հարգելի Ակումբցիներ. խնդրում եմ ձեր կարծիքը՝ ատելությունը .կարող է լինել հակակրանքի հոմանիշ։ թ՞է դրանք բոլորովին կապ չունեն իրար հետ։
հարգելի Ակումբցիներ. խնդրում եմ ձեր կարծիքը՝ ատելությունը .կարող է լինել հակակրանքի հոմանիշ։ թ՞է դրանք բոլորովին կապ չունեն իրար հետ։
Ըստ Աղային արդի հայերենի բառարանի
Ատելություն
1. թշնամանքի զգացում
2. չսիրելու՝ հակակրանքի զգացմունք, զզվանք, գարշանք
Հակակրանք
1. մեկին չսիրելու՝ չհամակրելու զգացմունք, մեկի նկատմամբ հակառակ տրամադրություն
Այսինքն, այո՛, կարելի է, սակայն մեծ վերապահումներով: Խոսակցականում ատելություն ասելով ավելի շուտ զզվանքն ենք հասկանում կամ թշնամանքը, մինչդեռ հակակրել ասելիս՝ չհամակրելը, որոն իրարից նրբորեն տարբերվում են: Այսինքն որպես ճշգրիտ իրար փոխարինող բառեր ո՛չ, չենք կարող օգտագործել: Լեզուն ունի իր նրբությունները:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Միհատ էլ «հոմանիշն» է պետք Աղայանի մոտ նայել ճշտգրիտ պատասխան տալու համար: Որքան հիշում եմ հոմանիշը հենց նման այլ ոչ թե միևնույն իմաստն արտահայտող բառն է: Եթե դա այդպես է, ապա առանց վերապահումների կարելի է հոմանիշներ համարել վերը նշված բառերը:
Ընդհանրապես ես մի քիչ հեռու գնացի: Օրինակ Սուքիասյանի հոմանիշների բառարանում սրանք բերվել են որպես հոմանիշներ, էնպես որ այո՛, հոմանիշ են: Բայց կարծում եմ, որ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Կտրուկն այս հարցը տվել է երեկվա քննարկումներից մեկի համատեքստում, երբ մեկը ասել էր, որ էսինչ բանը հակակրում է, ինքն էլ դա ընկալել էր որպես ատելություն: Ես ավելի շուտ պատասխանում էի դրան, որ ոչ, դա այդպես չէ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ամփոփելով կարող ենք ասել, որ հոմանիշներ են, բայց միևնույն իմաստը չեն արտահայտում: Ձայնալար, Չուկ Ակումբից հատուկ Կտրուկի համար:
Chuk (19.01.2009)
Որպես հոմանիշ կարելի է դիտարկել, բայց պետք է հիշել հետևյալը: Լեզվաբանության մեջ կան այսպես կոչված гипероним, гипоним բառեր, հայերեն` գերանուն, ենթանուն, սրանք հոմանիշների տեսակներ են: Օրինակ` բրիզ հասկացությունը քամի հասկացության հոմանիշներից է և մասնավոր դեպքն է, այսինքն` ենթանուն է (гипоним), իսկ քամի-ն բրիզ-ի համար գերանուն է` (гипероним): Նույն հարաբերությունն առկա է քո նշած բառերի միջև` ատելությունը մասնավոր դեպքն է ավելի չեզոք հակակրանքի: Այսինքն` հակակրանքը կարող է ուժեղ լինել, հասնել ատելության, կամ արտահայտվել ավելի զսպված կերպով:
ամեն դեպքում. չենք կարող.չէ՞ նշել. որ դրանք բոլորովին իրար հետ կապ չունեն։
այսինքն ՝քույր ու եղբայր են։
երբեմն.նույնիսկ անհնար է դառնում բացատրել .թէ ինչո՞վ է լավը .
տարբերվում ՝վատից։![]()
իրականանան ՝ այսպիսի բառ կա՞, /![]()
/
Ձայնալար (25.01.2009)
Մոդերատորական։ Վերջին չորս գրառումները տեղափոխվել են «Ուղղե՛ք սխալները» թեմայից՝ թեմային չհամապատասխանելու պատճառով։ Մի՛ խառնեք թեմաները։ Այն թեման ուրիշ նպատակ ունի ու վերացական սխալներ քննարկելու համար չի նախատեսված (դրա մասին իմանալու համար բավական է կարդալ թեմայի առաջին գրառումը)։ Լեզվական սխալները, դիտողություններն ու հարցերը գրում ենք այս՝ «Զանազան լեզվական հարցեր» թեմայում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
«Խօսք է գնում». ռուսաբանութիւն է:
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ