
Կարծում եմ, որ զրույցի հստակեցման համար հարկավոր է սահմանել, թե ինչ բան է ամոթ, և որոնք են երևույթի դրսևորման դրդապատճառները…
Հ.Գ. Մեր քիմիայի դասատուն ժամանակին ասում էր, որ մարդը կենդանուց տարբերվում է կարմրելու հատկությամբ…
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ես կարող եմ վատ զգալ հարազատիս վատ արարքի համար, քանի որ արատավորում է իր անունը։
Կարող եմ ափսոսալ, քանի որ հետևանքները լավը չեն լինելու իր համար։
Կարող եմ լացել ու դեպրեսիա տանել, քանի որ իր վարքով նա վնասում է իրեն։
Բայց ամաչելը մի քիչ այլ հարց է։
Չեմ ուզում ցինիկ երևալ, բայց վերևիս նշած դեպքերում խոսում է անկեղծ հետաքրքրվածությունը հարազատի բարօրությամբ։
Բայց ամաչելը արդեն ուղղված չէ դիմացինի շահին։ Այդ ժամանակ խոսում է էգոն։ Այսինքն չեմ մտածում. «վա՜յ ինչ մեղքա, որ չի հասկանում թե ինչ է անում.....», այլ՝ «խայտառակ եղա»։ Այսինքն հարազատի վարքի պատճառով ամաչելը գալիս է սեփական շահից։
Բայց, եթե մարդ պիտի իմ մասին կարծիք կազմի հարազատի վարքի պատճառով, ապա իրենից ամաչելու ոչինչ ես չունեմ։ Եթե մարդ պատրաստ չի ինձ դիտելու որպես ինդիվիդում, որպես անկախ առանձին մարդ, ապա հաջողություն նման մարդուն։ Այդ դեպքում ես իրենից ամաչելու ոչինչ չունեմ։
Իսկ հասկացող մարդը, ով ազատված է տարբեր տեսակի կաղապարներից ու կարծրատպերից (ստերեոտիպերից) կարողանում է ամեն մարդու նայել յուրովի մյուսներից անկախ։ Եթե նման մարդը տեսնի, որ իմ հայրը հանցագործ է, բայց ես ազնիվ մարդ եմ, թույլ չի տա որ հորս հանցագործ լինելը ու շրջապատի կարծիքը ազդի իր վրա։ Հետևաբար էլի ամաչելու կարիք չկա։
Այ լրիվ ուրիշ բան, եթե ես էլ անեմ այն վատ արարքը, որ անում է հարազատս։ Այդ դեպքում կամաչեմ։
Կարծում եմ կամ պետք է մեղավորություն զգալու փոխարեն պատասխանատվություն վերցնենք հարազատի տվյալ արարքը ուղղելու, նրան օգնելու (և այլն) հարցում: Այնքնանով, որքանով կարող ենք:
Հաճախ պատասխանատվությունը մենք շփոթում ենք մեղավորության հետ:
Իմ կարծիքով վերցնել պատասխանատվություն, նշանակում է ազատվել մեղավորությւան զգացումից և գործել:
Համեցիր նորաբաց ֆորում` "ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ"
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ