Rammstein (30.09.2009)
Ես էլ ոի ուզում դա ասեի: «Բաքու»-ի դեպքում ամեն ինչ այլ է: Սղման մասին խոսք լինել չի կարող: Դասական ուղղագրության մեջ կգրվեր «Բաքուի», իսկ բոլշեվիկյանով «ուի»-ն դառնում է «վի», դրա համար էլ առանց էն էլ բեջուռա այդ անունը որոշակի սեռական գործողությունից հետո (նկատի ունեմ սեռական հոլովում դնելուց հետո) ավելի է այլանդակվում:
Էդ կանոն չի, ինձ թվում ա: Եթե չեմ սխալվում, ոչ միայն շնորհակալությունը, այլ ընդհանրապես՝ ամեն ինչն էլ հայտնելիս ինչ որ մեկին են հայտնում, ոչ թե ինչ որ մեկից հայտնում: Ինչ որ մեկին ասեցի, սա նորմալ ա, չի լինի չէ՞՝ ինչ որ մեկից ասեցի: Այսինքն՝ ստեղ շնորհակալությունը կապ չունի, ստեղ հայտնելը կապ ունի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ճիշտ ես... Բերածս օրինակը սղում չէր, մի պահ սխալ ուղղությամբ էի գնացել, ներողություն...Համենայնդեպս, փնտրում եմ օրինակներ, որ գտնեմ, կգրեմ։
Կուկը ճիշտ, տրամաբանական բացատրություն տվեց։ «Հայտնել» բառի առկայությունն արդեն իսկ որոշիչ է, այլ կերպ չէր էլ կարող լինել։ «Շնորհակալ լինել» արտահայտությունն է, որ մի քիչ շփոթության տեղիք է տալիս։ Ճիշտ է համարվում «շնորհակալ լինել ինչ–որ մեկին» ձևը, որին, իմ կարծիքով, կարելի է երկու տեսանկյունից նայել ու, համապատասխանաբար, մի դեպքում արդարացնել, մյուս դեպքում՝ ոչ։ Օրինակ, եթե փորձենք ստուգաբանել «շնորհակալ» բառը, ապա ստացվում է շնորհ+կալ(ել), այսինքն՝ շնորհ(ը) վերցնել, վերցնել կարելի է, բնականաբար, ոչ թե ինչ–որ մեկին, այլ ինչ–որ մեկից։ Մյուս կողմից էլ ունենք «երախտապարտ» բառը, որը բառացի նշանակում է երախտիքի համար պարտական լինել, այսինքն՝ ինչ–որ մեկին։ Եվ եթե հաշվի առնենք, որ շնորհակալ լինելն էլ է նույնը նշանակում, ապա էլի պիտի լինի ինչ–որ մեկին, ոչ թե ինչ–որ մեկից։ Ամեն դեպքում «ինչ–որ մեկից» ձևն ինձ ավելի տրամաբանական է թվում, թեև գիտեմ, որ ընդունված է, որ ճիշտը «շնորհակալ լինել ինչ–որ մեկին» ձևն է։
Հետաքրքիր կլիներ լսել նաև ուրիշների կարծիքներն այս հարցի վերաբերյալ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շնորհակալություն հայտնել ինչ-որ մեկին:
Շնորհակալ լինել ինչ-որ մեկից (կոպիտ ասած՝ ես ձեզնից շնորհ վերցրած եմ):
Կուկն ու Ուլուանան արդեն լրիվ բացատրեցին, ավելացնելու բան չունեմ:
DIXIcarpe noctem
Խոսքս հենց այս` շնորհակալ լինելու մասին էր, այլ ոչ թե հայտնելու:Կուկը դիտարկել էր միայն առաջին դեպքը:
Այո, ըստ էության նույն նշանակությունն ունեն շնորհակալ եւ երախտապարտ լինելը, բայց դա որեւէ առնչություն չունի այն վերջավորությունների հետ, որոնց մասին խոսքում ենք:
Օրինակ. «Ես ատում եմ նրան:», բայց «Ես զզվում եմ նրանից:»
ըստ էության նույն իմաստն է, բայց չի լինի չէ՞ «Ես զզվում եմ նրան», կամ «Ես ատում եմ նրանից:»
Մի խոսքով ըստ իս կարելի է առաջնորդվել միայն բառի բացատրությամբ, ինչը արդեն արեց Ուլուանան: Եւ ուստի կունենանք «Ես շնորհակալ եմ նրանից:» ձեւը:![]()
«Դուք», «Ձեր», «Ձեզ» դերանունները, նախադասության մեջ մեծատառով ե՞ն գրվում: Թե՞ օրենքներ կան բացառությունների: Խնդրում եմ մանրամասնել:![]()
Մեջբերում եմ Դավիթ Գյուրջինյանի «Մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ» գրքից, որը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԿԳՆ բարեփոխումների կենտրոնը («Ասողիկ» հրատարակչություն, 2005 թ.).
Մեծատառով են գրվում հարգական (քաղաքավարական) հոգնակիի ինչպես ուղիղ, այնպես էլ թեք հոլովաձևերը: Այսպես՝ Ակնածանքով եմ հիշում Ձեզ, սիրելի՛ ուսուցիչ, Ձեր ուսանելի դասերը, երբ Դուք մեզ համար բոլորից իմաստունն էիք, և մենք շատ բան սովորեցինք Ձեզանից:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դե Ֆոտոն ջան, ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ հայերեն գրականությունը և նյութերը համացանցում խիստ աղքատիկ են, ինչի պատճառով չեմ կարող այդտեղից հղում տալ:
Որպես աղբյուր կարող եմ նշել «Հայոց լեզու» դպրոցական դասագրքերը` Ֆ. Խլղաթյանի հեղինակությամբ: Շուտվանից չեմ բացել, դրանք, չեմ հիշում, թե որ դասարանի դասագրքում է, բայց հաստատ կա: Բացի այդ` կան ոճաբանության մասին գրքեր, ուղղակի հեղինակներին չեմ հիշում: Մի հատ գիրք ունեի, անունը «Գրավոր խոսք» էր (հեղինակի անունը էլի չեմ հիշում), չգտա, որ ավելի գիտական մեկանաբանություն տամ:
Սա ավելի շատ ոճաբանական խնդիր է. «շնորհակալ լինել» նշանակում է «շնորհ կալել», «շնորհ վերցնել», (ինչպես նշեց Հայկօն), իսկ ինչ-որ մեկին չես կարող «շնորհ վերցնել», ավելի ճիշտ այդ «շնորհ»-ը «կվերցնես» նրանից:Որպեսզի ավելի հստակ զգանք այդ նրբությունը, կարող ենք համեմատություն անել: Օրինակ, չես կարող ասել «գոհ եմ քեզ»: Գոհ լինում են ոչ թե ինչ-որ մեկին, այլ ինչ որ մեկից: Այսինքն ավելի ճիշտ կլինի «գոհ եմ քեզնից», ինչպես և «շնորհակալ եմ քեզնից»:
Շնորհակալ եմ քեզնից![]()
Ֆոտոն (24.10.2009)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ