User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 243 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    հետաքրքիր ա մամայի անունն ի՞նչ ա
    Լեզբիկ կամ Լեզբինա ..

  2. #2
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Վկանները չեն ճանաչում Փաշինյանին

    «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատարան ներկայացած գրեթե բոլոր վկանները դատարանում հայտարարում են, որ չեն ճանաչում Փաշինյանին, սակայն լսել են, որ նա ասել է «զինվեք ինչով կարող եք»:

    Արտաշատի բնակիչ, վկա Լաուրա Մելքոնյանի ասելով` մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ է հասել 13.40-ի սահմաններում եւ տեսել, որ Ազատության հրապարակում Դավիթ Շահնազարյանը եւ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը բանակցում են: Փաշինյանի պաշտպաններն այդպես էլ չկարողացան Լաուրա Մելքոնյանից պարզել, թե նա Մյասնիկյանի արձանի մոտ է եղե՞լ, թե՞ Ազատության հրապարակում: «Այ ցավդ տանեմ, նենց հարցեր ես տալիս, ո՞նց հիշեմ»,- զայրացած փաստաբանին ասաց Մելքոնյանը:

    Նա դատարանին հայտնեց, որ պարբերաբար մասնակել է Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքներին, իսկ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ է եկել` պարզելու, թե Տեր-Պետրոսյանը գալու է, թե՞ ոչ:

    «Ես տեսա, որ Փաշինյանը միկրոֆոնը ձեռքին ժողովրդին ասում էր` մնացեք ձեր տեղերում մինչեւ Տեր-Պետրոսյանը գա` հաղթենք: Մնացի մինչեւ իրիկուն` 21.40-ը, հետո գնացի, որովհետեւ Արտաշատի վերջին ավտոբուստ էդ ժամին ա Երեւանից գնում»:
    Վկա Լաուրա Մելքոնյանն այն կինն է, որը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ նաեւ հայտարարել էր, որ ոստիկանները երեխա են սպանել: Ի դեպ, 2008թ. դեկտեմբերին «Ա1+»-ը Մյասնիկյանի արձանի հարակից այգում առիթ է ունեցել տիկին Մելքոնյանին նկարահանել նստարանին վրա հանգստանալիս:

    Այսօր դատարանում վկայություն տվեց Կարեն Կոստանյանը, որն յուրաքանչյուր նախադասությունից հետո ծիծաղում էր: Նա մարտի 1-ին բարձրացել է ոստիկանության «Վիլիսի» վրա` տեղի ունեցածն ավելի լավ տեսնելու համար. «Այդ օրը երեխաներիս կրկես պիտի տանեի, տեսա, խառն է, զանգեցի ասեցի, որ չգան: Ես ոսկու շուկայում եմ աշխատում, ինձ մոտ էր, հետաքրքրության համար գնացի նայելու: «Փաշինյանին չեմ ճանաչում, բայց նա հայտարարեց, որ ով-ինչով կարող է թող պաշտպանվի: Մի պահ ես էլ ուզում փայտ վերցնեի, ոչ ոքի չէի ճանաչում, հետո գնացի տուն»:
    Այսօր դատարանում ցուցմունք տվեց մարտի 1-ին թալանին մասնակցելու համար 4 տարի պայմանական դատապարտված Լավրենտի Գալստյանը: «Չեմ ճանաչում, անձամբ իմ հարազատը չի, բայց նենց տեսել եմ»,- Փաշինյանին տեսնելով` ասաց վկան: Գալստյանը Մալաթիայի շուկայում բանվոր է եղել եւ պարբերաբար մասնակցել է Ազատության հրապարակի շուրջօրյա ցույցերին: Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ է գնացել «Մալաթիա» շուկայի աշխատակից Գաբրիել Գաբրիելյանի ցուցումով` մոտ 100-150 աշխատակիցներով: «Իրիկունը, որ մլիցեքը եկան, ժողովուրդը քարեր, փետեր էր շպրտում: Ես էլ էի շպրտում: Մարդ չկար, որ մեզ ասեր` ինչ անենք: Մեզ պետք էլ չէր բան ասել, ժողովուրը գիտեր ինչ անել»:

    Իր ասելով` երեկոյան, մի կնոջ է տեսել ձեռքին արկղ. «Էդ կինը ասեց խանութ են ջարդել, գնացեք, դուք էլ բան ման բերեք, կերեք: Ես անձամբ չէի ջարդի էդ խանութը, բայց որ ջարդած էր` գնացի բերեցի, որ ժողովուրդը ուտի: Հետո թղթեր ներկայացրեցի, որ հայրս ծանր հիվանդ է, իսկ կինս` հղի, ինձ ազատեցին»:

    Փաշինյանի դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 19-ի, ժամը 12.00-ին:
    Հիշեցնենք, որ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր 225 հոդվածով` մարտի 1-ի դեպքերի եւ Քր. օր 316 հոդվածներով` 2008թ. հոկտեմբերի դեպքերի առիթով:
    www.a1plus.am

  3. #3
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեզբիկ կամ Լեզբինա ..
    Արալեզ:
    էսպես չի մնա

  4. #4
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԻՐԱՎԱԿԱՆ

    Հնդկական ազգային կոնգրեսի (ՀԱԿ) գործիչներ Մահաթմա Գանդին եւ Ջավահառլալ Ներուն իրավաբանական կրթություն եւ փաստաբանի որակավորում էին ստացել Մեծ Բրիտանիայում: Յուրաքանչյուրն ավելի քան 10 անգամ կանգնել է դատարանի առջեւ, ազատազրկվել, աքսորվել, բայց ոչ մի անգամ չի փորձել դատարանում ապացուցել, թե ինքն անպարտ է, իր արարքը, ելույթը օրենքի խախտում չէ, այսինչ վկան կամ մեղադրողը ստում են: Օրինակ` Գանդին իրեն ներկայացված մեղադրանքին ի պատասխան ասել է. ՙԵս կխնայեմ դատարանի ժամանակը: Ամենայն անկեղծությամբ հավատում եմ, որ չարիքի հետ չհամագործակցելը մեր պարտքն է, իսկ բրիտանական կառավարությունը Հնդկաստանում չարիք է՚: Նա ընձեռված ժամանակում ապացուցում էր, որ Բրիտանիան պետք է հեռանա Հնդկաստանից: Իսկ Ջավահառլալ Ներուի դատական ելույթների մեծ մասը վերաբերել է Հնդկաստանի ՙԼրիվ անկախանալու՚ (ՙպուրնա սվարաջ՚) նպատակին. պատժախցում նա կարդում էր ոչ թե իր քրգործը, այլ կնոջ ուղարկած պատմական, քաղաքական, կրոնական գրքերն ու գրում ՙՀնդկաստանի հայտնագործումը՚ քաղաքական-վերլուծական-ծրագրային աշխատությունը, որը հետո Հնդկաստանի փարոսը դարձավ: Ինչո՞ւ քեմբրիջյան այս բարձրակարգ փաստաբանները, հայտնվելով ամբաստանյալի կարգավիճակում, քրեադատավարական օրենսգրքերից մեջբերումներով հագեցած թույլատրված միջնորդություններ չէին անում, իրավական պաշտպանություն չէին կազմակերպում: Ուսումնասիրողների մեծ մասը հակված է այն կարծիքին, որ Գանդին ու Ներուն քաղաքական հասուն գործիչների պես հստակ են տարանջատել քաղաքական եւ իրավական գործընթացները, հասկացել են, որ դատվում են ժողովրդի երջանկության համար պայքարելու, ավելի պարզ` քաղաքական գործունեության համար, իսկ պատժաչափը որոշված է կայսրության` վերեւից իջնող ուղղահայաց պահանջով: ՀԱԿ-ի ղեկավարներն իմացել են այն պարզ կանոնը, որ քաղաքական գործիչը (կապ չունի` նա բանասիրական, իրավաբանական... կրթություն ունի կամ ոչ մի) ամբաստանյալի աթոռը պետք է վերածի քաղաքական ամբիոնի, եւ քաղկալանավորը պատանդ ու գերի է, բայց ոչ մրցակից: Քաղաքական դատավարությունը նրանց համար ՙՔրեական իրավունք՚ առարկայի քոլեջային ավարտական քննություն չէր, եւ, բնականաբար, դատավճռի հետ նույն ծրարով իրավաբանության բակալավրի կամ դոկտորի դիպլոմ չէին ակնկալում:

    Հայաստանի Անկախության պայքարի տասնյակ նվիրյալներ 1960-80-ականներին երկարաժամկետ ազատազրկվել ու աքսորվել են Չարիքի կայսրության խորքերը: Նրանք եւս չեն դիմել իրավաբանական պաշտպանության: ՙՂարաբաղ՚ կոմիտեի տղաները եւս ամիսներ շարունակ նստել են բանտում. եթե լավ փաստաբան ունենային, ապա պակա՞ս կնստեին: Եթե փաստաբանությունն այդքան կարեւոր է քաղաքական դատավարությունների ժամանակ, ապա օր ու գիշեր վազվզող փաստաբաններն ինչու՞ մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներից գեթ մեկին չկարողացան գոնե հրավիրել դատարան. բավարար փաստեր չկայի՞ն:

    Կրթությամբ բժիշկ, սերբ նախագահ Կարաջիչը հանձնվեց Հաագայի դատարան, եւ այսօր հրաժարվում է դատապաշտպանի ծառայությունից: Ինչո՞ւ, սերբ փաստաբան չկա՞: Իսկ եթե վաղը Հաագան վարույթ ընդունի ՙԺողովուրդն ընդդեմ Ռ. Քոչարյանի՚ գործը, ո՞վ է փորձելու ապացուցել նրա անպարտությունը Բորդյուժայից բացի: Սերբ իրավաբանի համար քննարկման առարկա չէ Կարաջիչի անպարտությունը, իսկ հայ պատմաբանի համար` ցեղասպանությունը: Պատահակա՞ն է, որ Քոչարյանը չի խոսում, չի տալիս այն անունները, որոնց հրամանով ու կատարմամբ իրականացվել է ժողովրդի եւ ինքնիշխանության դեմ հանցագործությունը: Միգուցե կարծում է, որ դա պետք է անեն փաստաբաննե՞րը: Քամական որոշ ժողովուրդներ մինչեւ այսօր էլ հավատում են, որ հարուստը նա չէ, ով շատ անասուն ունի, այլ նա, ով տարվա կտրվածքով իր գոմեշների մեծ մասը կզոհաբերի Բարձրյալին:

    ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
    Պահպանողական կուսակցության քարտուղար

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (04.12.2009), Sphinx (23.01.2010), Հայկօ (19.11.2009), Վիշապ (18.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Փաշինյանի կառավարության գործունեությունը
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2137
    Վերջինը: 03.12.2022, 08:29
  3. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •