Չուկ ջան, բոլոր երաժշտավոճերը, որոնք դու թվարկել ես ոչ մի կապ չունեն ազգայինի պահպանման կամ չպահպանման հետ: Ջազը, ռոքը, փոփը, ռեփը, սրանք ոճեր են, որոնք իրեց գոյությամբ ոչ մի վնաս չեն կարող հասցնել հայ ազգային մշակույթին, բայց այս ոճերում նույնպես, միջակությունների համար չպետք է տեղ լինի: Առայժմ հայկական ռեփը ողողված է միայն միջակություններով:
Չուկ ջան, խոսքս բացառապես ռաբիս ոճի մասին է: Այս ոճն է, որ իրավունք չունի գոյություն ունենալու, ծայրահեղ դեպքում փոքր տոկոսներով: Հենց նույն սպիտակցի Հայկոն: Իր ալբոմներում սպիտակցին անդրադառնում է նաեւ հայ գուսաններին, ազգագրական երգերին: Այն ինչին ռաբիսները կպնում են, ձեռք է բերում թուրքական հչողություն, ոտքից գլուխ աղավաղվում է ու ազգայինը լրիվ ձուլվում է թուրքականի մեջ: Թաթան հիմնականում ստեղծագործում է 6/8 ոճի մեջ: Թաթա մաթաները 6/8-ը էնքան են աղավաղել, որ հասարակության մեջ տերածվել է այն թյուր կարծիքը, որ սա հայկական ռիթմ չէ, մինչդեռ, ու՞ր էին քոչվոր թուրքերը երբ հայերը 6/8 էին երգում:
Հասկանու՞մ ես ինչ է տեղի ունենում, ստեղծագործելով հայ ազգային հիմքեր ունեցող ոճում, նրանք ամեն ինչ ապականում քաշվում են մի կողմ:
Հնարավոր է շատերի համար միանգամից ասելիքս պարզ չլինի, հետագայում կաշխատեմ ավելի խորությամբ անդրադառնալ:
Էջանիշներ