User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպէ՞ս էք գնահատում հրապարակված հայ-թուրքական արձանագրութիւնները:

Քվեարկողներ
113. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    27 23.89%
  • Բացասական

    74 65.49%
  • Կարծիք չունեմ

    12 10.62%
Էջ 13 81-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213141516172363 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 1215 հատից

Թեմա: Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն

  1. #181
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչքա՜ն ես խորացել բիձա ջան։
    Ախպեր- հայաստանում խորը տեղ չկա, ծանծաղուտ ա.
    Ես էլ լողալ սիրող մարդ եմ. Ստիպված դրսերում մի քիչ չոփ-չոփ եմ տվել. Ինչը դուրդ չի եկել՞

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #182
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Թուրքական նոր դպրոցական քարտեզներում Հայաստանը ամբողջությամբ ներառված է Թուրքիայի կազմում

    Թուրքական դպրոցական նոր դասագրքերի քարտեզում Հայաստանը ներառված է Թուրքիայի կազմում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Ekolay կայքէջը եւ ներկայացնում այդ քարտեզը։

    Ստամբուլի բոլոր դպրոցներին բաժանված դասագրքերի հետ տրվել են կրթական CD-ներ, որոնց մեջ տեղադրված քարտեզում հայտնվել են մի շարք աղաղակող սխալներ։ Այդ սկավառակի մեջ հայտնված քարտեզում Հայաստանը, Հյուսիսային Իրաքը, (Մոսուլ, Քիրքուք)Արեւմտյան Թրակիան (Բուլղարիայի մի մասը), Հարավային Կիպրոսի հունական մասը, Վրաստանի մի մասը՝ ներառյալ Բաթումը, ինչպես նաեւ Նախիջեւանը նշված են Թուրքիայի կազմում։

    Դասագրքերում կան նաեւ այլ սխալներ։ Օրինակ՝ Թուրքիայի ազգային տոների ցանկում չի նշված թուրքերի համար շատ կարեւոր՝ Հաղթանակի օրը։

    Դասագրքերի եւ տեսասկավառակների հանձնումը դպրոցներին տեղի է ունեցել հատուկ արարողությամբ։

    Այս խնդրի կապակցությամբ Ստամբուլի Ազգայի կրթության վարչության պետը հայտնել է իր ափսոսանքը։ Նա նշել է, որ դա մեծ սխալմունք է։
    news.am

  4. #183
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն, այսօր խորհրդի մոտ 100 անդամների անունից Սերժ Սարգսյանին հայտնեց, որ խորհուրդը գտնում է, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ստորագրել:

    «Մենք գումարել ենք բոլոր մինուսներն ու պլյուսները եւ ստացել ենք պլյուս»,- ասաց Վազգեն Մանուկյանը' հիմնավորելով թե ինչու պետք է կողմ քվեարկել փաստաթղթերին:

    Նա պնդում է, որ արձանագրություններում նախապայմաններ չկան: «Այն որ ստեղծվում է պատմաբանների ենթահանձնաժողով, դա ընկալվում է որպես կասկած ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնել: Թուրքիան այդ կետը դնելով' երբեւիցե չի մտածել, որ հայ ժողովուրդը կարող է հրաժարվել ցեղասպանությունից: Ինքը ուրիշ խնդիրներ է հետապնդել: Առաջինը' հնարավորություն ունենալ ուրիշ երկրներին ասել' սպասեք, մենք դա դեռ քննարկելու ենք, երկրորդ' մի քիչ խաղաղեցնել իր ժողովրդին եւ երրորդ' ինչ-որ չափով սեպ խրել ՀՀ-ի եւ սփյուռքի ժողովրդի մեջ»,- Թուրքիայի մոտեցումները փորձեց ներկայացնել Մանուկյանը:

    Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին, ապա արձանագրություններում «Ղարաբաղ» բառի բացակայությունը Մանուկյանին թույլ է տալիս ասել, որ արձանագրություններում հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված չեն ԼՂ հիմնախնդրով. «Ասում են արձանագրություններում եթե գրված է «տարածքային ամբողջականություն» եւ գրված չէ «ազգերի ինքնորոշում», ապա դա կարող է ընկալվել, որ մենք գաղտնի կերպով համաձայնություններ ենք տվել ԼՂ հարցում: Ազգերի ինքնորոշման մասին այստեղ հնչեցնելը կնշանակեր, որ մենք ինքներս ենք ԼՂ հարցը մտցնում քննարկման: Դա նաեւ կնշանակեր, որ այս փաստաթուղթը չի ստորագրվելու, որովհետեւ դա Թուրքիայի համար կնշանակեր քրդական հարցի բարձրացում այս փաստաթղթում»:

    Վազգեն Մանուկյանը ոչ միայն մտահոգություններ չունի, այլեւ գտնում է, որ արձանագրությունների ստորագրումն այս տեսքով բխում ՀՀ-ի շահերից. «Ես գտնում եմ, որ հայրենասիրությունը թուրքերին ատելը չէ, այլ իր ժողովրդին սիրելը»:

    Արձանագրությունների ստորագրմանը խորհրդի անդամներից կտրականապես դեմ են 2-ը' ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը եւ ակադեմիկոս Բաբկեն Հարությունյանը, որոնք այսօր ներկա չէին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

    Արձանագրությունների ստորագրմանը ձեռնպահ է քվեարկել միայն խորհրդի անդամ բնապահպան Կարինե Դանիելյանը, մնացածը միաձայն կողմ են արտահայտվել:

    Տիկին Դանիելյանը այսօր ափսոսանք հայտնեց, որ դեմ արտահայտվածները բացակայում են' նշելով, որ նրանք ավելի հստակ կներկայացնեն նաեւ իրենց մտահոգությունները:

    Հանրային խորհրդի անունից այսօր ելույթ ունեցան Խոսրով Հարությունյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Հովհաննես Միքայելյանը, Արտակ Շաքարյանը, Տեր Մարկոսը, որոնք բոլորն էլ ներկայացրին արձանագրության հետ կապված իրենց դրական ընկալումներն ու հեռանկարները:
    հիմա հասկացա՞ք ժողովուրդ… Վազգենը գումարել ա սաղ "պլյուսներն ու մինուսները"… մաթեմի դասատու ա է՞ … Անանիա Շիրակացի… իրա ծանդր խոսքը վերջն ասել ա… հայ ժողովուրդը շուչը պահած Վազգենի դաբրոյին էր սպասում, վերջը կանաչ լուսը տվեց

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (01.10.2009), Տրիբուն (30.09.2009)

  6. #184
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուրքական նոր դպրոցական քարտեզներում Հայաստանը ամբողջությամբ ներառված է Թուրքիայի կազմում
    Դասագրքերում կան նաեւ այլ սխալներ։ Օրինակ՝ Թուրքիայի ազգային տոների ցանկում չի նշված թուրքերի համար շատ կարեւոր՝ Հաղթանակի օրը։

    Դասագրքերի եւ տեսասկավառակների հանձնումը դպրոցներին տեղի է ունեցել հատուկ արարողությամբ։

    Այս խնդրի կապակցությամբ Ստամբուլի Ազգայի կրթության վարչության պետը հայտնել է իր ափսոսանքը։ Նա նշել է, որ դա մեծ սխալմունք է։


    news.am
    Լավն էր Նորտոն ջան.
    -Թուրքական գործելակերպի, դիվանագիտության և ախորժակների լավ համեմված ցուցանմուշ.
    -Վայ կներեք, ցավալի սխալ է, բայց ոչինչ,երեխեքը դա կգիտակցեն և ըմբռնումով կմոտենան-այդ մասը անգիր չեն անի.
    Ցցունն այն է, որ թուրքը իր մյուս թուրք եղբորը որպես առանձին երկիր է պատկերացնում, իսկ հայաստանին կուլ տված.
    Այ այս ֆոնին խմելն էլ չի փրկում. Մոյշայի օրինակով, ուզում ես վերցնել գլոբուսն ու նրա երազած գործողությունն անես, բայց նստում ու էլի գրում ես էս կայքում.
    որ ինչ՞
    Կուկ ջան, Տատի հետ գլուխ -գլխի ես տալիս 96-ի հաշվով.
    Հա, էս երկրի հերն անիծեց հենց ԼՏՊ-ն իրա քռչությամբ, երբ թույլ տվեց որ գեղցին իրեն թագավոր կարգի. Հենց էտ օրվանից ենք մենք դառել փալաս.,
    Այո, հենց 96 թվից, առանց մի զոհի ընկանք էս օրը ու հերիք է չհասկանալ թե ինչ ասել է հիմք. Հիմքն էն է, որի վրա մարդկությունն է կերտվել, այսօրվա ձեռք բերվածին վաղվանն է ավելացել, կուտակվել ու մենք առաջ ենք գնացել որպես մարդ ու հասարակություն. Հասկացել ենք թե ինչ ասել է իմաստություն, կամ ընդհակառակը- էշություն.
    Մեր նորագույն պատմության հիմքն հենց 96-ն էր, իր բաժակ չրխկացնելով ու խելագար հայացքով հայրենասիրությունից բարբաջելը.
    Հենց բաժակաճառով օգևորված էդ գեղցին մեզ կոխեց այս մղձավանջի մեջ, որից ելքը չի երևում. Մեր հերն անիծեցին ու նոր կպնող ողնաշարը նորից ջարդեցին հենց գեղցին ու ԼՏՊ-ն. Գեղցին աշխարհից անտեղյակ անմեղսունակ խաղեր էր տալիս, իսկ ԼՏՊ-ն էլ արդեն քաշել, ջրի երես էր բարձրացրել ներքին ու արտաքին կարկառուն ճիճուներին. Իհարկե դա չմարսվող էր ու էլ չի էլ մարսվի.
    ԼՏՊ-ն ախոռից էր խոսում, Ինչ ախոռ, -հոգեբուժական բաժանմունք է, առանց զուգարան, մուտքի ու ելքի, կամ էլ սննդի- իրարով ենք սնվում.
    Վերջապես իրերն իրենց անունով պետք է կոչվեն. Հայկական հերոսների պանթեոնը պետք է մաքրվի հանցագործներից ու տգետներից, որ գոնե պատմության էջերը մաքրվեն մեր կույր տգիտությունից ու կեղծությունից.
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 30.09.2009, 16:59:

  7. #185
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձա
    Հիանալի վերլուծություն է, մանավանդ Սերոժի ու Քոչի մասով : չնայած ավելացնելու բաներ կան
    Դու էլ քո տեսածն ավելացրու ԴՎ ջան. Մի գուցե կարծիքներ գումարելով մի պարզ ֆորմուլայի գանք ու էս կեղտը գոնե շրջանցենք, կամ սաղով փախնենք կամ դեմն առնենք.
    Դեռ որ նախաեղեռնային, նախասումգայիթյան հանգստության մեջ ենք, բայց գոնե կայքում հասկանանք թե ինչն ինչոց է.
    Հիշենք, եղեռնը սկսվեց ապրիլին, բայց աշխարհից անտեղյակ հայաստանի խորքերը հասավ հունիս–հուլիս օգոստոսին. Նույնիսկ մի գյուղը երեկոյան վառում էին, իսկ հարևան գյուղը փոխանակ փախչելու սպասում էր իր հերթին մյուս առավոտ հրկիզվելուն. Դէ վառող տղերքը հոգնում էին, չէ, բա հո գիշեր ցերեկ չէին աշխատելու. Փարախ էր, մեջը լիքը անասուն –էսօր մի մորթի, վաղը մորթի, ուր էս վռազում՞
    Հայվանության անբացատրելի օրինակ, որը հետագայում պարբերաբար մենք կրկնեցինք երևի մի քսան անգամ էլ.
    Ու այսօր էլ այս կայքում դրա քարոզն է գնում սահմանադրական ճանապարհ կոչված ամպագոռգոռ աբսուրդի ձևով.
    Համաձայն եմ, հեոռւ չի այդ օրը, թուրքական սահմանադրությամբ առանց լֆիկ ու դոդ ու առանց մի կեղծիք թուրք թաղապետեր ենք ընտրելու.

  8. #186
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    ՓԱԿԵՑ հայկական հարցը[/B] որը ավելի շատ օգտագործում էր Արևմուտքը Թուրքիային զսպելու համար:
    Ոչ, չփակեց: Հենց այն պատճառով, որ արևմուտքին այդ հարցը դեռ շատ երկար պետք կլինի, ՍՍ ոչ ոք թույլ չի տա փակել այն:

  9. #187
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Բիձա, մեռա, բայց լրիվ կարդացի:

    Շատ ես անձնականացնում Սերժին: Եդքան շատ պլյուս չէի տա: Թեև նկարագրությունը ճշտոտ է, ես հույս ունեմ նրա խորամանկությանը, անպայման չէ ցուցադրել իրական պլաները: Նույնիսկ հույ ունեմ, որ այդ խորամանկությունը լավ կլինի Հայաստանին, չէ որ հաջողության դեպքում միանգամից բոլորիս բերանը փակվում է:
    7- Եվրոպայի կեցվածքը.
    Դու համարում ես Եվրոպան այնքան հարիֆ, որ նա հավատում է, թե Թուրքիան կբավարարվի ոտվլեկայուշիյ մանեվրով, կթեքվի արևելք ու կմոռանա՞ իր նման հարուստ հարսին:


    Վազգեն Մանուկյանինն էլ հետաքրքիր էր,: Հիմա կգա Մեֆիստոն և ինձ կհարվածի ծանդր առարկայով՝ գլխիս:
    Վերջին խմբագրող՝ Տատ: 30.09.2009, 17:20:

  10. #188
    Սկսնակ անդամ lav tgha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2009
    Հասցե
    Իրան - Նոր Ջուղա
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Հայ Օգնութեան Միութեան Յայտարարութիւնը՝ Հայ-Թրքական Արձանագրութիւններուն Մասին

    Օգոստոս 31, 2009էն ի վեր հայ ժողովուրդին ուշադրութիւնը սեւեռած է Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ նախաստորագրուած փաստաթուղթին վրայ, որ երկու երկիրներուն միջեւ յարաբերութիւններու բնականոնացման գործընթաց մը կը փորձէ նախատեսել։
    Կը գիտակցինք, որ հայ եւ թուրք ժողովուրդները կոչուած են իրարու կողքին ապրելու. սակայն կը հաւատանք նաեւ, որ որեւէ դրացի երկիրներու եւ ժողովուրդներու միջեւ խաղաղ գոյակցութեան պայմանները կը կազմեն արդարութիւնը, իրաւունքներու փոխադարձ յարգանքը եւ անկեղծ վերաբերմունքը։
    Մեկնելով այս հաւատամքէն, Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ, Զուիցերիոյ մասնակցութեամբ նախաստորագրուած փաստաթուղթը կը համարենք հայ ժողովուրդի արժանապատուութիւնն ու իրաւունքները անգամ մը եւս ոտնակոխող փաստաթուղթ, որ հայ եւ թուրք ժողովուրդներուն միջեւ խաղաղութիւն հաստատելու փոխարէն՝ նորանոր տագնապներու դուռ կրնայ բանալ միայն։
    Կ՛ակնկալէինք, որ Հայաստանի հանրապետութեան նախագահի յայտարարած խորհրդակցութիւններու շրջանին կարելի պիտի ըլլար հայրենի եւ Սփիւռքի հայութեան ներդրումով այս փաստաթուղթը բարեփոխել, սրբագրել եւ զայն հիմնել մարդկային արդարութեան եւ իրաւունքներու հասկացութիւններուն վրայ։ Հասկացութիւններ, որոնք կ՛ենթադրեն Թուրքիոյ կողմէ Հայկական Ցեղասպանութեան գործադրութեան պատասխանատուութեան ընդունում եւ համապատասխան հատուցումի յանձնառութեան ստանձնում։ Սակայն յուսախաբութեամբ կ՛իմանանք, որ փաստաթուղթը փոփոխելի չէ եւ զայն կարելի է լրիւ ընդունիլ կամ լրիւ մերժել։
    Այս պայմաններուն մէջ, Հայ օգնութեան միութիւնը, հայ ժողովուրդին ազգային շահերուն հիմնովին հակադրուող ու Հայաստանի ազգային անվտանգութիւնը խախտող այս փաստաթուղթը կը գտնէ մերժելի։ Այս մերժումը կը յայտարարենք միութեան 26 երկիրներու մէջ տարածուած միաւորներու եւ անդամներու անունով։ Միութիւն, որուն այսքան մեծաթիւ երկիրներու մէջ տարածումը նոյնինքն հետեւանք է Ցեղասպանութեան. միութիւն, որ 1915էն սկսեալ տասնամեակներ շարունակ զբաղած է Ցեղասպանութեան հետեւանքով որբացած երեխաներու հաւաքով ու խնամատարութեամբ, եւ ճիգ չէ խնայած սերունդներուն մօտ հայ ժողովուրդի մարդկային եւ ազգային իրաւունքներու հետապնդման ջահը վառ պահելու։
    Այսու թուրքի եաթաղանէն այրիացած հայ կնոջ ու որբացած հայ մանուկին անունով կոչ կ՛ուղղենք Հայաստանի հանրապետութեան իշխանութիւններուն ետ կանգնելու անդունդի եզրէն, անդրադառնալու հետեւանքներու ահաւորութեան եւ միանալու տխրահռչակ այս փաստաթուղթերուն դէմ աշխարհով մէկ ծաւալած բողոքին, մերժելու այս փաստաթուղթը՝ վերականգնելով հայ ժողովուրդին ու ժողովուրդ-պետութեան միասնականութիւնը։

    ՀՕՄ-Ի
    ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

    http://www.piunik.com
    vvvv
    Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
    http://lav-tgha.izfree.com

  11. #189
    Մշտական անդամ urartu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Գրառումներ
    341
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    թող բացեն սահմանը շատ էլ լավ կլինի, տնտեսապես օգուտը շատ կլինի, իսկ քաղաքականապես կարող է ինչ, որ սխալներ թույլ տալ, և զիջումներ անեն, բայց թե չպետք է մոռանալ, որ մենք գործ ունեք, ոչ թե Կուալա Լամպուրի, կամ ազերների այլ հզոր Թուրքիայի հետ, ընդհանուր առումով ես դեմ եմ այս համաձայնագրություններին, բայց եթե սկսել ենք ել ետ ճանապարհ չկա, մինչև վերջ պետք է գնալ
    У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
    Владимир Солоухин

  12. #190
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, հեոռւ չի այդ օրը, թուրքական սահմանադրությամբ առանց լֆիկ ու դոդ ու առանց մի կեղծիք թուրք թաղապետեր ենք ընտրելու.
    Բիձա ջան, էտ օրը արդեն վաղուց էկել ա: Եթե մեր թաղապետները հիմա զոռով մի երկու բառ են հայրերեն իրար հետևից կապում, դա դեռ իրենց հայ չի սարքում: Կամ նախկին սադիստ նախագահն ինչով թուրք չի, դաժե խաչակնքել չսովորեց, գոնե ձևի համար, տաս տարվա նախագահության ընթացքում: Թուրքը ազգային պատկանելություն չի, հոգեվիճակ ու կենսակերպ ա: Իսկ մեր հիմիկվա ղզլբաշները ոնց որ էն ամենաառաջին սելջուկներից լինեն, որ հենց նոր Ալթայի տափաստանների Մերձավոր Արևելք են իջել, ու մի ունակություն ունեն, թալան, թալան ու էլի թալան:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (01.10.2009), Բիձա (01.10.2009)

  14. #191
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձա, մեռա, բայց լրիվ կարդացի:

    Շատ ես անձնականացնում Սերժին: Եդքան շատ պլյուս չէի տա: Թեև նկարագրությունը ճշտոտ է, ես հույս ունեմ նրա խորամանկությանը, անպայման չէ ցուցադրել իրական պլաները: Նույնիսկ հույ ունեմ, որ այդ խորամանկությունը լավ կլինի Հայաստանին, չէ որ հաջողության դեպքում միանգամից բոլորիս բերանը փակվում է:
    Դու համարում ես Եվրոպան այնքան հարիֆ, որ նա հավատում է, թե Թուրքիան կբավարարվի ոտվլեկայուշիյ մանեվրով, կթեքվի արևելք ու կմոռանա՞ իր նման հարուստ հարսին:


    Վազգեն Մանուկյանինն էլ հետաքրքիր էր,: Հիմա կգա Մեֆիստոն և ինձ կհարվածի ծանդր առարկայով՝ գլխիս:
    Տատ ջան, ցավդ տանեմ, բա մեռնելու գնով բիձու հոդված կկարդան՞. Կարող է ես մի բան գիտեմ, որ դու չգիտես՞. –Ըլնող բան չի,
    Դու քո գորժին եղիր. Ընենց ֆրոնտում ես, որ ես վաղուց նախորդ հանգուցյալ էի.
    Դուխդ տեղը պահի, դիխանի հավաքի, հլա ուր ես՜.
    Հա, նաև ասեմ, որ չգիտեի, որ հեքիաթ պատմելու համար հեքիաթին ի սրտե հավատալը պարտադիր է.

  15. #192
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպեր- հայաստանում խորը տեղ չկա, ծանծաղուտ ա.
    Ես էլ լողալ սիրող մարդ եմ. Ստիպված դրսերում մի քիչ չոփ-չոփ եմ տվել. Ինչը դուրդ չի եկել՞
    Դուրս կգա եթե այդ մարդկանց միանգամից խզարես։

    Երկար–բարակ պատմություններով դրանց հախից չես գա, բիձա ջան։ Վերցնում ես մի չոր փայտ, ես կարամ դա չարխովս տաշեմ ու տամ քեզ, ու տալիս ես դրանց գլխին։

    Տեղն ու տեղը լուծվում են Հայ Թուրքական ու մնացած մանր մունր հարցերը։

  16. #193
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուրս կգա եթե այդ մարդկանց միանգամից խզարես։
    Ինչ՞ ասել է "խզարես"
    բավականին դժվարահունչ ու դժվարամարս բառ է: Սենց բառերը հիմնականում կիլլերական ենթատեքստ են ունենում: ճիշտ ես՞ արդյոք ես:

  17. #194
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ՞ ասել է "խզարես"
    բավականին դժվարահունչ ու դժվարամարս բառ է: Սենց բառերը հիմնականում կիլլերական ենթատեքստ են ունենում: ճիշտ ես՞ արդյոք ես:
    ԴՎ ջան, խզարելու մասին քեզ բացատրական նամակ եմ ուղարկել. կարդա։

  18. #195
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (01.10.2009)

Էջ 13 81-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213141516172363 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. WikiLeaks -ը Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.09.2011, 10:07
  2. Հանգիստ Թուրքիայի ծովափերում
    Հեղինակ՝ Ahik, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 25.09.2010, 13:07
  3. Հոդվածաշար` Հայաստանի բուհերի ու բուհական մշակույթի մասին
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:57
  4. Ադրբեջանցիները Հայաստանի մասին մուլտֆիլմ են նկարել
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.05.2008, 00:45
  5. Ֆիլմեր Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.11.2007, 17:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •