artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Չեմ կարծում, թե աթեիստ լինելը հասցրել է մեզ մոտ «մոդա» դառնալ... Ես հարգում եմ աթեիստներին՝ գիտեմ, որ գործ ունեմ որոշակի սկզբունքներով մարդկանց հետ, ովքեր լիքը հարցեր ունեն ու հաստատ փնտրում են դրանց պատասխանները... Ինքս քրիստոնյա եմ ու շատ ուրախ եմ, որ «Աստծո հանդեպ սերը» (իսկապես ՍԵՐ, ոչ թե սարսափ) մանկուց ամուր հիմքերի վրա է դրվել իմ մեջ... Հիմա հաճախ շատ հարցեր եմ ունենում, փնտրում եմ պատասխանները, փորձում դրանք գտնել քրիստոնեության մասին իմ գիտելիքների մեջ ու հաստատ գիտեմ, որ ի վերջո վերադառնալու եմ էն մաքուր, անխախտ հավատքին, որ ունեցել եմ տարիներ առաջ... Էն ժամանակ միշտ էնպես էի ցավում աթեիստների համար, ովքեր, շատ խելացի, բարի լինելով, գիտեի, որ պիտի դժխոք գնան (հիմա ամեն ինչ էդպես միանշանակ չեմ ընդունում) ու ասում էի՝ ինչ ուզում եք` մտածեք, չեք ուզում՝ մի հավատացեք, միայն թե ՄԿՐՏՎԵՔ...
Բոլոր աթեիստներին (ու ինձ էլ) մաղթում եմ, որ երբեք չմոլորվեն սեփական կասկածների մեջ... Իմ ընկալմամբ՝ աթեիզմը ընթացիկ վիճակ է, փնտրելու վիճակ, երբ նախապես մարդու մեջ որևէ հավատքի ամուր հիմքեր չեն դրվել, իսկ ինչ դրվել է՝ չի բավարարել... Կարծում եմ, որ իսկական փնտրող-ը ի վերջո անպայման պիտի հանգի որևէ հավատքի (եթե ոչ քրիստոնեությանն, ապա՝ բուդդիզմին, մահմեդական միջավայրում՝ իսլամին):
Մի անգամ ինձ ասել են. «Ձեզ՝ հավատացյալներին, հեշտ է ապրել»... Այս խոսքերը ինձ վրա շատ են ազդել... Իհարկե հեշտ է... Բայց չհավատալը ԱՀԱՎՈՐ է... որովհետև այս հսկայական, անեզր, անհասկանալի, խորհրդավոր, սարսափելի... տիեզերքում քեզ միայն բջիջների ինչ-որ կույտ համարել ու չհավատալ հնարավոր չէ...
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 14.01.2008, 03:32:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Հարգելի հայ պատանի, Ձեր նշած տականքները՛ ոչ թե հավատացյալներ են, այլ գառան մորթի հագած գայլեր: Իսկ այն ինչ դուք թույլ եք համարում, դա ոչ միայն իմ մտքերն են, այլ բազմաթիվ աստվածաբանների եւ հոգեբանների, Դուք դեռ ընդամենը պատանի եք եւ այն հասկանալու համար դեռ շատ ճանապարհ ունեք կտրելու: Դուք մեղավոր չեք, այլ մեղավոր է այն ոգեզուրկ միջավայրը որտեղ ձեւավորվել է Ձեր աշխարհընկալումը:
Ավելացվել է 18 րոպե անց
Հարգելի հայ երիտասարդ, նախ վրա են տալիս գազանները, եւ ոչ մարդիք:
Իսկ ինչ վերաբերվում է չարն ու բարի, խիղճ, եւ Աստված հասկացություններին, Ձեր աշխարհընկալումը դեռ վերջնականորեն ձեւավորված չէ, այդ իսկ պատճառով , չի կարող լինել կատարյալ, եւ զերծ սխալներից: Կառաջարկեմ... այսօրվա Ձեր մտորումները գրի առնել եւ պահպանել մի քսան տարի հետո, այն համեմատելու նպատակով, համոզված եղիր, հարյուր տոկոսով չեն համնկնելու:
Վերջին խմբագրող՝ սիսար: 27.01.2008, 07:39: Պատճառ: Գրառման ավելացում
յոգի (10.12.2009)
Հարգելի ՈՒլուանա, աթեիզմը՛ չի ընդունում Աստծո գոյությունը, հետեվաբար աթեիստը չի կարող ավելի մոտ լինել աստծուն քան հավատացյալը, իսկ ապացուցելու կարիք չկա, որ իսկական հավատացյալը ավելի խղճով է, քան անհավատը: Պետք չէ ցնցվել իմ ասածի վրա, նախ, խորհուրդ կտայի որեվե կարծիք կարդալուց առաջ, լինել ուշադիր: Եթե դուրսում սառնամանիք է եւ դուք փողոց եք դուրս գալիս ընդամենը ներքնազգեստով, ապա շատ է հավանական. որ կըմրսեք, քան եթե դուրս գայիք վերարկուով, իմ ասածը այն է՛ որ չարը ավելի հեշտ բույն կըդնի անհավատի մեջ, քան հավատացյալի:
յոգի (10.12.2009)
Անիմաստ եմ համարում շարունակել բանավեճը մի մարդու հետ, որը առանց դիմացինին ճանաչելու պետք է պնդի, թե նրա աշխարհընկալումը ձևավորված չի, միայն այն պատճառով, որ վերջինս չի համընկնում իր աշխարհընկալման հետ:
Հ.Գ.
Ի պատասխան բոլշևիկների մասին արտահայտությանը պարզապես կասեմ, նախ քրիստոնեությունը նույնպես անմեղ գառի պես չի հաստատվել Հայաստանում, երկրորդ, սպանողները աթիստ չէին, այլ հլու կամակատարներ, իսկ հրաման տվողները ավելի շատ պայքարում էին եկեղեցու ոչ թե կրոնի դեմ:
Կրկնեմ` "ես դեռ ՉԵՄ ՀԱՆԴԻՊԵԼ աթեիստի, որը պատրաստ է մարդ սպանել միայն այն պատճառով, որ դիմացինը անհարգալից է արտահայտվել աթեիզմի մասին:"
Եթե 150 տարի առաջ տարածված էր բուժումն արյուն թողնելով, դա չի նշանակում թե ժամանակակից բժիշկների խելքն իրենցը չի արյուն թողնելու համար:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ungrateful (24.11.2009), VisTolog (19.04.2013), Արիացի (24.11.2009)
Իհարկե եղբայր: Ահա օրինակ եթե դուրդ չգա կասես էլի կուղարկեմ: Հաշվի առ, որ այս մարդը համարվել է աշխարհի ամենահզոր աթեիստ գիտնականներից մեկը Էնտոնի Ֆլյու
http://www.kavkazchat.com/archive/in...p/t-11157.html
http://www.kavkazchat.com/archive/in...p/t-11157.html
ՄերսիԵս ել կարամ քեզ լավ վիդեոների տեղ ասեմ, միայն հետո
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ