մարզի
առանձին պետություն
հատուկ կարգավիճակով վարչական միավոր
Ուրույն կարգավիճակ չի կարող լինել: Հայ ազգը շատ փոքր է, որ դեռ մի բան էլ մի քանի պետություն պահենք: Իսկ ՀՀ-ն ֆեդերացիայի վերածելու գաղափարը հեչ լավ չի: Արցախում ինչպես ՀՀ մնացած տարածքում հայեր են ապրում ու նրանց ինչ-որ առանձին կարգավիճակ տալը արհեստական է:
Այլ կարգավիճակ կարելի է տալ, օրինակ Նախիջևանի թուրքերին, այն հետ բերելուց հետո, իհարկե եթե հետ բերելուց հետո էնտեղ թուրք լինի մնացած![]()
Հասկանում եմ որ ղարաբաղի հարցը դեռ լրիվ լուծված չէ, և այդ պատճառով հարցադրումը արվել է ապագայի համար, ճիշտ է հնարավոր ապագան կախված է այժմյա ներկայի հետ, սակայն մենք այստեղ փորձում ենք տեսնել ավելի հեռուն առաջադրելով այս խնդրի, իսկ սա իմ կարծիքով փոքր խնդիր չէ, հնարավոր նոր կամ առկա տարբերակները:
Ընդհանրապես ամեն ազգ պիտի մի պետություն ունենա, անկախ նրանից թե ինչքան մեծ ա էդ ազգը: Երբ որ մի ազգը բաժանում են մի քանի արհեստական պետությունների, դրանով պառակտում են մտցնում ու ինչ-որ առումով մրցակցություն են ստեղծում ու դա շատ կարճ ժամանակում բերում է ազգի պառակտման:
Իսկ ֆեդերացիան մեր համար ոչ թե վատ է այլ ուղղակի մեր համար արհեստական է ֆեդերացիա ունենալը: Ֆեդերացիա թող լինի Ռուսաստանը, որը իր ներսում ապրող տարբեր ազգերի ավտոնոմիա է տալիս ու պահում իր տիրապետության տակ: Իսկ մենք էդ խնդիրը չունենք: ՀՀ-ն ու Արցախը միասին կազմված են գերազանցապես հայերից` մոտ 98%: Ու ստեղ դնել ու ֆեդերացիա սարքել առնվազն անմտություն է:
Ժողովուրդ առայժմ Ձեզ ոչ ֆեդերացիա, ոչ էլ միացյալ պետություն չի սպասվում, հանգիստ եղեք, ու լուծումը այս ուղղությամբ շարժվելու դեպքում հեռավոր ապագայում էլ չի սպասվի:
Իսկ Արցախը մի փոքր լայն հնարավորություններով լիազորված պետք է լինի, քան մարզը ամեն դեպքում, սա շաաատ հեռավոր ապագայի համար:
Վերջին խմբագրող՝ Norton: 14.11.2009, 22:33:
Լայն հնարավորություն կարելի է տալ, բայց դա չպետք է արտահայտվի վարչատարածքային բաժանման ձևով: Օրինակ Հանրապետության մակարդակով յուրահատուկ ուշադրություն է դարձվում աղետի գոտուն: Նույն ձև էլ յուրահատուկ ուշադրություն կարելի է հատկացնել Արցախի մարզին, որպես պատերազմով ու մեծ զոհողությունների գնով հետ բերված մարզ:
Բայց ԼՂՀ-ն ձեռք ենք բերել հայերով, ի՞նչ ուրույն կարգավիճակ: Նույն կերպ Մեղրիի բնակիչները կարող են ասել՝ կարևոր ստրատեգիական դիրք ունեն, իրենց առանձին ստատուս ա պետք: Միջազգային ասպարեզում ի՞նչ լայն հնարավորությունների հետ ես?
Ազգի փոքր լինելը բնավ կապ չունի: Եթե պետք եղավ Ջավախքն էլ առանձին պետություն հռչակել, դա էլ կարվի: Կստացվի 1 ազգ, 3 պետություն: Ապագան ցույց կտա՝ ինչ նոր հնարավորություններ կլինեն, բայց հաստատ ավելի լավ է անկախ հայկական պետություններ լինեն, քան թե հայկական հայաբնակ տարածքները լինեն օտար պետությունների կազմում, ժամանակի հետ էլ միաձուլվեն:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
իսկ դուք այս հարցը տվե՞լ եք ղարաբաղցունի՞նչ են մտածում իրենք այս մասին:
համենայն դեպս ասեմ ԼՂՀ կարող է լինել ՀՀ-ի մարզերից մեկը/տարբերություն չկա, ես չեմ տեսնում/, կամ էլ անկախ պետություն, բայց քանի որ նրա ինքնուրույնությունը չեն ճանաչում, հետևաբար կարող է լինել ՀՀ կազմում որպես մարզ/եթե իհարկե մի օր որոշեն վերջնական այդ հարցով զբաղվել/:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Նախ նշեմ որ մեր զորքերը միայն մտել են ղարաբաղ պաշտպանելու մեր հայրենակիցների`արցախահայերի կամքը, որոնք ցանկանում էին դուրս գալ Ադրբեջանի կազմից: Այժմ քաղաքական շրջանակներում խոսք է գնում , որ ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմերից մեկը: Եվ այս շրջանակում ինչ եք կարծում Հայաստանը պիտի վերկենա ՌԴ-ին, ԱՄՆ-ին ու ֆրանսիային ասի գիտեք ինչ գրավել ենք ուրեմն վերջ, այնտեղ ապրող մարդկանց դիրքորոշումը հետաքրքրիր չէ: Հետո ՀՀ տարածքային ամբողջականության վրա երևի այստեղ ոչ մեկը չի կասկածում : Ինչ կապ ունի այստեղ Հայաստանի կազմի մեջ մտած մեղրին: Պետք է հասկանալ, որ այստեղ տարբեր հարթությունների հարցեր են: Արցախի խնդիրը կապ չունի մեր մարզերի հնարավոր անջատման հետ, նրանց դա երևի թե ձեռնտու չէ, իսկ Արցախի դեպքում այլ է: Ինչ վերաբերում է օգուտներին, նախ ՄԱԿ-ում կունենանք ևս մեկ հայկակն պետություն, երկրորդ հնարավոր է առանձին միջազգային կապերի հաստատում, որը էլ ավելի կբարձրացնի Հայաստանի դերը տարածաշրջանում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ