Չամիչ ջան, էս արդեն ուրիշ հեքիաթից ա, մի երկու տարի ծեծված: Բայց նախ ապօրինի հանրահավաք չի լինում, քանի որ հանրահավաքը սահմանադրական իրավունք է, ու լավ կլինի արտաքին քաղաքականության, Սերժի արժանիքների, ընտրված լինել չլինելու, մրցակցաային ապրանքների մասին հայտարարություններ անելուց առաջ, ծանոթ լինել "մարդու ու քաղաքացու հիմնական իրավունքներ" կոչվող սահմանադրական սկզբունքի հետ:
Ի վերջո, իմ համար որպես քաղաքացի, լռռռռռռռռռռիվ մեկ ա, թե քանի սահման բաց ու փակ կլինի, որտեղից ինչ տեսակի մրցակցային ու ոչ մրցակցային ապրանք կներմուծվի, նախնիներիս արյան կանչով քանի երկրի խորհրդարան Ցեղասպանությունը կընդունի, եթե իմ երկրի ներսում իմ իրավուքները չպիտի պաշտպանվեն:
Ու, ուրիշ երկրներում էլ են միտինգները ցրում, բայց սնայպերով մարդ չեն գնդակահարում, ինչքան էլ որ միտինգը "ապօրինի" լինի; Եթե ի հարկե ուրիշ երկրներ ասելով Պակիստանը կամ Ուգանդան ի նկատի չունեք:
Էջանիշներ