Ես ձեր կարծիքի հետ համաձայն եմ: Հատկապես դրական ազդեցություն ունենալու հետ կապված ներդրումների աճը և հայ գործարարների համար նոր շուկաների բացումը, սա կարելի է համարել դրական ազդեկներ ՀՀ տնտեսության համար: Համաձայն եմ նաև այն բանի հետ, որ այս դրական հետևանքները չպետք է կենտրոնանան մեկ կամ երկուսի ձեռքում այն պետք է դառնա օգուտ հասարակության ավելի լայն շերտերի համար, հատկապես ՀՀ փոքր և միջին ձեռներեցների համար: Հաջորդ խնդիրը ներքին արտադրության պաշտպանումն է: Նախ նշեմ, որ մենք ունենք մի քանի կենտրոնական արտադրություն և ես կարծում եմ, որ այդ կենսական ոլորտներում, պետք է սահմանափակել թուրքական ներդրողների մուտքը, գոնե ինչ-որ շատ փոքր չափով կարող են մասնակցություն ունենալ, իսկ մնացած ոլորտները կարելի է թողնել ազատ, որը թույլ կտա սահմանել ավելի արդար գին շուկայում տեղի ունեցող առաջարկի և պահանջարկի տատանումներից բխող: Վերջին ասվածը կարելի է համարել պետական քաղաքականության մի մաս և ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը նրա մասին: Հաջորդ խնդիրը գյուղացու և ընդհանրապես գյուղատնտեսության խնդիրն է: Հասկանալի է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը ունի բազմաթիվ խնդիրներ: Մի կողմից այս ոլորտը մեծ փողերի կարիք ունի, մյուս կոմից մրցակցության խնդիր կա: Առանց այն էլ այս ոլորտը ունի գնային խդիրներ: Անմիջական գյուղացին փաստորեն այնքան չի օգտվում որքան միջնորդները և վերջնական վաճառողները, որոնք մեզ նման սպառողներին են վաճառում բավականին բարձր գնով արտադրանք: Այս ոլորտը իմ կարծիքով անհրաժեշտ է ենթարկել հետագա լիբերալացման, այսինքն պետք է թույլ տալ այս ոլորտ ազատ ներդրումների հոսք, ինչու չէ պետական ,կիսապետական և մասնավոր օտարերեկրյա և տեղի կազմակերպությունները պետք է նոր տեխնոլոգիաների ներդրումով առավել բարձր կարգի մրցունակ արտադրանք տան: Այսինքն պետությունը պետք է օժանդակի մասնավոր ներդրողներին: Ինչպես դա անել. առաջին վարկավորման պայմանների վերանայում պետք է արվի, լրացուցիչ խթաններ պետք է ստեղծել և նոր միայն այս ոլորտը բացել Թուրքիայի նման հզոր պետության առջև: Այդ խթանները և օժանդակությունը առաջին հերթին պետք է տալ այն ընկերություններին որոնք բեկումնային լուծումներ են առաջարկում այս ոլորտում: Այստեղ նաև իմ կարծիքով գյուղացիների տեսանկյունից լավ կլինի խոշոր ֆերմերային տնտեսությունների վերականգնումը: Ես համաձայն եմ նաև այն կարծիքի հետ, որ հստակ պետական քաղաքականություն ՀՀ տնտեության պաշտպանության գործում մշակաված չէ: Այդ ծրագիրը ոչ թե պետք է հիմնված լինի զուտ կարծիքների, այլև լուրջ հաշվարկների վրա, որը իհարկե անելը այնքան էլ հեշտ խնդիր չէ:![]()
Sagittarius (17.10.2009)
Վերջին խմբագրող՝ Elmo: 17.10.2009, 11:28:
Բայց իմ կարծիքով սա լուրջ խնդիրա, սակայն ես սա ոչ թե հասկանում եմ շինարարության վրա այլ ընդհանուր: Խնդիրը լրացուցիչ աշխատուժի հոսքն է Հայսատան: Չնայած դա բացառել չի կարելի, բայց էդ, որ գիժ թուրը կգա ստեղ թեկուզ բանվորության հաջորդ օրը կփախնի այստեղից: Խնդիրը նրանւմ է, որ մենք մեր ներսում ունենք լուրջ խնդիր աշխատաշուկայի հետ, որը ևս մեծ պատճառ է հանդիսանում ՀՀ տնտեսության անկման համար:![]()
Վերջին խմբագրող՝ Elmo: 17.10.2009, 11:28:
Ես համաձայն եմ ձեզ հետ այն հարցում, որ մեր մոտ ողջ տնտեսությունը կենտրոնացված է մեկ երկու հոգու ձեռքում: Բայց համենայն դեպս պետք է նշեմ, որ հուսահատությունը դա ամենահեշտ և հայերի ամենասիրած գործն է: Նստեն թախտին ու ասեն ախպեր կօգնի էս մոդելը թե չէ: Նախ անհրաժեշտ է ոչ թե խոսալ այլ գործել: Ողջ աշխարհը հատկապես լուրջ երկրները կատարում են իրենց օգուտների ու կորուստների հաշվարկ: Դա կատարվում է ոչ թե թախտային և կիսահուսահատ պայմաններում այլ լուրջ աշխատանքի միջոցով: Հենց լուրջ մոդելների մշակման միջոցով: Հասկանում եք մի բանա ասել թե Էս տնտեսական կատեգորիան երևի էսքան կլինի, կամ սա սրա վրա էսքան կազդի երևի, ուրիշ բանա ասես այս գործոնը ազդում է այսպես այս չափով: Խնդիրը կայանում է մշակված մոդելի հուսալիության մեջ, որը ապահովելու համար անհրաժեշտ է ոչ թե մոդել գրողներին խանգարեն այլ լուրջ խորհուրդներ տան: Իսկ տնտեսությունը այնպիսի բան է, որ լինելով լրիվ անորոշության կամ մասնակի անորոշության մեջ ինքը գործում է կապ չունի օլիգոպոլիստական տնտեսություն է թո ոչ: Փաստորեն ասածս այն է, որ պետք հեռանալ մոդելը չի գործում գաղափարից և հասկանալ, որ օլիգոպոլացված տնտեսությունում ոչ բոլոր տնտեսական օրենքներն են գործում, իսկ մոդելը թույլ է տալիս տեսնել ինչ չափով և որ գործոնը:![]()
Ռիսկերը շատ մեծ են: Միանշանակ բաց սահմանը ավելի լավ է տնտեսության համար, քան փակը, բայց մերոնց քայլերը այդքան էլ նպատակային չեն, իմ կարծիքով, ու շատ հարցերում մեր արտադրողներին չեն պաշտպանում: Օրինակ, Թուրքիայում մաքսային համակարգը իրենց արտադրողներին հնարավորինս առաջնային տեղ է տալիս, քան ներմուծողներին, այդ առումով մերոնք կքաշվեն, եթե պետությունը չօգնի: Եթե մենք արտահանենք էլ, միայն դեպի Կարս եւ մոտակա տարածքներ, որտեղ պահանջարկը քիչ է ավելի/հետամնաց շրջաններ/: Ներմուծման տեսանկյունից` սենց , թե նենց ներմուծում ենք: Շատ-շատ սկզբնական շրջանում ձեւի համար կարող է բաց սահմանը նպաստել օտարերկրյա ներդրումների ներհոսքին, բայց ներհոսքը ներհոսք, հարց` պատրաստ ենք այդ ներհոսքին, պատրաստ ենք պահել եկող կապիտալը:Քայլեր այս ուղղությամբ պետք է տարվեն, որ մենք Եվրոպայից եկող հնարավորություններին պատրաստ լինենք: Իսկ արտահանման տեսանկյունից, օրինակ ցեմենտը լրիվ մրցակցային ապրանք է: Մեր մոտ փող էլ կա այնտեղ ներդնելու, կապիտալ էլ կարտահոսի:
Ամեն դեպքում սահմանի բացումը տնտեսական տեսանկյունից մեծ հնարավորություններ կարող է տալ, կարեւորը, որ այդ հնարավորությունները չդառնան կորցրված ու հիմա առաջնային մերոնք կենտրոնան տնտեսական լծակները ուժեղացնելու ու տեղական արտադրողին խթանելու:
Վերջին խմբագրող՝ Katka: 17.10.2009, 15:23:
Adriano (18.10.2009)
տնտեսական քաղաքականության մասի՞ն...
ես ընդհանրապես տնտեսական հարցերում սիրում եմ մասնագիտական մոտեցումը,, նույնիսկ մեզ նման ոչ մասնագիտական երկրի պարագայում,, բայց այստեղ այդ մոտեցումը չեմ կարող կիրառել,,,,
կասեմ մասնավորապես ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության մասին,,,,, ես դիպլոմային եմ գրել այդ թեմայով,, և պրակտիկա ունեցել ՀՀ Էկանոմիկայի համապատասխան բաժնում,, և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ Հայաստանում այդպիսի քաղաքականություն ուղղակի ՉԿԱ, համենայն դեպս մարդիկ, որ պետք է զբաղվեին դրանով,, չգիտես ինչով են զբաղված...
իհարկե կա թղթի վրա գրած «քաղաքականություն»,, բայց դա ընդհամենը մի ռեֆերատ է,, որը գրվել է զաչոտ ստանալու համար....
շատ մասնագետներ լուրջ վերլուծութույններ են իրականացնում՝ ինչպիսին պետք է լինի ՀՀ տնտ քաղաքականությունը,, բայց դեռ լսող չկա.....
իսկ ինչ վերաբերում է նրան,, որ թուրքական ապրանքները մեզ էժան գնով չեն հասնի,,, կարծում եմ,, լֆիկները, դոդերը, նեմեցները, ինչպես նաև Սերժը չեն կարողանա թուրք բիզնեսմենի դեմը առնել,, և դեռ ավելին,, վախենամ որ թուրք բիզնեսմենը նույնիսկ նրանց դուրս կնետի մեր շուկայից և կդառնա միակ իշխող գործոնը մեր տնտեսությունում,,,, դա, իհարկե, եթե մեր իշխանությունները շարունակեն տնտեսությանը այսպիսի չարչիական մոտեցում ցուցաբերել,,,
երկրի ներսում իրանց «իմ ախպերս» տնտ. քաղաքականությունը կարողանում ա յոլա տանել,,,, բայց միջազգային տնտ. հարաբերությունների պարագայում այն կարառելի չի
Ոնց որ լուրջ բիզնես թեմայա գնում, դե ուրեմն մի այսպիսի առաջարկ ունեմ և եթե հնարավորություն ունենայի անպայման կանեի, այսպես.
Կարա՞ս Վանա լճից տառեխ բերես Հայաստան, եթե հնարավոր չի մեծ քանակությամբ բերել, դե կարողա պետությունը թույլ չի տալիս, ուրեմն բերում ես և այստեղ բազմացնում ես, մի լավ տեղում մի հատ տարածք ես վերձնում ես, ռեմոնտ ես անում գեղեցիկ դիզայն ես տալիս և այլն հետո ամենակարևորը մի հատ լավ պովռ ես ճարում, կլիենտ ապահովողը պողվռն ա, մինի ռեստորանիդ անունը դնում ես «ՎԱՆԱ ԾՈՎԻ ՏԱՌԵԽԻ ԽՈՐՈՎԱԾ» կամ նման մի բան ու մի հատ հավեսով գովազդ ես անում, իհարկե կարող ես հեռուստացույցով էլ գովազդել, իհարկե ռեստորանումդ միայն ձուկ չի լինելու բայց ինձ թվում է որ Տառեխի խորովածը կարող է հաճախորդ ապահովել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ