յոգի (23.11.2009)
Տրիբուն ձյա, նորից գնամ սարեր ու ձորեր ընկնեմ, ոնց որ էս թեմայում մի անգամ արել եմ, բայց ոչինչ, կոպիտ օրինակ բերեմ:
Եթե վերցնենք ացետոնի շշի վրա պիտակ կպցնենք ու վրան գրենք «Իսկական գինի», էդ ացետոնը գինի չի դառնա:
Քո գրառումը քո մասին չէր, ընդհանուր էր, մեջբերում եմ. «Հայ Քրիստոնյա ծնվում են»: Բայց ինչքան էլ ուզում ես ոչ քրիստոնյա մարդու վրա էդ պիտակը (յառլիկ) կպցրու, ուզում ես անունը կնքվել դիր, ինչ ուզում ես դիր, ինքը դրանից քրիստոնյա չի դառնա, ճիշտ էնպես, ինչպես գինու պիտակով ացետոնը գինի չի դառնում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դե հիմա էդ իսկական անկախ յառլիկից քրիստոնյան էնքան դեֆիցիտ ա դառել, երևի սկի չճարվի էլ, հիմա մեծ մասամբ էդ ացետոնային վիճակներն ա: Ծնվում ենք անունով քրիստոնյա: Ես ինձ քրիստոնյա համարում եմ, գլուխս շատ կրոնական հարցերով չեմ ցավացրել, ինչքան հավատում եմ, երկու էդքան չեմ հավատում, մի քիչ էլ իսլամ եմ ուսումնասիրել, ինձ համար էլի շատ ընդունելի կրոն ա, էլի նույն Աստվածն ա, ինձ քրիստոնյա եմ համարում, բայց սա իմ ընտրությունը չի… Կնքված չեմ, էս պահի դրությամբ չեմ էլ ուզում, կարող է մի ուժեղ հավատացյալ մարդ ինձ քրիստոնյա չհամարել, բայց դրանից բան չի փոխվի, ես քրիստոնյա եմ այնպես, ինչպես և հայ եմ, ուզեմ, թե չուզեմ:
Տրիբուն (24.11.2009)
յոգի (23.11.2009)
Ոչ, դա քո ընտրությունն ա քեզ այդպիսին համարելը, որովհետև քրիստոնեության ուսմունքը քեզ բավարարարում ա, քո աշխարհայացքին համապատասխան ա: Բայց մեջբերածս գրառումը ցույց ա տալիս, որ դու քրիստոնյա չես բառի բուն իմաստով՝ հավատացյալ չես: Դու ընդամենը արժեհամակարգի կրող ես:
Իսկ ուրիշները, հայեր, անգամ լուրջ հավատացյալների ընտանիքներում ծնված, ընտրել են քրիստոնյա չլինելու, փոխարենը այլ կրոն դավանելու կամ աթեիստ լինելու տարբերակը: Հետևաբար ասել «ուզեմ թե չուզեմ» սխալ ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տրիբուն (24.11.2009)
յոգի (23.11.2009)
Ուղղակի չես հասկացել իմ ասածը, ես մենակ մեխին եմ խփում, կամ ծայրահեղ դեպքում՝ մենակ նալին:
Ես ասացի, որ իմ մասին եմ խոսում, ասացի՝ ես քրիստոնյա եմ այնպես, ինչպես հայ եմ՝ ոչ մի դեպքում կասկածի տակ չառնելով ոչ ոչ քրիստոնյա հայերի ազգային պատկանելության հարցը, ոչ էլ ոչ հայ քրիստոնյաների կրոնական պատկանելության հարցը:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 23.11.2009, 02:24:
Քրիստոնյա չեն ծնվում այլ, դառնում են կամ էլ դարձնում
terev (23.11.2009), Ungrateful (23.11.2009), յոգի (23.11.2009)
իրա հավատացյալ եղբայրների պատումներից
իսկ քրիստոնեությունը ասում է "նվաստացիր Աստծո առաջ" ՞՞՞
խնդալու է, Աստված մարդուն ստեղծել է որպես Մարդ և ամեն կեևպ համոզում է Մարդ մնալ: Ինչ՞ նվաստանալու մասին է խոսքը: Մարդը եթե վերածվում է ստոր արարածի, ապա նա դառնում է կենդանական աշխարհում ամենացածրը:
Մի նվաստացիր, ով էլ որ լինի առջևտ: Մի անգամ նվաստացար, էլ վերադարձ դեպի Տիեզերք չկա
սա ասում է քեզ մկրտված Քրիստոնյան, ով նաև իրեն համարում է Աստված-Տիեզերքի մի մասը: Մի կարևորագույն մասը:
Այդ որտեղ ես կարդացել, որ Աստված ուզում է, որ մենք նվաստանանք իր առաջ: Մարդը միշտ եղել է մարդ և երբեք չի եղել ու չի կարող լինել կենդանական աշխարհում ամենացածրը: Խոնարհությունն ու համեստությունը "նվաստացումից" տարբեր բաներ են: Աստվածաշնչի հիմքում ընկած է Սերը և մնացած հատկանիշները ինչպիսին հնազանդությունը, խոնարհությունը Սիրո ածանցյալ են… Մարդ իրոք դառնում է ամենաստորը "կենդանական աշխարհում" երբ Աստծո կամքին հակառակ բաներ է անում:
Արծիվ (24.11.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ