User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպէ՞ս էք գնահատում հրապարակված հայ-թուրքական արձանագրութիւնները:

Քվեարկողներ
113. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    27 23.89%
  • Բացասական

    74 65.49%
  • Կարծիք չունեմ

    12 10.62%
Էջ 26 81-ից ԱռաջինԱռաջին ... 162223242526272829303676 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 376 համարից մինչև 390 համարի արդյունքները՝ ընդհանուր 1215 հատից

Թեմա: Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն

  1. #376
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն արդեն ընդունեցիր, որ ծափողջյուններով են դիմավորել:
    Սկզբի համար վատ չի:

    Հիմա հաջորդ կետը. Ով ուզում է լինել, սխալ գործելու հավանականություն կա:

    Տարբերակ 1. Վառե՛լ բոլորին ու ինքնահրկիզվել:
    Տարբերակ 2. Վերլուծել ամեն ինչը ու տեսնել, որ ՀԱԿ-ում իսկական ուղեղներ կան ու որ այդ մարդկանց քաղաքականությունը հիմնականում ճիշտ է եղել:
    Տարբերակ 3. Շարունակել հայհոյել ՀԱԿ-ին, պայքարել ՀԱԿ-ի դեմ:

    Կարծում եմ, որ քո ընտրությունը երրորդը կլինի
    Ինչպես օրինակ՝ վազգենմանուկյաններինը, դաշնակներինը, տիգրանկարապետյաններինը, ախքերինը և այլն: Մի երկու օր առաջ երկիր մեդիան էի նայում, էս արձանագրությունների մասին էին խոսում, մեկ էլ մեջը Լևոնի դեմ ինչ որ բաներ մտավ նենց սահուն ձևով Էս պահին իբր պայքարում են էս արձանագրությունների դեմ, իբր պոտության մասին են մտածում, բայց չեն մոռանում Լևոնի դեմ քայլեր անելը, որտև դրա համար սերոժը պարգևատրելու ա տարբեր ձևերով՝ մի կուշտ փոր քյաբաբից մինչև գույնզգույն պաշտոններ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #377
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն արդեն ընդունեցիր, որ ծափողջյուններով են դիմավորել:
    Սկզբի համար վատ չի:

    Հիմա հաջորդ կետը. Ով ուզում է լինել, սխալ գործելու հավանականություն կա:

    Տարբերակ 1. Վառե՛լ բոլորին ու ինքնահրկիզվել:
    Տարբերակ 2. Վերլուծել ամեն ինչը ու տեսնել, որ ՀԱԿ-ում իսկական ուղեղներ կան ու որ այդ մարդկանց քաղաքականությունը հիմնականում ճիշտ է եղել:
    Տարբերակ 3. Շարունակել հայհոյել ՀԱԿ-ին, պայքարել ՀԱԿ-ի դեմ:

    Կարծում եմ, որ քո ընտրությունը երրորդը կլինի

    Չէ, արի երկխոսության չվերածենք, բայց պատասխանեմ, ուշադրի կարդա "եթե դու պնդում ես" իմ գրած արտահայտությունը:
    Հիմա հաջորդ կետը.
    առաջին ենթակետդ վիրաորանք չեմ համարում, քո մասին շատ դրական արտահայտվող ինձ մտերմ մարդկանց կարծիքի հիման վրա
    Երկրորդ ենթակետի համար ասեմ, որ էդ իսկական ուղեղները, նայած թե ում համար են իսկական և իսկական ասլեը գործով են ապացուցում, ինչը ցավոք մինչև օրս նրանց չի հաջովել և խստագույնս կասկածում եմ որ կհաջողվի:
    Երրորդ ենթակետդ
    Ես չեմ հայհոյում, այլ ինչպես և դու վերլուծում եմ ու իրար հետևից շարում քո նշած ռեալ ուղեղներ անցած ճանապարհը: Ես նրանց դեմ չեմ պայքարում, այլ ժողովրդին խաբողների և՛ իշխանության, և՛ ընդդիմության անունից հանդես եկողների:
    Կարծում եմ, որ կարծիքդ ոչ կոռեկտ էր

  3. #378
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը

    Այդ դեպքում շտապեցի ասել «սկզբի համար վատ չի»

    Եթե քո վերլուծությունը սա ա.
    «Մի քանի օր էլ կանցնի ու նախկին բոլոր չինովնիկները կհիշեն թե ինչքան լավն ու բարի են եղել, ինչպես են տքնել իրենց ժողովրդի համար: Լավա էս սահմանի հարցն էլ եղավ, թե չէ Բագրատյանին էլ տելեվիզրով ցույց չէին տա կամ էլ հարցազրույց վերցնեին, աչքիս մի օր էլ ես մի բանի շուրջ ասուլիս հրավիրեմ, հիշեմ, որ պապուս պապան տասնչորս թուրքա սպանել:Կամաց-կամաց սնկի պես կսկսեն գովաբանել ու մեջբերել իրենց արածներն ու չարածները, հույս ունեն կոծկել իրենց վրայի սևն ու վատը ու ցավալին էլ նայա, որ իրանց մոտ դա շատ լավ ստացվումա:»

    Ապա ես այլևս ասելիք չունեմ:
    Միայն նորից առաջարկում եմ ծանոթանալ տեսակետներին ու տեսնել, կա նրանց խոսքում որևէ բան, որն իրականությանը չի համապատասխանում, կեղծ է, սուտ է:

    Պնդում եմ, որ չկա ու քո այդ գնահատականը ոչ թե վերլուծական մակարդակի է, այլ էմոցիոնալ:

    հ.գ. Վիրավորական բան ես չեմ գրել ոչ նախորդ գրառմանս մեջ (ինքնահրկիզվելը քեզ չէր ուղված այլ ընդհանուր տակտիկայի տարբերակ էր՝ առաջարկված բոլորիս), իսկ այս գրառումովս էլ բոլորովին կասկածի տակ չեմ դնում քո վերլուծական ընդունականությունները, միաժամանակ նշելով, որ իմ գնահատականով այդ գրածդ զուտ էմոցիոնալ հարթության էր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #379

    Խիստ տարօրինակ է, ոմանց մոտեցումը:
    Երբ չեն խոսում, մեղադրվում են լռելու մեջ, երբ խոսում են, անպայման որևէ մեղադրական բան են գտնում «իրանց սրբացնում են» տիպի չհիմնավորված որևէ միտք

    Վերջն ա:
    Սաղ խնդիրները թողած էլի Լևոն, էլի ՀԱԿ...
    Զավեշտ ա, դաշնակցական մտածողություն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #380
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Խիստ տարօրինակ է, ոմանց մոտեցումը:
    Երբ չեն խոսում, մեղադրվում են լռելու մեջ, երբ խոսում են, անպայման որևէ մեղադրական բան են գտնում «իրանց սրբացնում են» տիպի չհիմնավորված որևէ միտք

    Վերջն ա:
    Սաղ խնդիրները թողած էլի Լևոն, էլի ՀԱԿ...
    Զավեշտ ա, դաշնակցական մտածողություն
    Ու մեկ էլ կտեսնես ՀԱԿ-ին լռելու համար մեղադրողը պաշտպանում ա վազգենմանուկյանին, որ գելյ դլյա դուշան քսել ա վրեն ու մտել ա... հանրային քննարկումներ ա անում: Շատ հանրային դեմք ա է, ողջ հանրությունը արդեն իրա դեմքը տեսել ա, տեսել ա՝ ոնց ա լծվել մարտի մեկը կոծկելու գործին, ոնց ա հիմա լռում էս արձանագրությունների մասին, բայց էդ սաղ մի կողմ, դրանք կարևոր չի, կարևորը, որ Լևոնը հիմա միտինգ չի անում, ՀԱԿ-ը լռում ա, ՀԱԿ-ը լավը չի, քխ ա ՀԱԿ-ը: Բայց որ միտինգ աներ, կասեին՝ ներսից խարխլում ա պետության հիմքերը, որ շատ զիջումների գնանք, մասոնական, հրեական ագենտ, չգիտեմ ինչ հեքիաթներ: լրիվ հայլուր վիճակ ա, կաղկանձից ու բարբաջանքից բացի ոչ մի բան:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #381
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ դեպքում շտապեցի ասել «սկզբի համար վատ չի»

    Եթե քո վերլուծությունը սա ա.
    «Մի քանի օր էլ կանցնի ու նախկին բոլոր չինովնիկները կհիշեն թե ինչքան լավն ու բարի են եղել, ինչպես են տքնել իրենց ժողովրդի համար: Լավա էս սահմանի հարցն էլ եղավ, թե չէ Բագրատյանին էլ տելեվիզրով ցույց չէին տա կամ էլ հարցազրույց վերցնեին, աչքիս մի օր էլ ես մի բանի շուրջ ասուլիս հրավիրեմ, հիշեմ, որ պապուս պապան տասնչորս թուրքա սպանել:Կամաց-կամաց սնկի պես կսկսեն գովաբանել ու մեջբերել իրենց արածներն ու չարածները, հույս ունեն կոծկել իրենց վրայի սևն ու վատը ու ցավալին էլ նայա, որ իրանց մոտ դա շատ լավ ստացվումա:»

    Ապա ես այլևս ասելիք չունեմ:
    Միայն նորից առաջարկում եմ ծանոթանալ տեսակետներին ու տեսնել, կա նրանց խոսքում որևէ բան, որն իրականությանը չի համապատասխանում, կեղծ է, սուտ է:

    Պնդում եմ, որ չկա ու քո այդ գնահատականը ոչ թե վերլուծական մակարդակի է, այլ էմոցիոնալ:

    հ.գ. Վիրավորական բան ես չեմ գրել ոչ նախորդ գրառմանս մեջ (ինքնահրկիզվելը քեզ չէր ուղված այլ ընդհանուր տակտիկայի տարբերակ էր՝ առաջարկված բոլորիս), իսկ այս գրառումովս էլ բոլորովին կասկածի տակ չեմ դնում քո վերլուծական ընդունականությունները, միաժամանակ նշելով, որ իմ գնահատականով այդ գրածդ զուտ էմոցիոնալ հարթության էր:
    Եթե անգամ էմոցիոնալա, դա դեռ չի նշանակում, որ սխալա, բայց էմոցիոնալ չի, ուղղակի ես իմ համար մի բան հաստատ գիտեմ, եթե շանսը եղելա ու բաց եմ թողել ու դրանից մարդիկ են տուժել, դժվար թե ես կարողանամ էդ մարդկանց համոզեմ ասելով՝ "կներեք, ես հասկացել եմ, որ սխալ եմ արել ու եկել եմ, որ իմ սխալն ուղղեմ, տվեք ինձ ևս մեկ շանս" ես, էսպես եմ մտածում, սխալա դա թե ճիշտ դա էլ ժամանակը ցույց կտա: Մենակ տեսակետներին ծանոթանալն ու խելացի բաներ ասելը ինձ համար հիմք չի, որ հավատամ, որ հեսա վաղը սև մածուն են արտադրելու: Տա Աստված մի առիթի կհանդիպենք, մանրամասն կզրուցենք էս թեմայի շուրջ, դու կզգաս, որ ես էմոցիոնալ չեմ խոսում, չգիտեմ ստեղ ինչքանովա հաջողվում ինձ ներկայացնել էս ամենը: Յուրաքանչյուրն էլ մի երկու գիրք կարդա խելացի բաներ կասի: Բայց մեկա, ոչ մեկը, ոեալ, ժողովրդի օգտին, ոչ մի բան չի անում, խոսում են խոսում, տեսակետներ առաջադրում, իշխանություններին քննադատում, սրանքել իրենց հերթին ընդդիմությանը: Դու լավ գիտես, որ ես կուսակցական պատկանելություն չունեմ, ավտոյիս համարներն էլ նենց չի որ գայիշնիկների վրով քշեմ, ոչ մի իշխանական լծակ էլ չունեմ բիզնես ծավալալու կամ փոխեր լվալու համար և կարծիքս անկողմնակալ է, այո կսատարեմ Մանուկյանին, բայց էլի ոչ միակողմանի, իր արած սխալների համար էլ բացատրություն կպահանջեմ, թերևս, սխալը սխալ է մնում:
    Հենց դրա համար էլ ասում եմ, որ աննպատակա էս ամենը, եթե արդյունքում ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ գալու կռիվնա

  7. #382
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Լևոնը իր կարծիքն ասեց ու քաշվեց մի կողմ, Լևոնից ի՞նչ ենք ուզում։ Իմ կարծիքով այս պահին Լևոնի ու ՀԱԿ–ի լռությունը ավելի շատ բան է ասում, քան այս թուղթ վառող, Ծիծեռնակաբերդի կրակով հմայիլներ ու կախարդանքներ անող, «Նալբանդյան հեռացիր» ու «դեմ» ստորագրող մարդակույտը, առանց դույզն ինչ մտածելու, որ այս ողջ կլոունությանը բանի տեղ դնող չկա, խաղը ծախած ա, սուդյան էլ առած ա։ Մտածեք ավելի պրակտիկ բաների մասին, ասենք ինչպես կարելի է թուրքական տռուսիկներ ներմուծելու մենաշնորհ ձեռք բերել։
    Si vis pacem, para bellum

  8. #383
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես էլ չհասկացա, թե Լևոնը, որտեղից ընգավ ստեղ, ու ասենք ՀԱԿ-ի լռությունը ինձ սկի չէր էլ մտահոգում, որտև որ գոռում էլ են առանձնապես բան չի փոխվում, որ լռումեն էլ, բայց չգիտեմ ընչի, դոշ տված ՀԱԿ-ի լռությունն են մեջբերում

  9. #384
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    այո կսատարեմ Մանուկյանին, բայց էլի ոչ միակողմանի, իր արած սխալների համար էլ բացատրություն կպահանջեմ, թերևս, սխալը սխալ է մնում:
    Մտածողությունդ խիստ տարօրինակ ա, որտև քիչ առաջ գրել էիր.
    որ ՀԱԿ նա թե մյուսնա, նախկինում սխալա արել հիմա ուզումա ուղղի՞, իսկ ասենք ոնց անենք, որ մի հատ էլ չսխալվեն, որ մի քսան տար հետո էլի չգան ուզենան էլի ուղղեն: Ես էս ամենից ելք չեմ տեսնում, քանի որ, սրանք բոլորն էլ մի սանրի կտավ են, բոլորն էլ մեկը մեկին ասել ռւսի պադիգռիված են անում:
    Ու ընդհանուր ասում էիր, որ նախկինում սխալվածը չպիտի խոսի (բառացի դա չես ասել, իմաստն ա դա):
    Բայց փաստորեն ընդամենը անձերի ընտրություն ա: Շատ լավ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #385
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ չհասկացա, թե Լևոնը, որտեղից ընգավ ստեղ, ու ասենք ՀԱԿ-ի լռությունը ինձ սկի չէր էլ մտահոգում, որտև որ գոռում էլ են առանձնապես բան չի փոխվում, որ լռումեն էլ, բայց չգիտեմ ընչի, դոշ տված ՀԱԿ-ի լռությունն են մեջբերում
    Լևոնը ընգավ ստեղ, որովհետև մադամեկը հիշեց թե Ռոբին ով ասպարեզ բերեց, կարծես Ռոբը բակտերոլոգիական զենք էր, որից պրծում չկա։ Մի հարցնող լինի, Սերժի՞ն ով թողեց դառնա պրեզիդենտ։
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (10.10.2009)

  12. #386
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտածողությունդ խիստ տարօրինակ ա, որտև քիչ առաջ գրել էիր.

    Ու ընդհանուր ասում էիր, որ նախկինում սխալվածը չպիտի խոսի (բառացի դա չես ասել, իմաստն ա դա):
    Բայց փաստորեն ընդամենը անձերի ընտրություն ա: Շատ լավ
    Չէ տարօրինակ չի նայի, "թերևս, սխալը սխալ է մնում:" էս կիսանախադասությունը ամեն ինչ ասումա: Էլի եմ ասում կլինի Մանուկըանը թե պողոսյանը սխալը սխալ է մնում, եթե վերաբերվումա մի ամբողջ ազգի, իսկ նախկինում սխալվածը չեմ ասում լռի, այլ գոնե նենց ցույց չտա թե իբր ինքը հենց նոր երկնքից իջավ:
    Անձերը ստեղ կապ չունեն, կարորը գաղափարնա ինչպես դու էիր ասում:

  13. #387
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լևոնը ընգավ ստեղ, որովհետև մադամեկը հիշեց թե Ռոբին ով ասպարեզ բերեց, կարծես Ռոբը բակտերոլոգիական զենք էր, որից պրծում չկա։ Մի հարցնող լինի, Սերժի՞ն ով թողեց դառնա պրեզիդենտ։
    Դե ասենք թե, որ դու կարծում ես, որ Լևենը ասպարեզ բերեց դա ուրիշ բանա, բայց թե իրականում ով, բա դե եսի՞մ…
    Մեկել եդ հիշողը ես էմ եղել, իսկ որ մի հատել ասենք քեզ ոչ կոռռեկտ արտահայտություն թույլ տվիր կարողա հետևանքների տակից դուրս չգաս

  14. #388
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԵՎ ՍԻՐՏ, ԲԵԳԼԱՐՅԱՆԻ...

    Վաղը, հոկտեմբերի 10-ին ստորագրվելու են հայ-թուրքական արձանագրությունները: Ընդ որում, ստորագրվելու են այն տեսքով, ինչպես ներկայացվել են հանրությանը: Դրան չի խանգարի անգամ այն, որ մեր արտաքին գործերի նախարարությունը, թերեւս միտումնավոր, անգլերեն տեքստից որոշ արտահայտություններ ճշգրիտ չի թարգմանել, իշխանական քարոզչությանը հնարավորություն տալով խաղալ հենց այդ արտահայտություններով: Չի խանգարի սփյուռքի բողոքը, ոչ էլ մի քանի կուսակցությունների ակցիաները: Չի խանգարի ոչինչ, որովհետեւ այդպիսին է Հայաստանի իշխանության բնույթը՝ նա վաղուց ոչ մի կապ չունի Հայաստանի պետության ու ժողովրդի իրական շահերի ու ձգտումների հետ:

    Թե ում էր պետք այս վեց շաբաթների համազգային միմոսությունը՝ այդպես էլ մնաց անհայտ: Թեեւ Սերժ Սարգսյանը, իրեն հատուկ անկեղծությամբ, մի քանի անգամ հայտարարեց, որ ոչինչ չի խանգարի այդ արձանագրությունների ստորագրմանը, եւ միամիտ է նա, ով կարծում է, թե իրեն կարելի է վախեցնել: Սրանք համազգային այս ողջ անհեթեթության ընթացքում ասված թերեւս ամենաանկեղծ խոսքերն էին: Անկեղծությամբ Սերժ Սարգսյանին չզիջեցին նրա կուսակիցները, որոնք բողոքողներին անվանեցին տականքներ ու Հայաստանի թշնամիներ, ըստ էության: Եւ անկեղծության այդ պահերին նրանք ազգին բացահայտեցին, որ այս նախաձեռնությունն իրենցը չէ, իրենց շեֆինը չէ, իրենք կապ չունեն:

    Փորձագետները նշում են, թե Սերժ Սարգսյանի համազգային ուղեւորության նպատակն ընդամենը Օբամայի մոտ ընկնելն էր: Սակայն Օբաման բավարարվեց հեռախոսազրույցով, որի իրական բովանդակությունն այդպես էլ անհայտ կմնա հանրությանը: Չի բացառվում, որ հեռախոսազրույց տեղի չի էլ ունեցել, սակայն Հայաստանի իշխանությանը թույլատրել են Օբամայի անունից մի քանի արտահայտություն հնչեցնել: Զուր չէ, որ այդ հեռախոսազրույցը արդեն քանի օր պտտում է Հայաստանի ողջ հեռուստաեթերը: Փորձագետները նշում են, որ դրանով Սերժ Սարգսյանը համակարգին ուզում է ցույց տալ, որ իր թիկունքում ոչ այլ ոք է, քան աշխարհի տերը: Որպեսզի բոլորը հասկանան ու մտքներով էլ չանցկացնեն “թռնել” իրենից:

    Բավական հիմնավոր տեսակետ է, եթե հաշվի առնենք հանգամանքը, որ մնացյալ ամեն ինչ մի տեսակ անտրամաբանական է: Հայաստանի իշխանությունը թերեւս գիտե, որ իր խոսքին ոչ ոք Հայաստանում ու սփյուռքում չի հավատում: Միաժամանակ, այդ խոսքը որեւէ արժեք չունի աշխարհում, որը, հենց ՀՀԿ խոսնակների խոստովանությամբ, առաջ է տանում իր քաղաքականությունը, առանց հաշվի առնելու Հայաստանի կարծիքը: Գուցե անկեղծ էր կրկին Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, թե ինքը կուզեր ոչ թե 100 սադրիչ ցուցարար, այլ իրապես բազմահազարանոց բողոքի լուրջ ցույցեր: Սակայն ո՞ւմ եւ ինչի՞ համար: Արդյոք այս ընթացքում Հայաստանի իշխանությունը կատարել է քայլեր, որոնք կնպաստեին Հայաստանում հասարակական կյանքի աշխուժացմանը, հանրային կարծիքի ձեւավորմանը եւ այլն: Ըստ այդմ, Հայաստանի իշխանությունը հայտնվել է իր իսկ փորած փոսի մեջ, եւ անիմաստ է աջակցություն ակնկալել սեփական ժողովրդից, որին հետեւողականորեն կամազրկել ու ստորացրել են:

    Ահա այսպիսի մթնոլորտում Հայաստանը սուսուփուս կստորագրի արձանագրությունները, Ազգային ժողով կոչվող հավաքատեղին էլ սուսուփուս կվավերացնի դրանք: Այնուհետեւ Գագիկ Հարությունյանը Սահմանադրական դատարանում դրանք կճանաչի սահմանադրությանը համապատասխանող: Իսկ այդ ընթացքում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կփորձի հայ ժողովրդին զվարճացնել Էրեբունի Երեւան տոնախմբություններով:

    Ինչպես կասեր նշանավոր քաղաքագետը՝ կճեղքենք:

    ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
    Աղբյուր՝ Լրագիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #389
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ նախկինում սխալվածը չեմ ասում լռի, այլ գոնե նենց ցույց չտա թե իբր ինքը հենց նոր երկնքից իջավ:
    Գրում եմ երրորդ անգամ. ցույց տուր կետ, որտեղ այդ անձինք սխալ բան են ասել:
    Մենակ էդ դեպքում երկնքից ընկած թեզդ ճշմարտանման կլինի, հակառակ դեպքում ժամանակս ես վատնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #390
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրում եմ երրորդ անգամ. ցույց տուր կետ, որտեղ այդ անձինք սխալ բան են ասել:
    Մենակ էդ դեպքում երկնքից ընկած թեզդ ճշմարտանման կլինի, հակառակ դեպքում ժամանակս ես վատնում:
    Դե ասում եմ էլի, էդ նույն ճիշտ բաները ես ու դու էլ ենք կարողանում ասել, հետո՞
    Էդ ինչ ա տալիս մեզ, որ մենք դա ասեցինք ու դա լավ է՞
    Ոչ մի կետ էլ ցույց տալու ցանկություն չունեմ, ժամանակը իմ ասածները կետերով հերթով ցույց կտա

Էջ 26 81-ից ԱռաջինԱռաջին ... 162223242526272829303676 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. WikiLeaks -ը Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.09.2011, 10:07
  2. Հանգիստ Թուրքիայի ծովափերում
    Հեղինակ՝ Ahik, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 25.09.2010, 13:07
  3. Հոդվածաշար` Հայաստանի բուհերի ու բուհական մշակույթի մասին
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:57
  4. Ադրբեջանցիները Հայաստանի մասին մուլտֆիլմ են նկարել
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.05.2008, 00:45
  5. Ֆիլմեր Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.11.2007, 17:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •