վերջերս շատ տարբեր տեսակետներ եմ լսում սահմանի բացման վերաբերյալ: Շատերը դա կապում են ցեղասպանության ճանաչման գորընթացի հետ, լավ կամ վատ առումով: Խնդրում եմ մասնակցեք հարցմանը:
Հայաստանի տնտեսությունը կտրուկ կզարգանա, և կնպաստի ցեղասպանության ճանաչմանը
Հայաստանի տնտեսությունը կտրուկ կզարգանա, բայց ցեղասպանության ճանաչումը ավելի դժվար կլինի
Դա կապ չունի ցեղասպանության ճանաչման հետ,պարզապես Հայաստանի տնտեսությունը կտրուկ կզարգանա
Թուրքերը կլցվեն Հայաստան սեփականություններ կստեղծեն, մեջիթներ և կփորձեն թրքացնել Հայաստանը
վերջերս շատ տարբեր տեսակետներ եմ լսում սահմանի բացման վերաբերյալ: Շատերը դա կապում են ցեղասպանության ճանաչման գորընթացի հետ, լավ կամ վատ առումով: Խնդրում եմ մասնակցեք հարցմանը:
էսպես չի մնա
Ես շատ լավ եմ վերաբերվում ,միայն թե առանց նախապայմանների…
Նախ մեր համար ստռախովկա ա ,ետքան էլ Վրաստանից կախում չենք ունենա, համել ապրանքների գինը կընկնի համեմատաբար
ես երրորդ տարբերակն եմ քվեարկել, բայց էն "կտրուկ" բառի հետ համաձայն չեմ: պարզապես Հայաստանի տնտեսությունը ավելի լայն հնարավորություններ կունենա զարգանալու
Գիտե՞ք, Սահմանը բացեն թե ոչ, Ցեղասպանության ընդունման հարցը էական փոփոխության ենթարկվել չի կարող: Այստեղ հարցը տնտեսաական կապերի, համագործակցության մասին է, մանավանդ, որ հակառակ դեպքում Հայաստանը կապը կկորցնի արտաքին աշխարհի հետ և ներմուծումն ու արտահանումը անկում կապրեն, տեղի կունենա գնաճ, ապրանքների դեֆիցիտ, սննդամթերքը նույնպես կթանկանա, ինչը վատագույս կազդի ազգաբնակչության վրա: Ինձ թվում է դա հասկանալի է: Հեչ պարտադիր չէ գործնական և տնտեսական համգործակցություն ունենալ միայն բարեկամ ժողովուրդների հետ, մանավանդ հաշվի առնելով մեր աշխարհագրական անբարենպաստ դիրքը, երբ ինքսինքյան ընկել են "անհաջող" հարևանների կողքին:
Սահմանի բացումը խելամիտ քայլ է, իսկ ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, դա արդեն դիվանագիտական կառույցների և միջազգային հարաբերությունների խնդիրն է: Պետք չէ կապել դրանք իրար;
Better to light a candle than to curse the darkness.
Չգիտեմ ինչի համար ա քվեարկությունը սենց ընթացք ստացել, բայց էտ իմ կարծիքով թուրքիայի նոր քաղաքկանությունն ա, ինձ շատ ա հիշեցնում առաջին ցեղասպանությանը, չի բացառվում, որ սահմանը ուզում են բացեն, որ իրանց նոր ծրագիրը ՛սառը ցեղասպանությունը՛ իրականացնեն: Ու ինձ չի թվում, որ սահմանը բացելը մենակ տնտեսության հետա կապված, ամեն դեպքում չեմ կարծում, որ փորձելու են թրքացնել Հայաստանը, ավելի ճիշտ վերացնել:
Նորմալ
Խաբում են Ձեզ բոլորիտ ,ուշադիր եղեք
Հայաստանի ոչ արտաքին ոչ ներքին ոչ տնտեսական քաղաքականությունը կապված չէ
հայ- թուրքական սահմանի բացման հետ:
Հասկանալու համար կատարենք հարցադրումներ
Ապրանքային շրջանառություն
Հայ -պարսկական սահմանը բաց է ինչքան է կազմում շրջանառությունը
Հայ-թուրքական սահմանը փակ է ինչքան է կազմում շրջանառությունը
Հայ-վրացական սահմանը բաց է ինչքան է կազմում շրջանառությունը
Հայ-ադրբեջանական սահմանը փակ է ինչքան է կազմում շրջանառությունը
տարանցիկ բեռնափոխադրումներ
Իրան
Թուրքիա
Վրաստան
Ներդրումներ
Իրան Հայաստան և հակառակը
Վրաստան Հայաստան և հակառակը
Թուրքիա Հայաստան և հակառակը
Ադրբեջան Հայաստան և հակառակը
Այս հարցադրումների արդյունքները հանդիսանում են հարցադրման ռեալ իրական և ամբողջական պատասխանը
Եղեք ուշադիր ,շեղում են Ձեր ուշադրությունը![]()
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Վանակն եղբայր, թվեր կտաս? Ես մի քանի տարի աշխատել եմ "Բաց խոսակցություն" ծրագրի կոորդինատոր, որը վերաբերվում էր հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին ընդհանրապես, ու պնդում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսապես շահավետ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար: Խնդրում եմ փարձել հիմնավորել հակառակը: Միայն այդ դեպքում ես կզգամ, որ մեր բանավեճը առողջ է և դրված չէ դատարկաբանության հիմքի վրա, և կբերեմ իմ հիմնավորումները:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Ես չեմ պատկերացնում այլ թեմա, այսինքն այլ ավելի լավ անվանում թեմայի, քան սա է: Եթե դու պատկերացնում ես` բացիր, զրուցենք: Նաեւ, ես չեմ ուզում վերցնել վիճակագրական ծառայությունից որեւէ տվյալ, այլ ուզում եմ, որպեսզի դու բերես քո հիմնավորումները, որոնք վերցրել ես քո ունեցած թվերից: Որտեղ ենք դրանք? Գիտես... Ես կարող եմ հիմա ասել` Հայաստանի և Բրազիլիայի ապրանքաշրջանառությունն այնքան մեծ է, որ կարելի է ընդհանրապես որեւէ ուրիշ մեկի հետ տնտեսական համագործակցություն իրականացնել: Դու կասես` ոնց թե? Ես էլ կասեմ` գնա գտիր ու տես: Հո դրանից բան չփոխվեց? Ես կոչ եմ անում, այդ թվում և ինձ, այսուհետ որեւէ բան գրելիս առաջնորդվել ոչ մերկապարանոց եւ ոչ միայն քարոզչական բնույթ կրող գրառումներով:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Հայաստանի տնտեսություն...![]()
Խնդալուց մեռա....
Քիչ Հայլուր նայեք պարոնայք ու մի քիչ սթափ նայեք իրականությանը:
Ինչ է իրենից ներկայացնում այսպես կոչված տնտեսությունը: Ուրեմն 1-2 միլլիոն հայեր դրսից փող են ուղարկում իրենց հարազատներին Հայաստան որոնք էլ այստեղ ծախսում են այդ փողը գնելով ամեն տեսակ ապրանքներ ու ծառայություններ:
Բոլոր հիմնական բնական մենաշնորհները պատկանում են արտաքին ֆիրմաների: Հիմնականում ռուսական նաև ֆրանսիական ու հոլանդական:
Բոլոր հիմնական հումքային հանքերը նույնպես պատկանում են արտասահմանցիներին: Տակը ինչ մնա՞ց: Ճիշտ է պաղպաղակի ու ծխախոտի արտադրություն նաև իհարկե ինֆորմացիոն ծրագրեր ու մի քիչ անկապ տուրիզմ:
Դե հիմա պատկերացրեք իրականանում է հայ ժողովրդի բազմադարյա երազանքը ու բացվում է սահմանը:![]()
Ո՞վ է շահում: Դե իհարկե Ռուսական կորպորացիաները որոնք ստանում են հնարավորություն իրականացնելու էսպանսիա դեպի արևմուտք: Նաև ոսկի, պղինձ, մոլիբդեն արտահանելու հնարավորությունը էժանանում է, այսինքն սկսվում է հայաստանի ընդերքի անխնա հարստահարում:
Բայց սա էլ հեչ: Ամենակայֆը սկսվում է հետո:![]()
Ամենակայֆը կատարվում է այն ժամանակ երբ սկսվում է որոշվել մի պարզ ու տրամաբանակ հարց: Ո՞ր անվտանգության համակարգի մեջ պետք է լինի Հայաստանը: Ու այդտեղ սկսվում է մի ահավոր բազար - ռազբիրատ:
Ավելացվել է 12 րոպե անց
Բայց էն Լոուրենս Արաբացին լավ գիտեր հայերի էությունը:![]()
Ինչքան նայում եմ մեր հայերը ավելի ահավոր բան են քան հրեաները: Էնենց միամիտ իրենց շլանգի տեղ դնելով այնպիսի ահավոր բաներ կարան հրահրեն որ մի հազար տարի սաղ աշխարհը տակից դուրս չի գա:
Էն Մորիկ կայսրը ճիշտ էր գրում էլի: Որ ասում էր թե Բյուզանդիայի ու Պարսկաստանի պատերազմների պատճառը հայերի խառնակչություններն են:
Վերջին խմբագրող՝ Marduk: 30.08.2008, 15:11: Պատճառ: Գրառման ավելացում
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Շատ լավ եմ վերաբերվում: Հնարավորություն կունենանք ունենալ ավելի անկախ տնտեսություն:
Ամենալավ մահն ա, ազնիվ խոսքԵրանի ես էլ կարողանայի այդպես, այնինչ ես մեռնում եմ վիրավորանքից ու ջղայնությունից, որ պարզ, հանրամատչելի երեւույթների վերաբերյալ կազմակերպվում են այնպիսի քննարկումներ, կարծես դրանցից ինչ-որ բան փոխվելու է` այդ երեւույթների օգտակարության կամ անպիտանության առումով: Հազարամյակներ շարունակ մարդկության պատմությունը մի բան է ապացուցում, նույնքան տեւական ժամանակ մարդիկ, ու հիմնականում հայերով, քննարկում ենք այդ ապացույցների արժանահավատությունը:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Իսկ ես շատ ուրախ եմ քվեարկության ներկայիս արդյունքներից
Քվեարկել եմ երրորդ տարբերակը, թեև ես էլ փոքր ինչ փոփոխություններ կմտցնեի ձևակերպման մեջ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ