dvgray, Վիշապ, Տրիբուն,
ձանձրալի է նույն բաներն անընդհատ կրկնելը, մեկ է դուք ձերը առաջ եք քշելու, առանց փորձելու հասկանալ թե դիմացինն ինչ է ասում: Դրա համար կսահմանափակվեմ ՀԱԿ հայտարարությունը նորից մեջբերելով.
Հայ Ազգային Կոնգրեսը, երկրում իրավիճակը շտկելու միակ ձեւը հայտարարել է Սերժ Սարգսյանի հրաժարականը, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։ Ըստ այդմ՝ Կոնգրեսը որոշում էր կայացրել չմասնակցել Աժ թափուր մնացած մեծամասնական տեղերի համար մասնական ընտրություններին և չպաշտպանել որևէ թեկնածուի՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այդ կերպ հնարավոր է վերականգնել քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքները։
Ապօրինաբար կալանքի տակ պահվող Նիկոլ Փաշինյանը, որի գործը գտնվում է դատաքննության փուլում, որոշում է ընդունել առաջադրվել թիվ 10 թափուր մնացած ընտրատարածքում։ Կոնգրեսը, հենվելով նախապես կայացրած իր որոշման վրա, այս հնարավորությունը գնահատում է որպես քաղբանտարկյալի ոտնահարված իրավունքների վերականգնման գործիք։ Նրա առաջադրմամբ հնարավոր է բազմապատիկ ընդլայնել պայքարի այդ ճակատը՝ լայն հասարակության ուշադրության կենտրոնում պահելով քաղբանտարկյալների ազատ արձակման, մարտի 1-ի պատասխանատուների հարցերը, ինչպես նաև, ժողովրդավարական ազատությունների ու սահմանադրական կարգի վերականգնման և այսօր առկա բազմաթիվ այլ խնդիրներ։
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ պաշտպանելու է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին որպես ԱԺ պատգամավորի թեկնածու և ամեն ինչ անելու է նրա հաղթանակի համար։
Մենք կոչ ենք անում մեր բոլոր համախոհներին ու համակիրներին՝ ակտիվորեն ներգրավվել այս գործին՝ այն դարձնելով մեր պայքարի կարևոր ու արդյունավետ փուլերից մեկը
Մնացածը դատողությունները, սխալ, ճիշտ, անիմաստ, իմաստավոր, դատարկ, լիքը, խորը, ծանծաղ և այլն, ձեզնից յուրաքանչյուրի իրավունքն է:
Այս պահին ունենք իրողություն. Փաշինյանն առաջադրվել է:
Դու՞ք ձեզ համարում եք պայքարի մասնակից, ուրեմն ընտրեք, մասնակցելու՞ եք պրոցեսին, թե՞ ոչ: Իսկ էս անիմաստ խոսակցություններն անձամբ ինձ հոգնեցրել են: Ամեն անգամ ՀԱԿ քաղաքացիների հետ հանդիպումներին անպայման 70-80 տարեկան պապիկներ գալիս են, որոնք նույն ձեր ասածներն ասում ու գնում են: Այլ կերպ ասած էդ ձեր տեսակետը վաղուց գիտեմ ու վաղուց մերժել եմ
Էջանիշներ