User Tag List

Էջ 27 55-ից ԱռաջինԱռաջին ... 1723242526272829303137 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 391 համարից մինչև 405 համարի արդյունքները՝ ընդհանուր 823 հատից

Թեմա: Ով ենք մենք իրականում

  1. #391
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդգար ջան, շտապ ժառանգության փոխանցման մասին փաստաթուղթ ա պետք, հրեաներին ներկայացնելու համար: Ուզում ենք Աստվածաշնչում փոփոխություններ ու լրացումներ մտցնենք: Կարա՞ս ճարես: Մեկ էլ եթե կոնկրետ ասես Թորգոմը Հայկի պապն էր թե հայրը, ու մի հատ էլ փաստաթուղ ճարես, որ ցույց տա թե Թորգոմն ումից ա ժառանգել, գժանոց կլինի: Կից կադաստրի կոմիտեից վերցված սեփականության վկայականն ու էլեկտրոնային քարտեզը չէր խանգարի:
    Բոլորը ինձնից առաջ արդէն արւած է:Կարդա Մովսէս Խորենացու «Հայոց պատմութիւնը», իսկ եթէ դրան, որպէս ազգայնական աղբիւր չես վստահում, կարդա Հայ-Սովետական հանրագիտարանը:Անգամ այդ շրջանում են ընդունել այս տեսակէտը:
    Քաջութեամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտից կոխան լինելն ու պղծուելը: Մամիկոնէից տարօնականների ուխտ

  2. #392
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Կրասնոդարի հնեաբներին (արշավախմբի ղեկավար Վ Կուզնեցով) հաջողվեց Թամանյան թերակղզու Սենայ ավանի մոտերքում հայտնաբերել Միթրդատ VI Եվպատորի ավերված պալատը:
    Միթրդատ VI Եվպատորի դեմ ապստամբել էր նրա որդի Փառնակը մթա 63 ին նա սպանվեց իր իսկ պահանջով իր ստրուկի կողմից: Միթրդատի կնոջ տապանաքարը հնեաբանները գտել էին ետեք տարի առաջ:
    Ահա Միտրդատի կնոջ տապանաքարը
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  4. #393
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրասնոդարի հնեաբներին (արշավախմբի ղեկավար Վ Կուզնեցով) հաջողվեց Թամանյան թերակղզու Սենայ ավանի մոտերքում հայտնաբերել Միթրդատ VI Եվպատորի ավերված պալատը:
    Միթրդատ VI Եվպատորի դեմ ապստամբել էր նրա որդի Փառնակը մթա 63 ին նա սպանվեց իր իսկ պահանջով իր ստրուկի կողմից: Միթրդատի կնոջ տապանաքարը հնեաբանները գտել էին ետեք տարի առաջ:
    Ահա Միտրդատի կնոջ տապանաքարը
    Մեղապարտ ջաբ, բայց սա թեմայի հետ ինչ կապ ուներ ?

  5. #394
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2009
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մենք ունենք Արարչից շնորհված Ազգային յուրատեսակ հոգե-մարմնական գծեր`պայմանավորված մեր հոգով և Արյամբ:
    Մարմինն ու ոգին, հայկական բարձրավանդակն է, որը մեր հավիտենական Հայրենիքն է:
    Իբրև արարող Ազգ, մենք ունենք պատկառելի ավանդ համաշխարհային քաղաքակրթության մեջ:
    Մեր գերնպատակն է. Սեփական Ոգու զարգացմամբ և հայ Ազգի հավիտենության ապահովմամբ` Բացարձակին ու հավերժին, որ է` Արարչին մերձենալը, ինչը նաև մեր առաքելությունն է:
    Այս գերնպատակի իրականացման անհրաժեշտությունից է թելադրվում մեր քաղաքական նպատակը` Հայրենիքի ամբողջության վրա ինքնիշխան հայկական պետության վերստեղծում և այդ պետության ներսում ազգային կենսաձևի վերահաստատում:
    Լինելով մասնիկը բնության, մենք ենթակա ենք գոյության կռվի հավերժական օրենքին և ըստ այդմ` մշտապես պիտի պայքարենք մեր ապրելու իրավունքի համար:
    Գոյության պայքարի թելադրանքով մենք կարող ենք ինչպես հավերժել, այնպես էլ, իբրև մարդկային տեսակ վերանալ, կախված այդ պայքարում մեր կենսունակությունից և Արարչի հետ ոգեղեն կապից:
    Մեր անցյալը ներկան և ապագան մի ամբողջություն են, Հայ ոգու դրսևորման և զարգացման մի հարատև ընթացք:
    Հայ Ոգի- այդ է մեր պատմությունը կերտող բացարձակ ուժը. Անհատ հերոսները միայն անձնավորողներն են այդ Ոգու: Մեռնում են հերոսները, մնում է, սակայն, Ոգին, որն իր մարմնավորումը գտնելով այլ հայերի մեջ` շարունակում է ապրել ու ներգործել: Եվ մենք այնքան ենք հզոր, որքան հաղորդակից ենք Արարչի կամքով մեր մեջ գործող այդ Ոգուն:
    Մինչ այժմ եղած մեր դժբախտությունների համար մեղավոր ենք նախևառաջ մենք, քանզի հավատարիմ չենք եղել մեր Ոգուն. Հետևաբար նաև, մեր Ոգու մեջ պիտի փնտրենք մեզ անհրաժեշտ ուժը:
    Մեր միասնության գրավականը ներազգային բարոյականի` մեզանում արմատավորումն է, որի դեպքում` ամեն հայ կառաջնորդվի համահայկական ազգասիրության ու համահայաստանյան հայրենասիրության մտածումով և Ազգին ու Հայրենիքին նվիրաբերվելու բացարձակ կամքով:
    Ընդունելով, որ մարդկությունը կազմող ազգերից յուրաքանչյուրն ունի իր դերն ու առաքելությունը, մենք ինքնատիպ ազգայինը և առաքինի մարդկայինը տեսնում ենք համադրելի: Եվ ազգերի ներդաշնակ գոյակցության կատարյալ ձևը մենք համարում ենք ազգ-պետությունները, երբ յուրաքանչյուր ազգ ունի մեկ պետություն (անշուշտ իր հայրենիքում) և ամեն պետություն ծառայում է մեկ ազգի:
    Ես
    Ես Հայ եմ և հպարտ եմ դրանով:
    Իմ արարչական Ազգին անմնացորդ նվիրվելու և ցմահ հավատարիմ մնալու ուխտ եմ անում, ահա:
    Ու երդվում եմ ազգիս ոգուն` երբեք չմեղանչել ուխտիս դեմ:
    Ես որպես ինքնուրույն, Ազգից դուրս գոյություն չունեմ, քանզի Հայ մարդ եմ, ոչ սոսկ մարդ:
    Իմ` իբրև Հայ անհատի բնական կապը Արարչի` որպես Հավերժի ու Բացարձակի հետ, անցնում է իմ տեսակի` Հայ Ազգի անընդհատ զարգացման ու հարատևության ճանապարհով: Այլ խոսքով, միայն Ազգի միջոցով ես կարող եմ հասնել կատարելության` ոգիանալով միաձուլվել արարչաստեղծ հայ Ոգուն, որով և` մերձենալ Արարչին:
    Գիտակից այն ճշմարտությանը, թե ես մասնակի կրողն եմ Հայ Ոգու, հետևապես` նաև իմ կամքով է պայմանավորված Ազգի ոգու կատարելագործումը, ես ձգտում եմ անձնական կամքի մշակմամբ սատարել Հայ Ոգու հզորացմանը:
    Ես Ազգաճանաչ եմ, ասել է, թե ճանաչում եմ ազգիս հերոսականն ու ողբերգականը, մշակույթն ու բարոյականը, իր արժեքներն ու առաքինությունները. գիտեմ, թե ինչ մեծագործությունների` ընդունակ իմ Ազգը, ինչ անուրանալի ավանդ ունի մարդկային քաղաքակրթության մեջ:
    Ինձ համար ինքանաճանաչում` կնշանակի նախ ազգաճանաչում, քանզի Ազգիս ընդհանրական հատկանիշներով է պայմանավորված իմ անհատական կերտվածքը:
    Ես ազգահավատ եմ, ասել է հավատում եմ ազգիս ուժին, հանճարին, նրա կամքին ու կարողություններին, հավատում նրա անցյալ և ապագա հավիտենականին:
    Ազգահաղորդ եմ ես. Դա ասել է` հաղորդակից եմ ազգիս ցավին ու հրճվանքին, նրա դժբախտություններին ու մեծագործություններն: Ազգի ձայնին ունկնդիր` նրան սպառնացող վտանգը զգալու և այն կանխելու կոչումն ունեմ ես:
    Որպես ազգահաղորդ` ես զգում եմ, որ իմ անձն ավելի` Ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին: Հնազանդ ազգիս ես անհատապես ազատ եմ այնքանով, որքանով չեմ հակադրվում նրա շահերին ու բարոյականին, որ իմն են նաև: Միաժամանակ, ինձ անհրաժեշտ է այնքան ազատություն, որ անհատականությունս լիարժեք դրսևորմամբ ծառայեմ իմ Ազգին:
    Իմ անձնական երջանկությունը պայմանավորված է Ազգիս հավաքական երջանկությամբ, որն է` տեսնել, թե ինչպես է անընդհատ զորանում Հայությունը և իր բնական սահմաններում վերականգնվում Հայաստանը:
    Ես մերժում եմ ծույլ Ճակատագրապաշտությունը և պայքարում եմ մի մեծ ճակատագրի համար, որին արժանի է իմ Ազգը:
    Հայրենապաշտ եմ ես, ասել է` պաշտամունք ունեմ այն հողի հանդեպ, որի վրա արարվել ` մեր Ազգը, որի վրա նա կերտել է իր պատմությունը և ստեղծել իր մշակույթը, որում ամփոփված են մեր նախնիների աճյունները և, որի սիրո ու ազատության համար զոհաբերվել են մեր մեծ նահատակները: Եվ իբրև հայրենապաշտ` ես նշանաբանում եմ. «Հայաստանը` հայերին», որը կնշանակի` Հայկական բարձրավանդակը Հայ Ազգի Հայրենիքն է:
    Ինձանում առկա է թշնամու նկատմամբ արդար վրեժի զգացումը, որին մի հանցանք ներել, ասել է` նորերն արտոնել: Միաժամանակ ինձ հատուկ է ներելու վեհանձնությունը, բայց թշնամուն ծնկի բերելուց և վրեժն առնելուց հետո միայն:
    Ինձ համար սրբազան է Հայրենիքի անկախության գաղափարը, և գիտեմ նաև, թե միայն արյամբ ու զոհաբերությամբ է նվաճվում և պահպանվում հայրենիքի իրական անկախությունը:
    Իմ առաջնորդող կարգախոսն է. «Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել այն բանի համար, որի համար արժեր ապրել»:
    Հոգեբանորեն հազթահարած մահը և գիտակցելով մահով անմահանալու խորհուրդը` ես պատրաստ եմ մեռնել, որ ապրի Ազգն Հայոց. Մեռնել այնպես, որ մահս էլ ծառայի Հայրենիքին:
    Ազգիս արյան անաղարտությանը նախանձախնդիր` ես ցեղակցիս հետ ընտանիք կազմելու և սերունդ տալու պարտավորություն ունեմ, գիտենալով թե սերնդատվությամբ է ապահովվում ազգի շարունակելիությունը և ընտանիքում է իրականացվում նորահաս սերնդի ազգային սկզբնական դաստիարակությունը:
    Հետամուտ մեր լեզվի մաքրությանն ու իմաստային նշանակույթանը` հայ մարդու հետ ես խոսում եմ հայերեն, գիտակցելով, որ լեզվի մահը արագացնում է ազգերի հոգևոր մահը:
    Իբրև զոհապաշտ ես երկյուղածորեն ոգեկոչում եմ մեր մեծ նահատակներին, որոնք առյուծացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը զոհաբերեցին մեր ազգի գոյությունը և պատիվը հավիտենական անցնելու համար:
    Ես մեծագույն վստահություն եմ համարում հոգևոր խզումը սերունդների միջև, որով խախտվում է կապը Ազգի երեկվա ու վաղվա: Նախորդ սերունդներից կտրվելով` ես դառնում եմ հոգեպես անհող և անուղի, նախնյաց գործին և նպատակին անհաղորդ. ահա` թե ինչու դավանում եմ հոգեհաղորդակցություն սերունդների միջև, որի շնորհիվ իմ սերնդին ` փոխանցվում Ազգի հավիտենական բոցը:
    Ազգիս արտաքին թշնամիներին գերազանցած լինելուս համար, ես պարտավոր եմ նախ գերազանցել իմ նախորդներին խիզախությամբ, հայրենանվիրումով, ազգահոգությամբ: Դա ասել է, որ իմ սերունդը Ազգի առջև ավելի մեծ պարտականություն ունի, քան ուներ անցնող սերուդը, և այդ պարտականության մեջ իմ անձնական բաժինը` առյուծի բաժինն է, ամենամեծը:
    Արդար ուժի պաշտամունքն ունեմ ես, քանզի աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին` հոգով, մտքով և բազկով ուժեղներին: Ծարավ ուժի և արիության, ես իմ մեջ մշակում եմ զորության մարդուն, որ նշանաբանում է` «Ավելի, էլ ավելի զորություն»:
    Առաջնորդապաշտ եմ ես, ասել է` հնազանդվելով Ազգիս կամքին, գիտեմ հնազանդել նաև Ազգիս ճշմարիտ առաջնորդին, որ կրողն ու ուսուցիչն է ազգային բարոյականի:
    Հավատարիմ ներազգային բարոյականին ես ձգտում եմ արմատախիլ անել ներքին պառակտման ախտը, և ինձ հարազատ են այն բոլոր բարձր է եսակենտրոն ու հատվածական շահերից:
    Ուր էլ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ինչ քաղաքական ու կրոնական գաղափարներ էլ դավանեմ, ես կմնամ հպատակն ու մարտիկն իմ Ազգի:
    Հայաստանից դուրս` օտարության մեջ, նյութական ինչ վիճակում էլ որ լինեմ, չեմ նա` իբրև անդարձ տարագիր ու կպահեմ իմ սրբազան ուխտը` դարձ դեպի Եկիր:
    Իբրև ճշմարիտ Ազգապաշտ, ես իմ Ազգը սիրում եմ անհատականությունս ամբողջ ուժով` մտքիս, զգացումիս և կամքիս բովանդակ զորությամբ:
    Ինձանում առկա է ցեղային հպարտության զգացումը, որն իր սերունդն առնում է այն ամենից, ինչ որ գեղեցիկ է, վսեմ ու հերոսական Հայրենի պատմության մեջ:
    Ինձ համար Ազգի արժեքներն ու բարոյականը իմաստ ունեն, եթե ես կրում եմ դրանք իմ մեջ, ապրում դրանցով` ապահովելով մտքիս, խոսքիս ու գործիս ներդաշնակությունը:
    Գիտակցելով, որ մեր անցյալը, ներկան ու ապագան մի անքակտելի ամբողջություն են, ես ձգտում եմ ապրել` անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով և առօրյա անդուլ պայքարով, միաժամանակ:
    Ինձ համար նվիրական է այն ամեն - ազգային հայկականը, որ առկա է Հայոց պատմության ողջ ընթացքում:
    Ես խորշում եմ այն բոլոր վարդապետություններից և հոսանքներից, որոնց գաղափարաբանությունը կամ գործունեությունը ուղղված է, առհասարակ, «Ազգ» երևույթի ու, մասնավորապես, Հայ ազգի դեմ:
    Պարտվողականությունը ես հակադրում եմ հաղթական Ոգին, կրավորական տառապանքին` ներգործուն պայքարը, սարսափի հոգեբանությունը`մեռնելու կամքը, լալկանությանը` արիադավանությունը, մտքի անիշխանականությունը` ազգային մտածումը, կրոնական անդենականությունը` երկրավոր հայրենապաշտությունը, դասակարգային և հարանվանական եսականությանը` ներցեղային բարոյականը:
    Որպես արիադավան, ինքս արիանալու և ազգակցիս արիացնելու պարտավորություն ունեմ ես` նշանաբանելով. «Արիացիր, արիացրու»:
    Ինձ չի սարսափեցնում միջավայրի այլասերիչ ազդեցությունը, քանզի այն անզոր է ուծացնել, եթե ես ապրում եմ ազգորեն` Ազգի կյանքով և ազգի համար:
    Փառահեղ նախնիներիս մեծությանը հետամուտ` ես պատկառում եմ իմ Ազգից և աշխատում ամենուր արժանավորապես ներկայացնել նրան:
    Գիտակցելով, որ նաև իմ ձեռքում է գալիք սերունդների ճակատագիրը, ես ինքնավատնում իմեջ ազատ չեմ ու քաջառողջ լինելու պարտականություն ունեմ` առաջնորդվելով «Առողջ հոգին, առողջ մարմնում սկզբունքով»:
    Ես լավատես եմ և խորապես հավատում եմ իմ գործին. նոր ուխտակից գտնել` ահա մի գործ, որի մեջ ես հոգնել չգիտեմ:
    Իմ քարոզչությունը, առավելապես անձնական օրինակի քարոզչություն է: Համոզված իմ դավանանքի ճշմարտության մեջ` ես ձգտում եմ խոսել այնպես, որ իմ ձայնի մեջ ունկնդիրները Ազգի ձայնը լսել:
    Քիչ եմ խոսում ես, որովհետև գործի մարդ եմ. Խոսում եմ միայն ուսանելու և ուսուցանելու համար, իսկ ուսանում- ուսուցանում եմ` գործելու համար:
    Ազգիս հզորությունը հաղթանակին նախանձախնդիր` աշխատում եմ գիտության զինանոցից առնել իմ կռվի զենքերը, չմոռանալով նաև, որ մարդս ինքն է իր առաջին զենքը:
    Ես գիտության, արվեստի կամ արհեստի ընդամենը մշակ չեմ, այլ` դրանք իմ Ազգին ծառայեցնելու ձգտող անխոնջ մարտիկ:
    Ազգիս արարչահաղորդ Կամքը-ահա գերագույն հեղինակությունն ինձ համար:
    -Կամենում եմ հաղթել և հարատևել,- իր վճիռն է հայտնում Ազգը:
    -Այո, դու պիտի հաղթես և հավերժես, ես քեզ հետ եմ ու հնազանդ քեզ, եղիցի քո Կամքը,- վճռաբար ասում ես:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեռնցի (17.01.2010)

  7. #395
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում


    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  8. #396
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գիտեի՝ մեր լեզուն հայերենն ա: Փաստորեն, իրոք պետք է պարզել՝ ով ենք մենք իրականում:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. #397
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գիտեի՝ մեր լեզուն հայերենն ա: Փաստորեն, իրոք պետք է պարզել՝ ով ենք մենք իրականում:
    Աստղ ջան դե ինչ եք խորացել, տղերք են, երևի հայկական ֆոնտ չեն ունցել, կամ կոնկրետ ռուսախոս հայերի համար են սարքել:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  10. #398
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Հայաստան, երկիր դրախտավայր,
    Դու մարդկայնո ցեղիս օրրան,
    Դու և բնիկ իմ Հայրենիք,
    Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՜ն։

    Ի վեհ անհունդ սիրտ իմ, ո՜հ, հույժ
    Ոգևորի ի նոր խրախույս,
    Եվ անձկայրյաց ի քեզ հուսամ,
    Ի քեզ, ի քեզ, հույս իմ միայն,
    Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայսատա՜ն։

    Հայաստա'ն, անո՛ւն փարելի,
    Ի քեզ հանգիստ Նոյան տապան,
    Եգիտ և քև ապրեցավ Նոյ,
    Հայաստա՛ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

    Գետք քաջառաջք ադենաբուղխ
    Զհողդ բարի առնեն հուռթի,
    Քև ապրիմ ես, քև միշտ ցնծամ,
    Քև, քև պանծամ, փառք իմ միայն։
    Հայաստա՚ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

    Հայաստան, ծնող դյուցազանց
    Եվ հրաշալյաց հանդիսարան.
    Քո զեփյուռին քաղցր և շնչյուն,
    Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

    Հայկ, Արմենակ, Արամ, Տիգրան
    Տրդատ, Սմբատ, Վարդան, Վահան,
    Զոր շնչեցին և զորացան,
    Զքեզ հիշեմ, զքեզ սիրեմ,
    Զքեզ, զքեզ, սեր իմ միայն
    Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։
    խոսք` Հ.ՄԻՐԶԱ-ՎԱՆԱՆԴԵՑՈՒ, Երաժշտ.` Գ. ԵՐԱՆՅԱՆԻ

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  11. #399
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    ՄԵՆՔ
    Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
    Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։
    Պարզապէս մենք էլ պիտի ընդունենք‚
    Որ մենք‚ միայն մենք Արարատ ունենք‚
    Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
    Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։
    Պարզապէս Դաւիթն այստեղ է կռուել։
    Պարզապէս Նարեկն այստեղ է գրուել։
    Պարզապէս գիտենք ժայռից վանք կերտել‚
    Քարից շինել ձուկ, եւ թռչուն՝ կաւից‚
    Ուսուցման համար եւ աշակերտել
    Գեղեցկի՛ն‚
    Բարու՛ն‚
    Վսեմի՛ն‚
    Լաւի˜ն…
    Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
    Մենք մեզ ոչ մէկից չենք գերադասում
    Պարզապէս մեր բախտն ուրիշ է եղել‚
    Պարզապէս շատ ենք մենք արիւն հեղել:
    Պարզապէս մենք մեր դարաւոր կեանքում‚
    Երբ եղել ենք շատ
    Ու եղել կանգուն‚
    Դարձեալ չենք ճնշել մէկ ուրիշ ազգի‚
    Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
    Եթե գերել ենք՝
    Լոկ մեր գրքերով.
    Եթե տիրել ենք՝
    Լոկ մեր ձիրքերով…
    Պարզապէս մահն է մեզ սիրահարուել‚
    Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրուել։
    Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
    Ուր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
    Ջանացել ենք մենք ամէնքի համար:
    Շինել ենք կամուրջ‚
    Կապել ենք կամար‚
    Ամեն տեղ հերկել‚
    Հասցըրել բերքեր‚
    Ամենքին տուել միտք‚ առած‚ երգեր՝
    Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից‚-
    Ամեն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
    Մեր հոգուց՝ մասունք‚
    Եւ նշխար՝ սրտից…
    Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչւում ենք հայ,
    Գիտենք դեռ չանցած վէրքերից տնքալ‚
    Բայց նոր խնդութեամբ ցնծալ ու հրճուել:
    Գիտենք թշնամու կողը մխրճուել
    Ու բարեկամին դառնալ աջակից:
    Դուրս գալ մեզ արուած բարութեան տակից՝
    Մէկի փոխարեն տասն հատուցելով…
    Յօգուտ արդարի եւ արեգակի
    Գիտենք քուէարկել մեր կեանքով նաեւ…
    Բայց թէ կամենան մեզ բռնի վառել,
    Մենք գիտենք մխալ եւ կրակ մարել:
    Իսկ եթէ պէտք է խաւարը ցրել՝
    Գիտենք մոխրանալ որպէս վառ կերոն.
    Եւ գիտենք նաեւ մեզ կրքոտ սիրել‚
    Բայց ուրիշներին միշտ էլ յարգելով…
    Մենք մեզ ոչ մէկից չենք գերադասում‚
    Բայց մեզ էլ գիտենք -
    Մեզ հայ են ասում։
    Եւ ինչո՞ւ պիտի չհպարտանանք…
    Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ շատանա˜նք։

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  12. #400
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ
    (հատված)

    Աքսորը միայն բռնի չի լինում,
    այլև կամովին,
    ...
    Օտարության մեջ ազատ լինելը ա՜յլ գերություն է,
    և տան մեջ նույնիսկ գերի լինելը` ա՜յլ ազատություն:
    Իսկ տունն էլ տո՛ւն չէ, այլ հայրենի՜ք է,
    և ի՜նչ հայրենիք.
    գայլի երախից ձեռքերով խլված մի Դավիթ մանուկ,
    երկնաքարի ակռայից պրծած-ողանդամ մի սերմ...
    Եվ ո՞վ կգտնի, որտե՞ղ կգտնի
    այսպիսի մեկ այլ երկրորդ հայրենիք
    և ի՜նչ հայրենիք

    Թերևս աշխարհում ո՛չ մի հայրենիք
    մե՜ծ ու վիթխարի, զորե՜ղ ու կարող ո՛չ մի հայրենիք
    յուրայինների սրտում ու հոգում չի հարուցանում
    այնքա՜ն սեր անանց ու կարո՜տ այնքան,
    որքան այս մի բուռ - բռում սեղմվծ երկիրը Հայոց.
    ո՛չ ոք աշխարհում իր հայրոնիքով մեծ ու մեծանուն
    չի հպարտանում այնպիսի մանո՜ւկ միամտությամբ,
    այնքա՛ն ինքնամոռ և անվերապա՜հ,
    ինչքան որ սրանք.
    ո՛չ ոք աշխարհում իր հայրենիքը չի տենչում այնպես,
    ինչպես որ սրանք.
    և չի հավաում այնպիսի մանո՜ւկ միամտությամբ,
    ինչպես որ սրանք.
    և չի դողդողում նրա այսօրվա ու վաղվա վրա,
    ինչպես որ Սրա
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեռնցի (19.01.2010)

  14. #401
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստան, երկիր դրախտավայր,
    Դու մարդկայնո ցեղիս օրրան,
    Դու և բնիկ իմ Հայրենիք,
    Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՜ն։

    Ի վեհ անհունդ սիրտ իմ, ո՜հ, հույժ
    Ոգևորի ի նոր խրախույս,
    Եվ անձկայրյաց ի քեզ հուսամ,
    Ի քեզ, ի քեզ, հույս իմ միայն,
    Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայսատա՜ն։

    Հայաստա'ն, անո՛ւն փարելի,
    Ի քեզ հանգիստ Նոյան տապան,
    Եգիտ և քև ապրեցավ Նոյ,
    Հայաստա՛ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

    Գետք քաջառաջք ադենաբուղխ
    Զհողդ բարի առնեն հուռթի,
    Քև ապրիմ ես, քև միշտ ցնծամ,
    Քև, քև պանծամ, փառք իմ միայն։
    Հայաստա՚ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

    Հայաստան, ծնող դյուցազանց
    Եվ հրաշալյաց հանդիսարան.
    Քո զեփյուռին քաղցր և շնչյուն,
    Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

    Հայկ, Արմենակ, Արամ, Տիգրան
    Տրդատ, Սմբատ, Վարդան, Վահան,
    Զոր շնչեցին և զորացան,
    Զքեզ հիշեմ, զքեզ սիրեմ,
    Զքեզ, զքեզ, սեր իմ միայն
    Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն։
    խոսք` Հ.ՄԻՐԶԱ-ՎԱՆԱՆԴԵՑՈՒ, Երաժշտ.` Գ. ԵՐԱՆՅԱՆԻ

    Կներեք ես թեման ամբողջությամբ չեմ կարդացել, միգուցե կրկնվեմ, բայց ամեն դեպքում կցանկանայի գրել: Ո՞վ ենք մենք իրականում, ոչ մենք իրականում այն ազգը չենք, որ ցույց են տալիս Հայլուրով, մենք բնավ բարգավաճող ու վագրի քայլերով առաջ ընթացող ազգ չենք: Մեր ՝ ինչպես շատերը իրենց լոզունգն են սարքել, ու տեղի-անտեղի բարձրաձայնում են արիացի, ամենալավը լինելը, մեզ ոչինչ չի տալիս, քանի որ այնքան ենք դեգրադացվել Մարդ հասկացությունից՝ մեր պահվածքով ու ապրելակերպով, որ անգամ համեմատելի չենք ամենացածր բանականություն ունեցով որևէ էակի հետ: Ինձ համար բնավ կարևոր չի, թե ով ենք եղել իրականում, որտեղից ենք գալիս, եթե ես չափազանց հստակ տեսնում եմ մեր ներկան. ես տեսնում եմ անճարությունից կամրջից նետվող հորը, ով չի կարողանում իր երեխայի քաղցը հագեցնել, ես տեսնում եմ ամենինչից զզված, հիասթափված ու երկիրը մի ձև լքող Քաղաքացի, ես տեսնում եմ Համալսարանի Սև շենքում սովորող հաբրգած պապաների լկստված տղաների ավտոմեքենաները, որոնց գինը ամենաքիչը իմ խղճուկ հայրենքի մեկ տարվա բյուջեն արժի: Ես տեսա հույս, ելք, ես տեսա ոտքի կանգնաց, վրանաքաղաք ստեղծած, պայքարող ու հպարտ ժողովուրդ, բայց տեսա հինգ հազար դրամով ծախվող ու առնող մարդկային տականքի: Ես տեսնում եմ, ով ենք մենք իրականում, ինձ դա է հետաքրքրում, կյանքս չեմ ուզում ապրել անցյալը տեսնելով, ես լավը տեսնելու կարիք ներկա պահին ունեմ, բայց ոչ մի ձև չի ստացվում: Իսկ ոմանք շարունակում են մտորել, թե ով ենք մենք եղել անցյալում…
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (20.01.2010)

  16. #402
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Սակայն հայ դեռ կա՜ր,
    և հայե՛ր կային:
    Կար աքսորյալի մի քայլ երերուն,
    կար սովագարի աչք անմարդկային,
    և անապատ կար`
    տա՜ք,
    իբրև ապտակ:
    Կար սողք ու թռիչք համաճարակի,
    բայց և կար կամքի մի կենտ արագիլ,
    որ փլատակվող երկինքների տակ
    ու մշտաբորբոք անշեջ կրակի
    շեկ շեղջի վրա կանգնած էր արդեն
    ո՛չ թե մեկ ոտքով,
    այլ երկո՛ւ ոտքով...
    Կար եռամատնյա մի խաչակնքում
    և եռամասնյա մի մեծ նպատակ,
    որ պիտի սրանք դեռ կատարեին:

    Նախ`
    կատարեցին միակ կարելին.
    թրի-սրի դեմ,
    հրի դեմ, ջրի,
    հրանոթի դեմ ու գնդացըրի,
    երեկվա նման ու վաղվա նման
    մարտնչում էին առկա-ատամով,
    կռվում կրունկով,
    թաթով ու ծունկով`
    Վանում, Ուրֆայում, Մուսայի վրա,
    Գարահիսարի կիսավեր բերդում...
    ...անխուսափ մահվան կարմիր սգերթում,-
    անհայտ-անվանի սրբազա՜ն խենթեր,
    որ մահվան շնչից չտատանվեցին
    և… դրոշակո՛վ չպատանվեցին,
    այլ լոկ հեռվահաս ու բազմադարյան
    իրենց ծփացող ծիրանի արյամբ…

    Եվ կատարեցին կիսակարելին.
    ահի՜-մահի դեմ,
    հովի-սովի դեմ,
    արնահոսի դեմ
    ու բարբարոսի`
    ջուրն էին նետում իրենք թե՛ իրենց,
    թե՛ իրենց որդոց,
    թույն տալիս իրենց սիրասուն կանանց
    և աղջիկներին,
    սպանում մորը,
    սպանում հորը
    և… խելագարվո՜ւմ,
    և... խելագարվո՜ւմ,-
    արդեն կրկնակի՛ սրբազան խենթեր,
    որ զորեղ էին, ո՛չ ամենազո՜ր`
    այլևըս անհաղթ ու անպարտելի,
    այլևըս հաղթած ոսոխին, աստծուն…

    Կատարում էին և… անկարելին.
    այսքանից հետո չէի՜ն մահանում`
    պահվելով իրենց հարազատների դիակների տակ,
    ապաստանելով ոչ երկոտանի, այլ չորքոտանի
    գազանի որջում,
    ապաստանելով այն միա՜կ աստծուն,
    որ դեռ չէր ժխտված
    և որ կոչվում էր ինչպես Պատահմունք,
    այնպես էլ Դիպված...
    Ապաստանելով, վերջապես, նաև... կանանց տարազին:

    Եվ առյուծաձև-արջակոխ լաճեր,
    ճետեր արծվաձագ
    ու մանչեր կորյուն,
    որ ծնվել էին կարծես գլխարկով,
    հիմա` զինազուրկ և ունայնաձեռ,
    հիմա` նշանված կնիքով մահվան,
    այլևս ուժաթափ,
    նաև ուշաթափ`
    լաչա՜կ կապեցին իրենց գլխներին
    և խառնվեցին թափորին կանանց,
    որպեսզի գուցե հաջողեն փրկվել:

    Կարծես գլխարկո՜վ ծնված մայրերից`
    լաչակը հիմա այս խակ այրերի
    գլուխն էր այրում առավել գուցե,
    քան թե շիկացած թասն այն պղնձե,
    որ դրվեց գլխին իրենց հայրերի`
    լաչակի տակից փայլակ արձակող աչքի դեմ իրենց:

    Եվ շրջազգեստը կպչում էր նրանց`
    թերևս ավելի խենեշ ձևերով,
    քան առևանգիչ վաչկատուների բազուկները պիղծ
    իրենց մայրերի կողին սուրբխորան
    և քույրիկների երկգմբեթ վանքին:
    Եվ այս ամենը`
    լաչակի տակից շանթեր արձակող իրենց աչքի դեմ…

    Եվ ճողոպրեց, փրկվեց մազապուրծ`
    ո՛չ մի ակնթարթ նա չմոռացավ
    ու երբևիցե չի՜ մոռանալու
    իր կրած անլուր անպատվությունը
    և անպատմելի ողջ պատմությունը
    յուրայնոց ու յուր…

    Եվ ասում եմ ձեզ`
    մարգարեի պես.
    -Օ՜, կնատարազ այրերի ոխի՛ց վախեցեք կյանքում
    և սարսափեցեք նրանց վրեժի՜ց անբեկանելի:
    Եվ ո՜ւր էլ լինեն այդ կնատարազ այրերի որդիք,
    ինչքա՜ն էլ լինեն իրարից բաժան, իրար անճանաչ`
    նրանց էլ հաշվեք հատո՛ւկ զորագունդ,
    և նրանց շնչից դեռ օդը պիտի լցվի սարսուռով,
    ու հողն ունենա երկրաշարժային գլխապտույտներ…
    Օ՜, կնատարազ այրերի քենի՛ց դողացեք անվերջ
    և սահմռկեցեք վրեժի՜ց նրանց,
    որ սրբազան է այն շարժումի պես,
    ինչ երդում տվող աջն է կատարում
    կրծքի ձախ կողմին` սրտին դրվելիս…
    -Ուխտըդ ուխտակա՜ն, ո՜վ սրբազան խենթ,
    Ուղտըդ ուխտակա՜ն…

    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (19.01.2010), Լեռնցի (19.01.2010)

  18. #403
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում _Nanuk_-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք ես թեման ամբողջությամբ չեմ կարդացել, միգուցե կրկնվեմ, բայց ամեն դեպքում կցանկանայի գրել: Ո՞վ ենք մենք իրականում, ոչ մենք իրականում այն ազգը չենք, որ ցույց են տալիս Հայլուրով, մենք բնավ բարգավաճող ու վագրի քայլերով առաջ ընթացող ազգ չենք: Մեր ՝ ինչպես շատերը իրենց լոզունգն են սարքել, ու տեղի-անտեղի բարձրաձայնում են արիացի, ամենալավը լինելը, մեզ ոչինչ չի տալիս, քանի որ այնքան ենք դեգրադացվել Մարդ հասկացությունից՝ մեր պահվածքով ու ապրելակերպով, որ անգամ համեմատելի չենք ամենացածր բանականություն ունեցով որևէ էակի հետ: Ինձ համար բնավ կարևոր չի, թե ով ենք եղել իրականում, որտեղից ենք գալիս, եթե ես չափազանց հստակ տեսնում եմ մեր ներկան. ես տեսնում եմ անճարությունից կամրջից նետվող հորը, ով չի կարողանում իր երեխայի քաղցը հագեցնել, ես տեսնում եմ ամենինչից զզված, հիասթափված ու երկիրը մի ձև լքող Քաղաքացի, ես տեսնում եմ Համալսարանի Սև շենքում սովորող հաբրգած պապաների լկստված տղաների ավտոմեքենաները, որոնց գինը ամենաքիչը իմ խղճուկ հայրենքի մեկ տարվա բյուջեն արժի: Ես տեսա հույս, ելք, ես տեսա ոտքի կանգնաց, վրանաքաղաք ստեղծած, պայքարող ու հպարտ ժողովուրդ, բայց տեսա հինգ հազար դրամով ծախվող ու առնող մարդկային տականքի: Ես տեսնում եմ, ով ենք մենք իրականում, ինձ դա է հետաքրքրում, կյանքս չեմ ուզում ապրել անցյալը տեսնելով, ես լավը տեսնելու կարիք ներկա պահին ունեմ, բայց ոչ մի ձև չի ստացվում: Իսկ ոմանք շարունակում են մտորել, թե ով ենք մենք եղել անցյալում…
    Հայերիս համար 1 խնդիրն է` ինքնաճանաչողությունը:
    Դու պատկերացրու մի պրոֆեսոր ավտովթարից կորցնում է հիշողությունը: Հը...մ...
    Միմիայն այս ուղղությամբ պետք է կատարվեն քայլեր: Ինքնաճանաչողություն: Մեր ացյալը, մեր մշակույթը, մեր տարազները, մեր նիստուկացը. Բարոյականությունը պետք է հիշենք, ճանաչենք, իսկ հետո.... հետո վստահ եղեք, կտեսնեք այն դրախտը, որի մասին խոսում են մեր գրքերը:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  19. #404
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Եվ այն ժամանակ, երե՛կ տակավին,
    ո՞ւր էր աշխարհը և ի՞նչ էր անում,
    ո՞ւր էր ականջը հանուր մարդկության,
    որր չանսաց, օ ո՛չ, չուզեցա՜վ լսել
    մի ամբողջ ազգի կանչը կաղկանձուն.
    -Կոչեմ ապրողա՜ց…

    Եվ այն ժամանակ, երե՛կ տակավին
    ո՞ւր էր աշխարհը և ի՞նչ էր անում,
    ո՞ւր էր օրենքը հանուր մարդկության,
    որ հանցապարտին չմահապարտեց…

    Նա հանցապարտին չմահապարտեց
    և դրանով բրդեց մի ապուր,
    որ 20 տարի անցնելուց հետո
    հենց ինքը խռթեց ամբողջ 10 տարի:

    Եվ ասում եմ ձեզ`
    ուշացածի պես.
    -Մե՜ր, նա՛խ մեր, լո՛կ մեր ապրածը հետո
    վերապրեց ինքը աշխարհը համայն`
    երբՎիլհելմ Հաջին Հիտլերին ծնեց,
    և Թալեաթը ծնեց Հեբբելսին.
    երբ չեթեն իրեն էսէս անվանեց,
    և ենիչերին կոչվեց գեստապո,
    շեհիդն ու միլլին` պատերազմ տոտալ,
    Նոր կարգ` հիքմեթի հոքյումեթը հին,
    հագգ դին ասվածը` նորակոչ նացիզմ,
    և ցեղը` ռասսա,
    ժոյն թուրքը` ֆաշիստ…

    Եվ ասում եմ ձեզ`
    ուշացածի պես,
    կրկնում եմ նորից,
    որ կրկնեք և դուք.
    -Հին Չանկըրըից իր սկիզբն առավ Բուխենվալդը նոր,
    Օսվենցիմների սկիզբը դրվեց Դեր-Զորում միայն,
    Մայդանեկները Զիարեթներում հիմնադրվեցին,
    Դախաուները` Էնկյուրիներում, Ռաքքայում, Բաբում…

    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (19.01.2010), Լեռնցի (19.01.2010)

  21. #405
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեր ականջները`
    յուրաքանչյուրը մի զանգակատուն,
    լցված են ցայսօր կաղկանձ-կռոցով,
    քրքիջով խենեշ,
    լացով ու կոծով,
    ճիչով օգնության,
    վրեժի գոչով,
    որ ասղընտում են թմբկաթաղանթը մեր ականջների:
    Ու մեր աչքերի ցանցամաշկը խեղճ
    իր մեջ է ցայսօր վանդակած պահում
    ա՛յն պատկերները անպատկերելի,
    որ կրկնվելով նորացան էլի
    20-25-30 տարի անցնելուց հետո`
    լեհերի հողում,
    ռուսական բազում քաղաքների մեջ
    ու պատերի տակ Հիրոսիմայի...

    Կրտսերը դատվե՜ց
    և (ողջ աշխարհն է վերստին գոչում),
    դեռ պիտի՛ դատվի այսօր ու վաղը.
    սպանությանը վաղեմիության ժամկետ չի կպչում,
    ինչպես չի կպչում ներկը կրակին:
    Կրտսերը դատվե՜ց
    ու դեռ կդատվի՜,
    մինչդեռ ավա՜գը… ճանաչվեց անպարտ,
    մինչդեռ ավա՜գը... քայլում է հպարտ`
    այլևըս մաքո՜ւր, օսլայվա՜ծ, կոկի՜կ,
    երեսին ժպի՜տ` դիմա՛կ չհանվող,
    և ձեռքն է մեկնում ու ձեռք է սեղմում:
    Ու ես չեմ կարող կամա՜ց չգոչել.
    սեղմելուց առաջ դուք ստուգեցեք
    նրանց ձեռքե՜րը:
    Դուք ստուգեցեք նրանց ձեռքե՜րը
    և… հիմա՛ նույնիսկ,
    կես հարյուրամյա՜կ անցնելուց հետո,
    նրանց խնամված եղունգների տակ
    դարձյա՛լ կտեսնեք... լերդացած արյո՜ւն…

    Մի՛ նայեք նրանց այս կոկոզավիզ-գոռոզ քայլվածքին:
    Ինչքան էլ նրանք առաչոք քայլեն քթները տնկած`
    գլխահակ են միշտ նրանք մեր հանդեպ,
    ինչպես անպտուղ-փչակված ուռին` կենարար ջրի…
    Ու եթե նրանք
    քայլում են այսպես փքված-բարձրավիզ`
    լոկ ա՛յն պատճառով,
    որ խուսափում են մեր հայացքներին գեթ հանդիպելուց...
    Մեր ազգանունից` այս «յան»-ից միայն,
    պիտի՛ որ նրանք սոսկան առավել,
    քան թե Մակբեթը Դունկանի շուքից…
    Այլևըս նրանց կանայք միգուցե
    իրենց երեսին չարսավ չեն գցում,
    բայց տղամարդկանց երեսն ու դեմքը
    պիտի՛ որ ընդմիշտ չարսավված մնա`
    ամոթի՜ անմաշ և անպոկելի տաք սարդոստայնով
    և զարհուրանքի՛, և զարհուրանքի՜ ցանցով գունաթափ…
    Ու եթե հիմա ե՛ս չասեմ, ապա մեռելներն անթաղ
    պիտի հաստատեն իրենց սուր ճիչո՜վ,
    որ թռչուն-գազան որքան էլ կտցեն-գիշատեն իրենց`
    մեռելներն անթաղ մսակալվում են կրկին ու կրկին
    և ամեն գիշեր սուսուփուս մտնում
    պաղ մարդասպանի անկողինը տաք`
    պառկելով նրա ու կնոջ միջև…

    Որքան էլ դիերն արյունաքամվեն`
    հողն իրենց արյամբ արծնապատելով,
    ամեն առավոտ, դարձյա՜լ ու կրկի՜ն,
    իրենց արյունը խառնում են նրանք
    ու պիտի խառնեն, դարձյա՛լ ու կրկի՜ն,
    արյունահեղի և իր լակոտի
    ըմպելիք սուրճին կամ օշարակին…

    Բյուր մեռելների անխուփ աչքերն են նրանց հետևում`
    ա՜յն արևի պես, որ պոկ չի գալիս
    իրեն նայողի հայացքից մթնած:
    Եվ բաց մնացած միլիոն աչքերի մեռելափայլը`
    իբրև ածելի՜,
    մահվան ահռելի իր երթևեկն է անվերջ կատարում
    սրանց ինքնագոհ երեսի վրա, որ օճառվում է
    կտրված գլխի արյամբ համակված գիսակ-վրձինով
    ու լվացվում է լեղի և աղի արցունքով միայն...

    Եվ նահատակված-լլկված կույսերի, հարսների, կանանց
    էլեկտրահաղորդ անփուտ մազերը, ինքնահյուսվելով,
    դարձել-դառնում են ու դառնա՜ն պիտի
    փափուկ-մետաքսե մի գիշերանոց`
    նրանց դուստրերի,
    նրանց հարսների
    ու կանանց համար-
    մի գիշերանո՜ց,
    որ իրականում այրող ու վառող զսպաշապիկ է…

    Հրաշքով փրկված,
    աշխարհեաշխարհ զարկված որբերի ողբը ողորմուկ
    և այրիների անեծքը անծուխ,
    որ բռնի կլլված զսպանակի պես թռչում անդրադարձ,
    բայց չհասնելով ո՜չ սատանային և ո՜չ էլ աստծուն`
    վերադառնում է զսպանակաթափ,-
    վերադառնալով բնակվում է նա
    այս անգամ արդեն նրա՛նց տներում,
    ովքեր հատեցին ջիղը այրության
    և այրիության գիրը տպեցին
    ճակատի վրա մի ո՜ղջ աշխարհի.
    բնակվում այնտեղ` ալլահի տեղակ,
    վարձք ու օրհնության տեղը գրավում`
    նրանց տներից դուրս վռնդելով
    եղած ու չեղած ջիներին բարի,
    ծղրդին անգամ,
    ճռիկին նաև...

    Կապված ենք, այսպե՛ս, կապված ենք իրար`
    ո՛չ սիամական երկվորյակի պես,
    այլ իբրև երկու խեղճ տաժանակի՜ր.
    մենք` մեր ցավերի ծանրությամբ տանջող
    ու մեր հատուցման արդար պահանջով,
    իսկ նրանք` իրենց ամոթով (գուցե՛),
    իսկ նրանք իրենց սոսկումով (հաստա՜տ):
    Կապված ենք, այսպե՜ս, կապված ենք ամուր
    ու չե՛նք բաժանվում ու չե՛նք բաժանվի,
    մինչև կաթ թափած, ո՛չ, արյո՜ւն թափած
    կատուն պատժվի ա՛յն վագրի նման,
    որ Պոտըսդամում պատիժն իր կրեց
    առավել արդար և ծանր ավելի,
    քան Նյուրնբերգի ահեղ ատյանում...

    Եվ դարերն անգամ չեն տա թողություն,
    թե՛ բոլոր նրանց, ովքեր զրկեցին,
    թե՛ բոլոր նրանց, ովքեր լքեցին:

    Սրա՜նք ու նրա՛նք…
    Նրա՛նք ու սրա՜նք
    աշխարն այս անմեղ դարձըրին մի մոմ
    և կրակ տվին... երկո՜ւ ծայրերից:
    Եվ այրվում է նա, դարեր շարունակ,
    այրվում-կարճանում երկո՜ւ ծայրերից...
    Իսկ ժողովուրդը` ծայրերի մեջտեղ,
    երկու կրակի սղվող արանքում,
    և քանի՜ անգամ գոչեց սրտդողած
    ու քանի՞ անգամ դեռ պիտի գոչե.
    -Կոչեմ ապրողա՜ց,
    ապրողա՜ց կոչեմ…
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (19.01.2010)

Էջ 27 55-ից ԱռաջինԱռաջին ... 1723242526272829303137 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է իրականում Nanik-ը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 03.08.2015, 01:10
  2. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  3. Ո՞վ է մարդն իրականում
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 128
    Վերջինը: 10.03.2011, 12:49
  4. Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 01.12.2010, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •