Ժող դուք չեք տեսնում հենց այս հատուկ կարգավիճակը միշտ էլ հայերին բաժանելա մասերի, պետք չի հատուկ սարքել ամենքին, բոլորը միասնական պիտի լինեն հողի հարց լուծելու համար, պետք չի հատուկ կարգավիճակ հորինել:
մարզի
առանձին պետություն
հատուկ կարգավիճակով վարչական միավոր
Ժող դուք չեք տեսնում հենց այս հատուկ կարգավիճակը միշտ էլ հայերին բաժանելա մասերի, պետք չի հատուկ սարքել ամենքին, բոլորը միասնական պիտի լինեն հողի հարց լուծելու համար, պետք չի հատուկ կարգավիճակ հորինել:
Քանի որ Ապարանը Հայաստանի Հանրապետության տարածքի միջազգայնորեն ճանաչված մասն է, իսկ Արցախը այնքան էլ նման չէ Ապարանին իր ունեցած քաղաքական և տնտեսական դերով ու նշանակությամբ: Համաձայն եմ, որ կգա ժամանակ, որ հնարավոր է Արցախը վերածվի մարզի, սակայն այս տարիների ընթացքում, երբ արցախահայերը որոշակիորեն ապրել են անկախության պայմաններում, դժվար թե այդքան հեշտությամբ համաձայնվեն Ապարանի կարգավիճակով ապրելու հետ: Եվ վերջապես մեկ ազգ երկու պետություն կարգավիճակը ևս ունի իր դրական կողմերը և այստեղ հարցը կարող է ոչ թե պառակտող երանգ ունենա, այլ ավելի շատ միավորող:
[quote=Yeghoyan;1853558]Ժող դուք չեք տեսնում հենց այս հատուկ կարգավիճակը միշտ էլ հայերին բաժանելա մասերի, պետք չի հատուկ սարքել ամենքին, բոլորը միասնական պիտի լինեն հողի հարց լուծելու համար, պետք չի հատուկ կարգավիճակ հորինել/quot
Է, ինչպես ցույց է տալիս պատմությունը Հայաստանը պառակտված է եղել և միացյալ ժամանակ, և երբ ունեցել ենք երկու պետություն: Ուրեմն պետք է սովորել պատմությունից և մտածել այս նոր պայմաններում Հայաստանի հետագա միավորման համար ամենանպաստավոր տարբերակը:
Քո ասելով նպաստավոր պայման է Ղարաբաղը առանձին, հատուկ համարելը: Ինչո՞վ է հատուկ, ինչի՞ պիտի առանձին լինի: Եթե տարիներ առաջ Հայաստանցիների արյունով են այդ հողերը հետ վերցվել, ինչի՞ պիտի այսօր առանձնացնենք, տանք հատուկ կարգավիճակ, առավել ևս եթե հենց իրենք նախընտրում են միանալ Հայաստանին: Հենց այդ հատուկ կարգավիճակն է պատճառը որ միջազգային ճանաչման չի կարում հասնի ու չի էլ հասնի, եթե այսպես շարունակեն:
Արիացի (15.11.2009)
Հիմա քո առաջարկը ո՞րն է չեմ հասկանում: Պարզից էլ պարզ է որ միասնական Հայաստանը լավագույն տարբերակն է: Երկու անկախ պետությունը պահելը ավելի դժվար է, թե քաղաքակապես, թե տնտեսապես և թե բարոյապես: Դրանով հեշտանում են միմյանց միջև հարաբերությունները, զերծ ենք մնում հազար տեսակ ձևական միջպետական պայմանագրերից ու այլ ձևականություններից: Ու ես ամեն ինչը թողնել, ընկնել նրա հետևից, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում մի ձեն ավել կունենանք, կարծում եմ ճիշտ չի: Հիմա դու ի՞նչ այլ առավելություն ես տեսնում նրա մեջ, որ երկու անկախ պետություն ունենանք:
Հայաստանի Հանրապետությունը, որը ունի տնտեսական աննախադեպ անկում, նույնիսկ իրա սեփական հողերը չի կարողանում լավ պահի: Տեսեք ինչ է կատարվում ՀՀ մարզերի մեծ մասում.շարունակվող տնտեսական անկում, դեմոգրաֆիական խառը վիճակ: Եվ հիմա դուք առաջարկում եք ստեղծենք ևս մեկ մարզ, որը իհարկե Մեղրի չէ և ունի ավելի մեծ թվով խնդիրներ և էս տնտեսական ծանր հնարավորություններով երկրում մեկ այդպիսի մարզ էլ ավելացնենք: Իսկ ահա եթե լինենք երկու պետություն ապա ՀՀ-ն այդքան ծանրաբեռնված չի լինի իհարկե կօգնենք մեր հարևանին ինչով, որ կարողանանք, իսկ մնացած հարցերը ինքնուրույն կլուծի: Եվ այն գումարները, որ հիմա և մարզի կարգավիճակով պիտի ուղղվեն Արցախին կկրճատվեն, իսկ ազատ դրամական միջոցները կուղղվեն ՀՀ մյուս վատթարի վիճակում գտնված մարզերի գոնե ինչ-որ չափի զարգացման:
Եվ հետո Արցախոը ունի մեծ գյուղատնտեսություն, որը հնարավորություն կտա նրա տնտեսության մեջ ներդրումների հոսքի ավելացմանը: Տեսեք, եթե մի պետություն լինենք ապա այդ ներդրումները կգան Հայաստան ճիշտ է, մերոնք կվերցնեն այդ ներդրումները կբաժանեն սաղ մարզերի վրա և ոչ մեկ չի հասկանա ոչ մի բան իսկ այս ձևով ամեն մեկը իրա խնդիրները կլուծի, իսկ միջազգային ասպարեզում կունենանք առավելություն:
Միջազգային ասպարեզում ոչ մի առավելություն չենք ունենա: Հիմա ի՞նչ առավելություն կա, ոչ մի, մի բան էլ ավել վնասում է:
Ինչ վերաբերում է ներդրումներին կամ այլ տնտեսական հարցերին ավելի լավ կլինի ժամանակից շուտ այդ մասին չխոսենք, չենք իմանա ինչ կլինի, ինչ կանի ղեկավարությունը: Այնպես որ ժամանակից շուտ պրոբլեմ մի սարքեք:
Որքան ես գիտեմ Հայաստանն էլ դեմ չի որ առանձին լինեն, բայց այդպես էլ միջազգային ճանաչում չի կարողանում ստանա Ղարաբաղը: Եկանք նորից հասանք նրան որ մենակ ՀՀ-ին միանալն է մնում, որին էլ համաձայն են և իրենք, և մենք: Իսկ եթե միանում ենք, նորից եկանք նրան, որ ՀՀ-ի կազմում կարա լինի մարզ: Ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի է![]()
Իսկ ես կառաջարկեի մայրաքաղաքը Երևանից տեղափոխել Ստեփանակերտ: Բոլոր նորմալ երկրներում էլ մայրաքաղաքը մի սիրուն, փոքրիկ, կոկիկ, ու պաշտպանված քաղաքում ա լինում:
mkofranc (15.11.2009)
լավ ասեցիր խնամված է եղել![]()
չեմ կարծում թե այն գեղեցիկ է քան Երևանը, ամեն դեպքում, հաստատ նման բան չի լինի:
Ախր ամբողջ Ղարաբաղի տարածքում մարդիկ մինչև հիմա չգիտեն տուն առնեն թե չէ, չգիտեն ինչ որ լուրջ բանով զբաղվեն թե չէ, մարդիկ քնում են մտածելով հանկարծ գիշերը նոր պատերազմ չսկսվի, իսկ դուք մայրաքաղաքի նոր տեղ եք անում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ