User Tag List

Էջ 8 53-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

  1. #106
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2009
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Խորապես համոզված եմ, որ զարգացած երկրների առաջընթացի ու հաջողության հիմնական գրավականը դրանց հասարակություններում պատասխանատվության զգացումի առկայությունն է, և հենց դրա գիտակցման աստիճանից է կախված, թե որքանով ավելի է կազմակերպված ու արդյունավետ յուրաքանչյուր ոլորտի գործունեությունն ու պետական կառավարումը:
    Կարծում եմ դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ որևէ զարգացած հասարակություն թույլ չի տալիս ամեն «նստող-ելնողին», միջին վիճակագրական քաղաքացուց ոչինչով չտարբերվող և, նույնիսկ, շատ բաներում զիջող ինչ-որ մեկին բարձրաձայն արտահայտել ասենք օրենսդիր դառնալու իր հավակնությունների մասին:
    Ժամանակը չ՞է, որ մեր երկրում էլ գոռգռալով տգիտություններ ասող կամ գոյություն չունեցող աֆորիզմներ մեջբերող մարդիկ, քրեական գործով անցնող կամ հետախուզումից մի կերպ պրծած քաղաքացիները և պարզապես մութ անցյալով ու վարկաբեկված նախկին գործիչները մի փոքր մտածեն քայլ անելուց առաջ: Մտածեն, որ երկու ամսից 2010 թվականն է արդեն, որ մեր երկիրը, կարծես թե, անցումային շրջանն անցել է, ար հարկավոր է ընթանալ զարգացման ճանապարհով, որ աշխարհը մեզ է նայում, ար ազգովի կանգնած ենք լուրջ իրադարձությունների նախաշեմին ու «յոլա գնալով» գործն առաջ տանել այլևս չի հաջողվելու: Պահը չէ արդյո՞ք հասկանալու, որ միմիայն որակյալ կադրերով ու բարձր աստիճանի պատասխանատվությամբ միայն կարելի է երկիրը ոտքի հանել ու դիմակայել այն մարտահրավերներին, որոնք մեզ սպասում են տարածաշրջանում ու աշխարհում:
    Երևանի Կենտրոնի 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած առաջադրումները խոսում են այն ամսին, որ ո′չ, պահը դեռ հասունացած չէ: Ու, թեև ամենութեք խոսվում է ներ մոտեցումների ու նոր ձևաչափերի, փոփոխությունների ու բարեփոխումների մասին, բայց մի բան մշտապես մնում է նույնը` մարդկային ռեսուրսը, կադրերը, պատասխատուները: Հենց այն պատասխանատուները, ում այդ իսկ պատասխանատվության զգացումի աստիճանից է կախված ցանկացած ոլորտի զարգացում: Մնում են նույնը տարատեսակ պետական պաշտոնների նշանակվող մարդիկ, մնում են նույնը ընտրվողները, «նույնն» են նույնիսկ այն երիտասարդները, ովքեր հայտվում են կառավարման համակարգում և ձևացնում, թե կադրային քաղաքականությունը փոփոխվում է: Միևնույն է ոչինչ չի փոխվում հավակնությունների, կարողությունների, աշխատանքի հանդեպ մոտեցումների մեջ, մանավանդ պատասխանատվության զգացումի մեջ: Դեռևս գերակա են տգիտությունը, անփորձությունը, անքաղաքավարիությունն ու կլանային պատկանելիությունը և իհարկե, փողը:
    Որևէ անգամ չեմ հայտարարել, թե առաջադրվելու եմ որպես պատգամավորի թեկնածու 10-րդ ընտրատարածքում` մշտապես խոսելով միայն հավանականության մասին: Ամենայն լրջությամբ մտածելով հավակնություններիս արդարացիության, առաջադրմանս նպատակահարմարության, ընտրողների ու թիմակիցներիս առջև պատասխանության մասին` առաջադրումներին նախորդող շրջանում հանդիպեցի տհաճ երևույթների, որոնք կապված էին թեկնածությանս հասարակական ընկալման հետ: Անընդհատ մամուլում և այլ խոսակցությունների տեսքով շրջանառվում են տհաճ թեմաներ` Տիգրան Ուրիխանյանը պայքարում է իշխանական «դաբրոյի» համար կամ իշխանությունների կողմից է դրված ինչ-ինչ խնդիրներ այդ ընտրատարածքում լուծելու համար, կամ ինչ-որ մարդկանց այդ միջոցով ինչ-որ ասելիքներ ունի և այլն: Եվ, չնայած բազմաթիվ հերքումների մամուլը շրջանառեց Տ. Ուրիխանյանի, որպես պատգամավորության թեկնածուի որևէ կարողություն ու ընդունակություն, մյուսների հետ համեմատության մեջ չդրեց որևէ այլ տեսանկյունից, բացի իշխանական կամ չգիտեմ այլ ինչ անտրամաբանական երևույթների հետ կապված հարցերի դիտակետից:
    Բազմիցս հայտարարել ու նորից պաշտոնապես հայտարարում եմ որևէ կապ չեմ ունեցել, չունեմ և չեմ էլ ունենալու իշխանությունների հետ: Ովքեր իշխանության հետ ունեցել են կապեր, այսօր այդ իշխանության մեջ են կամ մերձ են: Երբեք չեմ սպասել ու չեմ սպասելու որևէ «դաբրոների» և պետակա կառավարման թե օրենսդիր, և թե գործադիր օղակներում երբևէ իմ հայտնվելու տարբերակը միակն է` համապատասխանությունը տվյալ պարտականությունները կատարելու համար: Պտագամավորի մանդատը, մասնավորապես, չի կարող ինձ համար նշանակել որևէ այլ բան աշխատանքից բացի: Իսկ հայտնվել խորհրդարանում կեղտոտ, արհեստական ու անիմաստ մրցակցության արդյունքում բացարձակապես չեմ ցանկանում, նույնիսկ եթե դա հաջողվի:
    Գնահատելով պոտենցիալ ընտրողներիս, աջակիցներիս ու թիմակիցներիս հզոր կարողությունները 10-րդ ընտրատարածքում` որոշեցի, այնուամենայնիվ, այս պահին զերծ մնալ առաջադրումից այնքան ժամանակ մինչև այն չընկալվի որպես օրինաչափ ու արդարացված քայլ, մինչև առաջադրմանս հետ չկապվի ընդունակությունների, գիտելիքների ու կարողությունների գործածման թեման, այլ ոչ թե «դաբրոների» կամ այլ անիմաստությունների: Ճիշտ այնքան, ինչքան անհրաժեշտ է, որպեսզի օրեսդիր դառնալու իմ հավակնությունը պարզապես ողջունելի ու պահանջված լինի գոնե հրապարակային քննարկումների մակարդակով: Առայժմ, հարկ է խոստովանել, ավաղ, այդպես չէ: Հույսով եմ, որ մինչև խոհրդարանական ընտրություններ մնացած երկու տարին բավարար կլինի այդ իրավիճակը փոխելու համար:

    Տ. Ուրիխանյան 02.11.2009թ.

  2. #107
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Retford-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ "դաբրոն" Խուճուճիննա, բայց դեպուտատ կդառնա Հմայակը
    Հմայակն արդեն իսկ հայտարարել է իր թեկնածությունը Նիկոլի օգտին հանելու պատրաստակամության մասին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #108
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Retford-ի խոսքերից Նայել գրառումը
    Տ. Ուրիխանյան 02.11.2009թ.
    Retford, եթե Ուրիխանյանին անձամբ ճանաչում եք, խնդրում եմ, նրան խորհուրդ տվեք հոդվածներ հրապարակելուց առաջ վճարել որևէ սրբագրիչի, որպեսզի նրա գրածները սրբագրեն, խմբագրեն: Թե չէ փոքր-ինչ ամոթ է, երբ առաջադիմակա՜ն կուսակցության նախագահը գրում է այսքան շարահյուսական, կետադրական ու ուղագրական սխալներով

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #109
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Retford, եթե Ուրիխանյանին անձամբ ճանաչում եք, խնդրում եմ, նրան խորհուրդ տվեք հոդվածներ հրապարակելուց առաջ վճարել որևէ սրբագրիչի, որպեսզի նրա գրածները սրբագրեն, խմբագրեն: Թե չէ փոքր-ինչ ամոթ է, երբ առաջադիմակա՜ն կուսակցության նախագահը գրում է այսքան շարահյուսական, կետադրական ու ուղագրական սխալներով
    Ըստ իս սրբագրիչներն ու խմբագիրներն են վճարում իրեն որ իրենց գործ դեմ չտա
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քամի (03.11.2009)

  6. #110
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2009
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Իրա սայթից հանած բանա: Ինձ շատ էլ պետքա: Խոսքը նրա մասինա,թե խիյա հանել:

  7. #111
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Retford-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրա սայթից հանած բանա: Ինձ շատ էլ պետքա: Խոսքը նրա մասինա,թե խիյա հանել:
    Կարծեմ այս հոդվածը դեռ իրա կայքում չի դրվել:

    Ի դեպ ոչ թե հանել է, այլ պարզապես չի առաջադրվել ու պաշտպանում է մյուսներից «տարբերվող» Կոստանյանի թեկնածությունը, ով, հիշեցնեմ, վերջին քաղաքապետարանի ընտրություններում ըստ որոշ հաղորդումների մասնակից է եղել ՀՀԿ և ԲՀԿ օգտին արվող ընտրակեղծիքներին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #112
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ի դեպ, ըստ իրենց կայքի Կոստանյանը առաջադիմական կուսակցության վարչության անդամ է:
    http://hak.am/varch.php

  9. #113
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Retford-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրա սայթից հանած բանա: Ինձ շատ էլ պետքա: Խոսքը նրա մասինա,թե խիյա հանել:
    Հարգարժան progress, իրենց մոտ վերջին հոդվածը տեղադրվել է 2008 թվականին:

  10. #114
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Խորհրդարանի փոխարեն' բիզնես
    12:56 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Թիվ 10 ընտրատարածքում ինքնաբացարկ ներկայացրած դաշնակցական Ռաֆայել Այվազյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ հետագա պայքարից հրաժարվելու համար ոչ մի խնդիր չի եղել:

    «Ճիշտն ասած, ոչ մի խնդիր չկա, իմ անձնական նկատառումներից ելնելով, հանրապետությունից բացակայելու պատճառով հրաժարվեցի: Ես գտա, որ ավելի ճիշտ տարբերակը դա էր: Չէի կարող մասնակցել ոչ քարոզարշավին, ոչ էլ մնացած գործողություններին»,- հեռախոսով հայտնեց Ռաֆայել Այվազյանը

    Բացի այդ, կուսակցական քննարկումներից հետո, ըստ Այվազյանի, եկել են այն եզրահանգման, որ նպատակահարմար չի թեկնածությունը գրանցել:

    Ըստ Ռաֆայել Այվազյանի' նա Հայ Հեղափոխական Դաշնակցությանն է անդամակցում 2006 թվականից:

    Այժմ թիվ 10 ընտրատարածքում պատգամավորական աթոռի համար պայքարելու են 6 թեկնածու' Դավիթ Հակոբյան (Մարքսիստական կուսակցություն) Արա Սիմոնյան (Ազգային Միաբանություն), Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյան, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյան, դերասան Վլադիմիր Կոստանյան, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան:

    Պատգամավորական այս աթոռը թափուր էր մնացել Խաչատուր Սուքիասյանի մանդատից հրաժարվելուց հետո:

    Առաջադրված թեկնածուները մինչեւ նոյեմբերի 26-ը պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այս ընտրատարածքում մեծամասնական կարգով ընտրությունները տեղի են ունենալու 2010 թվականի հունվարի 10-ին:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #115
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը չի բացառում, որ թիվ 10 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու ԿԸՀ-ն չի գրանցի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: «Իրավական առումով որեւէ հիմք չկա Նիկոլ Փաշինյանին չգրանցելու համար, սակայն մենք ոչինչ բացառել չենք կարող»,- այսօր «Ա1+ին» ասաց պարոն Շահնազարյանը:

    Անկախ բոլոր հանգամանքներից` Դավիթ Շահնազարյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրումը միանգամայն ճիշտ որոշում էր, եւ դա Փաշինյանի որոշումն էր. «Դա հնարավորություն է մեկ անգամ ընդգծելու համար, որ ՀՀ-ում դեռ կան քաղբանտարկյալներ: Մենք չենք կարող քուն եւ դադար ունենալ, քանի դեռ երկրում թեկուզ մեկ քաղբանտարկյալ կա: Կոնգրեսը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, եւ մենք ամեն ինչ անելու ենք առավել հաջողության հասնելու համար»:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #116
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Նիկոլը մարտի 1-ին Հայաստանում չէ՞ր

    Անազատության մեջ գտնվող' «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ՀՀ ոստիկանության անձնագրային վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը հրաժարվել է տեղեկանք տրամադրել վերջին 5 տարում Հայաստանում մշտական բնակության վերաբերյալ:

    Ինչպես նշված է Իջեւանի անձնագրային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ս. Չապուխյանի նամակում, տեղեկանք չի տրամադրվում, «քանի որ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009թ թիվ 3/3-3671 գրության համաձայն, Ն. Փաշինյանը 26.02.2008թ մինչեւ 07.07.2009թ գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել»:

    Նիկոլ Փաշինյանին այս տեղեկանքն անհրաժեշտ է Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու գրանցվելու համար:

    Ի դեպ, 2008թ մարտի 1-ի դեպքերին մասնակցության համար մեղադրվող Նիկոլ Փաշինյանը ընդհատակից դուրս է եկել եւ իրավապահներին ներկայացել ոչ թե 2009թ հուլիսի 7-ին, այլ հուլիսի 1-ին:
    www.a1plus.am
    Վերջին խմբագրող՝ Norton: 07.11.2009, 00:33:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.11.2009), Kuk (07.11.2009)

  14. #117
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Հետաքրքիր է, թե այս պարագայում ինչ են անելու Էդուարդ Մադաթյանի հետ: Խնդիրն այն է, որ ինքն էլ էր սպանության համար մեղադրվում, 2005 թ.-ին փախավ Հայաստանից, վերադարձավ 2008 թ.-ին, ինչ-ինչ հանգմանքներում նրա նկատմամբ հետախուզումը դադարեցվեց: Բայց փաստն էն է, որ 2005-2008թթ.-ին ինքը ՀՀ-ում մշտական բնակություն չի ունեցել, հետևաբար նրան չեն կարող 5 տարի Հայաստանում մշտական բնակության տեղեկանք տրամադրել: Տեսնենք

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (07.11.2009), Norton (07.11.2009)

  16. #118
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Վերջը էն "վոժդ արմյանսկոյ սովրեմեննոյ պոլիտիչեսկոյ միսլի"-նա անցնելու ԿԸՀ-ին էլ անվերապահորեն հավատումա!!
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  17. #119
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Սրանք կալենդարից օգտվել էլ չգիտեն փաստորեն, իսկ ես գիտեի, թե արդեն բազմապատկման աղյուսակ են սովորում քիչ-քիչ:
    Վայ բոյներդ թա՜ղեմ սպիտակցի հայկոյի գիշեր-ցերեկի «հնչյունների» ներքո:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  18. #120
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրանք կալենդարից օգտվել էլ չգիտեն փաստորեն, իսկ ես գիտեի, թե արդեն բազմապատկման աղյուսակ են սովորում քիչ-քիչ:
    Վայ բոյներդ թա՜ղեմ սպիտակցի հայկոյի գիշեր-ցերեկի «հնչյունների» ներքո:
    Ինձ թվում է, սրանք կալենդարից օգտվել թերևս գիտեն, պարզապես սխալ թվերը կամ փաստերն աղավաղելը ավելացնում է ընդդիմության խնդիրները, իսկ փաստերն աղավաղելու համար չենք կասկածում չէ՞, որ անձնագրային բաժանմունքը, կամ մեկ այլ «մունք» պատասխանատվության չի ենթարկվելու: Կարելի է ասել նաև, որ մեր պատկան մարմինները նույն կերպ կարող են ձեռ առնել ցանկացած մարդու, եթե փորձի ընդդիմանալ ռեժիմին: Սահմանադրական ճանապարհով պայքարի արդյունքն է:
    Si vis pacem, para bellum

Էջ 8 53-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •