյալըբո ասելը լսենք:

    Ով իմանա Սերժի առաջին տեղակալն էլ ա իրան մոր քրֆում, բայց դրանից ոչ մի բան չի փոխվում: Իրանք իրարից շահի ու լափի անխզելի փոխադարձ կապով կապված են ու ուզեն թե չուզեն պետք ա իրար մեր քրֆելով էլ իրար պահեն: Որովհետև մեկի անկումը կբերի մյուսի անկմանը:

    Հրանտ Թոխաթյանը ստիպված, քրֆելով Սերժ ա գովում, Ալբերտ Ազարյանին ստիպել են Սերժ ա գովում: Ու՞մ ա պետք կադրից դուրս իրանց քրֆելը: Տղա ե՞ն, թող Նիկոլի պես կարդում քրֆեն, կամ ընդհանրապես չքրֆեն:
    էսպես չի մնա

  13. #2141
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը

    Էլմո ջան, իրողությունը տեսնելու հարցը չի-այլ դրա մասին խոսելու:
    Նայելով կլիպը տեսնում ես, որ Ալբերտ Ազարյանն ու Հրանտ Թոխատյանը շատ էլ կարգին մարդիկ են: Համենայնդեպս, քաղաքական դաշտում եղածներից մի քանի գլուխ բարձր:
    Նույնիսկ "տկանց" ասած իրենց մի խոսքի գինը մեր ասածի տասնյակ հազարից էլ ազդու է, քանի որ հենց էսպիսի հայտնի մարդկանց բացահայտումներով է պլանկեն իջնում:
    Եթե իրենք կլիպում նկարահանվելիս են էդպես խոսում, հավատա, որ առօրյա կյանքում շատ ավելի ազատ են: Ու եթե թքած ունեն թե իշխանության և թե ընդիմության վրա, դա նրանից է, որովհետև երկուսի գինն էլ գիտեն, նաև իրենց կալիբրն է դա ենթադրում:
    Աչքիս տաս գլուխ բարձրացան:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (09.12.2009), Tig (09.12.2009)

  15. #2142
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիդեոն արդեն 1,5 օր է տեղադրված է քաղաքական հումոր բաժնում: Այս բաժնում էլ թող մնա, մեկնաբանությունների համար, բայց ես ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում:
    Սա մեր իրողությունն է, որը տեսնելու համար ըսկի էլ պարտադիր չի, որ Ալբերտ Ազարյանի կողմից Սերժին մեր քրֆելն ու Հրանտ Թոխաթյանի կողմից քաղաքապետին գյալըբո ասելը լսենք:

    Ով իմանա Սերժի առաջին տեղակալն էլ ա իրան մոր քրֆում, բայց դրանից ոչ մի բան չի փոխվում: Իրանք իրարից շահի ու լափի անխզելի փոխադարձ կապով կապված են ու ուզեն թե չուզեն պետք ա իրար մեր քրֆելով էլ իրար պահեն: Որովհետև մեկի անկումը կբերի մյուսի անկմանը:

    Հրանտ Թոխաթյանը ստիպված, քրֆելով Սերժ ա գովում, Ալբերտ Ազարյանին ստիպել են Սերժ ա գովում: Ու՞մ ա պետք կադրից դուրս իրանց քրֆելը: Տղա ե՞ն, թող Նիկոլի պես կարդում քրֆեն, կամ ընդհանրապես չքրֆեն:
    Չեմ կարծում,որ սա հումորի համարա է նախատեսված:Եթե քեզ չհետաքրքրեց ուրեմն հնարավորա մեկ ուրիշին հետաքրքրի ու իրականում կարևորը այն է թե ինչ են իրականում մտածում,իսկ եթե չպետք է այս թեմայում սա տեղադրեի ուրեմն դա իմ կարծիքով մոդերատորների որոշելիքն է:

  16. #2143
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում,որ սա հումորի համարա է նախատեսված:Եթե քեզ չհետաքրքրեց ուրեմն հնարավորա մեկ ուրիշին հետաքրքրի ու իրականում կարևորը այն է թե ինչ են իրականում մտածում:
    Gayl ջան ես ասել եմ չի հետաքրքրու՞մ: Ես պարզապես ասել եմ, որ դա նորություն չի: Լավ էլ հետաքրքրում ա: Նույնիսկ հեռախոսիս մեջ եմ գցել:

    իսկ եթե չպետք է այս թեմայում սա տեղադրեի ուրեմն դա իմ կարծիքով մոդերատորների որոշելիքն է:
    Ոչ, գրառումը տեղադրելը յուրաքանչյուրի իրավունքն է: Մոդերատորները չեն որոշում դու իրավուն ունե՞ս գրառում անել, թե՞ ոչ: Դու այդ իրավունքը ունես ըստ Ակումբի կանոնադրության: Մոդերատորները ստուգում են, որպեսզի քո գրառումը լինի կանոնադրության սահմաններում:
    Ես, որպես այս բաժնի մոդերատոր, արձագանքել էի գրածիդ, որովհետև միևնույն նյութը տարբեր թեմաներում զուգահեռ չենք քննակում: Այդ պատճառով էլ նշել էի, որ այս գրառումը տեսել եմ, բայց թողնում եմ մեկնաբանությունների համար, որովհետև սա այդքան էլ հումորային և ծիծաղելու նյութ չի, բայց նաև գոյություն ունի քաղաքական հումոր թեմայում: Որպեսզի մարդկանց հայտնեմ նույն նյութի 2 թեմայում գտնվելու պատճառը: Նաև դրանով հայտնել եմ, որ գրառումը մոդերավորվել է:
    էսպես չի մնա

  17. #2144
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Gayl ջան ես ասել եմ չի հետաքրքրու՞մ: Ես պարզապես ասել եմ, որ դա նորություն չի: Լավ էլ հետաքրքրում ա: Նույնիսկ հեռախոսիս մեջ եմ գցել:

    Ոչ, գրառումը տեղադրելը յուրաքանչյուրի իրավունքն է: Մոդերատորները չեն որոշում դու իրավուն ունե՞ս գրառում անել, թե՞ ոչ: Դու այդ իրավունքը ունես ըստ Ակումբի կանոնադրության: Մոդերատորները ստուգում են, որպեսզի քո գրառումը լինի կանոնադրության սահմաններում:
    Ես, որպես այս բաժնի մոդերատոր, արձագանքել էի գրածիդ, որովհետև միևնույն նյութը տարբեր թեմաներում զուգահեռ չենք քննակում: Այդ պատճառով էլ նշել էի, որ այս գրառումը տեսել եմ, բայց թողնում եմ մեկնաբանությունների համար, որովհետև սա այդքան էլ հումորային և ծիծաղելու նյութ չի, բայց նաև գոյություն ունի քաղաքական հումոր թեմայում: Որպեսզի մարդկանց հայտնեմ նույն նյութի 2 թեմայում գտնվելու պատճառը: Նաև դրանով հայտնել եմ, որ գրառումը մոդերավորվել է:
    Համաձայն եմ,բայց ես չեմ իմացել,որ սա մեկ այլ տեղ արդեն տեղադրել են,ես չեմ կարող տեղադրածս ջնջել:

  18. #2145
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (09.12.2009), Rammer (09.12.2009), Tig (09.12.2009), Երվանդ (09.12.2009)

Էջ 143 979-ից ԱռաջինԱռաջին ... 4393133139140141142143144145146147153193243643 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •