User Tag List

Էջ 2 17-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 243 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

  1. #16
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    ՀԱԿ-ը կոչ է անում ներկա գտնվել Նիկոլ Փաշինյանի դատավարությանը

    22:17 • 22.10.09

    «Հոկտեմբերի 20-ից Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը։ Ապօրինի ու կեղծ մեղադրանքներով այս դատավարության քաղաքական հնչեղությունը դատարանի առջև է բերում հարյուրավոր մարդկանց՝ բողոքելու վարչախմբի հերթական կամայականության դեմ», - ասված է Հայ Ազգային Կոնգրեսի այսօր տարածած հայտարարության մեջ։

    ՀԱԿ-ը նշում է, որ դատավարական կամայականությանը գումարվում ոստիկանական կամայականությունը։

    «Վերջիններս, իրենց «բակային հրամանատարների» գլխավորությամբ փորձում են իրենք որոշել, թե ինչ ցուցապաստառներ պետք է բռնեն ցուցարարները կամ ինչ վանկարկումներ պետք է անեն։ Մասնավորապես ակնհայտ է, որ նրանք հրահանգ ունեն Սերժ Սարգսյանից, որ որևէ կերպ չհնչի նրա անունը, իսկ ցուցապաստառներում չնկատվի ոստիկաններին ուղղված որևէ կոչ։ Նման դեպքերում նրանք խլում են ցուցապաստառները կամ քաշքշում մարդկանց։

    Ոստիկանությունը հոկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում և Սահմանադրական դատարանի մոտ բռնությունների է դիմել նաև քաղաքացիների մի խմբի նկատմամ, ովքեր «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման։

    Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է իշխանազանցության այսօրինակ փաստերը՝ ում նկատմամբ էլ որ դրանք դրսևորվեն և համարում է, որ ոստիկանության ասպիսի վարքագիծը մատնում է այն սարսափը, որ ունի վարչախումբը և անձամբ Սերժ Սարգսյանը սեփական ժողովրդից։

    Կոնգրեսը նաև կոչ է անում բոլորին՝ ներկա գտնվել Նիկոլ Փաշինյանի դատավարությանը, ինչը մեր պայքարի համար իր նշանակությամբ նույնքան կարևոր է, որքան հանրահավաքները», - ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (23.10.2009), Norton (23.10.2009)

  3. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Ոստիկանությունը բերման է ենթարկել
    16:05 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատական նիստի ժամանակ դատարանի բակից Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկվել երկու երիտասարդ' Սարգիս Գեւորգյանն ու Սարգիս Խաչատրյանը:

    Վերջիններս մյուս քաղաքացիների նման եկել էին իրենց աջակցությունը հայտնելու Նիկոլ Փաշինյանին եւ իրենց հետ բերել էին թմբուկներ: Տարածքը հսկող ոստիկանները արգելել են նրանց թմբկահարել: Փորձել են վերցնել թմբուկները, նրանք ընդդիմացել են եւ հայտնվել են ոստիկանությունում:

    Մանրամասները ավելի ուշ:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (29.10.2009)

  5. #18
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    150 մարդու մեջ ճանաչել է Փաշինյանին ոտքը
    18:33 | Հոկտեմբեր 26, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր հրաժարվեց պարզաբանել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին առաջադրված մեղադրանքը: «Եթե դուք ինձ չպարզաբանեք ինձ առաջադրված մեղադրանքը, ես չեմ կարող պաշտպանել, որովհետեւ չգիտեմ, թե ինչից պաշտպանվեմ: Չիմանա՞մ, թե ինչ առնչություն ունեմ ինձ առաջադրված մեղադրանքին»,- այսօր դատավորին դիմեց Նիկոլ Փաշինյանը:

    Մոտ 20 րոպե Փաշինյանն ու նրա պաշտպան Լուսինե Սահակյանը միմյանց հարցեր էին տալիս առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: «Սա ներկայացում չէ, եւ Մնացական Մարտիրոսյանն էլ հաղորդավար չէ, դատավոր է: Մենք այս հարցադրումները կարող ենք անվերջ շարունակել, սակայն մենք դրա պատասխանը ունենք: Ես երբեւէ չեմ կատարել որեւէ արարք, որը արգելված լինի Քր. օր.-ով: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում առաջադրված մեղադրանքով»,- ասաց Փաշինյանը:

    Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քր. օր 225- հոդվածով' 2008թ. մարտի 1-ի դեպքերի առիթով եւ 316 հոդվածով' 2007թ. հոկտեմբերի 23-ի դեպքերով: Դատարանն այսօր սկսեց 316 հոդվածով առաջադրված մեղադրանքից եւ վկանների հարցաքննությունից: Այս մեղադրանքով ընդամենը մեկ տուժող է գործում ընդգրկված' ոստիկանության աշխատակից Վազգեն Դաբաղյանը: Այսօր մոտ 2 ժամ Դաբաղյանը դատարանում պատմեց, թե 2007 թ. հոկտեմբերի 23-ին ինչպես է ինքը ժամանել Աբովյանի -Կորյուն խաչմերուկի մոտ, որտեղ ըստ նրա 150 ցուցարար էին հավաքված, որոնք կարգ էին խանգարում:

    «Բոլորն ասում էին, որ ոստիկանները իշխանությունների ստրուկներն էին: Հայհոյում էին իշխանություններին եւ ոստիկանության ներկայացուցիչներին: Փաշինյանը բարձրախոսը ձեռքին ինչ ասում էր' բոլոր կրկնում էին: Նիկոլը մի ձեռքով թափահարում էր բարձրախոսը, մյուսով քաշքշում էր հավաքվածներին եւ ոստիկաններին: Այդ ընթացքում, երբ խառնաշփոթ էր, նա ոտքով հարվածեց աջ ոտքիս»,- ասաց վկան:

    Ի դեպ, նա ընդգծեց, որ անընդհատ ուշադրություն է դարձրել Փաշինյանի ձեռքին բարձրախոսին: Փաշինյանին եւ նրա փաստաբանների հարցերը խճճեցին միակ վկային: Նա սկսեց ինքն իրեն հակասել, թե ինչ է տեսել, որ պահին ով' որտեղ է կանգնած եղել, եւ անընդհատ կրկնում էր, որ Փաշինյանը մոտ 150 մարդ կար հավաքված եւ Փաշինյանն է իրեն խփել: «Մարմնական վնասվածք չեմ ստացել, ուղղակի ոտքս ցաված»,- ասաց ոստիկան Ղարիբյանը: Այդ 150 մարդու միջից Դուք ճանաչեցի՞ք իմ ոտքը, իմ կոշի՞կը, դուք իմ ձեռքի՞ն էիք նայում, թե՞ ոտքիս, թե՞ միաժամանակ եւ ոտքիս եւ ձեռքիս, խնդրում եմ կողմնորոշվեք. վկային դիմեց Փաշինյանը: «Ես տեսել եմ», ասաց վկան' չմանրամասնելով, թե Փաշինյանն ինչպես եւ ինչ պայմաններում է խփել իր ոտքին:

    Ի դեպ, բացի 3 անգամ ոստիկանությունում վկայություն տալուց, ոստիկան Դարբինյանը մի քանի անգամ իր վերադասների' Արայիկ Պետրոսյանի եւ Վարդան Գեւորգյանի հետ գնացել է Հատուկ Քննչական ծառայություն, սակայն այնտեղ տված ցուցմունքների մի մասը բանավոր է եղել եւ գործում չի ընդգրկվել: Փաշինյանն ու նրա պաշտպանները դադարեցրեցին Վազգեն Դաբաղյանի հարցաքննությունը' նշելով, այն կշարունակեն նյութերը հետազոտելուց հետո:

    Նիկոլ Փաշինյանի գործով դատաքննությունը կշարունակվի հոկտեմբերի 28-ին' ժամը 12.00-ին:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #19
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում շատերը վնաս կրեցին, սակայն ամենամեծ կորուստը այդ օրվա ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում զոհված 10 քաղաքացիների հարազատներինն էր: Նիկոլ Փաշինյանին ըստ էության դատարանում փորձում է մեղսագրվել այդ օրվա իրադարձությունների ողջ մեղքը, ու այս կոնտեքստում հետաքրքիր է տեսնել զոհվածների հարազատների վերաբերմունքը.

    Մարտի 1-ի 10 զոհերի հարազատները պահանջում են, որ իրենց որպես վկա ընդգրկեն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործում:

    «Մենք եկել ենք Նիկոլի դատին մեր աջակցությունը նրան հայտնելու համար: Մենք երբեք թույլ չենք տա, որ մեր որդիների սպանությունները վերագրեն Փաշինյանին: Եթե այս երկրում արդարություն լիներ, ապա Փաշինյանին փոխարեն ամբաստանյալի աթոռին կնստեին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այն ոստիկանները, ովքեր մարտի մեկին «Չերյոմուխա-7» են կիրառել»,- այսօր «Ա1+»-ին ասաց մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը' Ալլա Հովհաննիսյանը: Տիկին Հովհաննիսյանը խոստանում է այցելել մարտի 1-ին առնչվող բոլոր դատավարություններին, քանի դեռ չեն բացահայտվել եւ պատասխանատվության չեն ենթարկվել սպանությունների պատվիրատուներն ու կատարողները:

    Այսօր Նիկոլ Փաշինյանի դատավարությանը ներկա էր նաեւ մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը' Ջեմմա Վարդումյանը: «Իմ որդուն սպանել է ոստիկան' զենքով: Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի ձեռքին զենք է եղե ՞լ է: Մենք չենք լռելու, մենք թույլ չենք տալու, որ մարտի 1-ի գործով որեւէ անմեղ մարդ դատապարտվի»,- ասաց տիկին Վարդումյանը:

    Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը' Սարգիս Քլոյանը «Ա1+»-ին հայտնեց, որ մարտի 1-ին նա եղել է Փաշինյանի կողքին եւ նրա գործողությունների մեջ որեւէ հանցանք չի տեսել: «Մարտի 1-ի 10 զոհերի սպանությունները սկզբում փորձեցին բարդել «7-ի գործով» անցնողների վրա' չստացվեց: Հիմա կփորձեն բարդել Նիկոլի վրա: Թույլ չենք տալու: Ես Նիկոլի կողքին եմ եղել նրա ելույթների ժամանակ: Փաշինյանի բերանից բռնության կոչ չի եղել, թալանի կոչ չի եղել Նա միայն հայտարարում էր ոստիկանների հետ ժողովուրդը կանտակտի մեջ չմտնի»,- ասաց զոհվածի հայրը:
    Աղբյուր՝ Ա1+


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #20
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր՝ Ա1+
    Այժմ մի փոքր մանրամասն կատարվածի մասին.

    Ըստ ՊՊԾ պետի տեղակալ Վալերի Օսիպյանի' Հայ Ազգային Կոնգրեսի կանայք պարբերաբար իրենք իրենց ծեծում են:

    «Հավատացեք այդ կանայք իրենք իրենց ծեծում են: Դուք հավատո՞ւմ եք, որ հայ ոստիկանը հայ կնոջ վրա ձեռք կբարձրացնի: Դուք ինչո՞ւ չեք ասում, որ այդ կանայք սեռական բնույթի հայհոյանքներ են տալիս ոստիկաններին: Ես անկեղծ եմ, որ տղամարդկանց շրջապատում անգամ , ես նման հայհոյանքներ թույլ չեմ տա կրկնել, որովհետեւ շատ ահավոր էր: Անկեղծ եմ ասում»,- այսօր Կոնգրեսի անդամների հետ հերթական բաշխումից հետո «Ա1+»-ին ասաց Վալերի Օսիպյանը:

    Կոնգրեսի ակտիվիստներից այս անգամ ինքն իրեն «ծեծել» եւ վզի վրա կապտուկներ էր թողել Կոնգրեսի ներկայացուցիչ Աստղիկ Աղեկյանը: Բախումը տեղի էր ունեցել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարության ընթացքում, երբ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի բակում հավաքվածները հերթական անգամ պահանջում էին ազատ արձակել Փաշինյանին: Աստղիկ Աղեկյանի հետ մեզ հաջողվեց զրուցել, երբ նա արդեն շտապ օգնության մեքենայի մեջ առաջին բուժօգնությունն էր ստանում: «Ես ինքս եմ ինձ ծեծե՞լ եւ նման հետքեր թողել: Սա արդեն լկտիության գագաթնակետ է»,- Օսիպյանը բացատրությունը իմանալով' ասաց Աստղիկ Աղեկյանը' ցույց տալով վզի եւ ծնոտի վրա առաջացած հետքերը:

    Նա «Ա1+»-ին տեղեկացրեց, որ ընդամենը փորձել է մեքենայի մեջ դնել Կոնգրեսի երիտասարդների թմբուկը. «Կարմիր բերետավորներից մեկը ինձ հետեւում էր: Նա թմբուկը քաշեց վզից' տեսնելով, որ թելը վզիս վրա էր: Ինձ մոտ 10-20 մետր վզիցս քարշ տալով տարավ այգու կեսը»:

    Այդ ընթացքում Կոնգրեսի երիտասարդներից Սարգիս Խաչատրյանը եւ Սարգիս Հակոբյանը փորձել են օգնել Աստղիկ Աղեկյանին, սակայն ոստիկանները հարձակվել են երիտասարդների վար, ոլորել նրանց ձեռքերը եւ տարել Ոստիկանության Շենգավիթի բաժին: «Մենք մենակ չէինք, դա տեղի ունեցավ բոլորի աչքի առաջ: Թմբուկի՞ց են վախենում: Երիտասարդները ի՞նչ էին արել, նրանց ինչո՞ւ տարան»:

    Երիտասարդներին բերման ենթարկելու կապակցությամբ Վալերի Օսիպյանը «Ա1+»-ին ասաց. «Ես չգիտեմ քանի հոգու են տարել, ուր են տարել, բայց եթե տարել են ճիշտ են արել, ուրեմն հասարակական կարգ են խանգարել»:

    Ժամը 18.00-ի սահմաններում բերման ենթարկված երիտասարդներին ազատ են արձակել:
    Աղբյուր՝ Ա1+

    Վիդեոյում կարելի է տեսնել նաև կադրեր, թե ինչպես են կանայք իրենք իրենց քաշքշում, քցում գետնին: Այդ ընթացքում մեր փառապանծ ոստիկանները փորձում են նրանց չթույլատրել ինքնախոշտանգվել, բայց կանայք համառ են.


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (27.10.2009), Ֆոտոն (28.10.2009)

  9. #21
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Պատից իջավ' դարձավ վկա

    «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով այսօր դատարան հրավիրված 2 վկան էլ անընդհատ մեկ բան էին կրկնում. «Փաշինյանը ոտքով հարվածեց ոստիկանին»:

    Իսկ թե ինչպե՞ս է հարվածել, ո՞ր ոտքով, ոստիկանի ո՞ր մասին' վկանները չէին հիշում: Այս վկանների ցուցմունքներ հիման վրա էլ նախաքննության մարմինը Փաշինյանին մեղադրանք է առաջադրել Քր. դատ 316 հոդվածով' իշխանության ներկայացուցիչն դիմադրություն ցույց տալու համար:

    Հիշեցնենք, որ Փաշինյանին այս մեղադրանքը առաջադրվել է 2007թ. հոկտեմբերի 23-ի դեպքերի առիթով, որը միացվել է մարտի 1-ի դեպքերով առաջադրված Քր. դատ 225 հոդվածով առաջադրված մեղադրանքին:

    Այսօր հարցաքննվող վկաններից Վազգեն Սարգսյանը ներկայացավ իբրեւ պատահական անցորդ: Նա դատարանին պատմեց, թե 2007թ հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում տեսել է ցուցարարների խմբին, տեսել, թե մարդիկ ինչպես են բացում երթուղային տաքսիների դռները եւ թռուցիկներ բաժանում, իսկ հետո էլ հերքեց, թե այդ մասին պատմում էին ցուցարարները, եւ ընդամենը մի քանի րոպե հետո հերքեց իր բոլոր պատմածները' ասելով. «Ես չեմ կարող ասել, դրանք թռուցիկներ էին, թե' ոչ»:

    Վկան նաեւ ասաց, թե դեպքի վայրում լսել է, թե ինչպես են հավաքվածերը հայհոյել. «Ոստիկանները չէին հայհոյում, ցուցարարներն էին հայհոյում»: Այսինքն, դուք հայհոյողի ձայնից տարբերո՞ւմ էիք, թե ովքեր են սովորական մարդիկ, իսկ ովքե՞ր ոստիկաններ. Փաշինյանի փաստաբան Լուսին Սահակյանի հարցին' վկան պատասխանեց. «Ասում էին «պետություն» եւ հայհոյում»:

    Երկրորդ վկան' Կարեն Գրիգորյանը, հոկտեմբերի 23-ին, իր ասելով, նույնպես պատահական անցորդ է եղել: Հետաքրքրությունից դրդված բարձրացել է պատը եւ այնտեղից հետեւել ցուցարարներին, իսկ պատից իջնելուց հետո' Փաշինյանին եւ գործով դարձել է վկա: Նա Փաշինյանի փաստաբանի բոլոր հարցերին պատասխանեց' չգիտեմ եւ զայրացած ասաց. «Ընենց հարցեր են տալիս, որ մարդուն շարքից հանեն»: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը վկային կոչ արեց «շարքից դուրս չգալ» եւ պատասխանել այն հարցերին, որոնց պատասխաները հիշում է:

    Վկա Գրիգորյանը նախաքննության ընթացքում մեկ անգամ հարցաքննվել է Կենտրոնի ոստիկանությունում, իսկ հետո հրավիրվել ԱԱԾ Փաշինյանի հետ առերես հարցաքննության: «Հարցաքնությունը չստացվեց, որովհետեւ Փաշինյանը գոռում էր «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»: Հետո ինձ թուղթ տվեցին, որ չստացվեց ու ես ստորագրեցի»,- ասաց վկա Գրիգորյանը:

    Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, որ Փաշինյանի դատավարությանը հետեւում է հենց առաջին նիստից' այսօր «Ա1+»-ին ասաց. «Քաղբանտարկյալների բոլոր դատավարություններն էլ իրար շատ նման են: Այսօր Փաշինյանի գործով հրավիրված վկաններն իրենց ցուցմունքներով ապացուցեցին, որո նրանք դեպքի վայրում չեն եղել եւ ընդամենը ասում են այն, ինչ իրենց պատվիրել են: Այդ վկանները նույնիսկ Փաշինյանին չեն էլ ճանաչել, դրա համար էլ նրանց տարել են ԱԱԾ' Փաշինյանին ցույց տալու համար: Դա է պատճառը, որ վկանների ցուցմունքները ծիծաղ են առաջացնում»:

    Դատարանի բակում կրկին թմբուկ զարկեցին

    Նիկոլ Փաշինյանի նախորդ դատավարության ընթացքում դատարանի բակից բերման ենթարկված թմբուկ զարկող երիտասարդներն այսօր կրկին դատարանի բակում էին: «Ես թմբուկ զարկելով որեւէ օրենք չեմ խախտում: Իմ բողոքի ձայն եմ արտահայտում այս կերպ: Թող ոստիկաններն ինձ ցույց տան, թե որ օրենքնն եմ խախտում, ես այլևս խախտում չեմ անի»,- այսօր «Ա1+»-ին ասաց բերման ենթարկված երիտասարդներից Սարգիս Խաչատրյանը: Ի դեպ, Փաշինյանի դատավարության ընթացքում այսօր բակում հավաքվածների թիվը կկրկնապատկվել էր: Ամբողջ դատավարության ընթացքում նրանք վանկարկում էին. «Ազատություն Նիկոլին» եւ ազգային ազատագրական երգեր էին երգում:

    Այսօր դատարանի բակում երգողների շարքում էր նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչ Աստղիկ Աղեկյանը, որին ոստիկանները երկու օր առաջ մոտ 20 մ քարշ են տվել այգում: «Վերքերս դեռ չեն ապաքինվել, սակայն ես շարունակելու եմ մասնակցել բոլոր բողոքի ակցիաններին: Ես պայքարում եմ հանուն իմ գաղափարների եւ դրա համար ինձ ոչինչ չի կարող խանգարել»,- այսօր «Ա1+»-ին ասաց Աստղիկ Աղեկյանը: Տիկին Աղեկյանը վաղը պատրաստվում է այցելել դատաբժշկի:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #22
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական գործով այսօր շարունակվեց 2007թ. դեկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում' Ուրարտու խանութի հարեւանությամբ ցուցարարների եւ ոստիկանների բախման դրվագի քննությունը:

    Դատարան հրավիրված 5 վկաններից այսօր ներկայացել էին միայն երկուսը'Ռիտա Եփրեմյանը եւ Վարսենիկ Զուրաբյանը:

    Ռիտա Եփրեմյանը ներկայացավ իբրեւ «Ուրարտու» խանութի դիմացի մայթի «Ամերիկյան հագուստ» խանութի աշխատակից:

    Վկա Եփրեմյանը հայտնեց, որ չունի մշտական բնակության վայր, չգիտի, թե որն է Աբովյան եւ որը' Կորյուն փողոցը: Վկա Եփրեմյանը չէր ճանաչում նաեւ Նիկոլ Փաշինյանին: Ի տարբերություն մինչ այսօր դատարանում վկայություն տվածների' փետրվարի 23-ին նա ցուցարարների մեջ չի նկատել Փաշինյանին:

    Դեպքին Ռիտա Եփրեմյանը հետեւել է խանութից եւ իր ասելով' տեսել. «Մոտ 100-150 ցուցարարներ կային դրոշներով ու ցուցափեղկերով»: Ավելի ուշ պարզվեց, որ «ցուցափեղկ» ասելով' վկան նկատի ունի «ցուցապաստառ»: Դրոշներ եւ «ցուցափեղկեր» տեսնելով' վկա Եփրեմյանը հասկացել է, որ հավաքվածները ցուցարարներ են: Նշենք, որ 2007թ. փետրվարի 23-ի դեպքերի ընթացքում ցուցարարներից որեւէ մեկի ձեռքին դրոշ կամ պաստառ չի եղել: Ըստ Եփրեմյանի դեպքի վայրում ցուցարար կանայք ծեծել են ոստիկաններին, իսկ թե ինչպես' նա չհիշեց:

    Նիկոլ Փաշինյանը դիմելով վկային նրան խնդրեց ասել' դատարանի դահլիճում ցուցարարների տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: Վկա Եփրեմյանը նայելով շուրջը' պատասխանեց. «Ոչ: Չեմ տեսնում»: Այսինքն, դրոշի առկայությունը, դեռ չի՞ նշանակում ցուցարարի առկայություն, դատավորը կարո՞ղ է լինել ցուցարար,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը' նկատի ունենալով դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողքին տեղակայված հսկա եռագույնը:

    Դատավորը վկային արգելեց պատասխանել Փաշինյանի հարցին, սակայն ինքն էլ միացավ դահլիճի ծիծաղին:

    Այսօր դատարանում ցուցմունք տված երկրորդ վկան' «Ուրարտու» խանութի վաճառողուհի Վարսենիկ Զոհրաբյանն էր: Նա դեպքի վայրում տեղի ունեցածին հետեւել է խանութի ներսից, եւ չի նկատել Նիկոլ Փաշինյանին: Նրա խոսքերով' ցուցարարներն ու ոստիկանները Աբովյան-Կորյուն խաչմերուկում մնացել են մոտ 30 րոպե, որից հետո ցրվել են:

    «Գործում ընդգրկված մեկ տուժողի, որը ոստիկան է եւ բոլոր վկանների ցուցմունքները միմյանց հակասում են, այն դեպքում, երբ բոլոր նկարագրում են նույն դրվագը: Այս վկաններին սովորեցրել են' ինչ ասել, սակայն նրանք չեն կարողացան այնքան ստել, որ ասեն, թե Նիկոլ Փաշինյանը հարվածել է ոստիկանին: Այսինքն' չեն կարող ասել մի բան, որը տեղի չի ունեցել»,-«Ա1+»-ին ասաց Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

    Նիկոլ Փաշինյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին' ժամը 12.00-ին:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #23
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    «Էս վարույթի քավորը ես եմ»
    15:08 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությանը ընթացքում մեղադրող կողմը շարունակում է ներկայացնել վկանների, որոնք Փաշինյանին չեն ճանաչում:

    Այսօր դատարանը շարունակեց 2007 հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում տեղի ունեցած երթի մասնակիցների եւ ոստիկանների բախման դրվագի քննությունը: Փաշինյանն այսօր ստիպված էր տարբեր դիրքերով կանգնել, որպեսզի վկաններն իրեն ուշադիր զննելու հնարավորություն ունենան, սակայն այսօր 3 վկաններն էլ հայտարարեցին, որ Փաշինյանին չեն ճանաչում: Վկաներից միայն Ժաննա Միքայելյանը հարցաքննության ավարտին ասաց. «Եթե թերթերն ինձ չեն խաբում, նա Նիկոլ Փաշինյանն է»: Վկա Միքայելյանը Կորյուն փողոցի վրա գտնվող տաքսի ծառայության աշխատակից է, եւ տեղի ունեցածին հետեւել է դիմացի մայթից:

    «30-40 մարդ էր գալիս Մատենադարանի մոտից: Եկան կանգնեցին Աբովյան-Կորյուն խաչմերուկում: Երբ մարդիկ գալիս էին, թռուցիկ ոստիկաններ կային, հետո էլի եկան»,- ասաց վկան: Փաշինյանի պաշտպանների հարցերից պարզ դարձավ, որ «թռուցիկ ոստիկան» ասելով' վկան նկատի ունի,որ ընդամենը 4-5 ոստիկան կային: Մարդիկ ինչո՞ւ առաջ չգնացին' Նիկոլ Փաշինյանի հարցին' վկան պատասխանեց. «Նիկոլ ջան, 2 տարի է անցել, չեմ հիշում»: Փաշինյանի փաստաբանների հարցերը վկային նյարդայնացրեցին. «Ի՞նչ եք ինձ տենց հարցեր տալիս, ուզո՞ւմ եք, որ ես ասեմ, թե ոստիկանները մարդկանց ծեծեցին, լցրեցին մեքենաները' տարան»:

    Այսօր ավելի հավասարակշռված էր վկա Սաթենիկ Մնացականյանը, որը Կորյուն փողոցի վրա լահմաջո պատրաստողներից էր: Նա դատարանին պատմեց, որ հոկտեմբերի 23-ին մի խումբ մարդկանց է տեսել, իսկ ոստիկանների եւ կարմիր բերետավորների հայտնվելուց հետո իրարանցում եւ քաշքշուկ է տեղի ունեցել: «Մի կին ոստիկանի հետ վիճում էր, քաշքշում էին իրար, որովհետեւ այդ կնոջ ամուսնուն ոստիկանները քարշ տալով տարան:Դե, եթե ամուսինը չլիներ, այդ կինը տենց չէր կոտորի: Հետո կարմիր բերետավորները մարդկանց լցրեցին «Երազը», տարան»,- ասաց վկա Մնացականյանը' նշելով, որ մարդկանց «Երազ» մեքենան լցնելու եւ տանելու մասին իրեն պատմել են, անձամբ չի տեսել:

    Վկանների հարցաքննությունից հետո' Փաշինյանի պաշտպանները միջնորդեցին փոխել Փաշինյանի խափանման միջոցը եւ նրան ազատ արձակել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: Մեղադրող կողմն առարկեց' նշելով, որ Փաշինյանը հետախուզման մեջ է գտնվել: Փաշինյանը ստիպված էր մեղադրող կողմին հիշեցնել. «Տվյալ վարույթը տեղի է ունենում միայն նրա համար, որ ես եմ ցանկացել: Ներողություն այսպես արտահայտվելու համար, սակայն այս վարույթի քավորը ես եմ եւ թող որեւէ մեկը քավորություն չանի այս վարույթին»: Փաշինյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե կարո՞ղ է նրան դիմել իր խափանման միջոցին վերաբերող հարցերով, թե՞ այդ հարցով դեռ զբաղվում են Բաղրամյան 26 հասցեւում: (Խմբ.- Նախագահական նստավայրում):

    Փաշինյանը դատավոր Մարտիրոսյանին նաեւ հիշեցրեց, որ իր գլխավերեւում ՀՀ զինանշան է, իսկ կողքին եռագույնը եւ խնդրեց իր որոշումներն այնպես հիմնավորել, որ չվիրավորի ՀՀ զինանշանը, եռագույնը եւ ՀՀ քաղաքացուն:

    Մեկ ժամ ընդմիջումից հետո դատավորը մերժեց Փաշինյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (05.11.2009), Norton (03.11.2009), Rammer (03.11.2009)

  13. #24
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (05.11.2009), Norton (04.11.2009), Rammer (04.11.2009)

  15. #25
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Ոստիկանները վիրավորվել են Փաշինյանից
    17:46 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Պարզվում է` «Ոչ սերժանտացմանը», «Ոչ ռոբոտացմանը» վանկարկումները հասարակական կարգի խանգարում է: Համենայնդեպս այս վանկարկումները 2007թ. հոկտեմբերի 23-ին այդպես են ընկալել ոստիկանները ե դրանից հետո սկսել ուժ կիրառել երթի մասնակիցներին կարգի հրավիրելու համար: «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի այսօրվա դատավարության ընթացքում որպես վկա էին ներկայացել ՊՊԾ գնդի աշխատակիցները:

    Նրանցից Խաչատուր Հովակիմյանն այսօր դատարանին պատմեց, որ հոկտեմբերի 23-ին Կորյուն-Աբովյան խաչմերուկում, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները սկսել են վանկարկել «Վերջ սերժանտացմանը»:
    «Վիրավորում էին Սերժ Սարգսյանին, մեզ էլ էին վիրավորում, ասում էին, որ ոստիկանները ծախված են»,-ասաց նա:


    2007թ հոկտեմբերի 23-ին Կորյուն-Աբովյան խաչմերուկում տեղի ունեցած տեսանյութերում պարզ երեւում է, որ Խաչիկ Հովակիմյանը 2 մետր հեռավորության վրա է այն ոստիկաններից, որոնք «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Գոհար Վեզիրյանին հարվածում են, գցում գետնին եւ նրա նկատմամբ հատուկ միջոց կիրառում` գազ արձակում: Վկա Հովակիմյանը հայտարարեց, թե ինքը նման դեպքի ականատես չի եղել: Դատարանում ոստիկան վկայի ցուցմունքները հակասում էին նաեւ նախաքննության ընթացքում նրա տված այն ցուցմունքներին, թե Պետրոս Մակեյանին իր մեքենայով է բերման ենթարկել: Դատարանում վկան նշեց, որ իր մեքենայով Փաշինյանին եւ Շողեր Մաթեւոսյանին է բերման ենթարկել: Դուք ձեր մեքենայի մեջ Նիկոլ Փաշինյանի աչքի տակ կապտուկ նկատե՞լ եք. Փաշինյանի փաստաբանի հարցին` Խաչիկ Հովակիմյանը պատասխանեց`ոչ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հենց ոստիկան Հովակիմյանն է հարվածել իրեն: Փաշինյանի փաստաբանները պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ` Խաչիկ Առաքելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

    Այսօր դատարանում ցուցմունք տված ոստիկաններից ուշագրավ էր նաեւ ՊՊԾ առաջին գումարտակի հրամանատար Վարդան Գեւորգյանը: Նա հասարակական կարգի խախտում է համարել փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանի ցուցարարներին ուղղված` «ոստիկաններից մի վախեցեք» արտահայտությունը: «Նենց բաներ էր ասում, ասում էր մի վախեցեք ոստիկանները, ձեզ ոչինչ չեն կարող անել»,- ասաց Վարդան Գրիգորյանը: Այսինքն` ոստիկաններից պետք է վախենա՞լ ` Նիկոլ Փաշինյանի հարցին` դատավորը վկային թույլ չտվեց պատասխանել:
    `
    Քանի որ Նիկոլ Փաշինյանի մեղադրանք է առաջադրվել ոչ միայն 2007թ. հոկտեմբերի 23-ին ցուցարարների եւ ոստիկանների բախման դրվագով, այլեւ 2008թ. մարտի 1-ի դեպքերով նրա փաստաբանները ոստիկան Վարդան Գեւորգյանի հարցաքննությունը շարունակեցին մարտի 1-ի դրվագով:

    Ոստիկան Գևորգյանը մարտի 1-ի առավոտյան եղել Ազատության հրապարակի հարակից տարածքում: «Ցուցարարները 2 մետրանոց փայտեր էին պատրաստել` վրաները մեխեր, որ իրենց չկարողանայինք մոտենալ: 200 լիտրանոց բոչկան` մեջը կրակ գլորեցին իմ վրա. կպավ ուսիս, ես ընկա, բայց չվնասվեցի: Հա, խի՞ չեք հավատում»,- դատավոր Մնացական Մարտիրոսյանի հայացքին ի պատասխան` ասաց ոստիկան վկան: Նա նաեւ դատարանին պատմեց, որ մարտի 1-ի առավոտյան իր գումարտակը ցուցարարներին ցրելով հասցրել է մինչեւ կրկես, որից հետո գնացել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածք:

    Ի դեպ, վկան հայտնեց, որ 2 բարձրագույն կրթություն ունի: Իսկ, երբ փաստաբան Լուսինե Սահակյանը նրանից հետաքրքրվեց, թե հայերենից ինչ գնահատականներ է ստացել` նկատի ունենալով նրա հայերենը, վկան ասաց. «Հասկանում եմ, ինչ նկատի ունենք, իմ կրթությունը հայկական չէ»:
    Նիկոլ Փաշինյանի դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 10-ին` ժամը 12.00-ին:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.11.2009), Nadine (05.11.2009), Norton (05.11.2009)

  17. #26
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ հարցաքննվեց մեկ վկա՝ ՊՊԾ գնդի առաջին գումարտակի, առաջին դասակից Արթուր Մադաթյանը:

    Այսօրվա համար դատակոչված մյուս վկաները, ովքեր բոլորը ոստիականներ էին, տարբեր պատճառաբանություններով չէին ներակայացել դատարան: Այսօրվա միակ վկան, պատմելով 2007թ. հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած դեպքերի մասին, ասաց, որ ինքը երթի մասնակիցներին սկզբում տեսել է Օպերայի տարածքում, որոնք շարժվում էին դեպի Մոսկովյան փողոց։ Վկայի խոսքով՝ սկզբում երթի մասնակիցների թիվը մոտ 50 էր, իսկ երբ նրանք հասել են Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկին, նրանց թիվը հասել է 150-ի:

    Մադաթյանը նշեց, որ երթի մասնակիցները Կորյուն փողոցի վրա գտնվող «Ուրարտու» խանութի մոտ կանգ են առել։ Վկան պատմեց նաև, որ ինքը նկատել է, թե ինչպես էր այդ հատվածում Աֆյանը զրուցում Նիկոլ Փաշինյանի հետ։ Մադաթյանի խոսքով՝ Փաշինյանը թողել է զրույցը, մոտեցել գործով անցնող տուժողին և ոտքով հարվածել նրան: Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանի այն հարցին, թե Փաշինյանը որտեղից է եկել և հարվածել տուժողին, ու այդ պահին որտեղ է եղել վկան, Մադաթյանը պատասխանեց, որ ինքը կանգնած է եղել այնտեղ գտնվող լահմաջոյանոցի մոտ և կանգնած է եղել դեմքով դեպի տուժողը, իսկ Փաշինյանը, նրա պատմածով, մոտեցել է տուժողին անցումի մոտից, այսինքն` Փաշինյանը տուժողին մոտեցել է թիկունքից։ Սակայն երբ վկան նկարագրեց, թե ինչպես է Փաշինյանը հարվածել տուժողին, ստացվեց, որ Փաշինյանը տուժողին հարվածել է` գտնվելով նրա դիմաց: Պաշտպանը արձանագրեց, որ վկան ստում է: ծ

    Նույն վկան հարցաքննվեց նաև մարտի մեկի գործով: Վերջինս պատմեց, որ մարտի 1-ի առավոտյան ինքը գործուղվել է 10/33 զորամաս և առավոտյան ժամը 7-ին իրենց խումբը, որը բաղկացած է եղել 30 հոգուց, Սայաթ-Նովա-Տերյան խաչմերուկից իջել են դեպի Մելիք-Ադամյան փողոց և ողջ ժամանակ այնտեղ են մնացել: Պատասխանելով պաշտպանների այն հարցին, թե ինչպես են իրենք այդ օրը սպառազինված եղել, վկան ասաց, որ իրենց մոտ ոչ մի տեսակի զենք չի եղել: Այդ օրը քաղաքում կատարված դեպքերի մասին իմացել է ավելի ուշ ոստիկաններից, երբ տարել է հանձնելու համազգեստը: Իր խոսքում վկան նշեց, որ միայն տեսել է «տրանսիրույուշչի»:
    Համաձայն Մադաթյանի՝ այն տարածքում, որտեղ եղել է ինքը, ոչ ոստիկանների, ոչ ոստիկանական մեքենաներ նա չի տեսել և առհասարակ այդ տարածքում ոչինչ չի կատարվել:
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #27
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    «Կնքահայրը Ռոբերտ Քոչարյանն է»
    16:01 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    «Իշխանություններն են սպանել մեր որդիներին», «Մարդասպաններ են մարդասպաններին կոծկողները», «Նիկոլ, մենք քեզ հետ ենք» բովանդակությամբ պաստառներով այսօր մարտի 1-ի բոլոր զոհերի հարազատները հավաքվել էին Շենգավիթի դատարանի մոտ: Այստեղ ընթանում էր «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը: Զոհերի հարազատներն իրենց սպանված որդիների լուսանկարները ձեռքերին լուռ կանգնած մնացին այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանները չէին մոտեցել նրանց:

    «Իշխանություններն են սպանել մեր որդիներին»` պաստառը ՊՊԾ ծառայության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը գնահատեց հակապետական եւ հրահանգեց այն վերցնել զոհերի հարազատների ձեռքից, որի հետեւանքով խառնաշփոթ առաջացավ:

    «Ես եմ գրել այս պաստառը, իմ ձեռքով եմ գրել: Ճիշտն եմ գրել, որովհետեւ ոստիկաններն են սպանել իմ որդուն` Ռոբերտ Քոչարյանի հրահանգով»,- ոստիկաններին ասում է մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը: Նա պաստառը վերցրեց Կոնգրեսի երիտասարդների ձեռքից, որպեսզի ոստիկանները երիտասարդներին չվնասեն:

    «Մարտի 1-ին ես եւ որդիս գնացել ենք Մյասնիկյանի արձանի մոտ` մեր երկիրը ազատագրելու համար: Նիկոլ Փաշինյանը որեւէ կապ չունի մեր որդիների սպանությունների հետ: Սամվել Նիկոյանն ասել է, որ մեր երեխաներին գնդակահարել են 10/33 զորամասի ոստիկանները` խստիվ արգելված զենքով: Ո՞վ է բացել զինանոցի դռները, ո՞վ է զինել նրանց, ո՞վ է կրակելու հրաման տվել. ինչո՞ւ չեն բացահայտում: Այս ամենի գերագույն հրամանատարը, կնքահայրը Ռոբերտ Քոչարյանն է»,- «Ա1+»-ին ասաց Սարգիս Քլոյանը:

    Զոհերից Տիգրան Խաչատրյանի մորը` Ալլա Հովհաննիսյանին վիրավորել է վերջերս Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հայտարարությունը. «Նիկոյանը մեզ անհասկացող անվանեց: Ասաց` չենք հասկանում իր բացատրությունները, իրեն թիրախ ենք ընտրել: Իսկ ո՞ւմ ընտրենք: Ինձ համար հանցագործն ու հանցագործություն կոծկողը հավասարազոր են: Ես այսօր այստեղ եմ, որովհետեւ հանցագործներն ու հանցագործությունը կոծկողները չեն պատժվել: Իմ որդին Նիկոլ Փաշինյանի կոչով չի գնացել Մյասնիկյանի արձանի մոտ: Գնացել է, որովհետեւ իր ժողովրդին ծեծի էին ենթարկում, գնացել է իր ձայնը պաշտպանելու համար»:

    Զոհերից Սամվել Հարությունյանի մայրը` Զարուհի Վարդումյանն իշխանություններին կոչ արեց սթափվել. «Թող իմանան, որ մեր որդիների արյունը չի կորելու եւ իրենք դրա համար պատասխան են տալու»:
    Զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը` Ջեմմա Վարդումյանին զայրացրել է երեկ Հունգարիայում հանդուրժողականության մասին Սերժ Սարգսյանի խոսքերը. «Հայ սպային Հունգարիայում կացնահարելու կապակցությամբ Սերժ Սարգսյանը հանդուրժողականության կոչ էր անում: Մենք զոհերիս ծնողները որեւէ խոսքի չարժանացանք, այն դեպքում, երբ մեր անմեղ որդիներին սպանեցին»:

    Մարտի 1-ի զոհ Տիգրան Աբգարյանի մայրը, որն այսօր դժվարությամբ էր ոտքի վրա կանգնում, «Ա1+»-ին ասաց. «Ես ամեն տեղ կգնամ, միայն թե բացահայտվի որդուս սպանությունը»:
    Զոհերից Գրիգոր Գրիգորյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի լուսանկարները ձեռքներին նրանց հարեւաններն էին եկել դատարանի բակ եւ արդարադատություն էին պահանջում:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (10.11.2009)

  20. #28
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    «ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գրության համաձայն Նիկոլ Փաշինյանը 26.02.2008թ մինչեւ 07.07.2009թ գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում ՀՀ-ում չի բնակվել: Ըստ այս փաստաթղթի` Փաշինյանը մարտի 1-ին ՀՀ-ում չի եղել, Մյասնիկյանի արձանի մոտ չի եղել, ելույթ չի ունեցել եւ այդիսկ պատճառով չէր կարող զանգվածային անկարգություններ հրահրել: Հիմք ընդունելով ՀՔԾ-ի գրությունը` միջնորդում ենք Քր. օր 225 հոդվածով Փաշինյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը»,- դատավորին դիմեց Լուսինե Սահակյանը:
    Փաստաբանը նաեւ հայտնեց, որ նույն փաստաթղթով դեռ պետք է պարզել, թե ով է իր կողքին ամբաստանյալի կարգավիճակով նստած անձը. «Այս անձը մեզ համար Նիկոլ Փաշինյանն է, իսկ ոստիկանության համար` ոչ»:

    Միանալով իր պաշտպանի միջնորդությանը Նիկոլ Փաշինյանը դատավորին կոչ արեց վերջ դնել «ծաղրուծանակին»` նկատի ունենալով դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր քննության չառավ Փաշինյանի պաշտպանի միջնորդությունը: Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 12-ին, ժամը 12-ին:
    Ամբողջությամբ այստեղ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nadine (10.11.2009)

  22. #29
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը




    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (11.11.2009), Askalaf (10.11.2009), Grieg (11.11.2009)

  24. #30
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Նիկոլի դատ. Ցուցմունք է տվել Լիգա Գոմիկի Մեսրոպյանը

    Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը հավակնում է ամենաաբսուրդայինը դառնալ մինչ այս եղած բոլոր դատավարություններից:

    Դատավորն այսօր լսել է 3 վկայի, որոնցից երկուսի ցուցմունքները հարուցել են դահլիճի քրքիջը:

    Առաջինը ցուցմունք է տվել նախկին ոստիկան, ներկայումս մատուցող աշխատող Հարություն Ֆարիշյանը, որը հայտարարել է, թե 2008թ. մարտի 1-ին եղել է Մյասնիկյանի արձանի մոտ: Ըստ ֆարիշյանի Նիկոլ Փաշինյանը հակաօրինական կոչեր չի արել, միայն հորդորել է հավաքվածներին. «Ինչ գտնում եք, պահեք ձեր մոտ, պաշտպանվելու համար»:

    Հաջորդ վկան՝ Էմմա Բեգլարյանը հայտարարել է, թե մարտի 1-ին ժամը 13-ին եղել է Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել եւ կոչ արել պաշտպանվել: (Հիշեցնենք, որ Փաշինյանն այդ ժամին Մյասնիկյանի արձանի մոտ ընդհանրապես չի եղել): Վկայի ցուցմունքները կատաղեցրին մեղադրող Կորյուն Փիլոյանին, որ հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքները, ըստ որոնց Նիկոլը հրահանգել է «ջարդել ու փշրել»: Վկան խուճապի է մատնվել եւ սկսել բացատրություններ տալ իր հակասական ցուցմունքներին: Ի դեպ, պաշտպանների հարցերին ի պատասխան վկան նշել է, որ մի քանի անգամ մասնակցել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ կազմակերպված ակցիաներին, երբ մի խումբ կանայք դագաղ էին դրել տան մոտ: Բեգլարյանը խոստովանել է, որ իրեն դրա համար գումար են խոստացել, սակայն խաբել եւ չեն տվել գումարը:

    Հաջորդ վկան՝ Լիգա Գոմիկի Մեսրոպյանը (անձնագրային տվյալներն են-NEWS.am), նախ ստեց, թե ծնվել է 1956թ., թեեւ ծնվել էր 1947թ.: Ըստ այս վկայի՝ ինքը ժամը 13-ի սահմաններում Մյասնիկյանի արձանի մոտ տեսել է Նիկոլ Փաշինյանին, որն ասում էր, թե «ջարդեք-փշրեք», իսկ ժողովուրդն էլ ջարդում ու փշրում էր: Այս վկան էլ խուճապի մատնվեց պաշտպանների հարցերից եւ սկսեց րոպեներ առաջ ասածը հերքել: Հարցին, թե անձամբ տեսե՞լ է Նիկոլին, պատասխանեց, թե լսել է ժողովրդից, տեսել է հավաքվածներին ինչ-որ բան ջարդելիս, կրկին պատասխանեց, թե լսել է: Անձամբ միայն Նիկոլ Փաշինյանից լսել է, թե ինչպես էր նա կոչ անում չվախենալ ոստիկաններից:

    Ի դեպ, այսօր դատարան ժամանած 4-րդ վկանան անձնագիր ընդհանրապես չուներ, եւ Մնացական Մարտիրոսյանը նրան հրահանգեց գնալ եւ ինչ-որ մի թուղթ գտնել ու նոր ներկայանալ դատարան:

    Դատավորն այնուհետ հետաձգեց նիստը մինչեւ նոյեմբերի 17-ը, ժամը 12-ը:
    www.news.am

  25. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.11.2009), Chuk (12.11.2009), Kuk (12.11.2009), Mephistopheles (17.11.2009), Nadine (12.11.2009), Rammer (12.11.2009), REAL_ist (12.11.2009), Աբելյան (13.11.2009), Շինարար (12.11.2009), Տրիբուն (12.11.2009)

Էջ 2 17-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Փաշինյանի կառավարության գործունեությունը
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2137
    Վերջինը: 03.12.2022, 08:29
  3. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •