User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հայ-թուրքական սահմանի բացումը կհանգեցնի ՀՀ տնտեսության

Քվեարկողներ
30. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • աճին

    13 43.33%
  • անկմանը

    7 23.33%
  • ո՛չ անկմանը, ո՛չ աճին

    10 33.33%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը

    Ինչպես բոլորս տեսանք մի քանի օր առաջ փաստացի ստորագրվեց մի համաձայնագիր, ըստ որի երկու երկրների խորհրդարանների (Հայաստանի և Թուրքիայի) վավերացումից հետո, պետք է, որ բացվեն սահմանները երկու կողմից: Սա ենթադրում է սահմանների բացում բոլոր ուղղություններով` հումանիտար, տնտեսական և այլն: Իմ կարծիքով ՀՀ համար կենսական նշանակություն ունի այն հարցը, թե ինչպես սա կանդրադառնա մեր տնտեսական կյանքի բոլոր բնագավառների վրա: Ես կցանկանայի իմանալ ֆորումի մասնակիցների կարծիքը և ձեր օգնությամբ որոշակիացնել ՀՀ համար դրական և բացասական փոփոխությունները տնտեսական տեսանկյունից:
    Ես իմ կարծիքը կհայտնեմ քննարկման ընթացքում, չեմ անում հիմա, որպեսզի քննարկումները լինեն ավելի հետաքրքիր և իմ կարքիով չազդեմ այլ անդամների կարծիքների վրա:
    Վերջին խմբագրող՝ Adriano: 15.10.2009, 11:35: Պատճառ: մի շարք տպագրական թերությունների ուղղում

  2. #2
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կցանկանայի իմանալ ֆորումի մասնակիցների կարծիքը և ձեր օգնությամբ որոշակիացնել ՀՀ համար դրական և բացասական փոփոխությունները տնտեսական տեսանկյունից:
    Տնտեսությունն առանց դրա էլ իր ճանապարհով գնում է, ոչ մի բան չի խանգարում, մի քիչ ճանապարհն է երկար, ծախսն է շատ, սահմանի բացվելուց հետո ավելի կարճ ճանապարհ կլինի ու էժան գնով ապրանք կներմուծվի: Ուրիշ ոչ մի փոփոխություն տնտեսության մեջ չեմ տեսնում: Մասնավորապես կվնասի ներքին արտադրությանը, դրսից ապրանքն ավելի էժան /կրկնակի անգամ/ գներով է ներմուծվում, քան արտադրվում է Հայաստանում:

  3. #3
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը

    Ինչի Հայաստանը տնտեսություն ունի՞
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.10.2009), Ungrateful (17.10.2009), Տրիբուն (16.10.2009)

  5. #4
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի Հայաստանը տնտեսություն ունի՞
    Խոպանից եկած փողերը բա ի՞նչ են
    էսպես չի մնա

  6. #5
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոպանից եկած փողերը բա ի՞նչ են
    Էդ էլ ա տ-ով, բայց տնտեսություն չի,տրանսֆերտներ ա։))
    Վերջին խմբագրող՝ Kuk: 15.10.2009, 23:50:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #6
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի Հայաստանը տնտեսություն ունի՞
    Իսկ դուք տնտեսություն ունենալը ինչպես էք պատկերացնում: Ըստ ձեզ ինչ է նշանակում տնտեսություն ունենալ?

  8. #7
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դուք տնտեսություն ունենալը ինչպես էք պատկերացնում: Ըստ ձեզ ինչ է նշանակում տնտեսություն ունենալ?
    - հստակ սահմանված ռազմավարություն՝ հստակ նպատակներով
    - հստակ մարտավարություն՝ հստակ քայլերով
    - նորմալ աշխատանքային պայմաններ՝ ամեն մարդ իր տեղում
    - երիտասարդությանը նոր նախաձեռնություններում աջակցություն

  9. #8
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը

    Շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար,

    այս հարցը բավականին բազմակողմանի է,,, և մի երկու գրառումով անհնար է ներկայացնել, բայց փորձեմ հնարավորինս արտահայտել իմ կարծիքը,,,

    նախ,, դրական, թե բացասական, կախված է մեր գործողություններից,, եթե ամեն ինչ ճիշտ իրականացվի, տնտեսական առումով միայն օգուտներ ենք ունենալու,,,
    օգուտները բազում են,,,
    ներդրումների աճ,, տնտեսական և քաղաքական ռիսկերի պակասեցման շնորհիվ,,
    տնտեսական միջավայրի բարելավում արտադրության գործոննեի գների իջեցման շնորհիվ,
    տնտեսության աշխուժացում նոր շուկաների բացման շնորհիվ,
    նավթ, գազ, երկաթուղի,,,, մասնակցություն տարածաշրջանային ծրագրերին,,,,,,,, և այլն

    ԲԱՅՑ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    այս ամենը պետք է վերահսկել,, և շուկայի անտեսանելի ձեռքը այս պարագայում կարող է քանդել մեր տնտեսությունը,,,,,,,,,,
    վտանգներ,,,
    ինչպիսին կլինեն այդ ներդրումները,, և տնտեսության որ ճյուղերում կկատարվեն, ովքեր կկատարեն,, արդյոք դրանք չեն սահմանափակի մեր երկրի տնտեսական անկախությունը ինչպես արվում է մինչև այսօր, արդյոք դրանք շրջակա միջավայրը թունավորող ձեռնարկություններում չեն կատարվի,,, չէ որ շատ զարգացած երկրներ աշխատում են նման արտադրությունները տեղափոխել թույլ երկրներ,,
    ինչպիսին կլինի ներմուծման բնույթը,,, արտադրության միջոցներ,, թե էժան սպառման առարկաներ (ինչպես ասում է Սերժիկը), որոնք ամբողջովին կաթվածահար կանեն առանց այդ էլ գոյություն չունեցող արտադրությունը,,,
    կամ ինչ կլինի եթե Հայաստան մտնի դեմպինգի ենթարկված թուրքական գյուղատնտեսական արտադրանքըը,, հայ գյուղացին, որը կազմում է աշխատաշուկայի կեսը,, անգործ կմնա,,, արդյոք մենք օրենսդրական փոփոխություններ կատարել ենք սեփական արտադրողին պաշտպանելու համար,, ո՛՛՛՛՛՛՛՛՛՛չ, սերժը ասում ա անհրաժեշտություն զգացինք կանենք,,, երբ որ արդեն բանը բանից անցաց լինի,,,,, և հիշեցնեմ որ Հայաստանը անկածության տարիներին դեռևս ոչ մի դեմբինգ չի բացահայտել,,, տե՞նց են պայքարելու տնտեսական գիգանտի հետ
    կամ բացվող շուկաները գրավելու համար մենք ի՞նչ ենք արտադրում,,, ՈՉԻՆՉ ,,, նախ պետք է մրցունակ արտադրանք ունենալ,,,,
    տնտեսական մրցակցությանը դիմակայելու և այս ամենից օգուտներ քաղելու համար բազմաթիվ տնեսական գործիքներ կան,,,, բայց դեռևս ՈՉ ՄԻ քայլ չի իչականացվել,, մինչ դեռ տարիներ են պետք տնտեսությունը նախապատրաստելու համար,, թեյը եռման չեն խմում,, շուրթերը կվառի՛՛՛՛
    իսկ ներկա իշխանություների և մեր գործարարների գիտելիքների և ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ մակարդակը ինձ վստահություն չեն ներշնչում,,, և Սերժի ելույթներն էլ ցույց են տալիս որ նրանք այս ամենի մասին ընդհանրապես չեն մտահոգվում,,,, այդ ելույթների միակ նպատակը մեր ականջներին լապշա կախելն է,,, եթե պետք է կարող եմ իր խոսքերը մեջ բերել առանց մեկնաբանության,,,
    Վերջին խմբագրող՝ Sagittarius: 15.10.2009, 23:22:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (16.10.2009)

  11. #9
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը

    Հայաստանի "տնտեսության" մասին շատ ենք խոսել ու հիմա չեմ ուզում անդրադառնալ այն փաստին, որ մեր մոտ գործում է ոչ թե տնտեսություն, այլ ցեխ ` զուրկ իրական մրցակցային հավասար դաշտից: Առավելագույն մրցակցությունը դա ենթացեխերի միջև սոցմրցության նման մի բան է:

    Կյանքը ցույց է տալիս, որ մեզ մոտ ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխվում` մնալով վատ: Ինչ կփոխվի սահման բացելուց? Ընդհանուր առմամբ ոչ մի բան: Իսկ ինչու? Շատ պարզ: Մեզ մոտ վաղուց այն վիճակը չէ, որ պատահական մեկը կարողանա մենաշնորհային ապրանք ներկրել Հայաստան: Հետևաբար թուրքական էժանացած ապրանքը մեզ ամենևին ավելի էժան չի հասնելու: Տարբերությունը մտնելու է ում գրպանը? Շատ ճիշտ էլ գուշակեցիք: Էս կրիզիս վիճակներում սա երկնային մանանայա: Հայաստան պետությունը շոշափելի կօգտվի միայն հնարավոր կոմունիկացիաներից (որոնք դեռ շատ հեռավոր հորիզոններում են), որ հնարավոր է անցնեն Հայաստանով: Հա մեկ էլ շատ հնարավոր է, որ շինարարություններում տեսնենք թուրք բանվորներ` հայերի փոխարեն, որպես ավելի էժան և որակյալ աշխատուժ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (17.10.2009), davidus (16.10.2009)

  13. #10
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա մեկ էլ շատ հնարավոր է, որ շինարարություններում տեսնենք թուրք բանվորներ` հայերի փոխարեն, որպես ավելի էժան և որակյալ աշխատուժ:
    Նման բան հաստատ չենք տեսնի, ավելի շուտ կավելանա թուրքի մոտ էշություն անող հայերի թիվը /ինչը հիմա էլ նենց ոչինչ ահագինա/

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (10.12.2009)

  15. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը

    քվեարկել եմ 3-րդ տարբերակի օգտին...

    ինչպես վերը նշվեց, թուրքերի "էժան" ապրանքը մեզ իրենց գնով չի հասնի, դա ակնհայտ է, քանի որ հնարավոր է, որ հենց սահմանում այդ ապրանքը գնեն ու մեզ վրա էլի վերավաճառեն. մնում է, որ այդ մենաշնորհիստների(©) փողերը հերիքեն, որ կարողանան մարսել մեծ քանակությունը.../չնայած չեմ կասկածում որ ունեն ու կարող են մարսել/... բայց խոսքը չի վերաբերում գյուղատնտեսական ապրանքներին, մասնավորապես բնամթերքին.. վախենում եմ, որ գյուղացիները տուժեն առաջին հերքին, քանի որ թուրքիայից անհամեմատ ավելի էժան գներով կներկրեն, ու մերոնց չեն կարողանա ամբողջությամբ իրացնել իրենց բերքը....
    կշահենք բեռների տրանզիտի ոլորտում, քանի որ կմեծանա ՀՀ տարածքով անցնող բեռնափոխադրումների ծավալը...../մաքսայինի պետի պաշտոնի համար տապոռ ա ֆռալու /.... հա, մեկ էլ հույսս ինտերնետի ևս մի քանի ՀԱՍՏ մալուխների անցկացումն է, գոնե հիմա գները մի քիչ կիջնեն.... ընդհանուր առմամբ մի տեղ կշահենք, մի այլ տեղ կկորցնենք, մնում է կարողանանք ճիշտ քաղաքականություն վարել, որ գոնե 0-ով դուրս գանք... դրականի մասին հլը շուտ է խոսել..

  16. #12
    Papa Noel Lexsa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը

    Ինչի մոռանաք որ ԱՄՆ դեսպանատուն կառուցելու ժամանակ եկել էին թուրք բանվորներն էին աշխատում հը???
    Իսկ էշություն ոնց դու ես ասում Հայը իր լավ պայմաններից չէ որ անում է
    Quidguid luce fuit, tenebris agit

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (16.10.2009), ministr (16.10.2009)

  18. #13
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման բան հաստատ չենք տեսնի, ավելի շուտ կավելանա թուրքի մոտ էշություն անող հայերի թիվը /ինչը հիմա էլ նենց ոչինչ ահագինա/
    Բայց իմ կարծիքով սա լուրջ խնդիրա, սակայն ես սա ոչ թե հասկանում եմ շինարարության վրա այլ ընդհանուր: Խնդիրը լրացուցիչ աշխատուժի հոսքն է Հայսատան: Չնայած դա բացառել չի կարելի, բայց էդ, որ գիժ թուրը կգա ստեղ թեկուզ բանվորության հաջորդ օրը կփախնի այստեղից: Խնդիրը նրանւմ է, որ մենք մեր ներսում ունենք լուրջ խնդիր աշխատաշուկայի հետ, որը ևս մեծ պատճառ է հանդիսանում ՀՀ տնտեսության անկման համար:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 17.10.2009, 11:28:

  19. #14
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի "տնտեսության" մասին շատ ենք խոսել ու հիմա չեմ ուզում անդրադառնալ այն փաստին, որ մեր մոտ գործում է ոչ թե տնտեսություն, այլ ցեխ ` զուրկ իրական մրցակցային հավասար դաշտից: Առավելագույն մրցակցությունը դա ենթացեխերի միջև սոցմրցության նման մի բան է:

    Կյանքը ցույց է տալիս, որ մեզ մոտ ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխվում` մնալով վատ: Ինչ կփոխվի սահման բացելուց? Ընդհանուր առմամբ ոչ մի բան: Իսկ ինչու? Շատ պարզ: Մեզ մոտ վաղուց այն վիճակը չէ, որ պատահական մեկը կարողանա մենաշնորհային ապրանք ներկրել Հայաստան: Հետևաբար թուրքական էժանացած ապրանքը մեզ ամենևին ավելի էժան չի հասնելու: Տարբերությունը մտնելու է ում գրպանը? Շատ ճիշտ էլ գուշակեցիք: Էս կրիզիս վիճակներում սա երկնային մանանայա: Հայաստան պետությունը շոշափելի կօգտվի միայն հնարավոր կոմունիկացիաներից (որոնք դեռ շատ հեռավոր հորիզոններում են), որ հնարավոր է անցնեն Հայաստանով: Հա մեկ էլ շատ հնարավոր է, որ շինարարություններում տեսնենք թուրք բանվորներ` հայերի փոխարեն, որպես ավելի էժան և որակյալ աշխատուժ
    Այստեղ ձեր ասածը ավելի հաստատելու համար նշեմ Իրանին, նրա հետ ունենք բաց սահման բայց ինչպիսի տնտեսական օգուտներ ունենք, այստեղ կարծես թե կարող է նույն բանը լինել թուրքիայի դեպքում սահմանները բաց բայց ոչ մի էական տեղաշարժ ՀՀ տնտեսության համար: Չնայած ես այդ կարծիքին չեմ:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 17.10.2009, 11:28:

  20. #15
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար,

    այս հարցը բավականին բազմակողմանի է,,, և մի երկու գրառումով անհնար է ներկայացնել, բայց փորձեմ հնարավորինս արտահայտել իմ կարծիքը,,,

    նախ,, դրական, թե բացասական, կախված է մեր գործողություններից,, եթե ամեն ինչ ճիշտ իրականացվի, տնտեսական առումով միայն օգուտներ ենք ունենալու,,,
    օգուտները բազում են,,,
    ներդրումների աճ,, տնտեսական և քաղաքական ռիսկերի պակասեցման շնորհիվ,,
    տնտեսական միջավայրի բարելավում արտադրության գործոննեի գների իջեցման շնորհիվ,
    տնտեսության աշխուժացում նոր շուկաների բացման շնորհիվ,
    նավթ, գազ, երկաթուղի,,,, մասնակցություն տարածաշրջանային ծրագրերին,,,,,,,, և այլն

    ԲԱՅՑ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    այս ամենը պետք է վերահսկել,, և շուկայի անտեսանելի ձեռքը այս պարագայում կարող է քանդել մեր տնտեսությունը,,,,,,,,,,
    վտանգներ,,,
    ինչպիսին կլինեն այդ ներդրումները,, և տնտեսության որ ճյուղերում կկատարվեն, ովքեր կկատարեն,, արդյոք դրանք չեն սահմանափակի մեր երկրի տնտեսական անկախությունը ինչպես արվում է մինչև այսօր, արդյոք դրանք շրջակա միջավայրը թունավորող ձեռնարկություններում չեն կատարվի,,, չէ որ շատ զարգացած երկրներ աշխատում են նման արտադրությունները տեղափոխել թույլ երկրներ,,
    ինչպիսին կլինի ներմուծման բնույթը,,, արտադրության միջոցներ,, թե էժան սպառման առարկաներ (ինչպես ասում է Սերժիկը), որոնք ամբողջովին կաթվածահար կանեն առանց այդ էլ գոյություն չունեցող արտադրությունը,,,
    կամ ինչ կլինի եթե Հայաստան մտնի դեմպինգի ենթարկված թուրքական գյուղատնտեսական արտադրանքըը,, հայ գյուղացին, որը կազմում է աշխատաշուկայի կեսը,, անգործ կմնա,,, արդյոք մենք օրենսդրական փոփոխություններ կատարել ենք սեփական արտադրողին պաշտպանելու համար,, ո՛՛՛՛՛՛՛՛՛՛չ, սերժը ասում ա անհրաժեշտություն զգացինք կանենք,,, երբ որ արդեն բանը բանից անցաց լինի,,,,, և հիշեցնեմ որ Հայաստանը անկածության տարիներին դեռևս ոչ մի դեմբինգ չի բացահայտել,,, տե՞նց են պայքարելու տնտեսական գիգանտի հետ
    կամ բացվող շուկաները գրավելու համար մենք ի՞նչ ենք արտադրում,,, ՈՉԻՆՉ ,,, նախ պետք է մրցունակ արտադրանք ունենալ,,,,
    տնտեսական մրցակցությանը դիմակայելու և այս ամենից օգուտներ քաղելու համար բազմաթիվ տնեսական գործիքներ կան,,,, բայց դեռևս ՈՉ ՄԻ քայլ չի իչականացվել,, մինչ դեռ տարիներ են պետք տնտեսությունը նախապատրաստելու համար,, թեյը եռման չեն խմում,, շուրթերը կվառի՛՛՛՛
    իսկ ներկա իշխանություների և մեր գործարարների գիտելիքների և ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ մակարդակը ինձ վստահություն չեն ներշնչում,,, և Սերժի ելույթներն էլ ցույց են տալիս որ նրանք այս ամենի մասին ընդհանրապես չեն մտահոգվում,,,, այդ ելույթների միակ նպատակը մեր ականջներին լապշա կախելն է,,, եթե պետք է կարող եմ իր խոսքերը մեջ բերել առանց մեկնաբանության,,,
    Ես ձեր կարծիքի հետ համաձայն եմ: Հատկապես դրական ազդեցություն ունենալու հետ կապված ներդրումների աճը և հայ գործարարների համար նոր շուկաների բացումը, սա կարելի է համարել դրական ազդեկներ ՀՀ տնտեսության համար: Համաձայն եմ նաև այն բանի հետ, որ այս դրական հետևանքները չպետք է կենտրոնանան մեկ կամ երկուսի ձեռքում այն պետք է դառնա օգուտ հասարակության ավելի լայն շերտերի համար, հատկապես ՀՀ փոքր և միջին ձեռներեցների համար: Հաջորդ խնդիրը ներքին արտադրության պաշտպանումն է: Նախ նշեմ, որ մենք ունենք մի քանի կենտրոնական արտադրություն և ես կարծում եմ, որ այդ կենսական ոլորտներում, պետք է սահմանափակել թուրքական ներդրողների մուտքը, գոնե ինչ-որ շատ փոքր չափով կարող են մասնակցություն ունենալ, իսկ մնացած ոլորտները կարելի է թողնել ազատ, որը թույլ կտա սահմանել ավելի արդար գին շուկայում տեղի ունեցող առաջարկի և պահանջարկի տատանումներից բխող: Վերջին ասվածը կարելի է համարել պետական քաղաքականության մի մաս և ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը նրա մասին: Հաջորդ խնդիրը գյուղացու և ընդհանրապես գյուղատնտեսության խնդիրն է: Հասկանալի է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը ունի բազմաթիվ խնդիրներ: Մի կողմից այս ոլորտը մեծ փողերի կարիք ունի, մյուս կոմից մրցակցության խնդիր կա: Առանց այն էլ այս ոլորտը ունի գնային խդիրներ: Անմիջական գյուղացին փաստորեն այնքան չի օգտվում որքան միջնորդները և վերջնական վաճառողները, որոնք մեզ նման սպառողներին են վաճառում բավականին բարձր գնով արտադրանք: Այս ոլորտը իմ կարծիքով անհրաժեշտ է ենթարկել հետագա լիբերալացման, այսինքն պետք է թույլ տալ այս ոլորտ ազատ ներդրումների հոսք, ինչու չէ պետական ,կիսապետական և մասնավոր օտարերեկրյա և տեղի կազմակերպությունները պետք է նոր տեխնոլոգիաների ներդրումով առավել բարձր կարգի մրցունակ արտադրանք տան: Այսինքն պետությունը պետք է օժանդակի մասնավոր ներդրողներին: Ինչպես դա անել. առաջին վարկավորման պայմանների վերանայում պետք է արվի, լրացուցիչ խթաններ պետք է ստեղծել և նոր միայն այս ոլորտը բացել Թուրքիայի նման հզոր պետության առջև: Այդ խթանները և օժանդակությունը առաջին հերթին պետք է տալ այն ընկերություններին որոնք բեկումնային լուծումներ են առաջարկում այս ոլորտում: Այստեղ նաև իմ կարծիքով գյուղացիների տեսանկյունից լավ կլինի խոշոր ֆերմերային տնտեսությունների վերականգնումը: Ես համաձայն եմ նաև այն կարծիքի հետ, որ հստակ պետական քաղաքականություն ՀՀ տնտեության պաշտպանության գործում մշակաված չէ: Այդ ծրագիրը ոչ թե պետք է հիմնված լինի զուտ կարծիքների, այլև լուրջ հաշվարկների վրա, որը իհարկե անելը այնքան էլ հեշտ խնդիր չէ:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (17.10.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իսկ դուք պատրա՞ստ եք վաղը դեն նետել ծխախոտը
    Հեղինակ՝ e-armenians, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.05.2011, 16:35
  2. Կենդանին սահմանի վրա..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 15.12.2009, 17:48
  3. Գրառումներ: 116
    Վերջինը: 19.01.2009, 11:54
  4. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 27.12.2008, 01:29
  5. Իսկ դուք պատրա՞ստ եք դառնալ ծնող....
    Հեղինակ՝ Հետաքրքրասեր, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 22.04.2008, 14:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •