User Tag List

Էջ 6 53-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

  1. #76
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ Ազգային Կոնգրեսը, երկրում իրավիճակը շտկելու միակ ձեւը հայտարարել է Սերժ Սարգսյանի հրաժարականը, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։ Ըստ այդմ՝ Կոնգրեսը որոշում էր կայացրել չմասնակցել Աժ թափուր մնացած մեծամասնական տեղերի համար մասնական ընտրություններին և չպաշտպանել որևէ թեկնածուի՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այդ կերպ հնարավոր է վերականգնել քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքները։

    Ապօրինաբար կալանքի տակ պահվող Նիկոլ Փաշինյանը, որի գործը գտնվում է դատաքննության փուլում, որոշում է ընդունել առաջադրվել թիվ 10 թափուր մնացած ընտրատարածքում։ Կոնգրեսը, հենվելով նախապես կայացրած իր որոշման վրա, այս հնարավորությունը գնահատում է որպես քաղբանտարկյալի ոտնահարված իրավունքների վերականգնման գործիք։ Նրա առաջադրմամբ հնարավոր է բազմապատիկ ընդլայնել պայքարի այդ ճակատը՝ լայն հասարակության ուշադրության կենտրոնում պահելով քաղբանտարկյալների ազատ արձակման, մարտի 1-ի պատասխանատուների հարցերը, ինչպես նաև, ժողովրդավարական ազատությունների ու սահմանադրական կարգի վերականգնման և այսօր առկա բազմաթիվ այլ խնդիրներ։
    Չուկ ջան, ՀԱԿ հայտարարությունները մենք էլ ենք կարողանում կարդալ: Լավ մենակ իմ անունից գրեմ - ես էլ կարողանում կարդալ: Սկզբունքորեն էս մի տարի ա մենակ դրանով էլ զբաղված ենք` ՀԱԿ հայտարարություններն ենք կարդում: Ու լավ կանենք էնքան էլ չհենվենք ՀԱԿ հայտարարությունների վրա, քանի որ, ցավոք սրտի, նույն ՀԱԿ հայտարարությունների բովանդակությունն ու տրամաբանությունը բավականին հակասական է, ու ժամանակի ընթացքում ենթարկվում է տարաբնույթ փոփոխությունների: Չեմ զբաղվում հիմա ՀԱԿ նախկին հայտարարությունները մեջբերելով տարբեր տեսակի թեժ գարուն-աշունների, ինշխանափոխության, Երևանի ընտրությունների ժամանակ ձայները պաշտպանելու ու մինչև վերջ գնալու մասին, քանի որ ինքս էլ բացի ՀԱԿ-ից էս պահին ուրիշ ոչ մի ռեալ ընդդիմություն չեմ տեսնում, ու էլի ցավոք սրտի;

    Բայց կոնկրետ էս հայտարարության պահով, ինձ մի բան բացատրի - էտ երբվանից ընտրական գործընթացը` ժողովրդի կամարտահայտության հիմնական գործիքը, դարձավ քաղբանտարկյալներին ազատելու գործիք?? Իշխանությունները քիչ են բռնաբարել ընտրությունների գաղափարը, հիմա էլ ՀԱԿ-ն ա դրանով զբաղված ?? Ես ուզում եմ գնալ ընտրությունների, ու իմ կամքը արտահայտել, թե ում եմ ուզում տեսնել ասենք Աժ-ում: Չեմ ուզում քաղբանտարկայլ ազատել, հատկապես եթե աչքիս առաջ քաղբանտարկյալներին ազատելու այլ գործքիների էլ ա տիրապետում ՀԱԿ-ը; ԴիՎի ասած Խչոյի դեպքը: Ապեր, եթե ամբողջգործընթացը, ՀԱԿ ընտրություններին մասնակցելը նրա համար է, որ Նիկոլը դուրս գա, փառք ու պատիվ ՀԱԿ-ին, թող գրանցի Նիկոլին թեկնածում ու ինչ-որ իրավական շիլաշփոթ բացատրություններով թող Նիկոլին հանի; Մենք` հասարակ ժողովուրդս, ինչ գործ ունենք դրա մեջ??

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (01.11.2009), Շինարար (02.11.2009)

  3. #77
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Տրիբուն ձյա, եթե դու էս պահին հրաժարվում ես հասկանալ, թե Նիկոլի ու մյուս քաղբանտարկյալների ազատությանը հասնելը ժողովրդի համար ու ժողովրդավարության հաստատման ճանապարհին ինչ կարևոր քայլ ա, ապա ես ավելացնելու ոչինչ չունեմ:

    Բուժակ, ես ուղղակի հոգնել եմ նույն բաները մինչև վերջ կրկնելուց, բայց փորձեմ կարճ ասել. եթե նախագահական ընտրություններին մենք քո ասածով մարդ սպանեինք ու սպանվեինք, էսօր ունենալու էինք անօրեն երկիր՝ առանց ընդդիմության: Անկախ նրանից, թե էդ ճակատամարտում ով կհաղթեր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #78
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ձյա, եթե դու էս պահին հրաժարվում ես հասկանալ, թե Նիկոլի ու մյուս քաղբանտարկյալների ազատությանը հասնելը ժողովրդի համար ու ժողովրդավարության հաստատման ճանապարհին ինչ կարևոր քայլ ա, ապա ես ավելացնելու ոչինչ չունեմ:
    Չուկ ջան, եթե դու չես հասկանում, որ Նիկոլն ու մյուս քաղբանտարկյալները անհատներ են, որոնք իրենց քայլերի վերաբերյալ իրենք են որոշումներ ընդունում ու գնում են որոշակի ռիսկի, քանի որ հայտարարել են, որ իրենք շարժման առաջնորդներ են, իսկ ընտրությունները ժողովրդավարության առանցքային ինստիտուտներից մեկն է, ապա ես էլ ոչինչ չունեմ ավելացնելու:

    Հիմա էս ընտրությունների արդյունքում ասենք ՆԻկոլը հայտնվում է ազատռության մեջ, իսկ ընտրության գաղափարը վերջնականապես բռնաբարվում է ու վերածվում է ֆարսի, քանի կոպեկի արժեք ունի այդ ժողովրդավարությունը ??
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 02.11.2009, 09:38:

  5. #79
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց կոնկրետ էս հայտարարության պահով, ինձ մի բան բացատրի - էտ երբվանից ընտրական գործընթացը` ժողովրդի կամարտահայտության հիմնական գործիքը, դարձավ քաղբանտարկյալներին ազատելու գործիք?? Իշխանությունները քիչ են բռնաբարել ընտրությունների գաղափարը, հիմա էլ ՀԱԿ-ն ա դրանով զբաղված ?? Ես ուզում եմ գնալ ընտրությունների, ու իմ կամքը արտահայտել, թե ում եմ ուզում տեսնել ասենք Աժ-ում: Չեմ ուզում քաղբանտարկայլ ազատել, հատկապես եթե աչքիս առաջ քաղբանտարկյալներին ազատելու այլ գործքիների էլ ա տիրապետում ՀԱԿ-ը; ԴիՎի ասած Խչոյի դեպքը: Ապեր, եթե ամբողջգործընթացը, ՀԱԿ ընտրություններին մասնակցելը նրա համար է, որ Նիկոլը դուրս գա, փառք ու պատիվ ՀԱԿ-ին, թող գրանցի Նիկոլին թեկնածում ու ինչ-որ իրավական շիլաշփոթ բացատրություններով թող Նիկոլին հանի; Մենք` հասարակ ժողովուրդս, ինչ գործ ունենք դրա մեջ??

    Տրիբուն ջան Հայաստանում տիրող ղեկավարման համակարգը, գործող քաղաքական ռեժիմը քեզ թույլ չի տալիս քո կամքը ուղղակի հանգիստ գնաս և արտահայտես: Դու և ցանկացածը պետք է պայքարի դրա համար: Բայց կոնկրետ այս ընտրություններում խնդիր չի դրված ՀԱԿ-ի ղեկավարության կողմից ապահովել օրինական ընտրություններ, ավելի կոնկրետ ապահովել իմ քո և մյուսնների կամքի արտահայտությունը `ընտրությունը, որի միջոցով Նիկոլը կդառնա պատգամավոր:
    ՀԱԿ-ը կոնկրետ խնդիր է դրել օգտագրոծելով այս ընտրական պրոցեսը ազատել Նիկոլին: Խնդրում եմ սա ֆիքսենք: Եվ եթե սա տեղի ունենա ուրեմն ՀԱԿ-ը հաղթել է…
    Ապեր քաջ ծանոթ լինելով մեր իրավական համակարգին ինքդ էլ հասկանում ես որ այդ դաշտում այս հարցը լուծվող չի…Խնդիր զուտ քաղաքական է: Հիմա որն է ժողովրդի մասնակցությունը:
    Սխեման հետևյալն է : Քաղաքացիական ակտիվության, տարբեր դիտորդնների, լրագողնների միջոցով ստիպում ես իշխանություններին իրենց պատգամավորին անկացնելու համար դիմել հակաժողովրդրավարական, հակասահմանադրական, հակաօրինակ աղաղակող քայլերի: Հավաքվում են այդ փաստերը և դա դառնում է մի մեծ պռոբլեմ իշխանությունների համար: Այսիքնն ընդիմությունը ձեռք է բերում մի կարևոր խաղաքարտ: Եվ իշխանությունը այդ խաղաքարտի գինը չվճարի ուրեմն հաշիվը կպահանջի արդեն ոչ թե ընդիմությունը այլ արտքաին ուժերը: Իշխանությւոնը ևս հասկանւոմ է որ եթե այդ հարցը ներսում չլուծվի , դրսում ավելի վատ է լուծվելու ու հաստատ լուծվելու…դրա համար տեղի է ունենում պարզ ու հասարակ քաղաքական “բլոտ”, որի արդյունքում ազատվելու է Նիկոլը: Ապեր սա շատ լավ քաղաքական սխեմա է, որի մեջ ամենակարևոր դերը վերապահված է ժողովրդին: Այսինքն եթե մենք չգնանք ընտրութույնների արդյունքում էլի անցնելու է իշխանական թեկնածուն, բայց ընդիոմթւյուն ոչինչ չի շահում, ինչպես նաև այն դեպքում եթե ՀԱԿ-ը ընդհանարպես չմասնակցեր այս ընտրութւոններին: Եվ հասարակություն և միջազգային հնարությունը ներկայացվում է իբրև իդելական դեմոկրատակն ընտրություններ:
    Որտեղ են համընկնում քո և ՀԱԿ-ի շահերը?
    Դու ինչ տարբերակ էլ առաջարկես իշխանափոխություն դրա համար անհրաժեշտ է քաղաքացիական ակտիվություն: Քաղաքացիական ակտիվություն ապահովելու համար անհրաժշտ են շատ գործոնները, դրանցից կարևորը այն քաղ գործիչնները են ովքեր կարող են ակտիվանցել և ազդել մարդկանց վրա : Նիկոլը այդ առումով շատ կարևոր է ռեսուրս է: Այսինքն ցանկացած ընդիմադիր մարդու համար պետք է որ կարոևր լինի Նիկոլի ազատության մեջ լինել:Եվ նա ով գտնում է որ անելիք չունի այս գործընթացում ուրեմն անտարբեր է կամ դեմ որ Նիկոլը լինի ազատության մեջ:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.11.2009), Kuk (02.11.2009), Norton (02.11.2009), Հայկօ (03.11.2009)

  7. #80
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա էս ընտրությունների արդյունքում ասենք ՆԻկոլը հայտնվում է ազատռության մեջ, իսկ ընտրության գաղափարը վերջնականապես բռնաբարվում է ու վերածվում է ֆարսի, քանի կոպեկի արժեք ունի այդ ժողովրդավարությունը ??
    Ապեր քո ասածից ընենց ա ստացվում որ Նիկոլի ազատվելն ա բռնաբարվելու ընտրության գաղափարը...Եթե ՀԱԿ-ը չմասնացկի ընտրական համակարգը կույսա դառնալու?
    Ապեր արի պռգմատիկ լինենք էլի...Ցանկացած դեպում ընտրությւոնները բռնաբարվելու են ու անցնելու է իշխանական թեկանծուն: Հիմա մենք, եթե մասնակցելով այս գործընթացին կարող են մեր ընդիմադիր ռեսուրսը ուժեղացնել ինչի չանենք...Նույնիսկ սխալ կլիներ չանելը...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (03.11.2009)

  9. #81
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր քո ասածից ընենց ա ստացվում որ Նիկոլի ազատվելն ա բռնաբարվելու ընտրության գաղափարը...Եթե ՀԱԿ-ը չմասնացկի ընտրական համակարգը կույսա դառնալու?
    Ապեր արի պռգմատիկ լինենք էլի...Ցանկացած դեպում ընտրությւոնները բռնաբարվելու են ու անցնելու է իշխանական թեկանծուն: Հիմա մենք, եթե մասնակցելով այս գործընթացին կարող են մեր ընդիմադիր ռեսուրսը ուժեղացնել ինչի չանենք...Նույնիսկ սխալ կլիներ չանելը...
    Համակարգը կույս չի դառնալու, բայց գոնե մենք էտ բռնաբարման գործընթացին չենք մասնակցի: Եթե կույս չի, ի՞նչ անենք, ով հասնի բռնաբարի՞:
    Իսկ ընդդիմադիր ռեսուրսը Նիկլոի բանտում լինելով ա ուժեղ: Եթե ուզում եք, մի հատ էլ Նիկոլը հանձնվելու հայտարարությունը կարդացեք: Կամ էլ պիտի չհանձնվեր: Եթե հանձնվել ա, հայտարարությունն էլ արել ա, ուրեմն պատրաստ ա եղել ամեն ինչին: Թե՞ հանձնվել էր նրա համար, որ մի հատ ընտրություն լինի մի տեղ, ու իրան գրանցելով հանեն բանտից: Կարող ա տենց էլ կա, Ռամ ջան: Ու դա նշանակում ա, որ բոլոր կողմերից մեր վրա կայֆավատ են լինում:

  10. #82
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Համակարգը կույս չի դառնալու, բայց գոնե մենք էտ բռնաբարման գործընթացին չենք մասնակցի: Եթե կույս չի, ի՞նչ անենք, ով հասնի բռնաբարի՞:
    Իսկ ընդդիմադիր ռեսուրսը Նիկլոի բանտում լինելով ա ուժեղ: Եթե ուզում եք, մի հատ էլ Նիկոլը հանձնվելու հայտարարությունը կարդացեք: Կամ էլ պիտի չհանձնվեր: Եթե հանձնվել ա, հայտարարությունն էլ արել ա, ուրեմն պատրաստ ա եղել ամեն ինչին: Թե՞ հանձնվել էր նրա համար, որ մի հատ ընտրություն լինի մի տեղ, ու իրան գրանցելով հանեն բանտից: Կարող ա տենց էլ կա, Ռամ ջան: Ու դա նշանակում ա, որ բոլոր կողմերից մեր վրա կայֆավատ են լինում:
    Տրիբուն ջան ինչի համար Նիկոլը մնա բանտում? Օրինակ իմ կարծիքով ինքը հիմա պետք ա ազատության մեջ լինի ոչ թե նրա համար որ ինչի անմեղ մարդը նստի, այլ ընդիմության շարքրը ամրապնդելու համար...Ինչ քաղաքական գործընթաց ա իրականցանում ինքը որ դու գտնում ես որ իրա բանտում մնալը ավելի ճիշտ ա?
    Ձաձ ջան լրիվ հակառակը, մենք մասկանցելով այդ գործընթացին զուտ "բռնաբարման" կրիմինալ պռոցեսը տեղափոխում ենք քաղաքական դաշտ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (03.11.2009)

  12. #83
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան ինչի համար Նիկոլը մնա բանտում? Օրինակ իմ կարծիքով ինքը հիմա պետք ա ազատության մեջ լինի ոչ թե նրա համար որ ինչի անմեղ մարդը նստի, այլ ընդիմության շարքրը ամրապնդելու համար...Ինչ քաղաքական գործընթաց ա իրականցանում ինքը որ դու գտնում ես որ իրա բանտում մնալը ավելի ճիշտ ա?
    Ձաձ ջան լրիվ հակառակը, մենք մասկանցելով այդ գործընթացին զուտ "բռնաբարման" կրիմինալ պռոցեսը տեղափոխում ենք քաղաքական դաշտ:
    Ռամ ջան, ես չեմ ուզում, որ Նիկոը մնա բանտում: Բայց Նիկլոը ինքն ա հանձնվել, ու ես հանձնվելու ժամանակ արտակարգ բարձր եմ գնահատել իրա էտ քայլը: Հալալ ա: Բայց եթե հանձնվել ա նրա համար, որ մենք սաղս պայքարենք, որ ինքը դուրս գա բանտից, ուրեմն էտ հանձնվելու իմաստը չեմ հասկանում: Թող մնար ընդհատակում, պայքարեինք, որ դուրս գար ընդհատակից: Ավելի լավ չէ՞ր լինի:

    Ու ես միշտ ասել եմ, ու էլի ասում եմ, քանի մենք մասնակցում ենք իշխանությունների կողմից կազմակերօված ցանկացած միջոցառման, որքան էլ որ վեհ լինեն այդ մասնկացությունը հիմնավորող նպատակները, մենք լեգիտիմացնում ենք ավազակապետությունը: Ու ոչ մի կերպ քրեական դաշտից քաղաքակն դաշտ ընտրությունները չենք տեղափոխում: Ընդհակառակը, լայն հնարավորություններ ենք ընձեռում կրմինալին իր ողջ պոտենցիալը ռեալիզացնելու համար: Արդյունքում լիքը արտակարգ ջահել երեխեք հոգեպես ու ֆիզիկապես նվաստացվելու են, ու ոչ մի կերպ չեն պաշտպանվելու: Երևանի ընտրությունները մեզ օրինակ: Էն ժամանակ դաս չքաղեցինք Կենտրոնի ընտրություններից, հիմա էլ դաս չենք քաղում Երևանի ընտրություններից: Գնում ենք, պայքարում ենք, բանտից ազատում ենք, հայտարարություն ենք անում, ու վերջում բոլորը, ներառյալ եվրոգոմիկները, ևս մի քայլ առաջընթաց են արձանագրում ժողովրդավարության ճանապարհին:

    Չուկն ու դու ասում ես, յանիմ «հակաժողովրդրավարական, հակասահմանադրական, հակաօրինակ աղաղակող քայլերի» փաստեր ենք հավաքում, ու ծանրացնում ենք իշխանությունների վիճակը: Ռամ ջան, էս արդեն կոչվում ա «մենք մեզ էշի տեղ ենք դնում»: Բռնաբարված նախագահական ընտրություններ, մարտի մեկ, Երևանի ընտրություններ - սրանք սաղ հերիք չէին, մեզ մի ընտրատարածքում տեղի ունեցող հակաժողովրդական քայլերի կոմպրոմատ ա պակասում հա՞:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (02.11.2009), Երվանդ (02.11.2009)

  14. #84
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա էս ընտրությունների արդյունքում ասենք ՆԻկոլը հայտնվում է ազատռության մեջ, իսկ ընտրության գաղափարը վերջնականապես բռնաբարվում է ու վերածվում է ֆարսի, քանի կոպեկի արժեք ունի այդ ժողովրդավարությունը ??
    Եթե դու մինչև հիմա չես նկատել, որ ընտրությունները վաղուց վերածված են ֆարսի, ու այ էս կարգի ակցիաներն են, որ ընտրությանը քիչ թե շատ ընտրության շողուլ են տալիս, ապա էլի ավելացնելու բան չունեմ: Դու մենակ մի փաստարկ կարող ես բերել, որ իբր եթե չմասնակցի, չի լեգիտիմացնի ընտրությունը, որը կատարյալ աբսուրդ փաստարկ ա, որտև բոլորս էլ գիտենք, որ այդ մասնակցությունը չի լեգիտիմացնում, ավելին, ակտիվ գործողությունները կարողանում եմ հիմք ապահովել բոլորին ցույց տալու որ լեգիտիմ չեն, իսկ չմասնակցելու դեպքում պայքար իմիտացնելով լրիվ լեգիտիմացնում են: Բայց մնա քո տեսակետին, ես քեզ համոզելու խնդիր չունեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #85
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտեղ են համընկնում քո և ՀԱԿ-ի շահերը?
    Լավ հարց էր, ահագին մտածել եմ: Իսկ ով ասեց, որ իմ ու ՀԱԿ-ի շահերը պիտի համընկնեն: Ես, որպես ՀՀ քաղաքացի ունեմ հստակ ձևավորված առաջնայնություններ - ես ուզում եմ հավասարություն անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից /ՀՀ սահմանադրություն/: Քաղբանտարկյալների ինստիտուտ ձևավորելը, ու հետո նրանց ազատելը իմ նպատակների մեջ չի մտնում:

    Ռամ ջան, երկար զրույց ա, ու հազար անգամ խոսել ենք էս մասին: Դու ներկա չես եղել: Չուկն էլ հաջողացրել ա արդեն ներքին-ընկերական շրջապատում իմ ասածները լայն հանրության համար հասանելի դարձնել: Լավ ա արել, եթե հարմար ա գտել: Բայց քանի ինքը չի ասել, թե ես էլ ինչ եմ ասել քաղբանտարկյալների մասին, ես ինքս կգրեմ - ով ստաձնում ա քաղաքական պայքարի առաջնորդի դերը, նա էլ կրում ա հետևանքների ողջ պատասխանատվությունը. իշխանափոխություն է՝ դառնում են իշխանություն, չեն հաջողացնում՝ նստում են: Եթե չեն գիտակցել, թե ինչի են գնում, մեղավորն իրենք են, ու ոչ թե ես ու դու:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (02.11.2009)

  17. #86
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Տրիբուն ջան, ախր էս իշխանությունները ընտրություն բոյկոտելու վրա էլ թքած ունեն, իրանց չի հետաքրքրում՝ էդ չմասնակցելդ բեյկոտել ա, թե հարմար թեկնածուի բացակայություն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  18. #87
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, ախր էս իշխանությունները ընտրություն բոյկոտելու վրա էլ թքած ունեն, իրանց չի հետաքրքրում՝ էդ չմասնակցելդ բեյկոտել ա, թե հարմար թեկնածուի բացակայություն:
    Կուկ ջան, բոյկոտելն էլ ձև ունի: ՀԱԿ-ը ուժեղ ու միակ ընդդիոմթյունն ա, թող հայտարարի որ բոյկոտում ա, միտինգ անի, ասի բոյկոտում ենք, կարճ ասած, Չուկի սիրած հասարակական հնչեղությունը ապահովի: Հիմա ինչ ենք անելու, գնալու ենք Խուճուճի կամ մի ուրիշի մանդատի պեչատը խփենք, որ հետա էտ պեչատի ոչլեգիտիմությանը հասարակական հնչեղություն հաղորդենք: Այ ձեր ցավը տանեմ, Երևանի ընտրությունները դաս չեղա՞վ: Չկա ժողովրդական պոտենցիալ, նիխտ, պալաժիտ վիճակ ա: Դրա վրա հույս դնել էլ չկա, մեռավ մարտի մեկից հետո ու ՀԱԿ-ի հայտարարած դադարների արդյունքում: Ավելի լավ ա գոնե ցույց չտանք էս համբալներին, թե ինչքան վատ ա.. վատ չի.. հետույքային ա վիճակը: Կուկ ջան, այ քու ցավը տանեմ: Ամեն ընտրությունից հետո էս ղզլբաշները ավելի են համոզվում, որ իրանց դեմը խաղ չկա: Ոնց ուզում են, ինչ ուզում են անում: Խի ենք մի հատ էլ հնարավորություն տալիս ?? Ավելի լավ չի չմասնակցենեք, գոնե բարձր գոռանք, որ չենք մասնակցում, բոյկոտում ենք, ու ով չի գնացել ընտրության փաստորեն սատարել ա բոյկոտի գաղափարը: Լավագույն դեպքում 40%-ն ա գնում ընտրության: Ուրեմն 60% չգնացողը պոտենցիալ, անկախ իրա կամքից, դռանում ա ՀԱԿ-ի համակիր:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (02.11.2009)

  20. #88
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ ջան, բոյկոտելն էլ ձև ունի: ՀԱԿ-ը ուժեղ ու միակ ընդդիոմթյունն ա, թող հայտարարի որ բոյկոտում ա, միտինգ անի, ասի բոյկոտում ենք, կարճ ասած, Չուկի սիրած հասարակական հնչեղությունը ապահովի: Հիմա ինչ ենք անելու, գնալու ենք Խուճուճի կամ մի ուրիշի մանդատի պեչատը խփենք, որ հետա էտ պեչատի ոչլեգիտիմությանը հասարակական հնչեղություն հաղորդենք: Այ ձեր ցավը տանեմ, Երևանի ընտրությունները դաս չեղա՞վ: Չկա ժողովրդական պոտենցիալ, նիխտ, պալաժիտ վիճակ ա: Դրա վրա հույս դնել էլ չկա, մեռավ մարտի մեկից հետո ու ՀԱԿ-ի հայտարարած դադարների արդյունքում: Ավելի լավ ա գոնե ցույց չտանք էս համբալներին, թե ինչքան վատ ա.. վատ չի.. հետույքային ա վիճակը: Կուկ ջան, այ քու ցավը տանեմ: Ամեն ընտրությունից հետո էս ղզլբաշները ավելի են համոզվում, որ իրանց դեմը խաղ չկա: Ոնց ուզում են, ինչ ուզում են անում: Խի ենք մի հատ էլ հնարավորություն տալիս ?? Ավելի լավ չի չմասնակցենեք, գոնե բարձր գոռանք, որ չենք մասնակցում, բոյկոտում ենք, ու ով չի գնացել ընտրության փաստորեն սատարել ա բոյկոտի գաղափարը: Լավագույն դեպքում 40%-ն ա գնում ընտրության: Ուրեմն 60% չգնացողը պոտենցիալ, անկախ իրա կամքից, դռանում ա ՀԱԿ-ի համակիր:
    Տրիբուն ջան, էդ դեպքում էլ հո չե՞ն գրի՝ 40 տոկոս մասնակցություն, կգրեն 80 տոկոս մասնակցություն, ինչն էլ կնշանակի, որ ՀԱԿ-ը ունի հետույքից գլուխ 20 տոկոս ձայն: Իսկ մասնակցելով ընտրություններին ավելի մեծ ցուցանիշ կունենա: Բոյկոտելու դեպքում հաստատ նենց մասնակցությւոն կգրեն, որ տպավորություն կլինի, իբր ոչ մի բոյկոտ էլ չի եղել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  21. #89
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընտրություններին ոչ մի ընդդիմադիր չի մասնակցում, իշխանական թեկնածուն գնում ա ինքը իրան ձայն ա տալիս ու կատարելապես ազնիվ, արդար, թափանցիկ ու օրինական ընտրությունների արդյունքում հավաքում ա 100% ձայն ու անցնում ա: Բոյկոտը հիմա ամենալավ նվերը կլինի իշխանություններին:

  22. #90
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ոնց հասկացա Նիկոլի ընտրվելը չեք էլ քննարկում իշխանությունները խելոք գտնվեն տենց էլ կանեն:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

Էջ 6 53-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •