User Tag List

Նայել հարցման արդյունքները: Պատրաստ եք արդյո՞ք դառնալ ծնող և պատասխանատվություն վերցնել ձեր երեխայի համար...

Քվեարկողներ
34. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    11 32.35%
  • Ոչ

    3 8.82%
  • դեռ շուտ է

    17 50.00%
  • արդեն ուշ է

    1 2.94%
  • պատրաստ չէի

    2 5.88%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Իսկ դուք պատրա՞ստ եք դառնալ ծնող....

  1. #1
    WORKING CLASS HERO
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2007
    Հասցե
    Այստեղ
    Տարիք
    39
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իսկ դուք պատրա՞ստ եք դառնալ ծնող....

    Գլոբալ հարցը այսպիսին է` պատրաստ եք արդյո՞ք դառնալ ծնող և պատասխանատվություն վերցնել մի մարդու համար, որը պետք է դառնա հասարակության մի մասնիկը.....

    Կոնկրետ հարցեր:
    հարց:1. Արժե արդյո՞ք երեխային բացատրել, թե ինչ են անում մաման ու պապան իրենցը սենյակում գիշերով..... Եթե արժե, ապա որ տարիքում, թե՞ կարծում եք չէ (այսինքն հուսալ, որ ինքը ամեն ինչ ժամանակին կհասկանա) : Ինչպե՞ս են վարվել ձեր ծնողները ձեր հետ:

    հարց:2. Պատկերացրեք` ձեր 7տ. երեխան եկել է ձեր մոտ և հարցնում է` արդյո՞ք Բեն-Լադենը լավ մարդ է թե վատ (ամենապարզ օրինակը): Դուք իրեն կարող եք ասել.
    1.Տղա ջան, նա վատ մարդ է, որովհետև այդքան մարդկանց սպանեց...
    2.Տղա ջան, նա տեսել է, թե ինչպես է թշնամին անողոքաբար սպանում երեխաներին ու բռնաբարում կանանց ու վրեժ է լուծել իր երկրի համար, ինչպես կաներ ցանկացած հայրենասեր...
    Ես երկուսն էլ ճիշտ եմ համարում, բայց դա ես, ու չեմ ուզում, կոպիտ ասած, իմ կարծիքը փաթաթեմ իմ երեխայի վզին:

    3.Կարող եք թողել ինքը ինքնուրույն հասկանա (բայց դե կարողա մի օր հեռուստացույցը միացնեք, տենաք ձեր երեխեն հրացանը ձեռին,երկար բեղերով ու տակն էլ ինչ որ տարօրինակ լեզվով...)

    Ի՞նչ ասես նրան (թե չասես ընդհանրապես), որ նա մեծանա հասարակությանը պիտանի մարդ դառնա , չդառնա մարդասպան կամ նախագահ...
    Վերջին խմբագրող՝ Selene: 21.04.2008, 16:10:
    Լավագույն տղերքը հեռանում են
    Կեխտոտ նասկիներն են նրանց կանչում
    Հայրենիքը բոլորին էլ դատապարտում է
    Իհարկե, եթե դու Նյու-յորքյան հիվանդանոցում չես ծնվել...
    .....hippy w.s (-)

  2. #2
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկ դուք պատրա՞ստ եք դառնալ ծնող....

    Այո:
    Կպատասխանեմ հակիրճ. հոգեբանորեն պատրաստ եմ, բայց դեռ երիտասարդ եմ եվ ուրեմն շուտ է:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  3. #3
    երկրորդ կարգի հիստերիկ chiburgen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2008
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկ դուք պատրա՞ստ եք դառնալ ծնող....

    Պատասխանել եմ այո: Շատ կուզեի/մանավանդ աղջիկ կուզեի ` կյաժ ու մազերն էլ պոչիկ արած/: Բայց Լյովի հետ լիովին համաձայն եմ:
    Իսկ ինչ վերաբերվում ա հարցերին.
    1.կթողնեմ , ինքը կհասկանա:
    2.Կասեմ Բեն-Լադենը էշի տղայա, որ էթումա անմեղ մարկանցա գմփցնում, այլ ոչ թե այն էշի տղեքին ով որ իր ազգին վնասելա:

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկ դուք պատրա՞ստ եք դառնալ ծնող....

    Իմ խորին համոզմամբ, թեմայում բարձրացված հարցերը չափից դուրս շատ են, բազմազան ու ծավալուն՝ մի թեմայի շրջանակներում քննարկելու համար։ Վերոնշալ հարցերին քիչ թե շատ սպառիչ պատասխաններ տալու համար մի ամբողջ կյանքի հայեցակարգ է պետք ներկայացնել։ Համաձայն չե՞ս։
    Հետևաբար կպատասխանեմ միայն առաջին՝ ավելի կոնկրետ հարցերին։

    Մեջբերում Հետաքրքրասեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Գլոբալ հարցը այսպիսին է` պատրաստ եք արդյո՞ք դառնալ ծնող և պատասխանատվություն վերցնել մի մարդու համար, որը պետք է դառնա հասարակության մի մասնիկը.....
    Այո, իմ կարծիքով, պատրաստ եմ։ Թող մեծամտություն չհամարվի, բայց սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մայրության ու համապատասխան պատասխանատվության զգացումը շատ վաղուց ինձ բնորոշ է և տարբեր առիթներով բազմիցս դրոևորվել ու դրսևորվում է։ Ժամանակի առումով էլ, կարծում եմ, ճիշտ ժամանակն է, թեև կուզենայի մի քանի տարի ավելի շուտ կարողանայի ունենալ, բայց դե մի քանի տարի առաջ դեռ ամուսնացած չէի։

    հարց:1. Արժե արդյո՞ք երեխային բացատրել, թե ինչ են անում մաման ու պապան իրենցը սենյակում գիշերով..... Եթե արժե, ապա որ տարիքում, թե՞ կարծում եք չէ (այսինքն հուսալ, որ ինքը ամեն ինչ ժամանակին կհասկանա) : Ինչպե՞ս են վարվել ձեր ծնողները ձեր հետ:
    Արժե բացատրել, բայց դժվար է ասել, թե կոնկրետ որ տարիքում։ Դա երևի կախված է կոնկրետ երեխայից, նրա հետաքրքրասիրության ու ընդհանրապես գիտակցության մակարդակից։ Ամեն դեպքում շատ վաղ հասակում, կարծում եմ, չարժե։ Այդ տարիքում երեխաներին սովորաբար բավարարում են ոչ այնքան մանրամասն, բայց որոշ չափով տեղեկատվություն պարունակող պատասխանները, ինչպես, օրինակ, իմ ծնողներն են տվել ինձ, քրոջս ու եղբորս։ Մենք միշտ իմացել ենք, որ մեզ ոչ թե արագիլն է բերել, կամ ծովից են գտել, ինչպես մեր տարեկից գրեթե բոլոր երեխաներին, այլ որ «մամայի փորից ենք դուրս եկել»։ Թե ոնց, ինչ նախապայմաններով և այլն՝ չգիտեինք, և այդ շրջանում ավելիի պահանջ չունեինք էլ, քանի որ այդ տարիքում այդ պատասխանը բավարարում էր։ Հետո՞ ինչ, որ երբ ուրիշ երեխաների ասում էինք, վրաներս ծիծաղում էին, թե էս ինչեր են խոսում էս գժերը, ո՞նց թե մամայի փորից... , քանի որ իրենք համոզված էին, որ իրենց կամ ծովից են գտել, կամ էլ արագիլն է բերել։ Հիշում եմ՝ ես էլ միշտ մտածում էի՝ լավ, բա էս էրեխեքը հեչ չե՞ն մտածում, թե ո՞նց ա լինում, որ իրենք իրենց ծնողներին նման են լինում արտաքինով, էդ արագիլն ու ծովը էդ պահերը ո՞նց են կազմակերպում... Անտրամաբանակնությունն ինձ համար էնքան ակնհայտ էր, որ չէի պատկերացնում, թե ոնց կարելի է հավատալ նման հեքիաթի, բայց արի ու տես, որ բազմաթիվ սերունդներ էդ հեքիաթի վրա էլ մեծացել են... Բա, այ էդպես չհասկացված էլ ապրում էինք մեր սիրած քաղաքում։
    Ի՞նչ ասես նրան (թե չասես ընդհանրապես), որ նա մեծանա հասարակությանը պիտանի մարդ դառնա , չդառնա մարդասպան կամ նախագահ...
    Սրա մասին մի առանձին գիրք կարելի է գրել, արդեն ասացի, որ չափից դուրս ծավալուն է մի թեմայի համար։ Ո՞նց կարելի է մի քանի նախադասությամբ պատասխանել նման գլոբալ հարցին։ Նույնիսկ չեմ փորձի, քանի որ անիմաստ է։

    Ի դեպ, երեխաների դաստիարակության մասին առանձին թեմա Ակումբում կա։ Եթե հետաքրքրի, կարող եմ գտնել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկ դուք պատրա՞ստ եք դառնալ ծնող....

    Ո՞նց կարելի է մի քանի նախադասությամբ պատասխանել նման գլոբալ հարցին։ Նույնիսկ չեմ փորձի, քանի որ անիմաստ է։
    Ես փորձեմ: Տեսեք ոնց է կարելի (դե ինձ կարելի է, հաստատ, մյուսներին չգիտեմ ):

    Ի՞նչ ասես նրան (թե չասես ընդհանրապես), որ նա մեծանա հասարակությանը պիտանի մարդ դառնա , չդառնա մարդասպան կամ նախագահ...
    Պետք չէ լինելու ու պետք չի ընդհանրապես ամեն հարցով կամ հատուկ ինչ-որ բան ասել երեխային, որ նա սա կամ նա չդառնա: Վստահ եմ (համոզմունք ունեմ ), որ ընտանիքում տիրող մթնոլորտը, շփման առկայությունը և մակարդակը ստեղծում, ավելի ճիշտ դաստիրակում, է անհատ, որի կերպարը, այսպես թե այնպես, արդյունք է այդ մթնոլորտի:

    Պարզ՝ նորմալ ընտանիքում (շփում, փոխըմբռնման մթնոլորտ) երեխան պետք է որ նորմալ մեծանա, ու ոչ մի խնդիր, ավելին, եթե դու, ասենք, կարծում ես, որ մարդասպան լինելը վատ է, վստահ եմ նույնիսկ գիտես ինչու, ապա քո երեխան էլ կիմանա դա, որովհետև այդ վերաբերմունքը լինելու է մթնոլորտում ( ինչ որ էս բառը շատ շեշտվեց, ոնց որ մետեոտիվիի աշխատող լինեմ ):

    [օֆֆտօպ]
    Էսոր առավոտ նույնը ասեցի, բայց դե շատ հետաքրքքրքրասեր ես, հարցում ես բացել:
    [/օֆֆտօպ]

  6. #6
    WORKING CLASS HERO
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2007
    Հասցե
    Այստեղ
    Տարիք
    39
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկ դուք պատրա՞ստ եք դառնալ ծնող....

    Պետք չէ լինելու ու պետք չի ընդհանրապես ամեն հարցով կամ հատուկ ինչ-որ բան ասել երեխային, որ նա սա կամ նա չդառնա:
    Վստահ եմ (համոզմունք ունեմ ), որ ընտանիքում տիրող մթնոլորտը, շփման առկայությունը և մակարդակը ստեղծում, ավելի ճիշտ դաստիրակում, է անհատ, որի կերպարը, այսպես թե այնպես, արդյունք է այդ մթնոլորտի:
    1.Գլո ջան առաջինում ասում ես պետք չի ինչ որ բան ասել:Երկրորդում ասում ես շփման առկայությունը:Անհնարին բան ես ասում:Ինչպես ես պատկերացնում երեխուտ հետ շփվես ու ոչ մի բան խորհուրդ չտաս ինչ էլ լինի մի պիտի կասես:
    Eg.
    --- բարև տղաս ,ոնցես ինչ կա չկա?
    --- հեչ այսօր դպրոցի տղեքի բերանը ջարդեցի, 2 ստացա, տնօրենին իր սենյակից գցեցի :
    Իսկ դու ինչ ես ասում?....
    --- դե լավ գնամ կոտլետին նայեմ ոնց որ վառվումա:

    2.Առաջին մեջբերման մեջ ասում ես որ պետք չի ոչ մի բան ասել բայց առավոտ հարց 1: ի շուրջ ասում էիր թե ինչ գրքեր էին քեզ տվել ձերոնք կարդայիր դրանց վերաբերյալ ու ընդհանրապես ոնց ես հասկացա քեզ լավ էլ ձերոնք բացատրել են ամեն ինչ փոքր վախտ: Բռնվաաաաաար!!!!!!!

    օֆֆ-տոփ
    Ես կտակիս մեջ գրել եմ որ իմ սպանության դեպքում քեզ մեղադրեն:
    (հանկարծ չփորձես)
    օֆֆ-դաուն
    Լավագույն տղերքը հեռանում են
    Կեխտոտ նասկիներն են նրանց կանչում
    Հայրենիքը բոլորին էլ դատապարտում է
    Իհարկե, եթե դու Նյու-յորքյան հիվանդանոցում չես ծնվել...
    .....hippy w.s (-)

  7. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկ դուք պատրա՞ստ եք դառնալ ծնող....

    Էս թեմայի միջի «Պատրաստ չէի» տարբերակը նենցա դուրս գալիս. սենց ծննդատան մոտ վիզը ծուռ կանգնած ջահել տղա եմ պատկերացնում, որ գլխինա տալիս՝ թե բա, այ էշ, քեզ պե՞տք էր... Քիչա մնում ընտրեմ:

  8. #8
    WORKING CLASS HERO
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2007
    Հասցե
    Այստեղ
    Տարիք
    39
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկ դուք պատրա՞ստ եք դառնալ ծնող....

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմայի միջի «Պատրաստ չէի» տարբերակը նենցա դուրս գալիս. սենց ծննդատան մոտ վիզը ծուռ կանգնած ջահել տղա եմ պատկերացնում, որ գլխինա տալիս՝ թե բա, այ էշ, քեզ պե՞տք էր... Քիչա մնում ընտրեմ:
    ivy ջան , նենց ուրախացրիր, ես էլ ասի ոչ մեկ չի հասկանա, պատկերացրա ես էլ էի նույնը պատկերացնում ետ տարբերակը գրելիս: Ես ընտրեցի... Դե ....
    Լավագույն տղերքը հեռանում են
    Կեխտոտ նասկիներն են նրանց կանչում
    Հայրենիքը բոլորին էլ դատապարտում է
    Իհարկե, եթե դու Նյու-յորքյան հիվանդանոցում չես ծնվել...
    .....hippy w.s (-)

  9. #9
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկ դուք պատրա՞ստ եք դառնալ ծնող....

    Մեջբերում Հետաքրքրասեր-ի խոսքերից Նայել գրառումը
    1.
    Գլո ջան առաջինում ասում ես պետք չի ինչ որ բան ասել:Երկրորդում ասում ես շփման առկայությունը:Անհնարին բան ես ասում:Ինչպես ես պատկերացնում երեխուտ հետ շփվես ու ոչ մի բան խորհուրդ չտաս ինչ էլ լինի մի պիտի կասես:

    2.Առաջին մեջբերման մեջ ասում ես որ պետք չի ոչ մի բան ասել բայց առավոտ հարց 1: ի շուրջ ասում էիր թե ինչ գրքեր էին քեզ տվել ձերոնք կարդայիր դրանց վերաբերյալ ու ընդհանրապես ոնց ես հասկացա քեզ լավ էլ ձերոնք բացատրել են ամեն ինչ փոքր վախտ: Բռնվաաաաաար!!!!!!!

    Հարգելի՛ս, բարեբախտաբար ես ի զորու եմ հասկանալ Ձեր՝ ինձ չհասկանալու բուն պատճառները ու դրդապատճառները... ուզում եմ ասեմ ջոգում եմ էլի, որ Ձեզ նման Հետաքրքրքրքասերին դժվար է, իհարկե, հասկանալ Գլոբալ հարցեր, բայց, հուսամ, որ Ձեր կյանքում այս փուլը անցողիկ է, ինչպես և կյանքը, ինչևէ...

    Ինչ վերաբերվում է բուն թեմային (չխարնել "բունթեմա"յի հետ), " հատուկ ինչ-որ բան ասել", "շփման առկայությունը " և գրքերը, որոնք մերոնք ինձ տալիս էին,

    իմիջայլոց, տեղյակ պահելու համար, մեր պրիվատ զրույցին վկա ակումբի անդամներին, այդ գրքերի բովանդակությանը պարունակում էր ինֆո մարդու անատոմիայից, վեներիկ հիվանդություններից և ծխախոտի բացասական ազդեցությունից սկսած մինչև КТ315-Б տրանզիստորների հիման վրա 623Հց հաճախությամբ մուլտիվիբրատորների ( չխարնել վիբրատորների հետ) նախագծմամբ,

    շարունակենք, հա, այդ գրքերը և մնացածը ոչ մի հակասություն չեն առաջացնում, գոնե իմ, գլոբալ, մտքում, բացատրեմ՝ (եղեք ուշադիր) ինձ տրվել է գրականություն, այսպես ասած հումք և շփում ու մթնոլորտ, այսպես ասած հիմք, որից ես կատարեցի եզրակացություններ և ստացա այսպես կոչված վերաբերմունք, հայտնի է նաև աշխարհայացք, տեսակետ և այլ մականուններով (նույնիսկ "փիղ", բայց դա մի անգամ, մի քիչ էլ խմած էի )

    Այսպիսով, հաևգելի Հետաքրքրասե՛ր, ի՞նչ կարելի է եզրակացնել, հա ես էլ եմ մտածում, Ի՞նչ, երեվի որ իմ նախորդ գռարման ասելիքին Ձեր նախորդ գռարումը չի խանգարում, մնաք բարով: (Միշտ Ձեր, Գ.Հ., պաչիկներ, պաչիկներ )

    <օֆֆտոպ target="պարզապես">
    Դուք նկատի ունեք իմ կողմից ձեր կյանքին այսուհետ սպառնող վտանգը՞
    </օֆֆտոպ>

  10. #10
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկ դուք պատրա՞ստ եք դառնալ ծնող....

    կյանքում

    հետն էլ քիչ դարդ ունեմ, մի հատ էլ երեխա պետք ա ունենա՞մ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  11. #11
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկ դուք պատրա՞ստ եք դառնալ ծնող....

    Մեջբերում Հետաքրքրասեր-ի խոսքերից Նայել գրառումը
    հարց:1. Արժե արդյո՞ք երեխային բացատրել, թե ինչ են անում մաման ու պապան իրենցը սենյակում գիշերով..... Եթե արժե, ապա որ տարիքում, թե՞ կարծում եք չէ (այսինքն հուսալ, որ ինքը ամեն ինչ ժամանակին կհասկանա) : Ինչպե՞ս են վարվել ձեր ծնողները ձեր հետ:
    Չէ, չարժի: Որովհետև դու չես էլ կարող որոշել թե որ տարիքում պատմես նրան դրա մասին: Մի քիչ խնդալու բանա, բայց փաստա, որ հիմնականում երեխան իր շրջապատից իմանում է էդ մասին մի քանի տարի առաջ քան ծնողներն են հասկանում, որ երեխու իմանալու տարիքն է:

    Մեջբերում Հետաքրքրասեր-ի խոսքերից Նայել գրառումը
    հարց:2. Պատկերացրեք` ձեր 7տ. երեխան եկել է ձեր մոտ և հարցնում է` արդյո՞ք Բեն-Լադենը լավ մարդ է թե վատ (ամենապարզ օրինակը): Դուք իրեն կարող եք ասել.
    Ես իրան կասեմ, որ Բեն Լադենը կռիվ-կռիվա խաղում Բուշ ձաձայի հետ: Մորուքն էլ չի թրաշում, որտև իրանց տանը բրիտվա չկա:
    Բայց դե իրավիճակը կփոխվի, եթե էս նույն հարցը երեխաս տա ասենք 14 տարեկանում:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2200
    Վերջինը: 22.11.2019, 02:24
  2. Իսկ դուք պատրա՞ստ եք վաղը դեն նետել ծխախոտը
    Հեղինակ՝ e-armenians, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.05.2011, 16:35
  3. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 13.02.2010, 18:20
  4. Դառնալ նշանավոր
    Հեղինակ՝ ivy, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.09.2008, 21:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •