Մեջբերում Anulik.Sh-ի խոսքերից Նայել գրառումը
Մարդիկ փոխվում են կյանքի դաժան հարվածներից, կյանքնա փոխվում ուստի փոխվում են մարդիկ,փոխվում են այն ժամանակ երբ ձգտում են մի բանի ու չեն հասնում:
Մի քանի անգամ այս միտքը նշել եմ ֆորումում և ցանկանում եմ կրկնել նաև հիմա։ Իրական ազատությունը այն է, որ մարդ կարողանում է թույլ չտալ, որ շրջակա աշխարհը փոխի իրեն։

Մեջբերում Գևոր-ի խոսքերից Նայել գրառումը
Միակ "բանը, որ կարող է փոխել մարդուն դա սեփական "ԵՍ"-ի որոշումներն ա- ինչքան էլ որ արտքին գործոններին վերագրենք
Իրոք սա այսպես է։ Վերջնական հաշվով մարդ փոխվում է իր իսկ ուզելով։ Մարդ կարող է չփոխվել, եթե ունենա ցանկություն և պատճառներ չփոխվելու։

Ամբողջ աշխարհի մարդկությունը սիրում է մեծարել տարբեր մարդկանց։ Բայց ինձ համար մարդկային պատմության մեջ իրական մեծություններ համարվում են այն մարդիկ ովքեր կարողացել են թույլ չտալ աշխարհին և հասարակությանը փոխել իրենց։ Սա իրոք դժվար է, բայց ոչ անհնար։