Ժողովուրդ, Կոտայքի Կովալի մասին ՀԺ-ն գրել է, որ հանելու են: Ուրիշ մարզպետների մասին տեղեկություններ ով ունի?
Խնդրում եմ էլի, մարզպետների փոփոխությունների կամ հենց Կովալի հետ կապված ինչ ինֆո լինում ա գցեք էստեղ, աչքիս ինչ-որ լուրջ բան ա հասունանում:
կհանե՞նԻնչպես արդեն նշվել է մամուլում, առաջիկայում սպասվում են մարզպետների փոփոխություններ: Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, իրենց պաշտոնին հրաժեշտ տվող մարզպետների ցուցակում առաջինների թվում է լինելու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Վերջինս հանրությանը հայտնի է մի քանի սկանդալային պատմություններով. Չարենցավանի բազմահարկ շենքերի տանիքների համար հատկացված գումարները տակով անել, կոպեկներով մի շարք ձեռնարկությունների ու հողատարածքների սեփականաշնորհում, ինչպես նաեւ` ողջ ազգուտակին մարզի պետական կառավարման համակարգում տեղավորում, սկսած որդուց` Չարենցավանի քաղաքապետ Հ. Շահգալդյանից: Հիշեցնենք նաեւ, որ մարզպետը հայտնի է որպես մեծ դերակատարում ունեցած մարդ` այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված, ներկայումս քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի դեմ ծավալված արշավի կազմակերպչական աշխատանքներում: Բայց Կովալի գործերն այնքան վատ են, որ նույնիսկ այս ծառայությունն արդեն էական դեր չի խաղում: Ըստ որոշ տեղեկությունների, Կովալի օրերը հաշվված են. չի բացառվում անգամ, որ հենց այսօր կամ վաղը նա պաշտոնանկ արվի:
Էջանիշներ