Դրական
Բացասական
Կարծիք չունեմ
Խորհուրդ եմ տալիս կարդալ, բավական հետաքրքիր է, թեև ինֆորմացված մարդկանց համար, իրականում, նորություն չի պարունակում.
Աղբյուր՝ «Առավոտ» օրաթերթՀայդ պարկ
2009-10-07
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերադարձ վիրտուալ իրականությունից ռեալ իրականություն
Գտնվելով ԽՍՀՄ կազմում եւ նրա պաշտպանական հովանու ներքո՝ արեւելահայ հասարակությունն ու նրա պատմագիտական միտքը (քաղաքական անկախ միտք, որպես այդպիսին, գոյություն չուներ) աղոտ պատկերացում ուներ ժամանակակից Թուրքիայի մասին: Լինելով նախ Ցարական Ռուսաստանի, ապա եւ խորհրդային կայսրության մեծապետական շովինիզմի եւ գաղափարական ու պատմագիտական հզոր քարոզչության ազդեցության տակ՝ մենք Թուրքիան ընկալում էինք որպես բոլոր առումներով թույլ եւ հետամնաց մի երկիր, որը գոյատեւում էր միմիայն Արեւմուտքի ցուցաբերած բազմակողմանի օգնության շնորհիվ՝ մոռանալով այն փաստը, որ իր հռչակումից մինչեւ Երկրորդ աշխարհամարտի սկիզբը այս երկրի գլխավոր դաշնակիցը եղել է հենց Խորհրդային Միությունը:
Անկախության հռչակումից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգնեց մինչ այդ իր համար անծանոթ մարտահրավերների առաջ, որոնցից ամենադաժանը գուցե «անծայրածիր վիրտուալ հայրենիքի» սահմանների նեղացումն էր մինչեւ իրական հայրենիք՝ մոտ երեսուն հազար քառ. կմ տարածքով, որը միջպետական սահմաններ ուներ չորս հարեւանների հետ, որոնցից առնվազն երկուսի հետ անչափ բարդ՝ «տաք» եւ «սառը» պատերազմներին բնորոշ հարաբերություններ: Եվ այս պայմաններում երկրի անվտանգությունն ու ժողովրդի բարեկեցությունը պիտի կարողանար ապահովել՝ ապավինելով միայն սեփական ուժերին, ինչը դիվանագիտական հսկայական ջանքեր էր պահանջում՝ այն դեպքում, երբ նման ավանդույթներ Հայաստանը չէր ունեցել: Բնականաբար, այս ջանքերի առյուծի բաժինն ուղղվելու էր Ադրբեջանի եւ հանրային գիտակցության մեջ դարավոր թշնամու կերպարով հանդես եկող Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Հենց այստեղ ի հայտ եկավ խորհրդային ժառանգության ավերիչ ուժի ողջ հզորությունը՝ ի դեմս դեռեւս վիրտուալ աշխարհում ապրող «մտավորականների» բանակի (նախկին կուսակցական գործիչներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ եւ այլն), որոնք միավորեցին իրենց ջանքերը ավանդական կուսակցությունների հետ՝ հակաթուրքիզմի միասնական ճակատը ձեւավորելու նպատակով, շահագործելով այդ կուսակցությունների թեպետ իդեալական, սակայն իրոք ազգայնական զգացմունքները:
Բարեբախտաբար, արցախյան շարժման ալիքի վրա իշխանության եկած քաղաքական ուժի կորիզը շատ ավելի իրատես գտնվեց ու որոշեց անկախ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցել հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման սկզբունքի վրա, ինչի շնորհիվ խափանվեց հարեւանների միասնական ճակատի հետ ընդհարվելու վտանգը (իսկ այն միանգամայն իրական էր՝ հիշենք, թեկուզ, 1918-1920 թթ. դասերը): Նորաստեղծ պետականության հետագա գոյատեւումն ապահովելու համար առաջնահերթ խնդիրը հենց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էր թե՛ արտաքին աշխարհի հետ կայուն կապի ապահովման, թե՛ երկրի տնտեսության շուկայական հիմքերի վրա զարգացման եւ թե՛ ազգային անվտանգության տեսակետից:
Այս ուղղությամբ ՀՀ իշխանությունների նախաձեռնած առաջին քայլերը Անկարային ստիպեցին համեմատական չեզոքություն պահպանել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում եւ 1991-ից անմիջական շփումներ սկսել Երեւանի հետ: Չկարողանալով մերժել Հայաստանի նախաձեռնությունը՝ Թուրքիան որոշեց հարաբերությունների հաստատումը կապել մի շարք նախապայմաններով, որոնց ընդունման դեպքում նա լուծելու էր երկու խնդիր. ա) բարձրացնելու էր իր վարկը միջազգային ասպարեզում, բ) չեզոքացնելու էր հետագայում ՀՀ-ի կողմից հայտնի պահանջներ ներկայացնելու հնարավորությունը:
Այդ նախապայմանները թուրքերն առաջին անգամ ներկայացրին 1992թ. ՀՀ ԱԳՆ պատվիրակության հետ կայացած շփումների ժամանակ, որը Ստամբուլում մասնակցում էր ՍԾՏՀ հիմնադիր ժողովին: Զբաղեցնելով 1991-93 թթ. ԱԳՆ նախ՝ Թուրքիայի պատասխանատու, ապա՝ Թուրքիայի բաժնի վարիչի պաշտոնները, ես անձամբ մասնակցել եմ թուրք դիվանագետների հետ կայացած համարյա բոլոր հանդիպումներին, ուստի այդ նախապայմանները ներկայացվում են առաջին ձեռքից: Դրանք չորսն էին.
ա) Թուրքիայի համար անհասկանալի է, թե ինչու անկախության հռչակագրում տեղ է գտել ցեղասպանության մասին հիշատակում, եթե Երեւանի օրակարգում նման հարց չկա: Անկարան կցանկանար, որ այդ հիշատակումը տեքստից հանվեր:
բ) Եթե Երեւանն անկեղծ է հարաբերությունները կարգավորելու ձգտման մեջ, թող ստիպի Սփյուռքի կազմակերպություններին դադարեցնել ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ գործադրած ջանքերը:
գ) Թող ՀՀ իշխանությունները հատուկ հայտարարությամբ ճանաչեն Թուրքիայի տարածքային ամբողջականությունը (իմա՝ վերահաստատեն 1921թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով հաստատված միջպետական սահմանի օրինականությունը):
դ) Դատապարտեն միջազգային ահաբեկչության բոլոր տեսակի դրսեւորումները, այդ թվում՝ ԱՍԱԼԱ-ի եւ ՀՅԴ գործողությունները:
Հետագա շփումների ընթացքում հայկական կողմը կտրականապես մերժել է այս նախապայմանները, պարզաբանելով, որ՝
ա) Անկախության հռչակագիրը բոլոր քաղաքական ուժերի փոխհամաձայնությամբ ընդունված փաստաթուղթ է եւ փոփոխման ենթակա չէ:
բ) Հայկական Սփյուռքը ցեղասպանության եւ արեւմտահայության բռնի տեղահանման արդյունքում առաջացած երեւույթ է՝ իր կազմակերպություններով եւ պայքարի իր որդեգրած ձեւերով: ՀՀ-ն ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ էլ, առավել եւս, բարոյական իրավունք ունի նրան թելադրելու իր կամքը:
գ) Հենց անկախության հռչակագրում նշված է, որ ՀՀ-ն իր անկախությունը հռչակել է Խորհրդային Հայաստանի տարածքում՝ դրանով իսկ ճանաչելով առկա միջպետական սահմանների օրինականությունը, ուստի նպատակահարմար չի գտնում լրացուցիչ անդրադառնալ այդ հարցին:
դ) ՀՀ-ն դեմ է ահաբեկչության բոլոր դրսեւորումներին, սակայն դեմ է այս խնդրի մասնավորեցմանը, քանի որ այդ դեպքում անհրաժեշտություն կծագի գնահատական տալ կոնկրետ դեպքերի հետեւում թաքնված պատմական իրադարձություններին, ինչը կխոչընդոտի հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հայ-թուրքական միջպետական առաջին շփումների օրակարգում արցախյան հակամարտության վերաբերյալ հստակ ձեւակերպված որեւէ նախապայման չկար, քանի որ ռազմական ընդհարումները դեռեւս դուրս չէին եկել ԼՂՀ վարչական տարածքից, եւ ՀՀ-ն պաշտոնապես հակամարտող կողմ չէր: Չկար նաեւ սահմանի բացման խնդիր, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ Գյումրին Կարսին կապող երկաթգիծն անխափան աշխատում էր, եւ քննարկվում էր միայն նոր սահմանային անցակետերի (Ալիջան-Մարգարա, Ախուրյան-Դողուքափ ավտոճանապարհային անցակետերի) շահագործման հարցը: Ավելին, սահմանը շարունակում էր գործել նույնիսկ Շուշիի ազատագրումից եւ Լաչինի միջոցով ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ կայուն ցամաքային կապ հաստատվելուց հետո: Այն բաց էր նույնիսկ այն ամիսներին, երբ ռազմական գործողությունները դուրս եկան ԼՂՀ վարչական տարածքից եւ սկսվեց ձեւավորվել անվտանգության գոտին (1992 թ. դեկտեմբեր-1993 թ. մարտ)։ Հենց այս թեժ ամիսներին Թուրքիայից երկաթգծով Հայաստան ներկրվեց ավելի քան 50 հազար տոննա ցորեն (պայմանագրով նախատեսված 100 հազարի կեսից ավելին) եւ 5 հազար տոննա սիրիական ցորեն (Մարգարայի կամրջով)՝ կանխելով մեր ազգաբնակչությանը սպառնացող սովը եւ հացով ապահովելով ճակատում կռվող հայ զինվորներին։ Այս փայլուն դիվանագիտական կոմբինացիան (որի գլխավոր դերակատարներից մեկը եղել եմ ես, ինչի մասին կարող է վկայել թե այդ ժամանակվա ղեկավարության եւ թե համապատասխան պայմանագրի տակ դրված իմ ստորագրությունը) հնարավոր դարձավ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իբր ռազմական գործողությունների ընթացքից անտեղյակ լինելու եւ դրանք վերահսկել չկարողանալու մասին հավաստիացումների շնորհիվ, որոնց ոչ գերտերությունները, ոչ էլ Թուրքիան չէին հավատում, բայց ստիպված հաշվի էին նստում։
Սակայն ինչ-որ պահի, երբ հայկական ուժերի վերահսկողության տակ անցան հարակից ադրբեջանաբնակ տարածքները, Թուրքիան պաշտոնապես հրաժարվեց (թեկուզ եւ ձեւականորեն) չեզոքություն պահպանել քաղաքականությունից, 1993-ի մարտի վերջերին պաշտոնապես փակեց միջպետական սահմանը՝ դադարեցնելով ցորենի հետագա առաքումը։ Հենց այս պահից արցախյան հակամարտության կարգավորումը դառնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջնահերթ նախապայմաններից մեկը։
Այս պահանջն առաջին անգամ ներկայացրեց Թուրքիայի այդ ժամանակ դեռեւս վարչապետ Ս. Դեմիրելը՝ 1993 թ. ապրիլին Թ. Օզալի թաղման արարողությանը մասնակցելու համար Անկարա ժամանած նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ (պատվիրակության կազմում էին նաեւ Ժ. Լիպարիտյանը, Վ. Փափազյանը եւ ես)։ Սեղանի վրա փռված քարտեզի վրա Արցախը ցույց տալով՝ Դեմիրելն ասաց (մեջբերում եմ նրա ուղղակի խոսքերը). «Դուք պնդում եք, թե սա հայկական հող է։ Չնայած այդպես չէ, բայց ընդունենք, որ դուք ճիշտ եք։ Սակայն ի՞նչ գործ ունեն հայկական ուժերը այս տարածքում,- հարցրեց նա՝ մատնանշելով ազատագրված տարածքները։- Այս բանը ես իմ ժողովրդին չեմ կարող բացատրել»։ Հարազատ մնալով իր որդեգրած քաղաքական գծին՝ ՀՀ նախագահը ընդհանուր գծերով բացատրեց, որ պատերազմը սկսել են ազերիները, եւ ստեղծված իրավիճակը դեռեւս չավարտված ռազմական գործողությունների հետեւանք է, որոնք իրականացվում են Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից։
Այնուհետեւ սկսվեց դիվանագիտական քաշքշուկների երկարատեւ մի գործընթաց, որի ընթացքում՝ հայկական ուժերի գործողություններին զուգընթաց, Թուրքիայի իշխանությունները խոստանում էին սահմանը բացել եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, եթե հայերը ետ հանձնեն գոնե մեկ շրջան, գոնե մեկ գյուղ կամ, ինչպես սիրում էր կրկնել Դեմիրելը՝ «գոնե մի քանի զինվոր ետ քաշեք»։ Գուցե այսօր շատերին անհավանական թվա, սակայն այդ թվերին Թուրքիան պատրաստ էր հրաժարվել իր բոլոր նախապայմաններից, եթե իր միջնորդության շնորհիվ Հայաստանը նվազագույն զիջման գնար արցախյան հիմնախնդրում։
1998-ի իշխանափոխությունից հետո Ռ. Քոչարյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի անհեռատես քաղաքականության հետեւանքով ՀՀ-ն վերածվեց հակամարտության անմիջական կողմի՝ այստեղից բխող բացասական հետեւանքներով, եւ կամա թե ակամա նպաստեց Ադրբեջանի դիրքերի ուժեղացմանը միջազգային ատյաններում։ Անմիջապես կոշտացավ նաեւ Անկարայի կեցվածքը։ Կրկին օրակարգ մտան համարյա արդեն մոռացվող նախապայմանները եւ դրանց ավելացավ արցախյան հակամարտության՝ Ադրբեջանի օգտին հանգուցալուծման պայմանը։ Եվ այս բոլորը՝ բացահայտ թե քողարկված, տեղ գտավ օգոստոսի 31-ին հրապարակված արձանագրություններում, բացի Արցախի խնդրից, ինչը բնական էր, քանի որ դրանք կարգավորում են երկու երկրների փոխհարաբերությունները, եւ փաստաթղթերում երրորդ երկրի հիշատակումը դիվանագիտական կանոններից դուրս կլիներ։ Եվ դրա կարիքն էլ չկար, քանի որ «զուգահեռ գործընթացներ» են տեղի ունենում եւ մեկի հաջողությունը պայմանավորված է երկրորդի ճակատագրից։
Այժմ հակիրճ՝ բուն արձանագրությունների մասին։ Դրանց շուրջ տեղի-անտեղի այնքան կարծիքներ են արտահայտվել, որ ավելորդ եմ համարում անդրադառնալ դրանց բովանդակությանը։ Այն, որ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունները օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին, երկու կարծիք լինել չի կարող։ Պարզապես պետք է ընդունել, որ այդ փաստաթղթերը վերջին տասը տարիների հարաբերություններում արձանագրված բացասական «էվոլյուցիայի» արդյունք են եւ արտահայտում են ուժերի այսօրվա հարաբերակցությունը։ Եթե հայկական հասարակությունն իր պետական ինստիտուտներով շարունակի գահավիժել սույն տեմպերով, հաջորդ փուլում մեզ ներկայացվելիք նախապայմանները շատ ավելի դաժան կարող են լինել։
Իմ կարծիքով, տվյալ պահին ամենավտանգավորը արձանագրությունների ստորագրումը չէ, այլ նրանց վավերացումը Ազգային ժողովում, քանի որ դրանից հետո դրանք դառնալու են ՀՀ-ի ապագա ցանկացած իշխանությանը պարտավորեցնող միջազգային փաստաթուղթ։ Փաստաթուղթ, որի մեջ Թուրքիային հաջողվել է ներդնել 1992-ից ի վեր առաջ քաշած բոլոր նախապայմանները, որոնք փոփոխության ենթակա չեն լինի։ Վստահորեն կարող եմ պնդել, որ Թուրքիայի կառավարությունն այն ստորագրելու է, սակայն խորհրդարանում չի վավերացնելու։ Նա իր ձեռքին ունենալու է մի զենք, ՀՀ Ազգային ժողովում վավերացված մի փաստաթուղթ, սակայն սահմանը չի բացելու եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ձգձգելու է այնքան ժամանակ, քանի չի հասել իր առաջ դրված բոլոր նպատակներին։
Միակ ելքը՝ անկախ այսօրվա կազմից, Ազգային ժողովի սկզբունքային կեցվածքը կարող է լինել. չվավերացնել փաստաթղթերը կամ ձգձգել դրանց վավերացումը։ Կամա թե ակամա, նրանից է կախված Հայաստանի եւ հայ ժողովրդի հետագա ճակատագիրը։
ՄՈՒՐԱԴ ԲՈՋՈԼՅԱՆ
ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժնի
նախկին վարիչ, ՀՀ նախկին
նախագահի ավագ թարգմանիչ, թուրքագետ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Norton (08.10.2009)
Այվազյանի ելույթից հետո որոշ նկարներ կանգնեցին աչքերիս առջև, եկեք կիսվեմ:
Վերադառնում եմ սիրածս հերոսին՝ ԼՏՊ:
Ընդունենք ելակետ՝ նա հայրենասեր, խորամանկ և իշխանասեր գործիչ է:
Հայրենասերը երբեք ետ չէր կանգնի ակտիվությունից այս որոշիչ փուլում, գիտակցելով պայմանագրերի ստորագրման ահավոր վնասն ու վտանգն իր երկրի համար, նույնիսկ հոգնած ու վիրավորված լինելով այն բանից, որ իրեն չեն լսում:
Եթե նա հանկարծ լռում է, գնալով այն ռիսկին, որ առանց իր հակադրության լումայի վերջը կստորագրվի (կհաստատվի) այդ թուղթը, նշանակում է, որ շատ լավ գիտակցում է, որ ստորագրությունը իր երկրի վերջը չէ, որ վախը անհիմն է: Թող ստորագրեն:
Խորամանկը լավ գիտակցում է այդ «փրոտոքոլի» երկու կողմը: Մի կողմից՝ ինքն էլ կստորագրեր տվյալ պայմաններում, մյուս կողմից՝ ստորագրողն անկասկած կհանդիպի ժողովրդական դժգոհությանը: Այդ դժգոհության առաջին սերմերը հենց ինքն էլ սկսեց ցանել: Ի՞նչ իմանաք, թե դաշնակների հետ գաղտնի համաձայնություն չկա այդ հարցում: Իսկ Թուրքիայի հարցում շատ հեշտ է համընդհանուր մերժում սպասել, բոլորս էլ առաջին պահին ոչ ենք ասում, անգիտակցաբար:
Թող ՍՍ ստորարգի, վատամարդ դուրս գա, հավաքի պոպուլիստական դժգոհությունը: Հիմա պառլամենտն այնքան կիսված է, որ հավանական է չռատիֆիկացնի և պահանջի ՍՍ հրաժարականը:
Եվ այդտեղ դուրս է գալիս իշանասերը (նախօրոք իհարկե պատրաստելով, որ ինքը կամավոր չգա, այլ իրեն խնդրեն), ասում է՝ դեհ, ափսոս արդեն ստորագրված է, ինչ անենք, եկեք տեսնենք ինչ օգուտ կարելի է քաղել, ես ձեզ կասեմ: Մեզ փրկիչ իհարկե հարկավոր է, նա անձնազոհ համաձայնվում է այդ միսսիային ու սկսում է անել այն , ինչ արդեն պարունակված է պայմանագրերում, ինչ գուցե պատրաստվում էր անել ՍՍ:
Եվ այսպիսի «հոպ ու պպզ» խաղերին մենք իհարկե կծափահարենք:
Տատ ջան, մոռացար ասել, որ Լևոնը չլիներ, հայկական բանակը մտնելու էր Թուրքիան գրավեր![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տատ ջան, եթե հիմա դաշնակ Վահանն ու դաշնակ Հրանտը ինչ-որ ցույցեր են անում, մեծ-մեծ խոսում են, էդ դեռ չի նշանակում որ հայրենասեր են:
Ռեալ ի՞նչ ունենք. ունենք էն, որ էդ մարդկանց ու քո ջանքերով (հա՛, նաև հենց քո էսքան ժամանակ լռության) հասել ենք նրան, որ այլևս մեզնից չի կախված էդ փաստաթղթերի ստորագրում-չստորագրումը: Լևոնը Վահանի ու Հրանտի թայը չի, որ քո նման պրոցեսների մեջ չխորացող քաղաքացիների համակրանքը շահելու համար ձևական ճղճղա, թե տեսեք, մենք հայրենասեր ենք, մենք պահանջում ենք, որ Էդիկը հրաժական տա, բայց հեղափոխություն չենք անելու:
Տատ ջանս, եթե դու ուշադիր ուսումնասիրեիր գործիչների քաղաքականությունը ու որդեգրած ուղիները, կիմանայիր, որ Լևոնը միշտ էլ կողմ ա եղել հայ-թուրքական հարաբերությունների լավացմանը, բայց ոչ որոշակի բաների գնով: Նայիր վերևում դրած Բոջոլյանի հոդվածը, որ գոնե մի քիչ պատկերացնես Լևոնի քաղաքականությունը ու էսպիսի իրականության հետ եզր չունեցող բաներ չգրես:Խորամանկը լավ գիտակցում է այդ «փրոտոքոլի» երկու կողմը: Մի կողմից՝ ինքն էլ կստորագրեր տվյալ պայմաններում, մյուս կողմից՝ ստորագրողն անկասկած կհանդիպի ժողովրդական դժգոհությանը: Այդ դժգոհության առաջին սերմերը հենց ինքն էլ սկսեց ցանել: Ի՞նչ իմանաք, թե դաշնակների հետ գաղտնի համաձայնություն չկա այդ հարցում: Իսկ Թուրքիայի հարցում շատ հեշտ է համընդհանուր մերժում սպասել, բոլորս էլ առաջին պահին ոչ ենք ասում, անգիտակցաբար:
Թող ՍՍ ստորարգի, վատամարդ դուրս գա, հավաքի պոպուլիստական դժգոհությունը: Հիմա պառլամենտն այնքան կիսված է, որ հավանական է չռատիֆիկացնի և պահանջի ՍՍ հրաժարականը:
Տատ ջանս, քո ասած իշխանասեր 98-ին ժողովրդական բախում կկազմակերպեր ու իշխանությունից դուրս չէր գա, քո ասած իշխանասերը 2008-ի մարտի 1-ին հարյուրավոր զոհեր տալով իշխանությունը կվերցներ:Եվ այդտեղ դուրս է գալիս իշանասերը (նախօրոք իհարկե պատրաստելով, որ ինքը կամավոր չգա, այլ իրեն խնդրեն), ասում է՝ դեհ, ափսոս արդեն ստորագրված է, ինչ անենք, եկեք տեսնենք ինչ օգուտ կարելի է քաղել, ես ձեզ կասեմ: Մեզ փրկիչ իհարկե հարկավոր է, նա անձնազոհ համաձայնվում է այդ միսսիային ու սկսում է անել այն , ինչ արդեն պարունակված է պայմանագրերում, ինչ գուցե պատրաստվում էր անել ՍՍ:
Հերիք ա էլի էս «խելոք» վերլուծություններով ժամանակ սպանեք![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
murmushka (17.10.2009)
Տատ ջան, արի կլինի էդ մանր բաներն իմ հետ մի արա:
Չխորանալով թե բնութագրիչներին որին եմ համաձայն ու որին համաձայն չեմ, հստակ ասեմ, որ քո բնութագրիչների մեկնաբանություններին համաձայն չեմ, քանի որ դրանք սարքով ու ֆալշ էին, իսկ թե ինչի, նախորդ գրառմանս մեջ գրել եմ, դու էլ շատ լավ հասկացել ես, թե ես ինչ եմ ասել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ռամմեր, իմ կարծիքով հենց այս երեք հատկանիշը բնորոշ են լավ քաղաքական գործչին: Դրանք միավորելը հենց քո ասածն է նշանակում:
Ճիշտն ասած, չեմ հասկանում, ինչու է Չուկը վիրավորվում: ԼՏՊին այս կարգի կոմպլիմենտ ձեզնից ոչ մեկն արած չկա դեռ: Չէ որ ես կասկածի տակ չեմ դնում հայրենասիրությունը, որ դու, Չուկ, չգիտեմ ինչու նույպես հերքեցիր, որպես կետ: Ես ասում եմ, եթե հայրենասերը լռում է այս պահին, ուրեմն մի բան գիտի, ուրեմն լուրջ վտանգ չի տեսնում: Բաց տեքստով ասացի:
Զատո ստրատեգիական ուրիշ քայլ է տեսնում՝ ուրիշի ձեռքով իշխանափոխություն: Եթե դա լավ է հասարակությանը, ինչու ո՞չ: Ես շարունակում եմ միայն դրական տեսանկյունից խոսել նրա մասին, շարունակում եմ ելնել հայրենասիրություն հատկանիշից:
Եվ պետք չէ ստորջրյա քարեր փնտրել ասածներիս մեջ:
Եթե ձեզ հավատալ՝ հենց այդպես է: Ուրեմն մի ժխտեք նաև քաղաքական խաղերի առկայությունը ԼՏՊ գործնեության մեջ: Բավական է ասել՝ այո, հանուն լուսվոր ապագայի նա պարտավոր է մութ խաղեր անել: Ավելի հավատալի կդառնա ձեր քարոզը:
ես չեմ հասկանում ինչ տարբերություն դաշնկացության ստորագրահավաքի և այս ստորագրահավաքի նկատմամաբ
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Chuk (08.10.2009)
Արմիշ ջան, էս մի դեպքը ստորագրության հետ կապ չունի, մլիցեն իր տարերքի մեջ պարզապես չամռվում է, սա հին սովետական մլիցայական ավանդույթ է:Տեսա՞ր, հետո ձանձրացավ ու թռավ, այսինքն ինքը աննպատակ չամռվող պարապ մլիցա էր, ոնց մնացած մլիցեքի մեծամասնությունը, էստեղ մոմի տեղը նույն հաջողությամբ կարող էր թզբեհ լինել, կամ խաչ՝ Հիսուս Քրիստոսով, ժանգոտ բրիտվա, մի խոսքով չամռվելու բան… Էդ մլիցեն ոչ ստորագրություններից է հասկանում, ոչ էլ թամամ Թուրքիայի տեղը գիտի:
Si vis pacem, para bellum
Չուկը չի վիրավորվում Տատ, այլ նյարդայնանում է, որ սաղ պրոցեսները մի կողմ թողած էլի կախվել եք Տեր-Պետրոսյանից: Ժամանակն ա մի քիչ ռեալանալու ու առկա խնդիրներով զբաղվելու: Իսկ քո գրառումը որ սարքովի էր, կարծում եմ ցույց տվեցի: Քո վերլուծության ոչ մի կետը իրական տրամաբանության ու հիմքի վրա դրված չէր: Զուտ էմոցիոնալ մակարդակի մի բան: Մի նեղացիր![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Եթե թուլ կտաք ասեմ ինչու այո?ինչու?
սփյուռքահայերը իրանց համար նստած են տաք ամերիկայում կյանք են վայելում:Իսկ մենք? մենք փակ 2 կողմից պատերազմական իրավիճակում ենք ճիշտա? իահարկե? սահմանը բացելուց հետո մենք ավելի լավ կսկսենք զարգանալ եվրոպա մուտք կունենանք և սա միայն սկիզբն է: Մեզ կսկսեն հարգել համարյա բոլորը: կներեք բայց ես համաձայն եմ հերիք է ապրենք այսպես եկենք առաջ գնանք: Ասեք այո եթե դա պետք չլիներ պետությունը և նախագան չեին գնա այլ քայլին
Եկեք ասենք ԱՅՈ
Վերջին խմբագրող՝ tikopx: 08.10.2009, 23:40:
Չուկ, ցույց չտվեցիր: Դու բոլորովին ուրիշ բաներ սկսեցիր ասել՝ անպայման հերքելով, կարևոր չէ թե ինչ: Պարզապես քեզ մոտ հասկանալի կերպովՏԱՏ- ԼՏՊ խոսքերի համատեղումը մի գրառման մեջ միանգամից ուժեղ հերքելու ցանկություն է առաջացնում:
դրա համար էլ դու բաց թողեցիր, չլսեցիր, որ ես փաստորեն ԼՏՊ լռությունը գովում էի, այն բացատրելով նրա հանգստությամբ՝ ստորագրության նկատմամբ: Վստահությունս էի ցույց տալիս իրեն, որ եթե այդքան վատ լիներ, նա չեր հեռանա:
Իսկ դու ինչ է ոզում ես ասել, որ ԼՏՊ (կամ Կոնգրեսսը) ոչ մի պրոցեսսի հետ կապ չունի՞:որ սաղ պրոցեսները մի կողմ թողած էլի կախվել եք Տեր-ՊետրոսյանիցՉուկ, ես վաղուց հասկացել եմ, որ ԼՏՊ հավաքական անուն է, շարժման ղեկավար: Դու՝ ոչ: Նրա անվանը չենք կախվում, վերլուծում ենք պրոցեսը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ