User Tag List

Էջ 52 152-ից ԱռաջինԱռաջին ... 24248495051525354555662102 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 766 համարից մինչև 780 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #766
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Հարցս ծնվեց բավականին անսպասելի ձևով, բայց դա կարևոր չէ…
    ուրեմն, "հոգեվարք" բառը: ինչքան հասկանում եմ, այն բաղկացած է երկու արմատներից "հոգի" և "վարք": այսինքն հոգու վարք չէ՞: Ուրեմն ինչու են հոգեվարք անվանում մարդու մեռնելու պրոցեսը:

  2. #767
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Իմ կարծիքով երկրորդ արմատը «վարք»-ի հետ կապ չունի: Ավելի խելքին մոտ ա էս տարբերակը`

    Հոգեվարք=հոգին վար իջնել, իսկ «ք»-ն մնացել ա գրաբարից, չնայած ինքը հոգնակիակերտ վերջածանց ա եղել, բայց աշխարհաբարում շատ գրաբարից եկած բառեր ընդունել են «ք» վերջավորությունը: Օրինակ` քառասունք, խաղողօրհներք, բաժինք.....

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (05.11.2009)

  4. #768
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Ժողովուրդ ջան ո՞րն է ճիշտ

    ի՞նչ լեզվից եք թարգմանում, թե՞ ո՞ր լեզվից եք թարգմանում

  5. #769
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան ո՞րն է ճիշտ

    ի՞նչ լեզվից եք թարգմանում, թե՞ ո՞ր լեզվից եք թարգմանում
    Իմ անգրագետ կարծիքով՝ երկուսն էլ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yeghoyan (06.11.2009)

  7. #770
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան ո՞րն է ճիշտ

    ի՞նչ լեզվից եք թարգմանում, թե՞ ո՞ր լեզվից եք թարգմանում
    «Ինչ»-ն ավելի անորոշ ա: «Որ»-ը մի քիչ որոշակիություն ունի: Մի քիչ դժվար ա պատկերացնելը բայց:
    Ես ավելի կողմնակից եմ «որ» տարբերակին:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (06.11.2009), Ռուֆուս (05.11.2009)

  9. #771
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Էս վերջին գրառումները, չգիտես ինչու, աչքիցս վրիպել էին... Նոր տեսա։
    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան ո՞րն է ճիշտ

    ի՞նչ լեզվից եք թարգմանում, թե՞ ո՞ր լեզվից եք թարգմանում
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ինչ»-ն ավելի անորոշ ա: «Որ»-ը մի քիչ որոշակիություն ունի: Մի քիչ դժվար ա պատկերացնելը բայց:
    Ես ավելի կողմնակից եմ «որ» տարբերակին:
    Միայն ավելացնեմ, որ «որը» գործածելիս հիմնականում հասկանում ենք որոշակի, սահմանափակ քանակով ինչ–որ բաներ, որոնց մեջից պետք է ընտրել մեկը, իսկ «ինչը»՝ երբ այդպիսի որոշակիություն ու ընտրության սահմանափակություն չկա։ Սակայն շատ դեպքերում անորոշն ու որոշակին հստակ սահմանազատելը դժվար է, հետևաբար մեծ մասամբ երկուսն էլ համարժեքաբար կարող են գործածվել։ Իսկ տվյալ դեպքում համաձայն եմ, որ նախընտրելի է «որը», քանի որ նույնիսկ եթե համարենք, որ աշխարհում այնքան լեզուներ կան, որ դրանք բոլորը չեն կարող հայտնի լինել, այսինքն՝ թիվը որոշակի համարելը դժվար է, ապա, միևնույն է, նման հարց տալով՝ մենք մտքում նկատի ենք ունենում ընդամենը մի քանի լեզու, այսինքն՝ դրանք ենք դիտարկում որպես հնարավոր տարբերակներ (ոչ թե աշխարհի բոլոր լեզուները) և ուզում ենք իմանալ, թե այդ լեզուներից ո՛ր մեկի մասին է խոսքը։

    Հա, մեկ էլ չմոռանամ ասել, որ սա պնդում չէ, այլ կարծիք, թեև քիչ թե շատ համոզված։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (12.11.2009), _Հրաչ_ (12.11.2009)

  11. #772
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Հարցս ծնվել է հայկական հեռուստատեսության շնորհիվ:
    Վերջերս հենց հայկական ալիք եմ նայում, րոպեն մեկ ավելնորդ բառն եմ լսում, որը մինչ այդ երբեք չէի լսել: Բառը գործածողներն էլ էնպիսի լուրջ ու գրագետ մարդկանց տպավորություն են թողնում, որ ակամայից սկսում ես կասկածել
    Ո՞րն է ճիշտ' ավելորդ թե՞ ավելնորդ
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  12. #773
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Lionne_en_Chasse-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցս ծնվել է հայկական հեռուստատեսության շնորհիվ:
    Վերջերս հենց հայկական ալիք եմ նայում, րոպեն մեկ ավելնորդ բառն եմ լսում, որը մինչ այդ երբեք չէի լսել: Բառը գործածողներն էլ էնպիսի լուրջ ու գրագետ մարդկանց տպավորություն են թողնում, որ ակամայից սկսում ես կասկածել
    Ո՞րն է ճիշտ' ավելորդ թե՞ ավելնորդ
    Սա հա՞րց էր, թե՞ հարց ու պատասխան, բնականաբար դու արդեն նշեցիր ճիշտ պատասխանը՝ ավելորդ:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lionne_en_Chasse (12.11.2009), Դատարկություն (12.11.2009)

  14. #774
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Lionne_en_Chasse-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցս ծնվել է հայկական հեռուստատեսության շնորհիվ:
    Վերջերս հենց հայկական ալիք եմ նայում, րոպեն մեկ ավելնորդ բառն եմ լսում, որը մինչ այդ երբեք չէի լսել: Բառը գործածողներն էլ էնպիսի լուրջ ու գրագետ մարդկանց տպավորություն են թողնում, որ ակամայից սկսում ես կասկածել
    Ո՞րն է ճիշտ' ավելորդ թե՞ ավելնորդ
    Ճիշտը հաստատ «ավելորդն» է. ն–ն ավելորդ է։ Բայց լավ էլ տարածված սխալ է, զարմանալի է, որ առաջին անգամ հեռուստատեսությամբ ես լսել։

    Ի դեպ, նույն շարքից է «անձեռնոցիկ» սխալ ձևը, մինչդեռ ճիշտը «անձեռոցիկն» է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (12.11.2009), Lionne_en_Chasse (12.11.2009), Դատարկություն (12.11.2009), Կաթիլ (30.11.2009), Շինարար (12.11.2009)

  16. #775
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա հա՞րց էր, թե՞ հարց ու պատասխան, բնականաբար դու արդեն նշեցիր ճիշտ պատասխանը՝ ավելորդ:
    Անկեղծ ասած, արդեն սկսել էի կասկածել: Ես հայերենի մասնագետ չեմ ( ցավոք սրտի), բայց բնազդաբար զգում եմ որոշ բաներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտը հաստատ «ավելորդն» է. ն–ն ավելորդ է։ Բայց լավ էլ տարածված սխալ է, զարմանալի է, որ առաջին անգամ հեռուստատեսությամբ ես լսել։

    Ի դեպ, նույն շարքից է «անձեռնոցիկ» սխալ ձևը, մինչդեռ ճիշտը «անձեռոցիկն» է։
    Իրոք, նույն շարքից են ,,, նոր գլխի ընկա
    Շնորհակալություն
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  17. #776
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, նույն շարքից է «անձեռնոցիկ» սխալ ձևը, մինչդեռ ճիշտը «անձեռոցիկն» է։
    Ես այս անձեռոցիկ բառի զոհն եմ, համալսարանի ընդունելության քննությունների ժամանակ զուտ արտագրության ժամանակ սխալ էի արտագրել՝ ն-ով, արդյունքում ստացա տասնինը, վերջում ընդամենը մի բալ պակասեց, ու ընդունվեցի վճարովի… Ու դասի չգնացի Այսպես, մի ն տառի պատճառով… Եթե դա լիներ տեստի հարցի մեջ, ես անշուշտ ճիշտ կգրեի, բայց արտագրության ժամանակ էլ չես խորանում ու գրում ես այնպես, ինչպես տպավորված է: Այդպես, եթերից հնչող սխալ խոսքը կարող է շատ ճակատագրական հետևանքներ ունենալ, իրոք, առաջին անգամ հիմա մտածեցի, թե որքան կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր մեծ լսարան ունեն, ում խոսքը տպավորվում է, ճիշտ հայերենով խոսեն: Շնորհակալություն, Lionne_en_Chass, այս հարցը բարձրացնելու համար, և շնորհակալություն, Ուլուանա, անձեռոցիկ բառը հիշեցնելու համար:

  18. #777
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Էօր պարզեցի , որ "ստորագրել" բառը կազմված է "ստորև" և "գրել" բառերից
    Եթե ճիշտ եմ պարզել, ապա նորից հիշեցի, որ հաճախ պետական պաշտոնյաները /և ոչ միայն/ օգտագործում են "Ստորագրեք վերևում" ձևը:
    Բայց արդյոք տաֆտալոգիա չի՞ ստացվում եթե բացենք արմատների "ստորև գրեք վերևում":

    Եվ մի հարց էլ, արդյո՞ք ճիշտ է լեզվաբանորեն, ասել "Եթե ճիշտ եմ պարզել…" :
    Եվ մի հարց էլ, ու վերջ: Արդյո՞ք ճիշտ է լեզվաբանորեն ասել "արդյո՞ք ճիշտ է լեզվաբանորեն" :

  19. #778
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Քամի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս գրառումը գտնվում է «Զվարճալի» բաժնի « «Նայիրի», բառարան, զվարճանքի աղբյուր» թեմայում, եւ նրան այս պահի դրությամբ 4 հոգի շնորհակալություն են հայտնել: Չգիտեմ, թե հատկապես ինչն է այդտեղ զվարճալի, ուղղակի` որպեսզի գրառումը թյուրիմացություն չառաջացնի, տեղեկացնեմ, որ «Փնտռել» ձեւը սխալ չէ: Գրաբարում եւ արեւմտահայերենում հենց այդ ձեւն է օգտագործվել/օգտագործվում:

    Այն կարելի է գտնել «Նոր Բառագիրք Հայկազեան Լեզուի»-ի երկրորդ հատորում, որպես «Փնդռել կամ Փնտռել»:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայկօ (13.11.2009), Ուլուանա (14.11.2009)

  21. #779
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մի տարածված սխալի մասին եմ ուզում գրել։ Որքան նկատել եմ, «–ույթ»–երի ու «–ություն»–ների խնդիրը հայերենում լուրջ է։ Շատ եմ հանդիպել սովորույթ–սովորություն, ավանդույթ–ավանդություն և նմանատիպ այլ բառազույգերի շփոթությանը։ Փորձեմ բացատրել տվյալ բառերի իմաստները, որպեսզի տարբերությունն էլ պարզ լինի։

    Սովորությունը որևէ գործողություն կատարելու հակումն է, որը ձեռք է բերվել որոշակի ժամանակի ընթացքում` պարբերաբար կամ հաճախակի կրկնելու արդյունքում. օրինակ՝ ուշ քնելը, վաղ արթնանալը, ծխելը, եղունգներ կրծելը, առանց հացի ճաշ ուտելը և նմանատիպ բաները սովորություններ են, ռուսերեն՝ привычка։

    Սովորույթը որևէ ժողովրդի, հասարակության կամ հասարակական որևէ խմբի մեջ արմատավորված, որոշակի վարքի ընդունված կարգն է։ Ռուսերեն՝ обычай։ Օրինակ, հայերի՝ Նոր տարվա օրերին միմյանց տներ այցելելը կամ Նոր տարին սեփական օջախում նշելը սովորույթ է։ Իրար հանդիպելիս տղաների համբուրվելը սովորույթ է։

    Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ սովորությունն ավելի շուտ անձին բնորոշ երևույթ է, իսկ սովորույթը՝ մարդկանց խմբերին։


    Ավանդությունը սերնդեսերունդ բանավոր փոխանցվող պատմություն է, լեգենդ, ռուսերեն՝ предание, сказание, легенда։

    Ավանդույթը հնուց եկած որոշակի սովորույթների, հավատալիքների, տոների, ծեսերի ու արարողակարգերի պահպանումն է կոնկրետ երկրի, ժողովրդի, ընտանիքի կամ այլ հասարակական խմբի կողմից, ռուսերեն՝ традиция։

    Ավանդույթի ու սովորույթի միջև սահմանը ոչ միշտ է հստակ, դրանք հաճախ կարող են գործածվել մեկը մյուսի փոխարեն, քանի որ ընդհանուր հիմք ունեն, այնուամենայնիվ, ավանդույթն ընդհանուր առմամբ ավելի շատ պատմական, մշակութային, կրոնական հիմք ունի ու հաճախ նաև հանդիսավորություն է ենթադրում, մինչդեռ սովորույթն ավելի կենցաղային, առօրեական բնույթի է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (14.11.2009), Sona_Yar (19.11.2009), _Հրաչ_ (14.11.2009), Արմինե (02.12.2009)

  23. #780
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Ինչպե՞ս գրական ասենք թայ, օրինակ՝ կոշիկի թայ, մի թայ կոշիկ, այսինքը՝ զույգի մի հատը:
    Շնորհակալություն:

Էջ 52 152-ից ԱռաջինԱռաջին ... 24248495051525354555662102 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •