Դրական
Բացասական
Կարծիք չունեմ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տատ ջան, ես ինչ անեմ, որ իմ կարծիքով դու քաղաքականությունից չես հասկանում
Լևոնը հրապարակային պայքարի դաշտն ա ժամանակավոր զիջել ուրիշներին, իսկ դա լռել չի: Իրանք էսօր թվացյալ պասիվությամբ շատ ավելին են անում, քան ՀոՅիԴաներն անկապ գոռգոռալով: Ժամանակ:
Հիմա արի ես քեզ տրամաբանության ուղղություն ցույց տամ, ու դու մնացածը մտածիր.
1. Տեր-Պետրոսյանի համար բոլորովին դժվար չէր էս ընթացքում ասենք 4-5 հատ հանրավահաք անելը, վերջում էլ ասելը «փորձեցինք, չստացվեց»: ՀԱԿ-ն իր համախոհներն ունի, փոքր իսկ կանչով տասնյակ հազարավորները սովորականի պես կգային հանրահավաքին, ավելին, ուրիշներն էլ կմիանային:
Սակայն արդյունքի հասնել հնարավոր կլիներ միայն հանրահավաքները շուրջօրյա դարձնելու ու մարդկանց քանակը մեծ թվի հասցնելու դեպքում, իսկ էդ գործընթացը սկսվելուն պես.
2. Սերժ Սարգսյանի համար բոլորովին դժվար չի թվացյալ իրավական հիմքերն (հիմնվելով նոր մշակված օրենքների ու նախկինում ձեռք բերած մեծ փորձի վրա) ապահովելով նոր սպանդ կազմակերպել, շարժումը ջարդել, առավել ևս լիովին վայելեով դրսի աջակցությունը, քանի որ այս պահին իր արածները խիստ ողջունելի ու սպասված են դրսի կողմից:
Մնացածը թողնում եմ քո դատողությանը, հուսով, որ լուրջ վերլուծություն կանես, ոչ թե. «ԼՏՊ-ն ուզում ա հետո սուրբի թևերով գա» տիպի անիմաստ դատողություններ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (09.10.2009), Mephistopheles (09.10.2009), Norton (09.10.2009)
Տեղափոխված է այլ թեմայից.
Քո կարծիքով իրո՞ք այլևս ոչ մի կերպ սրանց վավերացումը կանխել չի կարելի
Մի շարք անընդունելի կետեր կան, իմ կարծիքով սրա մեջ։ Բայց անգամ «սահման բացելը» այլանդակ կերպով է ներկայացվում միջազգային հանրությանը։ Թուրքիան միակողմանի փակում է այդ «սահմանը», հետո էլ Հայաստանի հետ համատեղ բացո՞ւմ են...
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Արս, ես մեծ կասկած ունեմ, որ էս գործընթացն իր ավարտին կհասնի, ուղղակի կարծում եմ, որ չի հասնի Թուրքիայի պատճառով:
Էս ամեն ինչը հնարավոր կլիներ կանխել մեծ ժողովրդական շարժումով, եթե միահամուռ կանգնեինք ու պահանջեինք ոչ լեգիտիմ նախագահի հրաժարականը: Դա չեղավ: Դժգոհ մի մասա ուղղորդվեց սխալ ուղղությամբ, հերթական անգամ ֆալշ ընդդիմություն ի հայտ եկավ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Եթե ՀԱԿ-ը որոշեր էս ընթացքում ակտիվ պայքար տանել, ստացվելու էր մի ահավոր իրավիճակ. ակամա իրար դեմ էին դուրս գալու ոչ թե ժողովուրդն ու իշխանությունը, այլ ժողովուրդն ու ժողովուրդը, որոնց մի մասին առաջնորդելու էր ՀԱԿ-ը, մյուս մասին ընդդիմություն խաղացող ու ամեն ինչում «Լևոնին» մեղադրող ՀՅԴ-ական դաշինքը: Մենք իրար «կոտորելու» էինք, Սերժը գնալու էր փաստաթուղթ ստորագրեր ու «քահ-քահ ծիծաղեր» մեր վրա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
դիպուկ է ասված«Ազգային» եւ «ապազգային» հարցեր
Երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտնեց, որ Կոնգրեսը չի միանա Դաշնակցության շուրջը համախմբված եւ հայ-թուրքական արձանագրություններին «ոչ» ասած 11 կուսակցություններին, քանի որ չի ցանկանում «աջակցել իմիտացիոն ակցիաներին»: Չգիտեմ, թե որքանով է դա ՀԱԿ-ի բոլոր կուսակցությունների տեսակետը, քանի որ Կոնգրեսի մեջ մտնող որոշ քաղաքական ուժեր կարծես թե հակված են ընդունել ՀՅԴ-ի կողմից առաջարկվող «խաղի կանոնները», սակայն տվյալ դեպքում պարոն Զուրաբյանի գնահատականը՝ «իմիտացիոն ակցիաներ», ինձ թվում է, արտացոլում է իրականությունը:
Խնդիրը հետեւյալն է. հնարավոր չէ «հայ-թուրքական հարցում» լինել ընդդիմադիր, իսկ մնացած հարցերում՝ իշխանամետ: Հնարավոր չէ 11 տարի առատորեն օգտվել «իշխանական կերակրատաշտից», ձեռք բերել բիզնեսներ, շքեղ բնակարաններ, ջիպեր եւ այլ բարիքներ, իսկ ահա երբ եկավ «ազգային խնդիրների» հերթը, կերած-խմածը բարեհաջող մարսելով, հանկարծ հանդես գալ անբիծ ազգասերի իմիջով: Հնարավոր չէ լռել մարտի 1-ի սպանդի մասին, նպաստել սպանությունների հանգամանքների կոծկմանը, իսկ հետո ինքնահռչակվել «ազգային երազանքի» ջատագով: Ի՞նչ է, մարտի 1-ին սպանվածները մեր ազգի՞ց չէին: Նրանք կոնկրետ, միսուարյունից մարդիկ էին՝ իրենց համար այսօր սգացող հարազատներով, որոնց հետ միասին արդարություն պահանջելը ցանկացած նորմալ մարդու պարտքն է, իսկ «հողեր ուզելը» այս պահին դատարկ եւ անհեռանկարային զբաղմունք է: Ժամանակին, ձեր այդ նույն «երազկոտության» պատճառով, այդ հողերը տվեցիք, իսկ հետագա տասնամյակների ընթացքում պահանջատիրությունը դարձրեցիք ձեր «քաղաքական բիզնեսի» առանցքը:
Կամ գուցե իրենց քաղաքական հայացքների համար այսօր նստած մարդիկ օտարազգի՞ են: Արհամարհել այդ մարդկանց իրավունքները եւ զբաղվել ազգի վերացական իրավունքներով՝ դա իսկապես իմիտացիա է:
Նույնը կարելի է ասել մեր սփյուռքյան կառույցների մասին: Այսօր նրանք, չգիտես ինչու, «քունը կորցուցած» են: Բայց մարտի 1-ից հետո նրանցից ոչ մեկը չբողոքեց ու չընդվզեց՝ այդ ինչո՞ւ էիք սպանում մեր եղբայրներին, այդ ինչո՞ւ 20 օր չէիք թողնում, որ թերթերը գրեն այն, ինչ ուզում են: Թե՞ սա «ազգային հարց» չէ: Ազգայինը միայն ինչ-որ մշուշոտ «կորուսված հայրենիքի» տեսլակա՞նն է: Կամ գուցե կասեք՝ չէինք ուզում խառնվել Հայաստանի ներքին գործերի՞ն: Դե, այդ դեպքում մի խառնվեք նաեւ Հայաստան պետության՝ այլ պետության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ոոո.առավոտ.ամ //
![]()
Վերջին խմբագրող՝ dvgray: 09.10.2009, 02:28:
մոռացա ասել, որ ստորագրում էմ Արամի ամեն մի բառի տակ: ու իզուր եմ բոլդով նշել մի հատվածը: Ամբողջ հոդվածը պետք էր բոլդ անել :
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Անկախ թե ինչ կասի պաշտոնական ՀԱԿ-ը միևնույն է ՀԱԿ-ի համակիրներից ոմանք ում համար սկզբունքային չեն անձերը և անունները և միաժամանակ դեմ են արձանագրություններին ինձ թվում է կմիանա բողոքին, ամեն դեպքում ես նման մարդիկ գիտեմ: Մի կողմից իմ կարծիքով հա ճիշտ ա դաշնակցության մասին Ա/ Աբրահամյանի կարծիքը , մյուս կողմից կարելի ա ուղղակի անտեսել կազմակերպողներ ով լինելը , քանի որ ուրիշ նման չափի բողոքի ակցիա դժվար կազմակերպվի այլ ուժերի կողմից: Իշխանավորները երևի լավ ուրխանում են տեսնելով, որ ինչքան ա պառակտում օգնում իրենց:
Վերջին խմբագրող՝ Grieg: 09.10.2009, 04:45:
...
Tig (09.10.2009)
ապեր, եթե կարծում ես որ ստորագրություն հավաքելով ու 2օր հաց չուտելով ստորագրումը պիտի կանգնեցնես կարաս միանաս… հարց չկա…բայց հետո չասես "բա էս ոնց եղավ ստորագրեցին"…
Ընգեր, ժողովրդական լեզվով ասած, դաշնակները վրեքներդ կայֆ են բռնում… երևի իրանք էլԱԳՆ-ի պատուհանից նայում ու ծիծաղները չեն կարում զսպեն…
մեր ժողովրդից ամեն մեկին առանձի-առանձին որ խոսեցնես շուստռի մեռնում են, բայց 5000 դրամով ինչ ուզես անել կտաս
Ախր Ղարաբաղցիները չորակող են, է՜…
Սերժ Սարգսյան Ջան, մի ստորագրի այդ ստոր ուղեցույցը. մեկ ա, Նոբելյան մրցանակ չեն տա դրա համար. Նոբելներին Ադրբեջանն ավելի դուրեկան է…
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
ՀԱԿ–ի համակիրները ինձ թվում է այդքան էլ հակված չեն միանալու այս կլոունությանը, որտեղ քաղաքական կլոունները դեմ են թղթին, բայց կողմ են այդ թուղթը ստորագրողին։
ՀԱԿ–ի համակիրները համ էլ դառը փորձ ունեն, դեմ լինելով այս իշխանություններին, նրանք ծեծ են կերել, ոմանք էլ սպանվել են։ Հետևաբար առնվազն ապուշություն կլինի դեմ լինել սույն իշխանությունների կողմից արված որևէ գործողության, փոխանակ այս իշխանություններին սի… … հեռացնելու։ Իշխանությունները դա անփորձ շինարարի օգնականներ չեն, որոնց սխալ շարված պատը քանդել տաս ու նորը շարել տաս։ Իշխանությունները դրանք բրիգադիրներ են, որոնց սխալ շարած պատերի համար պարզապես ռադ են անում, նվազագույնը։
Si vis pacem, para bellum
Chuk (09.10.2009), Kuk (09.10.2009), Mephistopheles (09.10.2009), Norton (09.10.2009), Երվանդ (09.10.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ