Եղե ա, բայց ոչ թե ամաչել եմ բարեկամիս համար , այլ ամաչել եմ ,
որ էդ մարդը իմ բարեկամնա:( Մի դեպք պատմեմ` մի անգամ, տարիներ առաջ, մորաքրոջս տղայի հետ գնացել էինք իմ ծանոթի մոտ, որ լավ արտասահմանյան կոշիկներ էր բերում ու էտ կոշիկներից էստեղ դեռ չկար, ինչ որ հատուկ չքրտնացնող: Ես ասել էի որ մորքուրիս տղանա , որ նոռմալ գնով տա , էտ աղջիկն էլ բա խնդիր չկա, դու ինձ գիտես կասեմ էսքան դրամ (գինը չեմ հիշում կոնկրետ, բայց էտ ապրանքի համար բավականին էժան էր) ու մորաքրոջս տղային էլ էի ասել, որ մոտ մարդա հարմար գինա ասում, չսակարկես (էտ բազառ վիճակը տանել չեմ կարողանում) : Հագավ փորձեց, դուրը եկավ, էս աղջիկն էլ սկսեց փաթեթավորել: Մեկ էլ մորաքրոջս տղան, բա ինչքան էր, էս աղջիկն էլ, դե ասել եմ -էսքան: Էս մորքուրիս տղան, բա չէ , շատ թանկա, չէ , մի փաթաթի, չեմ վերցնում: Ես էդտեղ գետինն էի մտնում, ինչ ամոթ էր որ իմ եղբայրը էս կարգի անհասկացող էր:

Ու գնացինք, դրանից հետո ես իրա հետ քիչ էի շփվում:
Չեմ գտնում, որ պատասխանատու եմ ընկերներիս կամ բարեկամներիս արարքների համար:
Իսկ ինչ վերաբերվումա ծնողներին , կարծում եմ ծնողը պատասխանատույա երեխայի համար ինչ տարիքում էլ լինի երեխան, քանի որ իրա դաստիարակություննա ու արդյունքը իրա ճիշտ կամ սխալ դաստիարակություննա:
Էջանիշներ